Friday, 19.04.24, 04:34
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » Forums Of Newspapers » Forums Of Newspapers

«Ազգ» թերթի Ֆորումներում իմ հարց ու պատասխանները
* 27.05.2005թ. Հարց Արթուր Բաղդասարյանին
 
Նուբար Ասլանյան, Հայֆա,Իսրայել., Ազգ 2006-27-05 12:55:52 ,
Սիրելի Արթուր Բաղդասարյան: Արթուր ջան: Երբեք չէի մտածի, որ թերթի միջոցով, (շնորհակալություն "Ազգ"-ին), պիտի քեզ (ներող եղիր, որ չեմ պահպանում պաշտոնականությունը) հարցեր տամ... ՀԱՐՑ՝ (իմ հարցը «ԱԶԳ»ը թլպատել-կրճատել էր անամոթաբար) Անցած տարիներին ինչը հաջողվեց քեզ եւ ինչը ոչ՝ ի փառս Հայրենյաց՝ նաեւ պատճառները: Ամենալավ ու պայծառ հիշողություններով եւ ապագայիդ բարի մաղթանքներով՝ Նուբար Ասլանյան։
 
Պատասխան՝ - Սիրելի Նուբար: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Ուրախ կլինեմ քեզ ողջունել Հայաստանում: Հուսով եմ կհանդիպենք։ Դու ազնիվ մարդ ես: Իմ հեռախոսահամարն է 526939
 
 
* 02.09.2006թ. Վիկտոր Դալլաքյանին ուղղված հարցերից՝
 
Առաջին հարց.՝
Նուբար Ասլանյան, Իսրայել , Հայֆա, 2006-09-02 17:16:09 - Հարգելի պարոն Դալլաքյան, բարեւ Ձեզ:Դիմում եմ, որպեսզի չմեղադրեմ զինքս՝ չդիմելուս համար (ի դեպ ,ասեմ ,չէի դիմի ,եթե չծանոթանայի Ձեր կենսագրության հետ , ասեմ` «մեջը հաշիվ(բարոյական)կա»...Արդ՝ Առաջին հարց.՝ Գտնո՞ւմ եք արդյոք Ձեր մեջ խիզախություն(հայերեն՝ տղամարդկություն)ԱԺ-ում դատապարտելու 1,5 միլիոն արտահոսքը խրախուսող եւ կազմակերպող պետական այրերին. եթե գտնում եք,որ դա պետական մոտեցում չէր,ապա ուղարկեք խնդրեմ էլ.փոստով Ձեր տվյալները եւ կստանաք իմ ,ոչ պակաս , (յա տակ դումայու՝ Մհեր Մկրտչյան) գիտական աշխատությունը:
 
Պատասխան՝- Խորհրդարանում բազմիցս իմ ելույթների ընթացքում ես անդրադարձել եմ գործող իշխանությունների հանցավոր քաղաքականությանը, որի դրսեւորումներից մեկը արտահոսքն է: Ըստ էության` մեր ամենամեծ հարստությունը մարդն է. եթե իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում մարդիկ լքում են հայրենիքը` դա դատապարտելի երեւույթ է: Ես իմ բոլոր ելույթներում դատապարտել եմ այդ երեւույթը, հատկապես` ուղեղների արտահոսքը:
 
երկրորդ հարցը`
 
 
-1993 թվին/ մեր ընթերցողը երեւի թվականը շփոթու՞մ է-խմբ./ Մոսկվայի հեռուստատեսությամբ ՀՀ այժմյան նախագահ պ-րն Ռ.Քոչարյանն ասաց. «Մենք պետք է կրկնենք Իսրայելի պատմությունը»(միայն չասաց՝ մասամբ,թե՞ ամբողջովին). հարցիս բնույթը հետեւյալն է ՝ Նորից, համաձայն վերը նշածս «ֆիզիկական հատկությունների»` պատրա՞ստ եք արդյոք որպես ԱԺ պատգամավոր առաջարկությամբ հանդես գալ՝ ընդունելու օրենք (ինչպես Իսրայելը՝ իրականացնելով նաեւ պ-րն նախագահի երազանքը) հայրենադարձության մասին , թե ավելի լավ է «նրանք» մնան դրսում եւ մասնակցեն տարբեր մարաթոններին՝ ի փառս Բարգավաճ Հայաստանի ( նկատի չունեմ կուսակցությունը): Եւ եթե հանուն արդարության(ոչ միայն Ձեր խմբակցության) հրաշք կատարվի եւ առաջարկածս օրենքն ընդունվի , ապա կընդունե՞ք նաեւ կից քրեական պատասխանատվության օրենք այն անձանց վերաբերյալ, ովքեր կհանդգնեն վերադարձողներին ԼՔՈՂ (ախպարի մյուս տարատեսակ) անվանելու: Կանխավ շնորհակալ՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, պատգամավոր ՀՀՇ-ից(«ոտքս կոտրեր` թատրոն չէրթայի»,Հ.Պարոնյան)` Նուբար Ասլանյան: 09.02.06- Հայֆա,Իսրայել.Email: noubar@012.net.il
 
Պատասխան՝- Ես որքան տեղյակ եմ` Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը: Ինչ վերաբերում է հարցի խորքային կողմին` եթե Հայաստանում սոցիալ-տնտեսական հապատասխան միջավայր ստեղծվի, քաղաքական ազատությունները, մարդու իրավունքները չոտնահարվեն` ապա Հայաստանից հեռացած մեր հայրենակիցները հետ կվերադառնան: Այսինքն երկիրը պետք է դարձնել վերադարձողների համար մատչելի, որպեսզի նրանք իրենց հայրենիքում կարողանան գործունեություն ծավալել: Եթե մենք օրենք ընդունենք հայրենադարձության մասին եւ համապատասխան պայմաններ չստեղծենք, մարդիկ հազիվ թե վերադառնան:
 
 
*10.04.07. Անպատասխան հարցում Գագիկ Ծառուկյանին
 
Նուբար Ասլանյան գրել է:
Պարոն Ծառուկյան: «Ազգ»ը սուբյեկտիվ պատճառաբանությամբ չտպագրեց իմ՝ Ձեզ ուղղված հարցումը:Ահա խնդրեմ այն՝ թող Տերն ու ընթերցողն լինեն մեզ դատավոր՝ Պարոն Ծառուկյան բարեւ Ձեզ: 25.03.07 ին որոշեցի օգտվել «Ազգի» ընձեռնած այս հնարավորությունից եւ կայքէջ ուղարկեցի իմ երեք հարցերը նախաբանով:Այո,հարցերս մի քիչ «չոր» էին,«դժվարամարս»,կար ժողովրդական հումոր,ֆոլկլոր,բայց վտանգավոր կամ անպատվաբեր(բացառությամբ այն,որ չեմ դիմել Ձեզ «հարգելի» որականիշով՝ այն էլ բացատրել եմ պատճառը),բառեր՝ չիք: Հավատացնում եմ Ձեզ ,որ այլոց հարցերի մեջ ավելի «պայթուցիկ» բաներ կաին...ինչեւէ...(«ճաշակի» հարց է,): Մեծ եղավ իմ զարմանքը ,երբ երեքշաբթի՝ 03.04.07ին բացելով ինտերնետային կայքէջը, չգտա իմ հարցումը:Ջնջված էր «հանդիսավոր» ձեւով,(իսկ մինչ շաբաթ՝ 31.03.07 այն դեռ «շնչում» էր) :Ես նույն երեքշաբթի անմիջապես բացատրական էլ.նամակ ուղարկեցի պրն Հ.Ավետիքյանին եւ դրա հետ զուգահեռ ջնջված հարցս նորից«մտցրեցի»կայքէջ: Կայքէ- ջում այն «ապրեց» մի քանի րոպե՝ «սպանեցին»(«քոքից կտրեցին,որ էլ ծիլ չտա»):Իսկ Ավե տիքյանին ուղարկածս բացատրական նամակը մնաց անպատասխան(երեւի թե մտածեց՝ «շունը հաչա՝ քամին տանի»):Էհ՛,թող տանի(«ըտենց բաներ ա՞ տարել,64 տարեկան եմ...): Պրն Ծառուկյան. Ես ընդունում եմ պրն Հ.Ա-ի նվիրվածությունը դեպ Ձեզ,բայց չեմ գովում վախկոտությունը եւ իհարկե հեռու եմ այն մտքից,որ դա արված է Ձեր ցուցմունքով,քանզի այլապես չէիք կարող լինել Գագիկ Ծառուկյան...(չէ,սա քծնամոլություն չէ,այլապես ես էլ չէի լինի Նուբար Ասլանյան):Իմ կարծիքով ակնհայտ է ,որ պրն Հ.Ա.ը իրենից անկախ ձգտել է լինել «ավելի կաթոլիկ,քան «Հռոմի պապը»: Շատ վշտացած նամակ ուղարկեցի ԱԺ խոսնակ պրն Տ.Թորոսյանին՝ խնդրելով նրանից Ձեր էլ.փոստի(կամ որեւէ կապ) ուղիղ հասցեն(իհարկե հակիրճ բացատրելով գործի էութ յունը),հետո ինտերնետում գտա ԱԺ ի Ձեր բաժին կայքէջը՝«մի դիմում էլ Ձեզ գրեցի»: Երկու դեպքում էլ անպատասխան մնալով,սրան ավելացրած Հ.Ա.ի հպարտ լռությունը, («էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»), այժմ այս նամակը նույնպես կուղարկեմ Ազգի կայքէջ,(այո,«կաշիս հաստ է»,կամ էլ «տուպոյ» եմ,էս էլ իմ բախտից...): Պրն Ծառուկյան: Երդվում եմ իմ բոլոր սրբություններով,որ ոչ մի կուսակցության չեմ հարում(չեմ էլ եղել կուսակցական),ոչ մեկի շահերը նախընտրական պայքարում չեմ հետապնդում՝ բացի ԺՈՂՈՎՐԴԻ ,անդամը չեմ(եւ չեմ եղել) աշխարհի ոչ մի գաղտնի գործակալությունների՝ ներառյալ «ԿԳԲ» եւ «Մոսսադ»,չունեմ անձնական շահ,բայց բողոք ունեմ(«բողոքավոր ա»՝ ինչ ուզում եք մտածեք)ԼՔՈՂ ԵՄ... սա՛ ՀԱՍՏԱՏ, հա, մեկ էլ հպարտ եմ՝ ունեմ լավ ընտանիք(բարձրագույն կրթությամբ),թոռներ եւ մի շնիկ,որի «կլիչկան» գորբաչով է... Ես պիտի հուսամ,որ «այս հարցումս»կյանքի իրավունք կունենա կայքէջում եւ «ճանա-պարհ կբացի»25.03.07ի մերժված հարցերիս համար,այլապես գեղեցիկ չէ՝ իմ հարցերին պատասխանել են՝ տկն Լ.Հարությունյանը,պարոնայք Ս.Թորոսյանը,Ա.Բազեյանը,Ա.Բաղ դասարյանը,Վ.Դալլաքյանը...Ես հեռու եմ այն մտքից,որ պրն Գ.Ծառուկյանը վերոհիշյալ հարգելիներից «ավելին է,կամ պակաս»:Կայքէջի հարցերիս պատասխանները,ինձ,հրա- պարակավ,բնավ էլ պարտադիր չեն,կարող եք ուղարկել վարը նշածս Է.լփոստով ՝ հայերեն տառերով,կամ էլ պրն Ա.Բազեյանի նման՝ նա հրավիրեց ինձ իր մոտ՝ զրույցի,(եթե լինեմ Երեւանում),(«դուզ խոսքը էշին էն ասում»)՝ ասաց ժողովուրդը,այնուամենայնիվ, սա էլ էր պատասխան... Ուզում եմ հուսալ,որ ժամանակ կգտնեք «զբաղվել իմ հարցով»,իսկ եթե «ինչ ինչ պատ- ճառներով»Ձեզ այն չմատուցեն,ապա այս նյութս եւ այն ամենը ինչ կապված է այս «պատ մության»հետ նույնպես,պիտ ջանամ հրատարակել մամուլի այլ եսաղբյուրների օգնութ- յամբ:Սկզբունքի հարց է ,իսկ եթե հարգելի ընթերցողը, կարող է մտածել ,թե «գրող եմ»(հազար ներողություն սիսիանցուց՝ սա ֆոլկլոր է),ապա համաձայն եմ եւ սրան... Կանխավ՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ Նուբար Ասլանյան( noubar@012.net.il) Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ,04.04.07. Հայֆա,Իսրայել:
Իսկ հիմա չտպագրված հարցերը լրիվ՝ Էս «Ազգ»ն էլ համը հանում ա,ընենց մարդկանց ա քցում մեյդան,որ ուզում ես մի գլուխ «ջարդել,ջարդել,ջարդել»...բայց չենք կարա:Ախըր մեր ՀՆՁԱԾԸ ԽՈՏ Ա(«Մենք ենք մեր սարերը» կ/ֆ)»... Իսկ հիմա ավելի լուրջ՝ Պարոն Ծառուկյան (գիտակցաբար չեմ օգտագործում «հարգելի» բառը,քանզի ինքս չկայացա ձեզ համար «այն»՝ ձեր «հպարտ»(«հայերեն»՝ գոռոզ,լոպազ՝ բնորոշ «բիրդան աղաներին»)լռության հետեւանքով՝դուք չպատասխանեցիք իմ նամակին:Գիտեմ , խիստ զբաղված եք,չէ որ բոլորդ (պատգամավորներդ)միասին ազգի խիղճն ու պատիվն եք (չհաշված մյուս արժանավայել, եւ ինչու չէ,նաեւ ոչ արժանավայել ունակությունները, միայն «գիտվալ չի»՝ որն է դրանցից առաջնայինը եւ որը երկրորդական եւ վերջապես սա ի՞նչ կարեւոր է):Բացատրեմ(մանրանամ)՝ Մարդ կա փող ունի՝ կուլտուրա չունի,մեկ ուրիշը՝ «ոչ էս, ոչ էն», երրորդը զուրկ չէ ինչ- պես առաջին,այնպես էլ երկրորդից:Կա եւս մի դեպք,որ քաղաքավարության կանոները գիտեն,բայց փող չունեն, այդ դեռ ոչինչ՝ չունեն Հայրենիք, («ըտենց ստացվեց»), ԼՔՈՂ են, (այ քոռանան,(հայերեն՝ կուրանան,բայց չէ,թող ՔՈՌԱՆԱՆ!) էն մարդու աչքերը եւ թարա խակալվի լեզուն,որ այդ ստահոդ ածականը փակցրեց իշխանությունների մեղքով պար- տադրված,հարկադրված հայրենիքից հեռացողներին,քանզի հայտնի է ,որ «էշը չծեծողը՝ փալանն է ծեծում»՝ սա ֆոլկլոր է,կարող եք ստուգել!):Եթե կա մի տղամարդ(հայերեն՝ «ամուր հավկիթներով»)պատգամավոր,որ ուզում է «էշը ծեծել»,թող գա «մեյդան»,եւ ԱԺ-ում օրակարգի հարց առաջարկիՍպիտակ ՋԱՐԴԸ,(ծիծաղելի բաներ եմ ասում,չէ՞,միամիտ մարդ եմ,«տո ժը մնէ»,«արա էս ո՞վ ա»)... Հպարտ լքողի եւ ձեր տարիքի չափ էլ հայաստանցի լինելուս իրավունքով,(«էդ արանքում էլ» հասցրեցի 22 տարի սովորել եւ 36 տարի էլ աշխատել,հլա մի բան էլ պատգամավոր ընտրվեցի, չէ, չէ ՝ոչ ձեզ պես հզոր, «դրա համար» էլ չդիմացա...),գրում եմ այս տողերը: Ես քաջ հասկանում եմ,որ պրն Ծառուկյանը չի կարող «սաղ գործերը թողած», կարդա «սրա նրա» նամակը,(էդ անտերներն էլ էնքան շատ են,ու բոլորն էլ նույն «բովանդակութ- յամբ»), դեռ մի բան էլ պատասխանի:Ավելին՝ համոզված եմ ,որ իմ եւ այլոց հարցերը,որ պիտ ուղղված լինեն այսօր ձեզ(չեմ կասկածում՝ դրանք շատ են լինելու),նույնպես չպիտի ընթերցվեն ձեր կողմից,պարզապես ձեզ համառոտ տեղյակ կպահեն հարցերի բովանդակության մասին(կամ էլ«հըը՛»),եւ հենց իրենք էլ կգրեն պատասխանները:Ո՞վ,չգիտեմ,դուք կիմանաք(քավ լիցի,բնավ հակված չեմ,որ դուք գրել կարդալ չգիտեք,պարզապես ըմբռնու մով հասկանում եմ,որ դուք ավելի լուրջ գործեր ունեք՝ (ձեր կյանքն էլ«ըտենց ստացվեց»): Պարոն Ծառուկյան,շատ ցանկալի կլիներ,որ վերը հիշածս «ովը» պատասխաներ 14 ամյա Տիգրանի 15 նամակներից որեւէ մեկին եւ եթե այդ մասին շուտ իմանայի՝ ձեզ չէի դիմի(պատվիրված նամակ՝ RR261369007 IL 13.02.17):Եւ քանի որ«Ազգ»ը(հարգում եմ),սիրով ներկայացրել է ձեզ,(ինքնությունը՝ հարգում եմ),կուզենայի երկու խոսքով ձեզ ներկայաց-նել իմ «պարագան» նույնպես(բա չիմանա՞ ք «էս ո՞վ ա»),արդ՝ Մինչեւ այսօրպահում եմ Հանքավանում,Ղարաբաղի ֆոնդին նվիրված կազմակերպածս հինգ բարեգործական համերգներիս գումարների անդորագրերը եւ ազդագիրը,(պոլիտեխնիկի ուսանողները ջրաներկով գրեցին):Ազնվությանս վրա չկասկածեք՝ եթե անազնիվ լինեյի,կշարունակեյի պատգամավորությունս(չէ,չեմ ասում բոլորդ անազնիվ եք):Դա 1990 թիվն էր՝ 200 դպրոցական,փողային նվագախումբ,ջոկատավար-մանկավարժներ՝ օժտված հազարումի շնորհքով,եւ կարեւորը, հավատքը հաղթանակի եւ մարդավայել ապագայի հանդեպ:Օգտվելով հանգամանքից պիտի ասեմ,-«Սիրելիներս,բոլորիցդ ծըն կաչոք ներողություն են խնդրում ՝ ես ձեզ խաբել եմ,ՀԱՎԱՏԱՑԵՔ, ոչ գիտակցաբար...»: Կաունասի քաղխորհրդում ելույթիցս հետո ՝ ընդհարձակ հարցազրույց«Կաունասսկայա Պրավդա»թերթի թղթակցի հետ,թեման՝ Ղարաբաղ(«Կալցօ»օպերացիան եւ Հայաստանի անկախություն):Հարցազրույցը(10 հարց),գրավել էր թերթի տպագիր առաջին էջը՝դա էլ 1991 թիվն էր:1992ին իմ ջանքերով հանգանակվեց այն գումարը,որը չուներ Սոցապ նա- խարարությունը վճարելու համար աղետի գոտուց 30 երեխաների ուղեւորությունը Եգիպ տոս,որորնց անհամբեր սպասում էր նրանց հանգստի համար հոգ տարած,ամեն մի մանրուք նախապես մտածած տեղի Ռամկավար կուսակցությունը:Այս հանգանակություն- աջակցության համար շնորհակալ եմ Շենգավիթի Սնունդ ապահովման Վարչության եւ Երեւանի մյուս շրջանների, (բացառությամբ Շահումյանի)նմանօրինակ ղեկավարներին, Ճշտությունը կարող է հաստատել այժմյան Ա.Գ.փոխնախարար պրն Գեղամ Ղարիբջան յանը:Երբ 1994ի ամռանը դուստրս եկավ Երեւան Կոնսերվատորիայի դիպլոմ ստանալու, վերադառնալիս ասաց,«հայրիկ քո ընտրողները քեզ էին փնտրում ,որ օգնես իրենց»:Ես կխնդրեյի այն քաղաքացիներին,որոնց այս կամ այն չափով երբեւիցե կարողացել եմ,(ուժերս ներածին չափ),օգտակար լինել(ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ!),ապա արձագանքեյին,(եթե նրանք էլ իմ պես չեն հեռացել),(մերկախոս չերեւալուս համար...)նաեւ ներեյին... Պրն Ծառուկյան դուք իմ նամակին չպատասխանեցիք,ափսոս, այլապես ձեր նամակը կա րող էր «իր ուրույն տեղն ունենալ »իմ այն հարուստ հավաքուծի մեջ,որտեղ «բնակվում են» նամակները՝Իսրայելի նախկին Վարչապետ Նետանյահուի(մի ստեղծագործությանս առթիվ՝ 1996թ.), Նախագահ Վայցմանի(2000թ հրավիրվեցի նրա կողմից Հայաստանի Նախագահի պատվին տրված ընդունելություն ճաշկերույթին),Իսրայելի Կնեսեթի պատգա- մավորներ Յո.Սարիդի,Ն.Վիլնայի,Ա.Ցինկերի եւ Ռ.Բռոնֆմանի(ի դեպ Բռոնֆմանը 2003թ հովանավորեց իմ հոբելյանական հեղինակային համերգը՝ նվիրված 60ամյակիս),Երուսա ղեմի Հրեական Համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Մ.Ստոունի,ԱԳՆ եւ ան ձամբ ՀՀում Իսրայելի դեսպան Ռ.Կոյենի(նամակի մեջ ինձ տրված էր,իհարկե սիմվոլիկ, «Իսրայելի մշակույթի դեսպանը Հայաստանում»կոչումը՝ 2004թ Հայաստանում Իսրայելի անկախությանը նվիրված իմ Հեղինակային համերգի եւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ու համագործակցության համար):Շարունակե՞մ:Իհարկե,«բա չիմանա՞ս դիմացինդ ով է»:Արդ՝շնորհակալական նամակները Մեծն Շառլի,Վեհափառ Հայրապետի (գիտեմ,օրհնեց ձեր նորակառույց եկեղեցին),Իսրայելում ՀՀ Դեսպան Էդ.Նալբանդյանի, պատվո հյուպատոս Ց.Մոմջյանի, Ռուսաստանի,Լիտվայի եւ Ավստրիայի Դեսպանների, նաեւ Ավստրիայի Ազգային գրադարանի գլխ.Տնօրենի,որով հայտնվում է,որ իմ «Սիփանայ Քաջեր»ստեղծագործության պարտիտուրը «բնակվում է, նույն հարկի տակ»՝ Ֆ.Վերֆելի«Մուսա լեռան 40 օրը »հանճարեղ ստեղծագործության ձեռագրի հետ... Ունեմ տեսագրումը գերմանական հեռուստատեսության,թե ինչպես են քայլում Ղարաբա ղի բանակի խիզախ զինվորները իմ երաժշտության ներքո...(աման,շատ խոսեցի): Քավ լիցի,այս բոլոր թվարկածներս դրա համար չեն,որ«լրացնեք ձեր բաց թողածը»(նամա կիս պատասխանը),ոչ,սա արդեն այն դեպքն է ,որ ձեր լռությունը ինձ պիտ հաճույք պատճառե: Ես կբավարավեմ եթե այսքանից հետո հաճեք պատասխանել իմ երեք հարցերին,որոնց համար կանխավ շնորհակալ եմ:Արդ՝ 1.Գտնու՞մ եք արդյոք,որ յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուն, ընտրվելու հայտ ներկայացնելու հետ մեկտեղ ներկայացնի տեղեկանք բժշկից՝ընդհանուր(«ոտից-գլուխ»)առողջության(գումարած խիղճ) մասին,պայմանով,որ բժշկական քննությունը կա յանա ոչ Հայաստանում(մի անհանգստացեք՝ մի «դիմում ել ես կգրեմ»(«Ոսկե ցլիկ» կ-ֆ): 2.Գտնու՞մ եք արդյոք,որ նույն թեկնածուն ընտրվելուց առաջ, երեք շաբաթ, հարկադիր պիտ ապրի այն պայմաններում,որում գտնվում է ժողովրդի չքավոր խավը՝(«էս սուպն էլ կուտես,նոր մեր հալը կիմանաս»՝«Նվագախմբի տղաները»կ-ֆից): 3.Գտնու՞մ եք արդյոք,որ նույն թեկնածուն առաջին երկու պայմանները կատարելուց եւ հաստատվելուց հետո պետք է ձեռքը դրած ՀՀ Սահմանադրության վրա,(ինչպես Նախա գահը),նույնպես երդվի....................,իսկ այն դրժելու դեպքում համձայնվի,որ իրեն կա- խեն, հետո գնդակահարեն,կամ հակառակը, («միլար,միլար,արտասուք զուր մի թափիր»՝ ժողովրդական),տարբերակի ընտրությունը ըստ պատգամավորի ցանկության՝ եւ կարծում եմ, որ այս դեպքում հարգելի Եվրոխորհուրդը հարցին ըմբռնումով կմոտենա: Հարգելի պրն Հ.Ավետիքյան:Շնորհիվ Աստվածատուր մի փոքր շնորհքի քաջ հասկանում եմ,որ անցա տպագրական «բոլոր լիմիտները»:Բայց աղաչում եմ«մի բան արեք»,փոխարե նը խոստանում եմ մինչեւ ամառ լռե՛լ,իսկ դրանից հետո գուցե եւ հարհավետ՝ մեզ մոտ նախատեսված է մեծ պատերազմ՝ Իսրայելը «պիտի փակի պարտքերը»...Ողջ մնաք: Նուբար Ասլանյան՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ: 25.03.07.
 
 
* 03.12.2007թ. Ալբերտ Բազեյանին ուղղված հարցերից՝
 
Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել, 2007-12-03 Բարեւ Ձեզ, հարգելի պրն Ալբերտ Բազեյան Իրավն ասած, նախքան այս տողերը գրելը , աչք անցկացրի արդեն Ձեզ ուղղված հարցերի վրա: Տպավորություններս,մեղմ ասած, հաճելիներից չեն՝ հատկապես Վարդան Կարապետյանի հարցի դեպքում: Ձեզ չգիտեմ, ուստի նախնական հարցերի հիման վրա կարծիք կազմել չեմ ուզում՝ թողնելով այն Ձեր պատասխաններին՝ արդարացեք խնդրում եմ... ...Գիտե՞ք, երբ մեծն Չերչիլը դարձավ Անգլիայի պառլամենտի անդամ՝ շատ զարմացավ, իսկ երբ տեսավ, թե իր հետ էլ ովքեր են ընտրվել՝ ավելի զարմացած ասաց, բա սրանք ո՞նց ընկան պառլամենտ: Բացատրեմ՝ Ես չէ, որ, գունավոր խոսքեր պիտի ասեմ ԱԺ-ի մասին: Համոզված եմ, որ դուք բոլորդ ձեր արժանիքները (պարտադիր չէ վատ), ավելի վատ չգիտեք, քան ժողովուրդը: Որոշ բաներ էլ ես գիտեմ՝ փառք Աստծո, թերթեր եմ կարդում, էլ. փոստ կա, նամակներ, հեռախոսազանգեր, հանդիպումներ, մի խոսքով, ծանոթ եմ խոհանոցին՝ հոտը լավ չէ...(չասեք որ չգիտեք, իսկ եթե չգիտեք՝ ավելի վատ): Պրն Ա. Բազեյան, շարունակեմ՝ Իմ նման առնվազն 1,5 միլիոն կա: Վերջերս, «Առավոտ» թերթի 09.02.07 համարում կարդացի, որ ՀՀԿ -ից, բարոյական հարցերի մասնագետ (այ հերոս, այ, մալադեց՝ թշվառա- կան!!!), Սամվել Նիկոյանը Հայրենիքից դուրս եկողներին (սա իմ ձեւակերպումն է), ԼՔՈՂ անվանեց: Այս անբարոյական, տգետ, անպատասխանատու, խայտառակ հայտարարությունը, իհարկե, ունի 1000 պատասխան, բոլորն էլ կործանիչ՝ ի վնաս, Սպիտակ ջարդը նախաձեռնող, կազմակերպող, խրախուսող, քաջալերող իշխանությունների՝ քանզի հայտնի էր նպատակը՝ նվազ բնակչության ճնշելը (բողոքներն արդեն սկսվել էին, բունտի ուրվականը հասունանում էր, Լ.Տ.Պ.-ն ասում էր` «ըմբռնումով մոտեցեք»), հեշտ էր: Հեռացողները պիտի կերակրեին (եւ կերակրում են!!!) մնացողներին...եւ եւ եւ(հարցրեք Տ.Թորոսյանին, Վ.Դալլաքյանին՝ նրանք ծանոթ են իմ տեսակետին)... Արդ՝ հարց Եթե մենք լքողներ ենք, ապա ի՞նչ որականիշով զարդարել կուսակցությունից կուսակցություն, թայֆից թայֆա, ծառից-ծառ, ճյուղից-ճյուղ տեղափոխվող պատգամավորներին՝ գուցե նույնպե՞ս՝ «լքող» կամ թե «քցող», իսկ գուցե «քաշո՞ղ», «վառո՞ղ», «ծախո՞ղ», «դաղող» (ժողովրդին), կամ էլ` «պադլեց»: Գտնու՞մ եք արդյոք, պրն Բազեյան, որ նրանց նմանները «խայտառակում են ռեսպուբլիկան: Յա տակ դումայու...»: Գտնու՞ մ եք, արդյոք, որ ԱԺ-ում չկա մի Տղամարդ պատգամավոր, որ Սպիտակ ջարդը դատապարտող հարցադրումն առաջարկի որպես օրակարգի հարց, որ ի հայտ գա ճշմարտությունը, որ փակվեն նիկոյանների բերանները ՎԵՐ-ՋԱ-ՊԵՍ!!!!!!!!!!!! : Իսկ Դո՞ւք... Հարգանքներով՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան: Հայֆա, Իսրայել: Հ.Գ.Կաղաչեմ, կպաղատեմ «Ազգ»-ին՝ հարցումս (ելույթս) չկրճատել: Սա՝ միայն ես չեմ...
 
Պատասխան՝- Հարգելի Նուբար Ասլանյան Ես արդարանալու որեւէ անհրաժեշտություն չունեմ եւ իմ կարողության սահմաններում պայքարում եմ անարդարությունների դեմ։ Ոմն Վարդան Կարապետյանի դատողություններն իմ մասին բացարձակ կեղծիք են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Ես կասկածում եմ, որ այդ մարդը ներկայացել է իր իսկական անուն ազգանունով։ Հավանաբար իմ մեղքն այն է, որ տարիներ առաջ հանգամանքների բերումով ներքաշվել եմ քաղաքականության մեջ եւ ոմանց համար դարձել եմ թիրախ, հատկապես այս նախընտրական շրջանում։ Ինչ վերաբերում է Ձեր հարցադրումներին, ապա դրանք չափազանց տարողունակ են։ Երբ որ առիթ լինի եւ գաք Հայաստան, կզրուցենք այդ եւ մի շարք այլ հարցերի մասին, եթե ինձ հանդիպելու ցանկություն կունենաք։ (Տպագրված 19.03.07 «ԱԶԳ»)
 
 
* 07.12.2006թ. ԱԺ-ի Նախագահ Տիգրան Թորոսյանին
 
8.Նուբար Ասլանյան, Իսրայել, Հայֆա, 2006-12-07 Հայաստանյան ԱԺ-ի նորընտիր նախագահ, հարգելի պարոն Տիգրան Թորոսյան: Շնորհավոր Ձեզ պարտավորող կոչումը: Խոստովանում եմ, որ «թուլություն» ունեմ հանրապետության մեծանուն մարդկանց, որոնք «այս կամ այն» ճանապարհով հասել են ԱԺ եւ որոշակի ներդրում ունեն /դրական, բացասական` իրենք ավելի լավ գիտեն/ ազգի բախտորոշման մեջ: Հարցեր տամ: Նաեւ ընդունում եմ, որ հարցերիս մեջ նախընտրում եմ «կծուն»: Ներող եղեք, Դուք բացառություն չեք լինելու։ Արդ` հառաջ. Հարգելի պրն. Տիգրան Թորոսյան. Թուրք Աթաթուրքը, գալով իշխանության, դատապարտեց իր նախորդների ոճրագործություն-հանցագործությունները /չմանրանանք/: Հարց` Ըստ Ձեզ ո՞վ է լինելու այն համարձակ Հայը /կամ կուսակցությունը/, որն ԱԺ-ում որպես օրակարգի հարց առաջադրի` «երկրից բնակչության արտահոսքը» /սպիտակ ջարդ/ խթանող եւ կազմակերպող նախկին իշխանությանը քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: /Նաեւ ինձ հետաքրքի՞ր է` դեմոկրատական ԱԺ-ը այս հարցադրումը կընդունի ծափահարություններով, թե սվիններով... /գիտեմ, որ միամիտ եմ/... Ես կռահում եմ Ձեր անհամաձայնությունն ու դիրքորոշումը իմ մտածելակերպի մեջ` խնդրո առթիվ, ուստի կուզեմ մերկախոս չերեւալու համար բացատրվել: Բարեբախտաբար, ՀՀՇ-ն շուտ հասկացավ, որ երկիրը «ջերմուկ ծախելով» /կարճ եմ խոսում, չնայած Ազատության հրապարակի հանրահավաքներին այս միտքը նույնպես արծարծվում էր/ չես պահի եւ, բնականաբար, կսկսվեին հուզումները, իսկ անոթի մարդը շատ վտանգավոր է։ Եվ գտան ելքը` բնակչության կեսին «ուղարկել» արտասահման, /բեզպլատնայա պուտյովկա վը Սիբիր` «Կովկասի գերուհին»/ քանզի, նախ` 1.Քչին պահելը /կերակրելը/ հեշտ է /բողոք չիք/ 2.Հեշտ էր նաեւ հնարավոր հուզումների դեպքում /այն անխուսափելի էր, թշնամուն հաղթած ժողովուրդը լռված էր սովի, մթության, անարգանքի մեջ եւ ի՞նչ եղավ, ինչի՞ հասանք ժողովուրդ, Աթոռները գրավված են, գործը` բուրդ, Ն.Ա./ մնացած քչին ճնշելը. 3.Կեցցե ՀՀՇ-ն: Լավ հասկանում էր, որ շնորհիվ բնածին գենետիկ զգացողության` հայը որքան էլ հեռանա, աչքի մեկը, եթե ոչ երեքը, ուշքն ու միտքը բնօրրանի վրա է` այստեղից բխող հետեւանքներով` ներառյալ նյութական օգնությունը: Ասածս բաց տեսքով հնչում է այսպես, նախապես հազար ներողություն` իշխանությունների համար` եւ գայլերն էին կուշտ եւ ոչխարները` կենդանի: Միայն թե հեռացողները Աստված գիտե ի՞նչ դժվարություններով իրենց վաստակած երկու դոլլարից մեկը Հայաստան ուղարկելով հանդերձ ստացան լքող «պատվավոր» կոչումը` այս հարցում արժանանալով այսօրվա իշխանությունների քար լռությանը: Խորին հարգանքով` Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան` «մի փոքր պատգամավոր ՀՀՇ-ից: Հայֆա, Իսրայել` Tel-fax Email: noubar@ 12net.il 12.07.06
 
Պատասխան՝ - Չեմ կարծում, որ խնդիրն այստեղ «համարձակ Հայի» բացակայությունն է խորհրդարանում: Ազգային ժողովը քաղաքական մարմին է եւ իր օրակարգում չի կարող ունենալ ձեր հարցադրումը` «նախկին իշխանությանը քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»: Վստահ եմ գիտեք, որ քրեական պատասխանատվության հարցերով զբաղվում են իրավապահ մարմինները: «ԱԶԳ»
 
 
* 19.12.2006թ. Բաց նամակ Միքայել Բաղդասարովին
 
Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել:, 2006-19-12 Բարեւ Ձեզ պրն մեծահարուստ Հարգելի Միքայել Բաղդասարով. Դիմում եմ Ձեզ հույսով, որ մոտիկից ծանոթ եք հայոց Լեզվին,գիր ու գրականությանը: Մտավախությանս պատճառը Ձեր կենսագրականն է: Բացի այդ, հայտնի է,որ մեծ մարդիկ այնքան էլ ժամանակ չունեն, (եթե չասեմ՝ նաեւ ցանկություն), ընթերցելու իրենց հասցեագրված նամակները, վասնզի այդ նպատակի համար հաստիքով գրող-կարդացող-պատասխանողներ ունեն: Եւ քանի որ Ձեզ ուղղված հարցս ավելի քան ԼՈՒՐՋ է, ուստի կուզեի հուսալ, որ նյութս ոչ թե Ձեզ պիտի կարդան (այն էլ լավագույն դեպքում), այլ կարդաք ինքներդ՝ /այստեղից էլ իմ անհանգստությունը հայոց լեզվի վերաբերյալ/: Կարծում եմ մտահոգությունս հասկանալի է, եւ տա Աստված , որ սխալված լինեմ: Հարգելի Մեծահարուստ. «Արմավիան» նույնպես Ձեզ է պատկանում, ուստի շնորհակլություն իսրայելյան պատերազմի օրերին ՀՀ Կառավարության հետ մեկտեղ հայրենանավեր չվերթ կազմակերպելու եւ նախկին (ոչ իրենց մեղքով) հայաստանցիներին Հայաստան ժամանակավոր տեղափոխելու համար: ՀԱՐՑ՝ Հայտնի՞ է արդյոք Ձեզ, որ «Արմավիան» հայերեն ասած, «քցեց» իսրաելահայերին՝ հրաժարվելով իկողմից պարտավորված հետադարձ չվերթից (տոմսերը վաճառվել էին երկկողմ թռիչքի համար) եւ խաբված, լքված, արհամարհված ու ստորացված մարդիկ, (հինգ ամսականից մինչ 81 տարեկան), օտար ամայի ճամփեքով (եւ հասկանալի է ՝ ոչ գեղեցիկ արտահայտություններով «Արմավիա»-ի հասցեին (մեղա քեզ մեղա), վերադարձան Իսրայել՝ ով ինչպես կարողացավ...անտեր թափառական... 45 հոգի: Հասկանալով, որ «Ազգ»-ի հնարավորությունները Ձեզ ուղղված հարցերի առումով սահմանափակ են, կարճ լինելու համար խնդրում եմ ժամանակ գտնել եւ ընթերցել armtown.com 19.09.06, 23.09.06,11.12.06 համարները՝ այնտեղ ամեն ինչ գրված է: Շատ պիտի խնդրեմ, որ Ձեր պատասխանի մեջ չկրկնվեն «Արմավիա»-ի գլխ.տնօրեն պր.Ն.Բելլու յանի /վեց նամակիս չպատասխանելուց հետո/` 18.10.06 ի պատասխանը (այն էլ իմ՝ ՀՀ Նախագահին դիմելուց հետո), ուղղված ՀՀ կառ. առընթեր ավիացիայի գլխ.վարչ.պետի տեղակալ պրն Ա.Պողոսյանին, որն ինձ ուղարկեց նույն վարչության աշխատակազմի ղեկավար պրն Լ.Ջավադյանը: Եթե փորձ արվի կրկնել Բելլույանին, ապա խնդրեմ կարդացեք իմ պատասխանը նույն armtown. com 11.12.06-ի համարում՝ ուղղված Ա.Պողոսյանին եւ Լ.Ջավադյանին, եւ փաստերի ներքո կհամոզվեք Ն.Բ.ի պատասխանների սնանկության մեջ: Իսկ ավելի ճիշտ, գտեք ժամանակ, եկեք Իսրայել (դա Ձեզ համար կոպեկ չարժե), կհանդիպեք տառապյալ ժողովրդի հետ (գուցե ես ամբողջապես սխալ եմ), եւ կիմանաք ճիշտը: Խոստանում ենք ԱՐԺԱՆԻ ընդունելություն (խորովածախառը): Պարոն Բաղդասարով. դրամ ինչ որ կերպ կարելի է վաստակել, կորցրած ԽԻՂՃԸ՝ ոչ մի կերպ... Ես Ձեզ՝15.06.07-ին սիրով, ընտանյոք հանդերձ հրավիրում եմ Ա.Խաչատուրյանի համերգասրահ՝ ունկնդրելու իմ «Սիփանայ Քաջեր» կոնցերտ պոեմը` նվիրված Մեծ եղեռնի 90 ամյակին: Ի դեպ, քանի որ ես եւ մենակատար որդիս պետք է ներկա լինենք, ապա լավ առիթ է ոմանց համար հաշվեհարդար տեսնելու մեզ հետ, քանզի ես , «Արմավիա»-ի կյանքը շատ կերա... Հարգանքներով Նուբար Ասլանյան 19.12.06,Հայֆա, Իսրայել: Շնորհակալություն «Ազգ»-ին՝ մեր տագնապին առաջին արձագանքողին՝ 18.07.06 ին: Ահա իմ տվյալները Հեռֆաքս՝+(972)772011133,բջջ.972524797027 Email:noubar@012.net.il
 
Պատասխան՝- Դժբախտաբար ես հայերեն լավ չգիտեմ, բայց ինձ համար թարգմանեցին ձեր հարցը: Իմ կենսագրության հետ կապված Ձեր նախանձախնդրությունը գուցե համարժեք հետաքրքրություն արթնացրեց առաջացրեց ձեր կենսագրության հանդեպ: Դուք գտնվում եք Իսրայելում այն ժամանակ, երբ այնտեղ ռմբակոծում են, ես շատ-շատ անհանգստանում եմ ձեզ համար, քանի որ ցանկացած պահի կարող է պատահել այն, ինչ ոչ ոք չէր ուզի, որ լինի: Հենց դրա համար մենք օգնեցինք դուրս գալ Իսրայելա- լիբանյանյան պատերազմի պատերազմի պատճառով դժբախտության մեջ ընկած մարդկանց: Եվ ձեզնից բացի էլի 9 չվերթներ ենք կազմակերպել Բեյրութից: «Արմավիա» ընկերությունը մասնավոր է, եւ այդ թռիչքները միայն վնասաբեր են: Այդ պատճառով կառավարության հետ որոշվեց բաժանել վնասները: Եվ ինչ վերաբերում է ձեր ետադարձ թռիչքին, ապա մեր կառավարությունը ձեզ ետ ուղարկելու հարցը չվճռեց, որի պատճառով դուք տեղ հասաք ձեր միջոցներով: Ի միջի այլոց, «Արմավիան» այդ ժամանակ էլ ակտիվ օգնություն ցուցաբերեց: Ինձ հաճելի է, որ դուք երաժշտության հետ կապված ընտանիք եք: Եթե արվեստի մարդ եք, ապա պիտի ավելի մեծահոգի լինեք եւ ավելի լավ հասկանաք այն ամենը, ինչ կատարվում է: Դուք ինձ հրավիրում եք եղեռնի 90-ամյակին նվիրված ձեր համերգին:Ուզում եմ հայտնել, որ մենք չափազանց շատ աջակցում ենք եղեռնի վերաբերյալ միջոցառումների անցկացմանը, եւ դուք ու ձեր որդին, այդ համերգի մասնակիցները, եւ մենք բոլորս, ամեն ինչ անում ենք, որ հայերի ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհում: Եվ նաեւ կարծում եմ, որ մարտական գործողությունների ընթացքում դուք կարող էիք ավելի շատ լինել Հայաստանում, այլ ոչ թե շտապել ետ` դեպի պատերազմը, ուր շատ վտանգավոր է: Մենք համոզված էինք, որ եթե դուք մնայիք հայրենիքում, եւ հայրենիքի, եւ ձեզ համար շատ ավելի լավ կլիներ: Բայց քանի որ դուք այդքան շտապում էիք, մենք չհասցրինք ուղերթ կազմակերպել: Մեր խնդիրն էր` օգնել եւ դուրս հանել մարդկանց վտանգավոր գոտուց, որը եւ արեցինք: Այդ խնդիրը մենք ինքներս ենք մեր առջեւ դրել, ոչ ոք մեզ չի ստիպել: Կարծում եմ, որ «Արմավիայի» գործունեությանն ավելի տեղյակ լինելու դեպքում, դուք ձեր կարծիքը կփոխեք եւ ավելի հարգանքով կվերաբերվեք մեր աշխատանքներին:
 
 
* 16.02.2007թ. Հարց Լյուդմիլա Հարությունյանին
 
Նուբար Ասլանյան, Հայֆա,Իսրայել, 2007-16-02 12:48:31 , Հարգարժան տիկ.Լյուդմիլա Հարությունյան: Ես հարց...չունեմ, քանզի Ձեզ հետ կապված բոլոր հարցերն ինձ համար պարզ են, նաեւ՝ ցավալի այն առումով, որ ամոթ է ,«անցուկը մոռցուկ» համարել, քանզի կարծում էի, ավելին՝ համոզված էի, որ Ձեր (եւ ոչ միայն) հերոսական հայաստանանպաստ ներդրումը 1989-91թ Խորհրդային Միության պառլամենտում, եւ ինչու չէ, նաեւ դրանից հետո, իշխանությունների կողմից ավելին պիտի գնահատվեր, քան թե կա... Շնորհակալություն Ձեզ ամեն ինչի համար եւ նոր ուժ ու կորով` ի փառս Հայրենյաց: Շնորհակալությամբ եւ հարգանքներով՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել, 16.02.07.
 
Պատասխան՝ - Ես ուզում եմ Նուբար Ասլանյանին շնորհակալություն հայտնել դրվատանքի խոսքերի համար, դրանք ինձ ուժ են տալիս. պարզվում է` մարդը սոցիալական էակ է, իրոք, ես ծառայում եմ ժողովրդին, ու երբ որ ժողովուրդը գնահատում է իմ արածը, շատ շոյվում եմ: Երկար կյանք, առողջություն Ձեզ,եւ շարունակեք հետաքրքրվել Հայաստանում տեղի ունեցողով, ավելին` մեր հասարակության մասը միշտ զգացեք Ձեզ:
 
 
 
* 20.03.2007թ.Անպատասխան հարց Սամվել Դանիելյանին
 
Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել, 2007-20-03 21:24:26 Երեւանի գլխավոր ճարտարապետ հարգելի պրն Սամվել Դանիելյան: Ձեզանից տարիքով մեծ լինելու իրավունքով, (ուրիշ իրավունք չունեմ՝ ես ԼՔՈՂ եմ), ուզում եմ դիմել հետեւյալ հարցով։ Իմ (եւ ոչ միայն իմ ) սիրելի Օպերայի թատրոնի (չմանրանանք նրա ճարտարապետական եւ առհասարակ հասարակական կարեւոր դերին եւ նշանակությանը) շրջափակումը՝ հիմնականում էլիտայի (հանրագիտարանում՝ բիրդան աղա) համար կառուցվող բարձրահարկ շենքերով, ընթանում է բուռն (կատաղի՝ ոտքի տակ գցելով կառույցին խոչընդոտող ամեն մի մանրուք) տեմպերով: Հարց - Որպես ճարտարապետության գիտությունների թեկնածու, ի՞նչ եք կարծում՝ այս տեմպերը (շինարարության), եթե պահպանվեն (շարունակվեն), ե՞րբ (տարի ,ամիս ամսաթիվ),կհասնեք ( նկատի չունեմ միայն Ձեզ) ՄԱՍԻՍԻ շրջափակմանը (մի քիչ բարձր է,բայց...դա ինչ հարց է որ՝ հե՛չ ): Ես բավարարված կլինեմ, եթե պատասխանեք, որ Ճարտարապետության, քաղաքաշինության նորմերի տեսակետից Էլիտայի համար հեռանկարային ծրագրով նախատեսված չէ (թեկուզ եւ առայժմ) հարձակումը ՄԱՍԻՍԻ ուղղությամբ, այդ հարցով կզբաղվեն նրանց սերունդները: Կանխավ շնորհակալ եմ։ Ս.Դանիելյանը չպատասխանեց՝ «ԱԶԳ» 03.20.07.
 
Category: Forums Of Newspapers | Added by: Nairi (18.03.10)
Views: 2100 | Comments: 3 | Rating: 4.0/2
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
Forums Of Newspapers [2]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz