Sunday, 24.09.17, 10:26
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » 2010 » March » 10 » «Հիմն Արցախին» - տպագրվեց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի պոեմը
16:11
«Հիմն Արցախին» - տպագրվեց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի պոեմը

 
 
Նկարում՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը աշխատանքի ժամանակ
 
    Այս շաբաթ իսկապես պատմական մի նոր էջ բացվեց իսրայելահայ համայնքի մշակութային պատմության մեջ: Իսրայելի Երաժշտական կենտրոնի աջակցությամբ  երեք լեզուներով  հրատարակվեց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի  «Հիմն Արցախին» - խառը երգչախմբի և նվագախմբի համար պոեմը՝ Բոլոր նրանց, ովքեր ընկան,
Բոլոր նրանց, ովքեր կանգնեցին Քեզ համար Արցախ խորագրով: Պոեմի խոսքերն ու երաժշտությունը գրվել էր
1990թ.-ին Երևանում և որոշ փոփոխություններից հետո լույս տեսավ այս շաբաթ: Ինչու՞ քսան տարի հետո.
Դե մի շատ պարզ պատճառով՝ Արցախյան ազատամարտի տարիներին հասկանալի պատճառներով հետաձգվեց,
իսկ մեր օրերում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ու Ղարաբաղյան խնդրի  խա-ղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ակտիվացումը նոր հող նախապատրաստեց պոեմի
հրատարակման համար:
 
 
ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ
 
Իմ Արցախ երկիր,երկիր դարավոր
Իմ Արցախ երկիր,արնոտ,վիրավոր
Դու ճախրող Բազե,բայց խոցված սրտից,
Տարաբախտ,տառապած,բայց կանգնած:
Շատ դարեր անցան,դու հայ մնացիր,
Շատ ջրեր անցան,բայց դու իմացիր
Զավակներդ քո սուրբ գործիդ կանգնած
Թշնամուդ դիմաց բերդ դարձան:
Դու Հայոց ոստան,իմ բարի Արցախ,
Դու իմ մայր օրրան, անառիկ Արցախ
Քեզ համար միշտ կանք,հավատա դու մեզ
Մենակ չես մնա,քեզ հետ ենք հավերժ՝
Հավատա դու մեզ,հավատա...:
Ոչ մի ուժ երբեք մեզ չի սասանի
Քանի որ ունենք արմատ մայրենի
Հավատա դու մեզ,հավատա...
Մեր կռվին արդեն էլ նահանջ չկա
Մեր հուժկու բազկին դիմանալ չկա
Մեծ է կամքը մեր,պարտքը մեր նախնյաց
Պիտ փրկենք մեր երկիրն Ավետյաց:
.................................................
Եւ օրեր կանցնեն, կբուժվի վերքդ,
Եւ օրեր կանցնեն,կհնչի երգդ
Նոր ձայնով,ուժգին,ի լուր աշխարհի՝
Լսեցե՛ք,ճանաչե՛ք Արցախին:
01.02.1990.Երեւան:
 
Կոմպոզիտորը տրամադրեց մեր միությանը նաև իր ստեղծագործության պարտիտուրան:
 
Ներբեռնել՝  Պարտիտուրան
 
 
Հեղինակի բոլոր իրավունքները պաշտպանված են միջազգային օրենքներով:
Views: 13031 | Added by: Nairi | Rating: 5.0/1
Total comments: 9
9  
hardship loans higher level is in the type of curiosity that a enterprise supplying this company is most likely to charge. In analyzing a situation, I solicit views from experienced demo lawyers in my office, their perception as to the price of my declare, and what a jury might or might not do. This forces them to both suspend those cases altogether, or take unreasonably reduced pre-settlement funding gives. Are you confronted with a equivalent problem.
http://advancesettlementloans.wordpress.com/2013/06/18/1329-words-about-negative-credit-vehicle-loans-the-down-payment-curiosity-rates-a nd-in-which-to-get-accredited/
http://fundingsettlement.wordpress.com/2013/06/18/come-across-bbb-nonbank-lenders-for-poor-credit-personal-loans/
http://settlementfundingsite.wordpress.com/2013/06/18/the-finest-ways-to-come-across-on-the-net-secured-loans/

8  
תתחדש על האתר היפה. מאחל לך המשך הצלחות רבות ובעיקר יצירות נהדרות

7  
Հիացած եմ. կեցցեք:

6  
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, ԲՐՅՈՒՍԵԼ
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱԵՍՏՐՈ(պատասխան).
ամբողջովին համակարծիք եմ ձեզ հետ, որ մեզ կարոտախտով տառապելու
բախտ բաժին ընկավ. այս զգացումն է իշխում բոլոր նրանց սրտերում, ովքեր
անտարբեր չեն, տառապում են հայրենապաշտությամբ, ապրում են մեր հայրենիքի վաղվա օրով:
Այդ զգացումն է մղում ձեզ ստեղծագործել ու ձեր նվիրվածությունն արտահայտել առ հայրենիք: Ձեզ ստեղծագործական նոր վերելքներ եմ մաղթում ու կանաչ ճանապարհ...
ՄԻ ԲՈՒՌ ՍՐՏՈՒՄ
--------------------------------------------------------
Ինքս ինձնից օտարվել եմ.
Իմ մտքերից, իմ իղձերից
Իմ օջախից հեռացել եմ
Կախված լինեմ ասես օդից
Որդիներս օտար երկրում
Իրենց բույնն են ուզում հյուսել.
Կհաջողվի՞ մտածում եմ
Նրանց բռնած ուղուց շեղել.
Տարիներս են թռչում արագ
Շղթայվել եմ օտար հողում
Լոկ ձագերիս կարոտն անհագ
Ինձ պահել է այս վանդակում.
Այնքան կարոտ է ամբարվել
Իմ այս փոքրիկ, մի բուռ սրտում.
Տեսնես ո՞վ է մեզ անիծել
Ծլենք, ծաղկենք օտար հողում...

5  
Հարգարժան տիկ.ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ :
Շնորհակալ եմ եւ զգացված այդքան գեղեցիկ բանաստեղծության՝ նվիրումիդ համար: «Քարով խփիր»...

Հաճելի էր,նաեւ՝ հուզիչ,
Կրկին՝ «թաղեմ բախտի տերը»,
Մեկս՝ այստեղ,մյուսս՝ այնտեղ,
Ես Լևոնի տիրու մերը...
Այսպես ստացվեց.պիտ տառապենք,
Տնից տեղից հեռու,«մոտիկ»,
Եվս մի քիչ հույսով ապրենք,
Մտքով գնանք պայծառ գալիք....
Ն.Ա.Հայֆա,Իսրայել:


4  
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Հարգարժան Մաեստրո Նուբար Ասլանյան ընդունեք իմ այս ներբողը Ձեր պատվին գրած, որպես ի նշան խորին հարգանքի ու շնորհավորանքի: Թեև հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց Ձեր սիրտը բաբախում է հայրենիքի, նրա վաղվա լուսավոր տեսլականի համար. դրա վառ վկայությունն են Ձեր ստեղծագործություններում առկայծող հայրենասիրական ոգին ու նվիրվածությունն առ հայրենիք:
Մաղթում եմ Ձեզ երկար ու առողջ , նորանոր մտահղացումներով ու անակնկալներով լի ստեղծագործական կյանք.
Լավագույն մաղթանքներով' Սոնա Արշունեցի- Բրյուսել
* * *
ՍՐՏԻԴ ԵՐԳԸ
Քո մեջ գարնան հովեր ունես
Դեռ չծնված երգեր ունես
ՈՒ քո սրտի խո՜ր անկյունում,
Թաքուն պահած վերքեր ունես,
Քո մեջ կարոտ ունես մի լուռ.
Քանի փակ է մեր բախտի դուռ.
Հային ծվեն-ծվեն արել,
Աշխարհով մեկ են սփռել,
Քո մեջ զայրութն է ցասումի
ՈՒ վրեժի ծարավը խենթ,
Քո մեջ ոխն է մեր պապերի
Խաչքարերն անձեռակերտ
Քո մեջ հավատն է գալիքի
Փուչ, անօրեն այս աշխարհում
Դու երգով ես խարազանում,
Դաղում սիրտը տմարդ թուրքի,
Որ միշտ թնդա հիմն Արցախի...

3  
Stranger
Maestro, mets hachuiqov tsanotacanq dzer steghtsagortsutian het, geghecik barer, diutich erazhtutiun, harazat motivner...
Dzez, hetaga steghtsagortsakan hajoghutiunner Mer paiqarum.

2  
Mher (20.01.2010 23:20)
Shat lavn e!
Hpart em,urax em,cncum em!
Shnorhakalutyun Hay azgin ayspisi stexcagorcutyun nvirelu hamar!

1  
Ա Մկրտչյան (20.01.2010 18:41)
Հայաստանին նվիրված մարդը անկախ այն բանից թե որտեղ է ապրում ,միշտ պատրաստ է ցույց տալ իր նվիրվածությունը հայ ժողովրդին: Դժվար է օտար միջավարում մնալ հայ ստեղծագործող և ավելի դժվար է հայ ստեղծագործողի համար ճանաչվել օտար միջավայրում հայ ազգային նվագարանով:
Բոլոր նրանց ում հաջողվել է հաջողության հասել Հաաստան աշխարհից դուրս բացարձակ տաղանդներ են:Այդ մարդկանց թվում է նաև մեր հարենակից Նուբար Ասլանյանը:
Հայ մշակույթի անմար կանթեղը Նուբարերի ձեռքին է ,ամուր պահեք այդ կանթեղը սիրելիներս:
Ա Մկրտչյան
Գերմանիա

Name *:
Email *:
Code *:
Login Form
Search
Calendar
«  March 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Entries Archive
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2017
    Website builderuCoz