Tuesday, 25.07.17, 00:41
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Letters » My Letters

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 7
Նուբար Ասլանյան                               ՀՀ Նախագահի նամակների բաժնի վարիչ տկն.Աիդա Ասատրյանին
Փող.Պեեր 28, բն.9                              Հայաստանի Հանրապետություն,
Հայֆա 32492,Իսրայել:                      Երևան, Բաղրամյան փողոց:
Հեռ-հ/տիպ +(972)772011133 
Բջջ.+(972)524797027,
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
 
Հարգելի տկն Ա.Ասատրյան Բարեւ Ձեզ: Այն բանից հետո,երբ իմացա(հեռախոսազրույցից),որ ՀՀ Նախագահին հղված իմ 05.03.09 պատվիրված նամակս չեք ստացել,Ձեր հուշելով ուղարկեցի այն էլ.փոստով՝ 15.04.09ին: (Հիշեցման կարգով ասեմ,որ խնդրանքս «Սիփանա քաջեր» Կոնցերտ պոեմիս մասին էր): Ասացիք,որ նամակը փոխանցել ենք Մշակույթի նախարարություն: Իմ անհանգստության խնդրանքիս,որ Նախագահը տեղյակ պահվի նամակիս մասին , պատասխանեցիք,որ մշակույթի նախարարությունը պարտավոր է մեզ պատասխան ուղարկելու՝ չանհանգստանամ...:Անհանգստացա,քանզի լռություն էր,եւ 11.05.09ին նամակ ուղարկեցի ՀՀ Նախագահի օգնական պրն Վիգեն Սարգսյանին,խնդրելով հարցս վերցնել հսկողության տակ՝անտարբերության դառը փորձ ունենալուս պատճառով:(Ոչ միայն «Սիփանա քաջեր»ի վերաբերյալ):Նորից լռություն: 28.05.09ին Սարդարապատյան տոնակատարության առիթով շնորհավորանք հղեցի ՀՀ Նախագահին, հպանցիկ նշելով նաեւ«Սիփանա քաջեր»ի մասին:Կրկնօրինակներն էլ ուղարկեցի Վ.Սարգսյանին եւ Սփյուռքի նախարարին:Լռություն:Իսկ հաջորդ տարվա ապրիլի 24ը մոտենում է,հետեւաբար եւ կազմվում 95 ամյակին նվիրված ծրագրերը... հետո կասեն՝ ՈՒՇ Է:Փորձ ունեմ... Հարգելի տկն Ա.Ասատրյան.ես կարող եմ անպատասխան մնալ,արհամարված,գցված՝ հոգ չէ,(ես միայնակ չեմ),համոզված եմ,որ ինձնից վատ տեղյակ չեք ,թե ինչ«օյիններ»են խաղում Հայաստանում մեր՝ սփյուռքահայերիս(ոչ մեր մեղքով այդ անունը վաստակած) գլխին(Ձեր մի ընդիմադիր խոսքը՝ եւ կապոցներով օրինակ կբերեմ):Արդ՝ ՀՀ Նախագահը գիտե՞ այդ «օյինների»մասին՝ վստահ չեմ,Սփյուռքի նախարար տկն Հրանուշ Հակոբյանը գիտե՞-անտարակույս՝ գոնե իմ դեպքից,Նախագահի շրջապատը գիտե՞-անկասկած, տեղ յակ պահվում է՞ Նախագահին-«թաք ու բիր» դեպքերում:Ի՞նչ անենք:Դուք եւ հայաստան յան բոլոր պետական այրերը հասկանու՞մ եք արդյոք,որ«գիշեր ցերեկ»գովաբանվող «Տուն արի»ծրագիրը կորցնում է իր արժեքն ու նշանակությունը,վերածվում մի ֆարսի, դառնալով տրագիկ կոմեդիա...:Իսկ գուցե բերածս փաստերն ընդեմ ՀՊՖՆ դիրիժյոր Էդվարդ Թոփչյանի եւ մշակույթի նախարարության դեմ այնքան ծանր ու զորեղ են,որ չգիտեն ինչ պատասխանե՞լ:Չգիտեմ...ես արդեն չկամ... Հարգանքներով Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ: Հայֆա,Իսարյել: 18.06.09 Պատճենները ՀՀ Նախագահի լրատվական բաժնի պետ տկն.Հասմիկ Պետրոսյան, Սփյուռքի նախ.տկն. Հրանուշ Հակոբյան,Նախագահի օգնական Վ.Սարգսյան եւ համա ցանցում գործող հայատառ զանազան կայքէջեր,քանզի ուզում ենք գոնե այդ կերպ լսված լինել...հասկացեք մեզ եւ ըմբռնումով մոտեցեք՝(հայաստանյան թերթերը չեն արձագան քի,իսկ ընդիմադիր թերթերի հետ«գլուխ չունեմ»...):
 
 
Նուբար Ասլանյան                                                                ՀՀ Սփյուռքի նախարարություն
Փող.Պեեր 28, բն.9                                                               Նախարարի տեղակալ պրն.Ստեփան Պետրոսյան
Հայֆա 32492,Իսրայել:                                                        Վ.Սարգսյան 26/1,Երևան, 0010
Հեռ-հ/տիպ +(972)772011133
Բջջ.+(972)524797027,
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
 
Հարգելի պրն Ս.Պետրոսյան. Շնորհակալություն Ձեր 21.08.09թվակիր, 03/06 .1, 1275-09 գրանցված էլեկտրոնային նամակի համար,որն ստացա այսօր՝ 24.08.09: Հենց սկզբից խոստովանվեմ,որ Ձեր նշած,(ինձ ուղարկված)18.02.09 եւ 06.03.09 նամակ ները( նշված չէր՝ փոստային ծրարով թե էլեկտրոնային)ինձ հիշեցնում են Ժյուլ Վեռնի վեպերի կամ Բեռլիոզի Ֆանտաստիկ Սիմֆոնիայի շարունակությունը: Քավ լիցե,այստեղ Դուք չկաք:Կա բյուրոկրատիա:Եւ քանի որ սկսել եմ անկեղծորեն կիսվել Ձեզ հետ,ուստի կուզեմ ներողամիտ լինել«ուզուն ախմախիս» դերի համար, քանզի կարծում էի,թե «Տուն արի»կոչը ինձ էլ էր վերաբերվում:Սա ի պատասխան Ձեր նամակի վերջին երեք տողերի... Իսկ հիմա ըստ էության՝ Իսրայելը Հայաստանից առաջավոր երկիր է(ցավոք ամեն ինչով)եւ ոչ ոք չի կարող ժխտել,որ հաղորդակցության միջոցները լավ չեն աշխատում,ուստի ԵՍ 18.02.09 եւ 06.03.09ԹՎԱԿԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ: Սա՝ մեկ: Ինչ եմ ստացել՝ ստացել եմ Մշակույթի ձեռնարկության ձեռնարկատերի տեղակալ Դավիթ Մուրադյանի 25.12.08 նամակը,որը արդյունքն էր 13.08.08-ի Սփյուռքի կոմի տեի, եւ 05.11.08-ի Սփյուռքի նախարարությանը հղված իմ նամակների՝ (ներկայաց նում եմ ԴՄ-ի նամակը) :Ասում է«ՀՀ մշակույթի նախարարությունը ուղիներ է որո նում...»Տեսնես որտեղ են հասել...:Մինչ այսօր լուր չկա:Իսկ ապրիլի 24ը մոտենում է: Պարոն Պետրոսյան.ես Ձեզ չգիտեմ,Դուք էլ՝ ինձ:Հավատացնում եմ,այստեղ ,Իսրայե լում կատարման սով չունեմ,սրան գումարած աշխարհի մի շարք երկրներ-անցած տա րի Շվեդիայում էի,այս տարի Հարվ Կորեա,իսկ ավելի լավ է գրեքGoogle մեջ Noubar Aslanyan,Нубар Асланян,կամ Նուբար Ասլանյան:Չէ անհամեստ չեմ.Պարզապես Իսրա յելում լույս տեսած իմ 50 պարտրիտուրներից 90տոկոսից ավել կատարված են(ներառ յալ՝ Հայաստանում):«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ըս ոչ մեկին պետք չէ,բացի Հայաստանից,քան զի այն նվիրված է Ցեղասպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին:Այս տողերն են գրված հայերեն եւ անգլերեն Իսրայելում հրա տարակված պարտիտուրիս մեջ(նայեք համացանցում):Իսկ Հայաստանում՝ թքած... : հասմիկ պողոսյանի եւ էդ.թոփչյանի զանազան սրիկա խաբեությունների զոհն եմ ես, ընդ որում էդոն թքեց ԱԳՆ,մշակույթի նախարարության եւ կոմպ.միության համատեղ հայտի վրա,(հիմք՝ «Առավոտ»թերթ,15.04.06):15.06.07ի արդեն նշանակված համերգը անպատժելիության բնազդով էդոն լուծարեց...էդ ավանակը իսկի ինձ ու մենակատար որդուս տեղյակ չէր էլ պահել :Ես ձեր պահած դիրիժյորը,ես ձեր նամուսն ու պատիվը, բա դուք իրավունք ունե՞ք թուրքից ցեղասպանություն պահանջելու: Արեք ինչ ուզում եք ես հոգնեցի ձեզանից»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»» Պրն.Պետրոսյան Մինչ այսօր(25.12.08ից)մշակույթի նախարարությունը իր խոստացած «գործընթացի »մասին լուրչի հայտնել: Չունե՛մ: 05մարտի 09ին դիմեցի ՀՀ Նախագահին,իսկ 18.06-09ին՝Նախագահի նամակների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանին,անգամ խոսեցի հետը հեռախոսով,որ իմանամ գործերի ընթացքը:Ձուկն իրենից բլբլան էր...վերցրեց ու «նստեց վրան»: Պրն.Պետրոսյան. «ես՝ աղա,դու՝ աղա,մեր ջաղացն ո՞վ աղա»:Իսկ եթե Սփյուռքի նախարարությունը պիտի ինձ նեցուկ չլինի,ապա ի՞նչ անենք էդ«ՏՈՒՆ ԱՐԻ»ծրագրի հետ:Հազարավոր կմ-ի վրա են մեզ խփում,բա որ«Տուն գա՞նք:Դրա համա՞ր եք ասում էլ Սփյուռքի նախարարություն չդիմեմ: Չե՛մ դիմի: Զուր չեն ասում այստեղի ժողովուրդը՝ ձեզ միայն հարուստ մարդիկ են պետք...: Լավ,«էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»: Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել:24.08.09. .
 
 
One Response to "Էդուարդ Թոփչյան. «Ժողովրդին մատուցում են այն, ինչ նա ուզում է լսել հորթի հրճվանքով»”
Նուբար Ասլանյան Says:
Հոկտեմբեր 10th, 2009 at 15:36 Հայ կոմպոզիտորներին ատող(նրանց քաք է անվանում)էդվարդ թոփչյանը մեծ խաբեբա է եւ քանի Հայաստանում «ձուկ» չկա,
«խեցգետինը»պիտի ձուկ համարվի:
Սելավի,կասեր ֆրանսիացին…
Իմ անունս Նուբար Ասլանյան է:Հրավիրում եմ թոփչյանին բաց երկխոսության-մենամարտի,ապացուցելու համար,որ բարոյա կան արժեքներից զուրկ է(նա չպատասխանեց իմ բաց նամա կին),եւ հեռու հայ երաժշտությունից,փոխարենը, ըստ երեւույ թին, ունի լավ «բռթող»:Սպասում եմ՝
հեռ.-հեռատիպ +(972)772011133 begin_of_the_skype_highlighting +(972)772011133 end_of_the_skype_highlighting, բջջ.+(972)524797027 begin_of_the_skype_highlighting +(972)524797027 end_of_the_skype_highlighting,
էլ.փոստ noubar@012.net.il
 
 
Նուբար Ասլանյան                                                                                        ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյան
Փող.Պեեր 28, բն.9                                                                                       Հայաստանի Հանրապետություն,
Հայֆա 32492,Իսրայել:                                                                               Բաղրամյան 26, ք.Երեւան,
Հեռ-հ/տիպ +(972)772011133
Բջջ.+(972)524797027
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
 
ՀՀ հարգելի Առաջին Տիկին Ռիտա Սարգսյան. Բարեւ Ձեզ: ...Մեծ եղբորս մահվան առիթով Հայրենիքում էի,Երեւանում.. .երկու օր է ինչ վերա դարձել եմ… ...Բարեկամներս ու ընկերներս ծանոթ էին ,Հայոց Ցեղասպանության 90 ամյակին, Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին նվիրված, Փողի եւ Նվագա խմբի համար գրված «Սիփանա քաջեր»Կոնցերտ Պոեմիս կատարման հետ կապված հայաստանյան քաշքշուկների հետ:Եւ խորհուրդ տվեցին դիմել Ձեր օգնությանը,պատ մելով Ձեր,մշակույթի ասպարեզում կատարած հայրենանվեր մեծ աշխատանքի մասին: Խոստովանվեմ՝ ես ինքս քիչ բան չգիտեմ Ձեր հովանավորության տակ վերցված այդ Սուրբ գործի մասին,քանզի իմ օրը սկսվում է հայկական թերթերի ընթերցմամբ (ինտերնետային):Բայց կարծում եմ կհամաձայնվեք՝ ուրիշ բան է թերթը,եւ ուրիշ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Սա է քաջալերվելուս պատճառը, որ դիմում եմ Ձեզ՝ օգնելու արդարության ծննդին: Հարգելի տիկ. Ռ.Սարգսյան. Համակարգչիս մեջ կան մի քանի տասնյակ նամակներից կազմված թղթապանակներ՝ Էդվարդ Թոփչյանի,Մշակույթի եւ ԱԳ. Նախարարությունների անուններով(նրանք էին կոմպոզիտորների միության հետ երաշխավորել ՀՊՖՆ-ին ստեղծագործությանս կատարումը,հիմք՝ 15.04.06 «Առավոտ»թերթ),նաեւ՝ Սփյուռքի նախարարության ,ՀՀ. վարչապետ, հետագայում Նախագահ Սերժ Սարգսյանի անուններով,նաեւ՝ ՀՊՖՆ-ի եւ մշակույթի նախարարության կեղծիքները մերկացնող,իրենց իսկ հասցեագրված Բաց նամակները ուղղված հանրապետության մի շարք թերթերին՝ Ոչ ոք չտպագրեց... …Ես շատ բան ունեմ պատմելու իմ՝ դրսում ունեցած, ստեղծագործություններիս կատարման հաջողությունների եւ Հայաստանում«քարով խփելու»մասին,բայց…նախ անհամեստ է,հետո՝ տեղը չէ…:Միայն մի կարեւոր գործոն՝չնայած իմ դրսի հաջողութ յուններին,վստահ եմ,եւ համոզված եմ Դուք՝ նույնպես, «Սիփանա քաջեր»ը Հայաստա նից դուրս օտարազգի ոչ մի դիրիժյորի չի հետաքրքրելու՝ հայտնի պատճառով: Ներկայացնում եմ ՀՀ Նախագահին ուղղված վերջին՝ նույնպես անպատասխան նա- մակս՝ խնդրո առարկայիս առթիվ ամբողջական պատկերացում ունենալու համար: Պատրաստ եմ՝ՀՊՖՆ-ի,Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների կողմից յուրա քանչյուր պատճառ-առարկությունների դիմաց ներկայացնել համապատասխան փաստեր: Հարգանքներով,Ձեր ըմբռնմանն ու աջակցությունը հայցող,Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:28.09.09:

 
Նուբար Ասլանյան                                                                         ՀՀ վարչապետ պրն.Տիգրան Սարգսյան
Փող.Պեեր 28, բն.9                                                                        Հայաստանի Հանրապետություն,
Հայֆա 32492,Իսրայել                                                                  ք.Երեւան, Հանրապետության հրապարակ,
Հեռ-հ/տիպ +(972)772011133                                                  Կառավարական տուն 1
Բջջ.+(972)524797027
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
 
Մեծարգո վարչապետ Կուզեմ հուսալ,որ երկտողս պիտ փոխանցվի Ձեզ,կամ էլ տեղյակ պահվի բովանդա կությունը,քանզի Ձեզ հետ հանդիպելու եւ 10 րոպե զրուցելու ցանկությունս ոչ միայն մեծ է,այլեւ հրատապ՝ եւ ոչ միայն ինձ համար:Ուստի պատրաստվում եմ կտրելու 400կմ,քանզի տեղեկացա փետրվարի 15ին Ձեր,Սուրբ Հող,Իսրայել այցելելու մասին, ուստի եւ հայցում եմ Ձեր համաձայնությունը: Բնական է,համաձայնությունից առաջ կուզեք իմանալ ով լինելս. Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ եմ:06.06.08 ին դիմել էի Ձեզ, աջակցելու աղետալի երկրաշարժին նվիրված միջոցառումներից մեկի ժամա նակ իմ,«Հայաստան 1988-1993»թիվ 3 Լարային քառյակիս կատարմանը:Շնորհակալ եմ Ձեր աշխատակազմից՝ 18.06.08ին նամակս փոխանցվել էր Մշակույթի նախարա րություն:Երեւի «մեծ ցանկությունից»կամ էլ«գերձգտումից» առաջնորդված, նախա րարության ներկայացուցիչը հետաքրքրվել էր կոմպոզիտորների միությունում իմ թիվ...4(եւ ոչ թե 3,ինչպես նշել էի նամակումս)քառյակով:Նրանք էլ հայտնել էին,որ թիվ 4 քառյակի նոտաները տարված են ԱՄՆ:Հետն էլ ասեմ,որ 06.06.08ի նամակի մեջ նշված էր,որ նոտաները կան եւ կոմպոզիտորների միությունում եւ թե Էդվարդ Միր զոյանի մոտ,որն եւ ի դեպ մնաց «նամակին սպասող»,քանզի ոչ մեկ նրան չդիմեց... Կորուստը «մեծ» չէր:Կատարեցին հրեաները Ստոկհոլմի Շիստա եկեղեցում.այցելեք խնդրեմ այստեղ՝
Սա պարզապես հիշեցնելու համար,հենց այնպես...: Հարգելի վարչապետ. Ձեզ հետ հանդիպմանս առթիվ խնդրանքիս պատճառը Ցեղասպանության 90 ամյա- կին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին նվիրված Փողի եւ սիմ ֆոնիկ նվագախմբի համար գրված«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»(լույս տեսած Իսրայելում 2005) ստեղծագործությունս է,ինչպես նաեւ վերջերս ավարտած եւ լույս տեսած,նաեւ նոտա ները Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին ուղարկվածիմ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» (երգչախմ բի եւ սիմֆ.նվագախմբի համար)ստեղծագործության հնարավոր կատարումը Հայաս- տանում:Ի սեր Աստծո,խնդրում եմ ինձ չգցել Մշակույթի նախարարության«գիրկը», քանզի,հավատացնում եմ,իմ մասին,մասնավորապես հայրենասիրական ստեղծագոր ծություններիս՝թուրքերն ու ադրբեջանցին ավելին գիտեն(համացանցից)քան ՀՀ Մշա կույթի նախարարը...(նաեւ սփյուռքի)...այսպես ստացվեց:Եւ ոչ էլ Սփյուռքի նախարա րություն, որոնք(տեղակալ Պետրոսյան` 21.08.09)ինձ հայտարարեցին,որ«Նորից ենք կրկնում,Ձեր խնդրանքը ուղղակիորեն չի առնչվում ՀՀ սփյուռքի նախարարության գործառույթներին,խնդրումենք բավարարվել մեր պատասխաններով եւ այլեւս մեզ նույն հարցով նամակ չգրել»: Չեմ գրի,խփում են 2000կմ-ի վրա,բա որ գանք տու՞ն(ՏՈՒՆ ԱՐԻ).սա որպես հումոր...: Հարգանքներով եւ հանդիպման համար դրական պատասխանի հույսով սպասող (եկեղեցու արտաքին կապերի պատասխանատու Արիս Սրբազանը ինձ լավ գիտե) Նուբար Ասլանյան,Հայֆա Իսրայել: 09.02.10: Սա էլ՝ ես:
 
 
   ՏԻԿԻՆ ՆԱԴԻԱ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ
Հարգելի տիկ.Նադիա Անտոնյան: Այսօր հունիսի 11-ն է.օրս լավ սկսվեց.պատճառը Ձեր հուսադրող նամակն էր կապված «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»կոնցերտ- պոեմի հնարավոր կատարման հետ,որի համար էլ այնքան շնորհակալ եմ: Հարգելի տիկ.Անտոնյան. Ես շնորհակալ եմ Հայաստանի կոմպոզիտորների միությանը(որի անդամն եմ նաեւ ես,իմ թիվ 113 անդամատոմսով),որ սկսած 2005թվից գարնանային կամ աշնանային փառատոններում ներգրավել է նաեւ իմ չորս ստեղծագործությունները(վերջին կատարումը՝ 11.05.10-«Չորս հոգեւոր եւ ազգահայրենասիրական երգերի մշակում ներ»):Անշուշտ,փառատոններն անցնում են ՀՀ Մշակույթի նյութական եւ բարոյական հովանու տակ,որի համար էլ շնորհակալ եմ մշակույթի նախարարությանը նույնպես: Հարգելի տիկ.ԱՆՏՈՆՅԱՆ. Խնդրում եմ ինձ«լոպազ»չհամարեք,սակայն,կրկին շնորհակալություն հայտնելով եւ երախտապարտ լինելով հանդերձ վերոհիշյալ կազմակերպություններին, կուզեմ «զգուշությամբ»(անհամեստորեն) Ձեզ տեղեկացնել,որ ես Իսրայելում(եւ առհասա րակ)ստեղծագործություններիս կատարման հետ «սով»-խնդիր չունեմ: Նաեւ համոզված եմ,որ Ձեր պես գիտակից եւ զգայուն տիկինը պիտի հասկանա ինձ , որ Հայաստանում իմ,կատարված ՄԵԿ ստեղծագործությունը ավելին է քան«այլ տեղե րում»հնչած գործերս...: Ուրիշ է «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի «ճակատագիրը»,քանզի այս գործը չի կարող հետաքրքրել աշխարհի եւ ոչ մի դիրիժյորի,քանզի այս գործը նվիրված է Հայոց Ցեղասպանության 90 ամյա տարելիցին.(Հայֆայի սիմֆ.դիրիժյորը արդեն հինգ տարի է խաբում-ցավը իրենը չէ,հայինն է)...եւ ոչ մեկի հոգը չէ՝ այս գործը մեջտեղ հանե լու:Սա է իմ ցավը,ցավը,քանզի այդ նույն դիրիժյորներին կամա,թե ակամա միացավ ՀՊՖՆ,չնայած,իր կողմից արդեն ստանձնած պարտավորությանը եւ կատարման ժամ կետի(ներկայացնում եմ՝օր,ամիս,տարի՝ 15.06.07) պաշտոնական նշանակմանը.իսկ հետո իմ օրը ծախվեց(երեւի թե)ամերիկացուն եւ ֆրանսիացուն,այն էլ երեք համեր գով՝ հունիս 15.22.29.: Ինչ է,մշակույթի նախարարը այդ մասին չգիտե՞ր.(հապա ի՞նչ նախարար է)ես նրան բաց նամակ եմ ուղարկել,պատճեններն էլ ՀՊՖՆ,նաեւ ԱԳՆ եւ Կոմպ.միություն-այս հիմնարկներն Մշակույթի նախարարության հետ մեկտեղ առաջարկել եւ երաշխավորել էին «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի կատարումը,հիմք՝ 15.04.06 «Առավոտ»թերթում ՀՊՖՆ –ի տնօրեն Ռ.Սիրունյանի հայտարարությունը:Մշակույթի նախարարը բաց նամակիս մասին չգիտե՞:Մոռացա՞վ:Թե՞,անցուկը մոռցուկ:Սա մի «անցուկ» է,որ նիզակի պես խրված է իմ սրտում եւ իմ ընտանիքի...ի դեպ չստացա պատասխան եւ ոչ մեկից...երբ Աստված ամոթ էր բաժանում որոշ մարդիկ ներկա չեն եղել.......այսօր էլ ոչինչ չի փոխվել... ...Ես շնորհակալ կլինեմ,եթե այս, իմ, «փիսիկի գանգատի»մասին(ներառյալ ներդիր բաց նամակիս) անձամբ տեղյակ լինի Սփյուռքի հարգարժան նախարար Հրանուշ Հակոբյանը, որ հետագայում մշակույթի նախարարության «նեյնիմ-նեյնիմ »պատաս խաններին հակահարված տա:Եւ ասի՝ «էս էլ նի՞խտ»: Հարգանքներով եւ հույսով՝ Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել:11.06.10 Հ.Գ. 13.08.10 ին Ստոքհոլմում կկատարվի Գրիգոր Եղիազարյանին եւ Գրիգոր Հախինյանին (իմ ուսուցիչներ)նվիրված թիվ 4 Լարային Քառյակը:      ««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««««
Hargeli paron Aslanyan, Teghekacnum em dzez, vor arden hastatvac e dzer ev dzer vordu` Armen Aslanyani 2007 tvakani hunisi 15 , HPFN-i het kayanaliq hamergy. Yerevanum klineq hunisi 11-in, yerkushabti or; mek shabaty bavakan klini porceri hamar. Khndrum em dzez ugharkel hamergi nakhnakan (kam ete arden hstak giteq` verjnakan) cragiry` dzer koghmic arajarkvogh. Ete hnaravor e ayn ugharkeq arajika 10 oreri yntacqum, qani vor es meknum em Italia, ev kcankanayi vorpeszi meknumics araj arden hstakecvac liner dzer hamergi cragiry nuynpes. Nakhapes shnorhakalutyun.   Harganqnerov`   Lilit Poghosyan HPFN khmbagir Tuesday, May 16, 2006 12:18 PM   46 Mashtots Avenue, 375002 Yerevan, Armenia Tel: (+374 10) 56 06 45 Fax: (+374 10) 56 49 65 E-mail: concert@arminco.com, apo@armnco.com
------------------------------------------------------------------------------------------------------
Hargeli paron Aslanyan,   Khndrum enq chisht haskaceq ays namak@. Kndir@ nranum e, vor hunis amsin mer hamergasrahum nakhatesvats e anckacnel Aram Khachaturian mrtsuyt paraton@ vor@ kazmakerpel e HH Mshakuyti Nakhararutyun@ ev hnaravor che pokhel ayd mrtsuyti orer@. Ayd isk patcharov dzer hamerg@ hnaravor che @ndgrkel hunis amsva shrjanaknerum. Neroghutyun enq haycum dzezanic merjman hamar.Mer galiq hamergayin sezonum dzez @ndgrkelu hamar khndrum enq ugharkel dzer "Sipana Qajer" poemi partituran verjinis het tsanotanalu hamar.   Harganqnerov` HPFN tnorinutyun Friday, April 06, 2007 12:01 PM
-------------------------------------------------------------------------------------------------------
Տեղեկատվություն՝ Ա.Խաչատուրյանի անվան մրցումն ԱՎԱՐՏՎԵՑ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ:Իմ համերգիս օրը՝ Հաունիսի 15ին,սրան գումարած,նաեւ 22ին եւ 29ին(ուրբաթ օրեր)ելույթներ ունեցան Ամերիկայից Ա.Տրեդերը եւ Ֆրանսիայից Վ.Մարտիրոսյանը:Ահա այսպիսի ՍՈՒՏ: Տեղյակ պահեցի Հասմիկ Պողոսյանին:Իր լռությամբ «գրեց սառույցի վրա»... Թող նեյնիմ նեյնիմ չանի եւ չմոռանա,թե ում հետ եմ ապրում արդեն 16 տարի. այստեղ,Իսրայելում բոլորը «նեյնիմ-նեյնիմների»մեծ մասնագետներ են....ես արդեն «էդ գործի» գիտակ եմ դարձել... Վարչապետին բողոքելուց հետո գործս հանձնվեց երկրորդ դիրիժյոր Ռ.Ասատրյանին:Ծրագիրը կազմված էր(Միրզոյան,Աճեմյան,Ասլանյան),նաեւ կատարման օրը:Այս ամենից հետո Թոփչյանն ու մշ.նախարարն գործս տեղափոխեցին Երիտասարդականին՝ այս անգամ էլ պատճառաբանելով շչեդրինյան օրերի վարկածը, Որը ինչպես պարզվեց,ժամկետի տեսակետով բնավ չէր խանգարում մեր գործին.... Է..................................
որը ասեմ..........................  
 
Նուբար Ասլանյան                                                          ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ,ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Փող.Պեեր 28, բն.9                                                        ՀՀ, ք. Երեւան, 0010,
Հայֆա 32492,Իսրայել:                                                 Նաեւ Նադիա Անտոնյան եւ Արթուր Դումանյան
Հեռ-հ/տիպ +(972)772011133                                  Վազգեն Սարգսյան 26/1,
Բջջ.+(972)524797027                                                Կառավարական 3 տուն
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
Skype; noubar_62
Անձնական կայք՝
 
Հարգարժան տիկ.Նադիա Անտոնյան Մտերմաբար կուզեմ հիշեցնել,որ 11հունիս,2010թվին ստացա Ձեր էլ.նամակը,որտեղ ի ուրախություն ինձ գրել էիք,եթե կարճ,ապա՝ «իսկ Սիփանա քաջերի ներկայացման նպատակով Մշակույթի նախարարությունը կրկին դիմել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարութ յանը՝ մասնագիտական կարծիք եւ գրավոր համաձայնություն ստանալու համար»: Նաեւ նշել էիք,որ՝«Սփյուռքի նախարա րությունը պատրաստակամ է եւ հետամուտ բարձրացված հարցին սահմանված կարգով ընթացք տալու գործընթացին»: Եթե հիշում եք ,ես Ձեզ երախտապարտ,շնորհակալ պատասխան նամակ էի ուղար- կել, հետն էլ «զգուշաբար»հայտնել,որ դեռ ժամանակին,իմ Սիփանա քաջերիս առթիվ Էդվարդ Թոփչյանին արդեն իր մասնագիտական կարծիքն էր հայտնել Էդվարդ Միրզոյանն ու հորդորել կատարելու,սա՝ բացի ԱԳՆ-ի,Մշակույթի նախարարության եւ Կոմպոզիտորների միության կողմից կատարման համար համատեղ առաջարկից, հիմք՝ 15.04.06,թերթ «Առավոտ»,ՀՊՖՆ Տնօրեն Ռուզան Սիրունյանի հայտարարութ յունը:(Երեւի Էդվարդ Միրզոյանը տարիքի պատճառով արդեն հեղինակություն չէ...) ինչ իմանա՞մ... Ինչեւէ: Սկսեցինք նոր տողից՝ հիմք՝ Ձեր 11.06.10 ինձ հղած նամակի բովանդակութ յունը,որի համար կրկնվեմ՝ նորից շնորհակալ եմ: Հարգելի տիկ Անտոնյան: Նշածս՝ Ձեր հուսադրիչ նամակն ավարտվել էր այս տողերով՝«Միաժամանակ հայտ- նում եմ,որ սույն հարցի վերաբերյալ նորություն ունենալուն պես մենք սիրով տեղյակ կպահենք Ձեզ»: Անցել է երեք ամիս:Եթե երիտասարդական նվագախմբի հարգելի ղեկավարությունը օրեկան ծանոթանար պարտիտուրիս մեկ էջի հետ,ապա,այն,երկու անգամ արդեն ընթերցված կլիներ...,հետեւաբար եւ Ձեզանից «խաբրիկ մը չունիմ»:Սրա հետ մեկտեղ նաեւ «հասկանում եմ»,եւ կռահում,որ«հիմա երիտասարդական նվագախումբը սաղ գործերը պտի թողի,Նուբար Ասլանյա՞ն պարացնի»:Տոժը մնե... Հարգելի տիկ Անտոնյան: Հայտնի բան է՝ չլացող երեխային չեն կերակրում,արդ,գուցե արժե՞,որ Սփյուռքի նախարարությունը հիշեցման կարգով կրկին դիմի Մշակույթի նախարարությանը, որի համար էլ անշուշտ շնորհակալ պիտի լինեմ: ...Օգոստոսի 13 ին Սթոքհոլմի «Շիստա»եկեղեցում հրեական«ԿԻՆԵՐԵՏ»համույթը կատարեց իմ,ուսուցիչներ Գրիգոր Եղիազարյանի եւԳրիգոր Հախինյանի հիշատակին նվիրված թիվ 4 լարային քառյակը.էս հրեաներն էլ խելք չունեն.....(երկու տարի առաջ էլ նույն եկեղեցում կատարեցին իմ«Հայաստան 1988-1993»թիվ 3 լարային քառյակը: Չէ,հեչ խելք չունեն... Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:11.09.10:
Պատճենները՝ Սփյուռքի,Մշակույթի նախարարներին, նաեւՍփյուռքի նախարարության մերձավոր արեւելքի բաժնի պետ Արթուր Դումանյանին:   
 
Նուբար Ասլանյան                                     Տիկ.Նադիա Անտոնյան
Փող.Պեեր 28, բն.9                                    կրկնօրինակներ՝
Հայֆա 32492,Իսրայել:                            Սփյուռքի եւ մշակույթի նախարարներին,եւ ԱրթուրԴումանյան:
Հեռ-հ/տիպ +(972)772011133             ՀՀ, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 26/1,
Բջջ.+(972)524797027                          Կառավարական 3 տուն
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
Skype; noubar_62
Անձնական կայք՝ http://www.noubaras.do.am/
 
Հարգարժան տիկ.Նադիա Անտոնյան Մտերմաբար կուզեմ հիշեցնել,որ 11հունիս,2010թվին ստացա Ձեր էլ.նամակը,որտեղ ի ուրախություն ինձ գրել էիք,եթե կարճ,ապա՝ «իսկ Սիփանա քաջերի ներկայացման նպատակով Մշակույթի նախարարությունը կրկին դիմել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարութ յանը՝ մասնագիտական կարծիք եւ գրավոր համաձայնություն ստանալու համար»: Նաեւ նշել էիք,որ՝«Սփյուռքի նախարա րությունը պատրաստակամ է եւ հետամուտ բարձրացված հարցին սահմանված կարգով ընթացք տալու գործընթացին»: Ոչ մի լուր չստանալուց հետո,ուղիղ երեք ամիս անց,11.09.10-ին Ձեզ եւ վերոհիշյալ վերը նշածս հարգարժան անձանց հիշեցման նամակ ուղարկեցի,ասելով,որ անցել է երեք ամիս,չեմ ստացել ոչ մի լուր:Այսօր,ի «նշանավորումն»լռության վեց ամսյակին նորից մտերմիկ հիշեցնում եմ,որ ոչ մի լուր,ոչ մեկից չունեմ:Համարձակվում եմ հիշեց նել,որ,մեջբերում եմ՝ ՝«Սփյուռքի նախարա րությունը պատրաստակամ է եւ հետամուտ բարձրացված հարցին սահմանված կարգով ընթացք տալու գործընթացին»: Ուստի խոնարհաբար խնդրում եմ հետամուտ լինել(իհարկե հնարավորին չափով) իմ խնդրին,որի համար էլ կանխավ շնորհակալ եմ: Հարգելի տիկին Ն.Անտոնյան,հարգելի տիկին նախարարներ եւ պրն Ա.Դումանյան: Համարձակվում եմ ուղարկել ձեզ,բոլորիդ 10.12.10 «Ազգ»ում լույս տեսած իմ «ԴԱՏ, ԴԱՏԱՍՏԱՆ ՉԿԱ՞»հոդվածը:Հավատացնում եմ,որ այն բացի Երեւանի քաղաքապետից, կապ ունի ձեր, նաեւ ինձ հետ.նկատի ունեմ իմ, «փիսիկի գանգատը»:Ասեմ նաեւ,որ ուղարկում եմ բնօրինակը, քանզի «Ազգ»ը այն «մի քիչ» թլպատել էր՝ համաձայն ժամանակի շնչի,որը իհարկե շատ,շատ ու շատ կարեւոր է.(Արմավիաից սկսած իննը տող)Տերը կարող էր բարկանալ... Հարգանքներով Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:11.12.10:
 
Category: My Letters | Added by: Nairi (29.11.10)
Views: 12682 | Comments: 2 | Rating: 0.0/0
Total comments: 2
2  
Նուբար Ասլանյան ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Փող.Պեեր 28, բն.9 նաեւ Նադիա Անտոնյան եւ Արթուր Դումանյան Հայֆա 32492,Իսրայել: ՀՀ, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 26/1,
Հեռ-հ/տիպ +(972)772011133 Կառավարական 3 տուն Բջջ.+(972)524797027
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
Skype; noubar_62
Անձնական կայք՝ http://www.noubaras.do.am/
Հարգարժան տիկ.Նադիա Անտոնյան
Այսօր լրացավ իննը ամիս այն օրից,երբ Դուք ուղարկեցիք ինձ հուսադրող նամակ, որ,«Սիփանա քաջերի ներկայացման նպատակով Մշակույթի նախարա րությունը կրկին դիմել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարութ յանը՝ մասնագիտական կարծիք եւ գրավոր համաձայնություն ստանալու համար»: Նաեւ նշել էիք,որ՝«Սփյուռքի նախարա րությունը պատրաստակամ է եւ հետամուտ բարձրացված հարցին սահմանված կարգով ընթացք տալու գործընթացին»:
Առ այսօր չունեմ եւ ոչ մի պատասխան:Դուք համեստորեն լռում եք:Ես էլ զգուշորեն կուզեմ նկատել,որ միշտ չէ,թե,«լռությունը ոսկի է»:
Է՛հ...
Ես մի «հաճելի» նորություն ունեմ՝ Հանրապետության արվեստի շատ հարգելի մի երախտավոր ինձ հայտնեց,որ Մշակույթի նախարարությունում ինձ «շաաաաաատ են սիրում»-մամուլում իմ սուր եւ դիպուկ(նրա խոսքերն են) հոդվածների համար:
Նորից Է՛հ.
Ես համոզված եմ,որ կգա ժամանակ,ամեն ինչ կելնի ջրի երես:Իսկ այսօր...հաղթում են կլանները...Ձեր լռությունը ոգեւորում է նրանց,իսկ «Տուն արի»ն դառնում ԲԼԵՖ: Շնորհակալ կլինեմ,որ գոնե այս տողերը փոխանցեիք «Տուն արի»նախագծի հարգար ժան,բայց անզօր (մշակույթի նախարարի առաջ)հեղինակին:Կարծում եմ Ձեր պատվար ժան նախարարին պիտի հայտնի լինի,որ անպատիժ մնացած թոփչյանից եւ նրա նախարարից այն կողմ կան նաեւ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՒ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՆԱԽԱԳԱՀ:Չէ որ՝«Սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է եւ հետամուտ բարձրացված հարցին սահմանված կարգով ընթացք տալու գործընթացին»: Նորե՞ն տժվժիկ(բլեֆ)
Կարծում եմ վստահ եք,որ իմ նամակներն հղած անձամբ Նախագահին եւ վարչապե տին-տեղ չեն հասնում:Զօրինակ՝
Երբ հեռախոսով ուզեցա ճշտել, արդյո՞ք նամակս հասել է տեղ,զանգահարեցի Նախա գահի նամակների բաժին:Բաժնի վարիչ Աիդա Ավետիսյանին հիշեցրի,թե խոսքը ինչ նամակի մասին է:Ահա նրա պատասխանը,-Իսրայելից զանգահարել ես,որ թոփչյանի մասին բողոքե՞ս...:Բա էս խղճուկը իմ նամակը տեղ կհասցնի՞...:Ես իհարկե կուզեմ,որ այսօրվա իշխանությունը փոխվի,բայց նորը ոչնչով լավ չի լինելու,եթե ոչ ավելի վատը: Դառը փորձ կա...
...Օգտվելով առիթից,որ Հայաստանում հայտարարված է կնոջ մեծարման մեկամսյակ, շնորհավորում եմ Ձեզ Կլարա Ցետկինի հայտնագործության,Մարտի 8 –ի առթիվ:
Ողջություն եմ ցանկանում:
Ժամանակ եւ ցանկություն ունենալու դեպքում խնդրեմ ունկնդրեք իմ «ԲԵՐՔԻ ՏՈՆ»Կանտատը(գրված1982)Լեհաստանի Ռադիոի Երգչախմբի կատարմամբ՝ հայերեն:
Այ նրանք,ինձ իսկապես սիրում են եւ հարգում՝ տեսա,զգացի...
Ն.Ա. Հայֆա,Իսրայել: 11.03.11. Noubar Aslanyan Cantata"Berqi ton"-"Celebration of Harvest" PART- 1
http://www.youtube.com/watch?v=ZNbDkqDnT80&feature=mfu_in_order&list=UL

Noubar Aslanyan Cantata"Berqi ton"-"Celebration of Harvest" PART- 2
http://www.youtube.com/watch?v=LROnTTx-C6o&feature=mfu_in_order&list=UL


1  
Հարգելի ընթեցող ես հոգնեցի գրելով,նամանավանդ,յուրաքանչյուր տող գրելով նորից վերապրում եմ այն բոլորը,ինչն ինձ թե հոգեպես եւ թե բարոյապես ճնշում է:Չէ,ես իմ«դարդին»չեմ,ես ցավում Հայաստանի համար,եւ բոլոր նրանց,ովքեր դեռ, կամ չեն կարող,կամ էլ չեն ցանկանում վերցնել ձեռքներին օտարության ցուպը:Ես գովում եմ հատկապես վերջիններին,քանզի Հայաստանը դեռ թոփչյաններն ու պողոսյանները չեն,հակոբյաններն ու թադեւոսյանները,սիրունյաններն ու պետրոսյանները, թեվոսյաններն ու անտոնյանները չեն:Իդեպ,սկսած 11.06.10ից ,երեք ամիսը մեկ, տիկին Անտոնյանին եւ հաատեղ Նախարարին հիշեցման նամակներ եմ գրում,որ
«իսկ Սիփանա քաջերի ներկայացման նպատակով Մշակույթի նախարարությունը կրկին դիմել է Հայաստանի պետական երիտասար դական նվագախմբի ղեկավարութ յանը՝ մասնագիտական կարծիք եւ գրավոր համաձայնություն ստանալու համար»եւ որ «Միաժամանակ հայտնում եմ,որ սույն հարցի վերաբերյալ նորություն ունենալուն պես մենք սիրով տեղյակ կպահենք Ձեզ»:Սրանք Սփյուռքի նախարարության հուսադրիչ(գլուխ քորող)պատասխաններն են,ասել է կուզի՝ նստիր թախտին,սպասիր բախտին»:Մի բան ասե՞մ:Նամակ եմ գրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,խնդրելով,որ իմ ամբողջ«փիսիկի գանգատը»հասցնի ՀՀ Նախագահին:Հույսով,որ Նախագահը բոլորի«պորտը տեղը կդնի»Կդնի՞...Չորս ամսից ավել է անցել...Է՛Հ: Միայն թե թուրքը չիմանա, որ Հայաստանում իրենից թուրքն էլ կա: Բոլորիդ ողջություն եմ ցանկանում:

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Letters [8]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2017
    Website builderuCoz