Wednesday, 24.04.24, 16:43
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Letters » My Letters

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 5
Նուբար Ասլանյան                                      Տիկ.Հրանուշ Հակոբյան
Փող.Պեեր 28 բն.9                                      ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի
Հայֆա 32492,                                           Իսրայել պետական կոմիտեի նախագահ:
Հեռ-ֆաքս+(972)772011133                  Երեւան,Հայաստան:
Բջջ.՝+(972)524797027 ,

Հարգելի տիկ Հրանուշ Հակոբյան Բարեւ Ձեզ
Մեծարգո տիկ.նախագահ. Նախապես շնորհակալ եմ,որ պիտ ժամանակ հատկացնենք խնդրո առարկայի հետ ծանոթանալու,նաեւ լուծում գտնելու(ուզում եմ հուսալ) համար:Հավատացնում եմ,որ սա(խնդիրը)միայն իմը չէ,բոլորինս է(կուզեմ համոզված լինել),նաեւ ավելացնել,որ շարադրանքս հարյուր տոկոսանոց ճշմարտություն է:Եւ հենց այդ նպատակով էլ(ճշմար տությունը հաստատելու)ուղարկում եմ նաեւ փաստերը հաստատող մի քանի էլ.նամակ ներ,որոնք հասցեագրված են եղել ինձ,նաեւ՝ Մշակույթի նախարարությանը,ՀՊՖՆ տնօրինությանը եւ նրա գլխավոր դիրիժյորին, ՀՀ նախկին վարչապետ Ս.Սարգսյանին : Հարցը վերաբերվում է 24 ապրիլ 2005թվին ավարտած եւ Իսրայելում լույս տեսած Փողի(trumpet)եւ Սիմֆոնիկ Նվագախմբի համար գրված, իմ՝ Հայոց Ցեղասպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին նվիրված «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» Կոնցերտ-Պոեմի եւ ՀՊՖՆ -ի գլխ.դիրիժյոր Էդ.Թոփչյանին...
...Վերոհիշյալ ստեղծագործությունս, ՀՊՖՆ-ի տնօրինությանը՝ կատարման համար՝ հանձնված էր Հայաստանի Արտ.գործոց նախարարության,Կոմպոզիտորների միության եւ Մշակույթի նախարարության կողմից՝ (հիմք՝ 15.04.06.«Առավոտ»)թերթի մեջ ՀՊՖՆ Տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հայտարարությունը: Տնօրինությունից էլ ստացա պաշտոնական նամակ հրավեր՝ ստեղծագործությանս կատարման տարեթվով՝ 15.06. 07(ներկայացնում եմ): 2007ի մարտին,իմ երեք նամակներից հետո (պարզելու համար համերգի հետ կապված որոշ տեխնիկ հարցեր),վերջապես ստացա տնօրինության պատասխանը՝ սառը ցնցուղ:Ինձ հայտնվում էր,(ներկայացնում եմ ),որ Ա.Խաչատուրյանի անվան մրցույթ անցկացնելու պատճառով ստեղծագործությանս կատարումը հանված էր նախնական ծրագրից!!!
Իմ ստուգումներից(նաեւ համացանցից)պարզվեց՝ խաչատրյանական մրցույթը ավարտ վեց 06.հունիս.07ին(իմ համերգը 15ին էր՝ ոչնչով չէր խանգարում մրցույթին): Ավելին՝համերգիս օրը,նաեւ հունիսի 22ին եւ 29ին(յուրաքանչյուր ուրբաթ)համերգներ
տեղի ունեցան ԱՄՆից եւ Ֆրանսիայից հրավիրված դիրիժյոր եւ դաշնակահարների հետ (ունեմ պահված նրանց ողջ ծրագիրը):ԱՌԿԱ ԷՐ ՄԵԾ ՍՈՒՏԸ:Ես խայտառակվեցի:
Խայտառկվեցի Իսրայելի Քնեսեթի այն պատվարժան երեսփոխանների առջեւ,որոնք 2005թ.ապրիլ 24ին ծաղկեպսակներ դրեցին Երեւանում՝ Եղեռնի Հուշահամալիրին,եւ որոնց, ի նշան հարգանքի, «Սիփանա քաջեր»ի մեկական պարտիտուր էի նվիրել եւ սիմ վոլիկ հրավիրել Երեւան՝15.06.07ի ստեղծագործությանս կատարմանը: Խայտառակվե- ցի Իսրայելում Ավստրիայի Դեսպանի,դեսպանության աշխատակիցների առջեւ,որոնց ջանքերով այսօր,Վիեննայում,Ավստրիայի Ազգային գրադարանում,«նույն հարկի տակ ապրում են» իմ «Սիփանա քաջերի»նրանց նվիրված պարտիտուրը եւ Ֆ,Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ՁԵՌԱԳԻՐԸ!!!.(ներկայացնում եմ): Խայտառակվեցի իմ բարեկամ, Ռուսաստանի՝ Հայֆայի Գեներալ Հյուպատոսի առջեւ,որը հորդորել էր ինձ,համերգիս հրավիրել Հայաստանում Ռուսաստանի Դեսպանին...:Ես իհարկե գանգատվեցի Թոփ չյանին(հեռախոսով),որին ինքը պատասխանեց,թե ինձ ուղարկած հրավերքի մասին ինքը... լուր չունի...իսկ ԱԳՆ-ի, Մշակույթի նախարարի եւ կոմպոզիտորների միության առաջարկը իր համար............( նամակիս մեջ ասել եմ Հ.Պողոսյանին): Ես գանգատի նամակ հղեցի այն ժամանակվա ՀՀ վարչապետ պրնՍ.Սարգսյանին:
(ներկայացնում եմ):Միակ խնդրանքս այն էր,որ այսուհետ ԹՈՓՉՅԱՆԻ ՁԵՌՔԵՐԸ ՉԴԻՊ ՉԵՆ ԻՄ ՊԱՐՏԻՏՈՒՐԻՆ,ՔԱՆԶԻ ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԽՄԵԼ ՆՐԱ ՁԵՌՔԸ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ:Հայտնի չէ,նամակս«տեղ հասավ»թե ոչ,համենայն դեպս հեռախոսով կապվեցի նաեւ վարչապետի գրասենյակի աշխատակից Սաթենիկ Փափազ յանի հետ,նամակս կորցրել էին,ուղարկեցի նորը եւ նա էլ ձեռնամուխ եղավ նեցուկ լինե լու իմ«փիսիկի գանգատին»:
Ամեն ինչ լավ էր՝ ստեղծագործությունս հանձնվեց ՀՊՖՆ երկրորդ դիրիժյոր, շնորհաշատ Ռուբեն Ասատրյանին:Մեր միջեւ անմիջապես ստեղծվեց ստեղծագործ կապ, (համացանց եւ հեռախոս), որոշված էր ծրագիրը՝ Միրզոյան,Աճեմյան,Ասլանյան,նաեւ համերգի մոտա վոր օրը՝ հունիսի 20,կամ 27:Իմ՝ Ռ.Ասատրյանի հետ հեռախոսային խոսակցության ժամա նակ մաեստրոն քանիցս հայտնել էր,որ մշակույթի նախարարը,(Հ.Պողոսյան),միշտ հետա քրքրվում է Սիփանա քաջերի կատարման հարցով:Շատ ուրախ էի...հսկող կար...
Նորից եկավ մարտ ամիսը(այս անգամ արդեն 2008ի)եւ նորից նամակով դիմեցի ՀՊՖՆ
Տնօրեն Ռ.Ս.-ին՝ կրկին տեխնիկ հարցեր նախապես պարզելու համար(վերջապես ես, եւ ստեղծագործությանս մենակատար որդիս պիտի ինքնաթիռի տոմս պատվիրեինք,ուղիղ չվերթ չկա):Նորից լռություն,կրկին նամակի ուղարկում՝ այսպես չորս անգամ:Եւ ստացա պատասխանը՝ կրկին սառը ցնցուղ՝ «հայտնի դեպքերի կապակցությամբ(մարտի 1-ի) եւ հունիս ամսին Հայաստանում շչեդրինյան օրերի անցկացման պատճառով ինքը,Թոփչյանը եւ մշակույթի նախարարը համատեղ որոշել են «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի կատարումը հանձնել Երիտասարդական նվագախմբին»,(ներկայացնում եմ),որի մասին էլ պաշտոնական գրություն ստացա նախարարից: Հարգելի տիկ Հ.Հակոբյան.որ էդ.Թոփչյանը դեռ «իր խոսքը»պիտի ասեր՝ ես սպասում էի: Չէ որ վարչապետին գրածս նամակում խնդրել էի այսուհետ «Թոփչյանի ձեռքերը չդիպչեն իմ նոտաներին»:Անգամ զարմացել էի,որ դեռ սկզբնական շրջանում համաձայնվել էր երկ րորդ դիրիժյորի առկայությանը,մտածեցի՝ մարդը քեն չի պահում...բայց...: Շչեդրինյան օրերը կայացան հունիս11-14ը՝ իմ համերգին չէր խանգարում,եւ վերջապես,տարին վեց ամսով չի վերջանում՝ հունիսից հետո կա հուլիս,օգոստոս...ցանկություն չկա: Ես ջախջախիչ փաստերով նամակ գրեցի նախարարին,Թոփչյանին եւ տնօրենին եւ հրաժարվեցի կատարումից,ասելով՝ «շաաաաաատ շնորհակալ եմ»:Նաեւ կիրթ նամակ գրեցի Երիտասարդականի դիրիժյոր շնորհաշատ Սերգեյ Սմբատյանին՝ ուղարկելով նրան ամբողջ պատմության փաստ-նամակները,հայտնեցի նաեւ իմ հարգանքներիս հավաստիքը(որ չբամբասեն,թե Ասլանյանը չվստահեց երիտասարդ դիրիժյորին)եւ վեր ջում ասացի՝ «հարգում եմ բոլորիդ,բայց հարգում եմ նաեւ իմ ինքնասիրությունը:Նա ինձ հասկացավ եւ պատասխանեց նույն սիրալիրությամբ (ներկայացնում եմ):Նաեւ հասկացա,որ Ս.Փափազյանի ...ուժը չպատեց,իսկ վարչապետին էլ տեղյակ չպահեց...(կարծում եմ): Ի դեպ,Թոփչյանին ուղղված իմ նամակից հետո,«Առավոտի»թղթակցին ասել էր՝«Սիփանա քաջերը իմ ճաշակովը չէ»,որին հաջորդեց իմ «Բաց նամակը Թոփչյանին»,եւ որը,ոչ մի թերթ հանձն չառավ տպագրելու:Ես դրսից էի...օտար...
Հարգելի տիկ նախագահ.
Ես գոռոզ մարդ չեմ՝ եթե պիտի առաջարկվեր Երիտասարդական նվագախումբը,ապա խնդրեմ,բայց,հենց սկզբից,եւ ոչ թե որդուցս փոքր անձի ձեռքին ինձ դառձնեին խաղալիք... իսկ գուցե Թոփչյանին կամ ՀՊՖՆ-ին պետք է վճարվե՞ր...
Հարգելի տիկ Հրանուշ Հակոբյան.
Ես 40 տարվա ճամբարական եմ:Պարտադիր չէ,որ Դուք ինձ հիշեք:Բայց Ձեր եւ իմ ճամ բարային գործունեությունը մեկ անգամ չէ,որ առնչվել են(դեռ Ա.Թոփուզյանից):Հանքա վանում ես ունեի ամենալավ փող.նվագախումբը(Նաիրիտ ճամբար,նաեւ միշտ հրավիր վել ենք նվագելու ողջ Հանքավանով մեկ),իսկ 1965-թվից, եւ հետո, իմ ստեղծագործ եւ մանկավարժական աշխատուժը ներդրել եմ Սփյուռքի՝ Հայաստանի ճամբարներում հանգստա ցող երեխաների հայրենասիրության եւ գեղագիտական դաստիարակման գործում:Բայց ես չգիտեի,որ «մի օր» էլ ես պիտի դառնամ Սփյուռք՝(անկախ իմ կամքից),եւ պիտի ապտակ ներ ստանամ Հայրենիքից՝ երեւի որպես ԼՔՈՂ!!!...եւ դեռ շատ պիտի ստանանք՝ ես եւ իմ նմանները, մինչև որ երկրի պետական այրերը պաշտոնական մոտեցում եւ դատապարտող հայտարարությամբ հանդես չգան՝ «լքելը» մտածված ձեւով նախաձեռնող եւ կազմակերպող հանցագործ հեղինակների դեմ,ինչով որ մի քանի անգամ«Ազգ»թերթի կողմից կազմակերպ ված ֆորումի հարցազրույցներում դիմել եմ ԱԺպատգամավորներին՝ ներառյալ Խոսնակին: Եւ անտարակույս, ստեղծագործությանս կատարման առաջին(15.06.07) մերժումից հետո իմ հեռախոսազանգից հետո թոփչյանը գուցե եւ պատահական չասաց՝«բողոքել ես»(ա՜,ուրեմն խաչատրյանական մրցույթը չէր պատճառը,այլ իմ բողոքը):Այո,«բողոքել» էի Տ.Թորոսյանին, պատգամավորներ՝ Վ.Դալլաքյանին ,Վ.Մանուկյանին, Գ.Ծառուկյանին,Ա.Բազեյանին, «ԱՐՄԱՎԻԱ» «խազեին» Մ.Բաղդասարովին,(ով կառավարության հետ մեկտեղ փողոց նե- տեց իսրաելա-լիբանանյան պատերազմից փախած 48իսրաելահայերի,որոնց թվում՝ երկու ամսեկանից-մինչեւ 80տարեկան զառամյալ տատիկ՝ հետագայում խոստովանելով,որ «կառավարությունը չլուծեց իսրաելահայերի վերադարձի հարցը»՝ «Ազգ»ի ֆորումի իմ հարցադրումից հետո):Իսկ տարվա վերջում կառավարությունից ՝ «լիբանանա եւ իսրայելա հայերին ցուցաբերած օգնության համար»՝ մի «կլօրիկ գումար»(Իսրայելահայերը նախապես մուծել էին երկկողմանի թռիչքի վարձը...):Գուցե՞ թվածս անձանցիծ մեկը «մի բան»փսփսա ցել էր Թոփչյանի ականջին:Եթե այո,ապա ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ, ՈՐՈՎ ՀԵՏԵՒ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ,ՈՉ ՈՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ...ԵՍ ԷԼ ՉԵՄ ՓՈԽՎԵԼ...
...Գիտեմ ՝շատ խոսեցի:Անգամ «հեռուն գնացի»(ջուր եմ ծեծում)...Ինչու եմ Ձեզ դիմու՞մ, կամ ինչ է իմ խնդրանքը՞(ուզածը):Չգիտեմ... Գիտեմ մի բան՝ նամակներ եմ գրել(չէ,ես «նամակ գրող չեմ»ես ավելի շատ երես առ երես խո սող եմ՝ հարցրեք իմ Հոգեւոր Հայր Էդվարդ Միրզոյանին(ի դեպ,նա եւս հորդորել էր Թոփչյա նին կատարելու իմ «Սիփանա քաջեր»ը՝պարտիտուրս ընթերցելուց հետո),նաեւ Կարապետ Ռուբինյանին՝ (ես դեռ 92թվին Շենգավիթի շրջանի պատգամավորների ակտիվի (ՀՀՇ) նիս տում ասացի բարձրաձայն՝ ՄԵՆՔ ԽԱՓԵՑԻՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ):Այսօր էլ եմ ասում:Վերջերս Արամայիս Սահակյանը զրույցի ժամանակ(հեռախոսով),ասաց,-Նուբար,մի բողոքի,այստեղ չեն սիրում ,որ բողոքում են:Իսկ ես նրան հիշեցրի,թե ինչպես ինքը բողոքեց 92թվին ԱԺում, իր հայրենի գյուղի կորստյան առիթով՝ արդյունքում գողացան«Ոզնու» մեքենան: Ոչինչ չի՞ փոխվել... Այո՝ նամակներ եմ գրել ( Թոփչյանին ուղղված բաց նամակը) «ԱՌԱՎՈՏ», հետո՝ «ԱԶԳ», հետո«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» թերթերին,ՀՊՖՆ տնօրինությանը,Մշակույթի նախարարին,ինչպես նաեւ ԱԳՆ,Ազգային Անվտանգության խորհուրդ(հարցը Ցեղասպանության մասին է,նաեւ՝ Արթուր Բաղդասարյանը ինձ շատ լավ գիտե եւ իր խոստովանությամբ շատ հարգում է , որովհետեւ «դու ազնիվ մարդ ես»՝սա իր խոսքերն են «Ազգ»իֆորումում):Նամակներ եմ գրել Կիրո Մանոյանին(Հայ դատ)Կանադաի Հայ դատին:Բոլորը համեստորեն ԼՈՒՌ ԵՆ՝ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ: ԲՌԱՎՈ!!!(երեւի լսել են,որ«լռությունը ոսկի արժե»:Համոզված չեմ,որ՝ միշտ: Վերջերս նամակ ուղարկեցի Նյու-Յուրք՝ ՀԲԸՄ,ՀՊՖՆ հովանավորողին,տեսնենք...հարցերի ցըս մեկը ճակատային էր՝ «իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ՀՊՖՆ գլխավոր դիրիժյոր Է.Թոփչյանը ՔԱՆԻ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ»:
...Ապրիլին ՀՀ Պաշտպանության Նախարարություն եւ մայիսին՝Ոստիկանություն ուղարկե ցի Իսրայելում լույս տեսած իմ «Հայրենիք»եւ«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»փողային նվագախմբի համար գրված ռազմահայրենասիրական ինը քայլերգերի պարտիտուրները՝ նվագախմբային ձայներով հանդերձ:Միայն ձայները 2600էջ էին:«Մեկը» ինձ «մի տող» գրե՞ց:Իսկ Իսրայելի վարչապետից մեկ այլ ստեղծագործության առիթով շնորհակալության պաշտոնական նամակ ստացա, նաեւ՝ Մեծն Շառլից՝ իրեն ու Քրքորյանին նվիրված(ՄԵԾ ՀԱՅԵՐ)իմ՝ Ֆլեյտայի եւ Հոբոյի համար գրված Սոնատի համար:(Էդ.Նալբանդյանն էր հանձնել): Հունիսին ՌՖ. ՀՀ Դեսպան ,իմ գործընկեր(մասնագիտությունից)Ա.ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նամակ ուղարկեցի՝ հաջորդ տարի Մոսկվայում,«ԿԱՐՈՏ»փառատոնում «Սիփանա քաջեր»իս կատարման (որպես Սփյուռքի կոմպոզիտոր) աջակցության խնդրանք առաջարկով: ԼՌՈՒԹ ՅՈՒՆ!!! 06.06.08ին վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ ուղարկեցի խնդրանք առաջարկով՝ երկրաշարժի 20ամյակին նվիրված միջոցառումներին իմ «Հայաստան 88-93»թիվ 3 Լարային քառյակիս(երկրաշարժի մասին է) կատարման հնարավոր ընդգրկելու համար:Նույնը եւ Գյումրու քաղաքագլխին:ԼՌՈՒԹՅՈՒՆ!!!Իսկ հուլիս 22-29 Ստոկհոլմի մի շարք շվեդական եկեղեցիներում եւ հատկապես տեղի Հայ համայնքի նախաձեռնությամբ այդ ստեղծագոր ծությունը Մոցարտի,Կռեյսլերի Շտրաուսի եւ Կոմիտաս-Ասլամազյանի հետ հնչեց Շվեդիա հրավիրված հրեա(եւես՝ որպես հեղինակ) երաժիշտների կատարմամբ Շիստա եկեղեցում... Տիգրան Սարգսյանն ու Գյումրու քաղաքագլուխը ինձ չուզեցան պատասխանել,իսկ Իսրա- յելի Նախագահի գրասենյակը հրավիրեց Երուսաղեմ, Ռ.Քոչարյանի պատվին՝ Իսրայելի Նախագահի կողմից տված ընդունելությանը (2000թիվ):Այդ ինչպե՞ս է լինում...
«Վայ մամա ջան,էս ինչ ա կատարվում»...

Եւ վերջապես ինչ է իմ խնդրանքը:Մի բան՝ Կան հարցեր,որոնք անպայման պետական մոտեցում են պահանջում,քանզի,(համոզված եմ),երբեմն արվեստի մի գործ(նամանավանդ՝ թեմատիկ),կարող է ավելին անել,քան մի քանի դիվանագետների ճառերը:Եւ արժե,որ այդ պիսի նախաձեռնություններ իրագործվեն ոչ միայն Հայաստանում՝ փառք Աստծո՝ աշխարհ ում կան մի շարք տաղանդափայլ հայ դիրիժյորներ...
Խոսքը Ձերն է ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի պատվարժան Նախագահ:
Հարգանքներով՝ «Սիփանա քաջեր»,«Սարդարապատ»,«Անդրանիկ»,«Հրանտ Դինք», «Հայաստան 88-93»,«Չորս հայ հոգեւոր եւազգահայրենասիրական երգերի մշակումներ» եւ այլ ստեղծագործությունների հեղինակ,Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Աբրահամի Ասլանյան:
Ստեղծագործություններս կատարվել են՝ ԱՄՆ,Հունաստան,Բուլղարիա,Հարավսլավիա,Գեր-
մանիա,Շվեդիա,Կանադա,Իսրայել եւ իհարկե Հայաստան ու նախկին Խորհ.միության երկրներ:
http://site384.mysite4now.com/mitriya/Members.aspx?lang=English&letter=A&id=126
 
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ-Հայֆա,Իսրայել:13.08.08.

Հ.Գ.
Ի դեպ,ամեն ինչ չէ,որ «վատ»է՝ 2005ին Երուսաղեմում պրն Սերժ Սարգսյանը ինձ հանձնեց ՀՀ Քաղ.10 տարվա ժամկետով անձնագիր,նաեւ զրուցեցինք մոտ 25րոպե...պատմեցի նաեւ, որ ունեմ գերմանական հեռուստատեսության նկարահանած ժապավենը,որտեղ Ղարաբաղի զինվորները քայլում են իմ երաժշտության ներքո...ՀՊԱՐՏ ԵՄ,ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՄ ՄԵՋԻՑ ՈՉ ՈՔ, ԵՒ ՈՉԻՆՉԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԵԼ՝ ՈՒՇ Է...
Category: My Letters | Added by: Nairi (14.12.10)
Views: 2518 | Comments: 9 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
Ուռաաաաաաա:Սփյուռքի Սփյուռքի պետական կոմիտե ունենք:Դիմեցի իմ «փիսիկի գանգատով»:Նորից միջոցներ ձեռք առա,որ այս անգամ արդեն Հրանուշ Հակոբյանին«կարճ ճանապարհով»հանձնվի վերը տեղադրված նամակը:Հանձնեցին նրան Սթոքհոլմում՝ առձեռն:Պատմեցի ամեն ինչ«բացելով սիրտս»:Եւ սպասեցի պատասխան...Էհ....

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Letters [8]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz