Thursday, 28.03.24, 18:11
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Letters » My Letters

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 4
Նուբար Ասլանյան                                                 ՀՀ.Մշակույթի Նախարար
Փող.Պեեր 28,բն 9.                                               Տիկ.Հասմիկ Պողոսյան
Հայֆա 32492,Իսրայել.                                       Մշակույթի Նախարարություն
Հեռ-ֆաքս՝+(972)772011133                           Երեւան,Հայաստան
Բջջային՝ +972542797027

Մեծահարգո ՀՀ.Մշակույթի Նախարար
Շնորհակալություն Ձեր՝ 11.04.08 Ձեր էլ.նամակի համար (հանձնակատար՝ Լիաննա Պողոսյան),որտեղ Դուք հայտնում եք,որ՝ «ՀՀ Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է,որ «Սիփանա քաջեր» հեղինակային ստեղծագործությունը Հա- յաստանում ներկայացնելու համար Ձեր առաջարկը փոխանցվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ս.Սըմ- բատյանին,ով պատրաստակամություն է հայտնել Ձեզ հետ քննարկել այդ ծրագրի իրականացման հետ կապված մանրամասները»:Եւ նշված են նաեւ Ս.Սմբատյանի կապի միջոցների տվյալները:
Կրկին շնորհակալություն: Զգացված լինելով հանդերձ,թույլ տվեք հիշեցնելու կարգով նկատել,որ «Սիփանա քաջեր» ստեղծագործության կատարումը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90 ամյակին,Ֆ.Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին,բնավ էլ իմ առաջարկը չէր, («Սիփանա քաջեր» հեղինակային ստեղծագործությունը Հայաստանում ներկայացնելու համար Ձեր առաջարկը փոխանցվել է...Ձեր բառերն են), այլ առաջարկը Հայաստանի կոմպոզիտորների միության, Արտաքին Գործոց եւ Մշակույթի նախարարությունների հետ համատեղ՝ հիմք ՀՊՖՆ Տնօրեն տիկին Ռ.Սիրունյանի պատասխանը 15.04.06 «Առավոտ»թերթի թղթակից Ս.Դանիել յանին(ստուգելը խնդիր չէ,նաեւ հասկանում եմ,որ այն ժամանակ Դուք նախա րար չէիք):Եւ քանի որ սկսեցի իրերը իրենց անուններով կոչել, (գիտեմ,լավ բնա վորություն չէ,փոխվելն էլ՝ուշ է),ուստի թույլ տվեք ասել, որ ըստ երեւույթին Ձեզ կամ չեն հանձնել իմ՝ 04.04.08 ֆաքսով(խոսել եմ քարտուղարուհու հետ՝ ստա- ցել էր,իսկ մինչ այդ՝ 03.04.08 mcya@web.am mcya@web.am ), ուղարկածս նամակը,որը պատճենն էր իմ՝ 03.04.08. Ռ.Սիրունյաննին ուղարկածս նամակ պատասխանի,կամ էլ ժամանակ չեք ունեցել ընթերցելու...
...Հարգելի նախարար.Ձեր մեծատաղանդ(ստախոս,հայ կոմպոզիտորներին ատող՝ հարցրեք՝ կասի)դիրիժյորը հանդիսավոր ձեւով տապալեց իմ՝ իր իսկ կողմից 12.05.06.ին ստանձնած(,ուղարկում եմ տնօրինության նամակը)՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված ,իրեն ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ստեղծագործությունը, պատճառաբանելով,թե խաչատրյանական մրցույթ է: Այս խայտառակ պատճա-ռաբանությունը ավելի մերկ էր ,քան անբարոյական կինը(ներողություն),քանզի խաչատրյանական մրցույթը ավարտվեց 06.06.07 ին,իսկ իմ համերգի փոխարեն, որ նշանակված էր 15.06.07ին՝ ելույթ ունեցան՝ դիրիժյոր Ալեքսանդր Տրե- դեր՝ Վահան Մարտիրոսյանի հետ,22 ին նորից ՝Ալեքսանդր Տրեդեր՝ Անուշ Նի կողոսյանի հետ ,եւ 29ին դիրժյոր Վահան Մարտիրոսյան՝ Մարտին Յավրյանի հետ: Կարծում եմ,նաեւ վստահ եմ ձեր բանականության վրա,որ ամերիկացի Տրեդերը «հանկարծ»երկնքից չծագեց:Ուրեմն «գործարքը»կատարվել էր «իմ մեջքի» ետեւում, նախապես, իմ ստեղծագործության կատարման հաշվին:Այդ իսկ պատճառով էլ համերգիս արդեն նշանակված օրից(15.06.07)երեք ամիս առաջ ուղարկած իմ երեք նամակները,(տեխնիկական հարցեր լուծելու միտու մով),մնում էին անպատասխան:Որովետեւ «տեղս ծախված»էր(ինչպես պատա հում է երբեմն օդանավում):Ես կռահում եմ Ձեր զարմանքը(թերեւս),թե ինչու չդիմեցի Ձեզ,այլ նամակ էի գրել վարչապետին(արդեն նախկին): Որովհետեւ, երբ հեռախոսով հիշեցրեցի թոփչյանին,որ այս ստեղծագործությունը իրեն է հանձնել մշ.նախարարությունը,ցինիկ ձեւով շպրտեց-«ես տարեկան 200 նամակ եմ ստանում նախարարից»:Բա՞: Պարույր Սեւակը կասեր՝ Եկ վարդապետ մի խենթենա...
...Վարչապետի օգնական տիկ.Սաթենիկի ՝ «գործին խառնվելուց »հետո ամեն ինչ «յուղի պես գնում էր»:Պարտիտուրը(նորը՝ հինը «կորսվել էր»), ստացել էր դիրի ժյոր Ռ.Ասատրյանը:Արդեն ստեղծագործական կապ կար դիրժյորի եւ իմ մեջ: Անգամ նշվում էր կատարման հնարավոր ժամկետները՝ հունիսի 20,կամ 27, նաեւ ծրագիրը՝ Միրզոյան Աճեմյան,Ասլանյան,անգամ Ռ.Ա.-ը ասաց,որ Դուք, հարգելի նախարար, հիշեցրել եք իրեն եւ հետահրքրվել իմ,ԲՈԼՈՐԻՍ «Սիփանա քաջերով»:Իսկ այդ ընթացքում Ռ.Սիրունյանը լուռ էր:Չէր պատասխանում իմ նամակին,նամակ,որտեղ խնդրվում էր արդեն հայտնել կատարման ստույգ օրը, քանզի հարցեր կան լուծելու՝ ներառյալ ինքնաթիռի տոմսը: Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ… Ավաղ պատմությունը կրկնվեց:Կեղծ,«խաչատրյանական պատրվակը» փոխա- րինվեց Շչեդրինյան փառատոնով,ավելին,«շարքից դուրս եկավ» մայեստրո Ռ.Ա.-ը, նաեւ փոխվեց նվագախումբը:Կարելի է մտածել,որ հունիս ամսով տարին ավարտվում էր(մեր մոտ այն 12 ամիս է): ...Հարգելի նախարար:Ես բնավ էլ կասկած չունեյի,որ թոփչյանը դեռ իր խոսքը պիտի ասեր.չէ՞ որ ես «գանգատվել»էի վարչապետին եւ հավատացեք,միակ խնդ րանքս եղել էր այն,որ «բիրդան աղա»թոփչյանի ձեռքերը այլեւս իմ պարտիտու- րին չդիպչեն:Իսկ ստեղծագործության կատարումը թողել էի վարչապետի հայե- ցողությանը:Այո,թոփչյանը դեռ «իր խոսքը»պիտի ասեր,իսկ Դու՞ք տիկին նախա րար:Ուզում եք,որ ես մտածեմ,որ «200նամակի» նրա ցինիկ արտահայտությունը ունի իր ու՞ժը:Բնավ չէի ուզի… Հարգելի նախարար.հուլիսի 26 ին պիտ ներկայացնեմ Հայաստանը Շվեդիայում: Նվագում են թիվ3 Լարային քառյակս՝ «Հայաստան 88-93»:Երկրաշարժի մասին է: Նվիրված է Է.Միրզոյանին: Կատարողները …հրեաներ են…Իսրայելից… Հարգանքներով Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել: 13.04.08.
Հ.Գ.
Ստեղծագործությանս կատարման առաջարկի պատասխանը ուղարկել եմ տիկ. Ռ.Սիրունյանին(համաձայն իրենից ստացած նամակի)եւ կրկնօրինակը՝Ձեզ: Նաեւ ասեմ,որ հարգում եմ պետական երիտասարդական նվագախումբը իր գեղ. Ղեկավարով հանդերձ,բայց ավելի շատ՝ իմ ինքնասիրությունը…իսկ մինչ այդ, ապրիլի 24 ին հայատյաց թոփչյանը թող կատարի Վերդի Ռեկվիեմ:Իտալացիք շատ զգացված կլինեն…


Նուբար Ասլանյան                                              Պրն. Արամ Աբրահամյան
Փող.Պեեր 28 բն.9                                             «Առավոտ»թերթի գլխ.խմբագիր
Հայֆա 32492                                                     Արշակունյաց 2, Երեւան
Հեռ-ֆաքս+(972)772011133                           Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Բջջ.՝+(972)524797027
Email:
noubar@012.net.il


Բաց նամակ ՀՊՖՆ գլխ.դիրիժյոր եւ գեղ.ղեկավար Էդ.Թոփչյանին
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐԻ»ՈԴԻՍԱԿԱՆԸ «Առավոտ»03.05.08ի հետքերով
«Սիփանա քաջերը իմ ճաշակով չէ»՝Էդվարդ Թոփչյան:
«Աղվեսի դունչը խաղողին չհասավ,ասաց թթու է» ՝ժողովրդական:
 
Պարոն Թոփչյան. Քանզի, հարգարժան լրագրող Ս.Դանիելյանը,(չնայած ձեռքի տակ ունենալով բոլոր փաստ ապացույցներին),չի կարողացել,կամ չի ցանկացել դնելու ձեզ ան հարմար վիճակի մեջ, ձեր «ճաշակի գործով՝ իմ ստեղծագործության հարցում», ապա պիտի փորձեմ այդ անշնորհակալ բեռը վերցնել ինձ վրա: «Քարը գցել եք» իմ բոստանը(մարգագետինը): Արդ սկսեմ «Սիփանա քաջեր»՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90 ամյակին, Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին իմ ստեղծագործության՝ ձեր կողմից հանձն առած,հետո նենգաբար խաբած եւ հետագա դեպքերի զարգացման,«կենսագրության» մասին ՈԴԻՍԱԿԱՆԸ: Դուք ինձ կարող եք դատական պատասխանատվության հրավիրել,եթե ասածներիս մեջ կեղծիք կհայտնաբերեք,եթե ոչ,կարծում եմ տղամարդու քաջություն կունենաք,հետն էլ փոքր ինչ առաքինություն, հրապարակավ ներողություն խնդրելու՝ ինձ եւ մենակատար Արմեն Ասլանյանին պատճառած բարոյական եւ նյութական վնասների համար:Եւ անգամ այդքանից հետո(?),չեմ համաձայնվելու,ինչպես գրել էի վարչապետ պրն.Սերժ Սարգսյանին,որ «ձեր ձեռքերը դիպչեն իմ պարտիտուրին», քանզի դուք ստախոս եք:Ինքնիշխան:Անբարո:Ինձ դատի տվեք:Ես ձեզ ձեռնոց եմ նետում: Միաժամանակ, անհոգ եղեք,ես ձեզ դատի չեմ տա,որովհետեւ մեր համար Էդվարդ Թոփչյանը դեռ Հայաստան չէ,եւ փառք Աստծո: Եւ այսպես՝ «Այդ հարցով («Սիփանա քաջերի»՝ Ն.Ա.) մշակույթի նախարարություն է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ իսրայելահայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հիշյալ գործը կատարելու խնդրանքով:Այն մենք կարող ենք Ֆիլհարմոնիկի ծրագրում ընդգրկել միայն 2007-ին,-տեղեկացրեց Ռ.Սիրունյանը»: Պրն Թոփչյան ծանո՞թ է ձեզ արդյոք այս հայտարարությունը,որը մեջբերում եմ «Առավոտ»թերթի 15.04. 06.համարից:Միայն անկեղծ եղեք,թե չէ կարող եմ մտա- ծել,որ ՀՊՖՆ տնօրենը «թռել»է գեղ.ղեկավար եւ գլխավոր դիրիժյոր Էդվարդ Թոփչյանի գլխից:(Արդյունքում անհարմար բան կստացվի):Ռ.Ս. –ի ասածին ավելացնեմ,որ Հայաստանի երաժշտ. եւ կոմպ. միություն էր դիմել ՀՀ փոխարտգործնախարար պրն.Գեղամ Ղարիբջանյանը կից գրությունով, եւ «Սիփանա քա ջեր»ի իմ՝ իրեն նվիրված պարտիտուրայով՝ ոգեկոչելով գործի կատարման: Կարճ ժամանակ անց Երեւան այցելած որդիս՝ կոնցերտ-պոեմի՝ իմ կողմից առաջարկված մենակատար Ա.Ասլանյանը, կոմպ.միության նախագահի տեղա- կալ, կոմպոզիտոր Հրաչյա Մելիքյանին,(ցավոք՝ այսօր հանգուցյալ)հանձնեց «Սիփանա քաջերի»արդեն մեծ չափի պարտիտուրը(դիրիժյորին հարմար՝ կարդալու համար),նվագախմբային ձայներով:Հրաչյա Մելիքյանը վերոհիշյալ ստեղ ծագործության պարտիտուրը ,հայ մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ միասին հանձնեց ՀՊՖՆ տնօրինություն,միության կողմից ձեռնարկված «Աշնանային փառատոն»ում կատարելու համար: Այս բոլորը տեղի ունեցան 2005թվի օգոստոսի վերջին(ես միշտ հեռախոս.կապի մեջ էի Հ.Մ.-ի հետ):Առաջ անցնելով ասեմ,որ փառատոնում ես չկատարվեցի: Այս բոլորը՝ ի լրացումն՝ 15.04.06 «Առավոտ»ում ՀՊՖՆ տնօրեն Ռ.Ս.ի հայտա- րարության :Պարզապես որոշ մարդկանց հիշողությունը թարմացնելու ,գուցե եւ խիղճը տեղից շարժելու համար:(?) Ոգեւորված «Առավոտին»տված Ռ.Ս.-ի պատասխանից(շնորհակալություն լրա գրող Ս.Դանիելյանին՝ նախաձեռնության համար),ուրախ նամակ գրեցի ՀՊՖՆ՝ հարցումով,թե երբ հայտնի կլինի ստեղծագործությանս կատարման ստույգ ժամ- կետը՝ նախապես մեր գործերը Իսրայելում,(եւ ոչ միայն), կարգաորելու եւ, նամա նավանդ, ինքնաթիռի տոմսեր,(ուղիղ չվերթ չկա),պատվիրելու համար: Շնորհակալ եմ, 12.05.06- ին ստացա պատասխան.ահա այն, (լատիներենով գրված 12.05.06 էլ . նամակը ներկայացնում եմ հայերեն տառերով )՝ «Հարգելի պարոն Ասլանյան Տեղեկացնում եմ Ձեզ,որ ձեր համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ,(ուշադրություն դարձրեք ընդգծածս բառերի վրա պարոն Թոփ չյան,Ն.Ա.),կկայանա 2007թվականի Հունիս ամսին: Խնդրում եմ Ձեզ նշել կոնկրետ ամսաթիվը,խնդրում եմ նաեւ հաշվի առնել,որ համերգը անպայմանորեն լինի ուրբաթ օր: Հարգանքներով եւ կանխավ շնորհա- կալությամբ՝ Լիլիթ Պողոսյան: Ֆիլհարմոնիկ նվագախմբի խմբագիր»:
--------------------------------------------------------------------------------------------------------
Պարոն Թոփչյան,«էս էլ նի՞խտ»:Գուցե սրանից է՞լ լուր չունեք:Իսկ գուցե Լիլիթ Պողոսյանն է՞լ է «թռել ձեր գլխի վրայով»: Վահ՛:Իսկ եթե դուք տեղյակ էիք, ապա ի՞նչ գնահատական կտաք 12.05.2006-ի վիճակով ձեր ճաշակի օգտակար գործո ղության գործակցի առթիվ՝ իմ ստեղծագործության վերաբերյալ: Ինչեւէ... Խանդավառված(ավա՜ղ, շուտ էր),հայտնեցի շնորհակալությունս ,նաեւ համերգի պահանջված օրը՝ խնդրեցի հունիսի 15ը: 16.05.06-ին ստացա պատասխան նույն Լիլիթ Պողոսյանից:Ահա այն՝
«Հարգելի պարոն Ասլանյան, Տեղեկացնում եմ ձեզ,որ արդեն հաստատված է ձեր եւ ձեր որդու՝ Արմեն Ասլանյանի 2007թվականի հունիսի 15,ՀՊՖՆ-ի հետ կայանալիք համերգը: (ուշադրություն դարձրեք՝ նորից ՀՊՖՆ (Ն.Ա.)):
Երեւանում կլինեք հունիսի 11-ին,երկուշաբթի օրը,մեկ շաբաթը բավական կլինի փորձերի համար:
Խնդրում եմ ձեզ ուղարկել համերգի նախնական (կամ եթե արդեն հստակ գիտեք՝ վերջնական)ծրագիրը՝ ձեր կողմից առաջարկվող:Եթե հնարավոր է այն ուղարկեք առաջիկա 10 օրերի ընթացքում,քանի որ ես մեկնում եմ Իտալիա,
եւ կցանկանայի որպեսզի մեկնումիցս արաջ արդեն հստակեցված լիներ ձեր համերգի ծրագիրը նույնպես:Նախապես շնորհակալություն:Հարգանքներով՝ Լիլիթ Պողոսյան,ՀՊՖՆ խմբագիր, 46 Մաշտոց պողոտա, 375002 Երեւան, Հայաստան:Հեռ՝(+37410)560645,ֆաքս՝(+37410)564965 Email: Aconcert@arminco.com, apo@arminco.com
Սրա՞ն ինչ կասեք պարոն Թոփչյան:Սրա մասին է՞լ չգիտեք:Իսկ գուցե «հարսին ամուսնացրել են առանց իր իսկ գիտությա՞ն»: (Արտակից խառը նամակ է եկել)... Իսկ գուցե ձեր ճաշակի մեջ մի փոքր առաջընթա՞ց էր նկատվել...ի՞նչ իմանամ...
Անմիջապես ուղարկեցի ստեղծագործության ճշգրիտ անվանումն ու տեւողութ յունը,նաեւ մենակատարի տվյալները, եւ էլի փոքր մանրուքներ կապված հա- մերգի հետ:Եւ ստացա պատասխան: Նամակս ստացված էր: Ու սկսեցինք հաշ- վել օրերը...Հրճվանքից սկսեցի պարտիտուրներ նվիրել այն հրեա պատգամա- վորներին եւ քաղաքական գործիչներին,որոնք մեկ տարի առաջ՝ 24 ապրիլ 2005 ինԵրեւանում, Հուշահամալիրում, ծաղկեպսակներ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին:Նաեւ հրավիրեցի 15.06.07ին(իհարկե գուցե եւ սիմվոլիկ) Երեւան, ՀՊՖՆ-ի կատարմամբ իմ «Սիփանա քաջերի» կատարմանը: Իսկ հանրահայտ Իսրայել Չառնին անգամ նշում արեց իր ծոցատետրում... ...15.03.07 ՀՊՖՆի տնօրինությանը նամակ ուղարկեցի(ստեղծագործության կա- տարմանը մնում էր երեք ամիս,իսկ ինտերնետի ՀՊՖՆ կայքում չկար ոչ մի հա- ղորդագրություն «Սիփանա քաջերի»մասին),նաեւ հարկավոր էր ճշտել որոշ տեխնիկական հարցեր՝ փորձերի ժամը,ազդի տեքստը(հայերեն եւ անգլերեն), տեսագրում,ձայնագրում կլինի թե ոչ,հրավերքների եւ հրավիրատոմսերի հարցը եւ այլն: Հրավիրատոմսերի հարցը ինձ հուզում էր հատկապես,քանզի Ռուսաստանի ՝Հայֆայում Գեներալ Հյուպատոս,ընկեր եւ բարեկամ Վասիլի Կովալը հորդորել էր ինձ, համերգին հրավիրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին: Բացի դրանից,պիտի հրավիրեի Հայաստանում Ավստրիայի դեսպանին նույնպես,քանզի այստեղ,Իսրայելում Ավստրիայի դեսպանության աջակցությամբ, այսօր,«Սիփանա քաջերի»պարտիտուրի մեկ օրինակ «բնակվում է նույն հարկի տակ»Ֆրանց Վերֆելի«Մուսա լեռան 40 օրը»վեպի ձեռագրի հետ՝ Ավստրիայի Ազգային Գրադարանում(ես այցետոմս եւ Ֆ.Վ.մասին գրականություն եմ ստացել նվեր՝ Իսրայելում Ավստրիայի Դեսպանից ,նաեւ պաշտոնական նամակ, շնոր- հակալություն՝ Ազգային Գրադարանի Գլխաոր տնօրենից...ձեզ ուղարկել եմ...): ՀՊՖՆից պատասխանը չստանալով,հետո նույն նամակը կրկին՝ 28.03.07ին եւ նո րից պատասխան չստանալով, ուղարկեցի 06.04.07ին:ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ(որովհե տեւ դավ էր դյութվում...)Անհանգստացած զանգահարեցի,չորս անագամ,կապը ընդհատվում էր:Հազիվ էի մի քանի բառ փոխանակել՝ նորից կտրվեց(?): Անցավ որոշ ժամանակ եւ նույն օրը ստացա իմ«սեւ թուղթը»:Ահա այն՝ «Հարգելի պարոն Ասլանյան Խնդրում ենք ճիշտ հասկացեք այս նամակը:Խնդիրը նրանումն է,որ հունիս ամսին մեր համերգասրահում նախատեսված է անցկացնել Արամ Խաչատուրյանի մրցույթ փառատոնը ,որը կազմակերպել է ՀՀ Մշակույթի Նախարարությունը եւ հնարավոր չէ փոխել այդ մրցույթի օրերը:Այդ իսկ պատճառով ձեր համերգը հնարավոր չէ ընդգրկել հունիս ամսվա շրջանակներում:Ներողություն ենք հայցում ձեզանից մերժման համար:Մեր գալիք համերգային սեզոնում ձեզ ընդգրկելու հա մար խնդրում ենք ուղարկել ձեր «Սիփանա քաջեր» պոեմի պարտիտուրը վերջինիս հետ ծանոթանալու համար:Հարգանքներով՝ ՀՊՖՆ տնօրինություն» Էէէէէ՜պարոններ,պարտիտուրը ձեզ վաղուց է ուղարկված ,մեկդ մյուսիցդ լուր չունեք:Շուկա է,շուկա,ավելի վատը... (Դե եկ վարդապետ,մի խենթենա Պ.Ս.) Պարոն Թոփչյան այս նամակի՞ց էլ եք անտեղյակ:Թե՞ պարտիտուրս տիկին Սիրունյանին էր պետք նոտաներ սովորելու համար:Ուրեմն դուք իմ պարտիտուրի «երեսն էլ դեռ չէիք տեսել»,կնշանակի ,գոնե հենց այս պահից հրաժարվեք ձեր՝ իմ գործի մասին, ճաշակի չափանիշը հայտարարելուց:Իսկ եթե այս նամակից էլ լուր չունեք,ապա հեռացեք ձեր զբաղեգցրած տեղից՝ ձեզ «բանի» տեղ չեն դնում: Շարունակեմ՝ ինձ հայտնում են,որ «հունիս ամսին մեր համերգասրահում նախատեսված է անցկացնել Արամ Խաչատուրյանի մրցույթ փառատոնը»: Սուտ,սուտ,սուտ,ՊՈՉԱՎՈՐ ՍՈՒՏ՝ Փառատոնը ավարտվեց հունիսի 6ին(իմ համերգը պիտ կայանար հունիսի 15ին),ավելին՝ հունիսի 15ին,22ին 29ին ելույթ ներ ունեցան դիրժյորներ Ա.Տրեգեր(ԱՄՆ) ու Վ.Մարտիրոսյանը (Ֆրանսիա): (Ամբողջ ծրագիրը մոտս կա գրած՝ թե ով ում հետ):Ավելորդ չէ ասել,որ մշակույթի նախարարին իմ 13.04.08 նամակում նրբորեն նկատել էի տվել,որ Իսրայելում տարին ունի 12 ամիս(հունիսով տարին չէր ավարտվել(?),ցանկություն լիներ!!!): Երբ ձեր նենգ հրաժարումից հետո ձեզ հեռախոսով հիշեցրեցի այս նամակների մասին,ասացիք,-«ես ինչ գիտեմ ով ագրել»:Իսկ երբ հիշեցրեցի ,որ այս ստեղծա- գործությունը ստացված է Մշակույթի նախարարությունից,աղայավարի(լոթիա վարի)պատասխանեցիք,-«ես տարեկան 200 նամակ եմ ստանում նախարարից»: Բայց հետո մի քից «ազնվացաք»եւ ասացիք,-«բողոքել ես»:Հարցրեցի,- «ու՞մը»: Կմկմացիք, բայց «չդավաճանեցիք» տեղեկատվության հեղինակին: Հետո,երբ մի քիչ «խելքս եկավ տեղը»(?),հիշեցի,որ «Ազգ»թերթի կազմակերպած ֆորումներում մի շարք պատգամաորների«դժվարամարս»հարցեր եմ տվել.Հա՞...եսի՞մ...
Գուցե ազդել են՞,չեմ կարծում,իսկ այ հակառակը ՝ 28.10.06ին հեռագրով շնոր հավորել եմ Եւրոպայում հաջող համերգաշարի արթիվ... ինչեւէ...Պարոն Թոփ չյան այս խայտառակությունից հետո իսկույն ձեզ նամակ գրեցի,ներդիր ուղար կելով ՀՊՖՆից ստացածս այն բոլոր էլ.նամակները,(ստորեւ բերված), որոնց բո վանդակությունը պիտի չիք աներ ձեր ստերի,երեւակայության զառանցանքը: Երեւի թե «ազդեց»,արդյունքում ստացա նոր«սփոփիչ» նամակ՝ «սիրտս առնելու համար»Ահա այն՝
«Տցանկանում ենք ձեզ տեղեկացնել,որ մենք անում ենք ամեն ինչ ձեր համերգը ընդգրկելու համար ՀՊՖՆ-ի համերգային ցանկում:Մաէստրո Էդվարդ Թոփչյա նի՝ ձեր «Սիփանա քաջեր պոեմի պարտիտուրին ծանոթանալուց հետո, ձեզ վերջնականապես կտեղեկացնենք համերգի օրվա մասին:Հարգանքներով՝ ՀՊՖՆ տնօրինություն: 17.04.06»(դեռ «հարգում »են):Պարոն Թոփչյան գոնե այս նամակից տեղյա՞կ եք...Էէէէէէէէէէէհ,վազն արի...ինչ արած՝ «Դիմել է մուժիկը ուրիշին՝ ասել են չիք,նա էլ դիմել է Իլյիչին»: Եւ նամակ գրեցի այն ժամանակվա վարչապետ պրն.Ս.Սարգսյանին:Պատմեցի ինչ որ այստեղ նկարագրել եմ:Միակ բանը,որ խնդրեցի,այն է,ինչ գրված է 03.05. 08ի «Առավոտում»՝ որ ձեր ձեռքերը,պարոն Թոփչյան այլեւս չդիպչեն իմ պարտիտուրին: Նամակը գրել եմ 2007-ի հուլիսի վերջին,ՀՊՖՆ իհերթական «փափուկ բարձից» երեք ամսից հետո:(փափուկ ,փափուկ,պտտվիր,պտտվիր կառուսել)... Վարչապետի օգնական տիկ.Սաթենիկ Փափազյանի գործին միջամտելուց հետո, ՀՊՖՆի տնօրենը հանդիսավոր ինձ խոստացավ,որ այսուհետեւ «Սիփանա քաջերը»պիտի լինեն իր հսկողության տակ:Եւ հանձնեց ՆՈՐ պարտիտուրը (հանգուցյալ Հ.Մելիքյանի՝ ՀՊՖՆին հաձնած պարտիտուրս վաղուց ԳՈՅՈՒԹ ՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ,չնայած տնօրեն Սիրունյանը խոստովանեց,որ«ինչ որ տեղ տեսել է»,ինչեւէ,նոր պարտիտուր ուղարկեցի)երկրորդ դիրիժյոր Ռ.Ասատրյանին , որի հետ անմիջապես մտա ստեղծագործ կապերի մեջ:Որոշված էր ծրագիրը՝ Միրզոյան,Աճեմյան, Ասլանյան,իսկ կատարման օրը՝ հունիս 20կամ 27. Լրացու ցիչ գրավոր պիտի հայտներ տիկ.Սիրունյանը:Չհայտնեց:
Նորից նամակ գրեցի Ռ.Ս-ին,նաեւ զանգահարեցի տիկՍ.Փափազյանին:Ասաց՝ ...սաբոտաժ է,բայց միջամտել էր կրկին:Ստացա Սիրունյանից նամակ՝ ՆՈՐ «սեւ թուղթ»: Ինձ տեղեկացվում է,որ ինքը( Ռ.Ս-ն) ձեզ հետ,պրն Թոփչյան,եղել է մշակույթի նախարարի մոտ եւ քանի որ հունիսին պետք է կայանա շչեդրինյան փառատոն, ապա «Սիփանա քաջերը»հանձնվում է Երիտասարդական նվագախմբին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,իսկ «Առավոտում»գրված է«: «Այդ հարցով դիմել եմ մշա կույթի նախարարին, խորհրդակցել նրա հետ, նա էլ ստեղծագործության կատա րումը վստահել է Պետական երիտասարդական նվագախմբին»,- հավաստիա ցրեց տիկին Սիրունյանը»: ՀԱՐՑ՝ Տիկին Սիրունյան ինձ հղած՝ ձեր 03.04.08 պատասխանի մեջ հայտնում եք,-«Ձեր համերգի հետ կապված ուզում եմ նոր տեղեկություն հայտնել:Ես եւ մաեստրո Թոփչյանը հանդիպեցինք նախարարին, Հասմիկ Պողոսյանին,որի ընթացքում նաեւ Ձեր համերգի հարցը քննարկվեց...» Հարգելի լրագրող Ս.Դանիելյան.ինչն է պատճառը,որ տիկ Սիրունյանը ինձ հայտնում է ,որ «Ես եւ մաեստրո Թոփչյանը հանդիպեցինք նախարարին, ...», իսկ Ձեզ, (իհարկե միտումնավոր,քանզի հրապարակավ է)իբր թե՝ ինքը՝ միայնակ, այսին- քն Թոփչյանի մատը այդ հարցում խառը չէ(Այդ հարցով դիմել եմ մշակույթի նա- խարարին...): Սա լուրջ մարդկանց համա՞ր է,թե մանկապարտեզի... Պարոն Թոփչյան,տիկին Սիրունյան,դուք այնտեղ,ձեզ մոտ, խնդրում եմ կողմնորոշվեք՝ «ով, ում բարեկամն է »,ով է գեներալը եւ ով շարքայինը,թե չէ, անհարմար բան է ստացվում: Եթե ըստ ձեր ասածի, դուք լուր չունեք ինձ հասցեագըրված՝ ՀՊՖՆ խմբագրի,կամ էլ տնօրինության նամակներից,կնշանակի գեներալ ները նրանք են:Այդ դեպքում ինչու՞ չենթարկվեցիք գեներալիտետի որոշումներին,չէ որ փաստորեն դուք ընդամենը մի «շարքային եք»,մաքսիմում՝ եֆրեյտոր: Եւ այսքանից հետո,դուք ո՞վ եք ,որ գնում եք նախարարի մոտ «հարցեր լուծելու»: Ես նամակ գրեցի երիտասարդականի դիրիժյոր Ս.Սմբատյանին՝ հայտնելով նրան եւ նվագախմբին նախ հարգանքներիս հավաստիքը,(ողջույններ հայրի- կին),նաեւ ուղարկելով ՀՊՖՆից ստացածս բոլոր փաստ-նամակները: Բացատ րեցի իմ հրաժարման պատճառը,(սա՝ որպեսզի չբամբասեն,թե Ասլանյանը չվստահեց երիտասարդ նվագախմբին եւ դիրիժյորին), նաեւ հույս հայտնեցի հետագայում համագործակցելու:Իսկ նամակս ավարտեցի ՝ ԲՈԼՈՐԻԴ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ,ԲԱՅՑ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ՆԱԵՒ ԻՄ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ տողերով: Փառք Աստծո,ահա երիտասարդ առաքինի դիրիժյորի պատասխանը՝ «Հարգելի պարոն Ասլանյան:Շնորհակալ եմ անկեղծ նամակի եւ ողջույնների համար:Ինձ համար եւս ցանկալի կլինի հետագա համագործակցությունը: Հարգանքներով Սերգեյ Սմբատյան»: Ես բացատրական նամակ գրեցի նաեւ Սիրունյանին,պատճենները նախարարին եւ Ս.Փափազյանին եւ հանդիսավոր կերպով,փառք ու պատվով հրաժարվեցի իմ ստեղծագործության առհասարակ կատարումից: Պարոն Թոփչյան! Ինձ համար ակնհայտ էր,որ դուք, պիտի վրեժխնդիր լինեիք: Բայց որ պատճառաբանությունը իմ ստեղծագործությունից ձեր երաժշտական ճաշակի անբավարարությունն էր,եւ եթե պիտի այն ձեզ սփոփի,ապա «բարով մաշեք»,ԲԱՅՑ,ասացեք խնդրեմ,ձեր իշխանության ութը տարիներին ,ԱՆՁԱՄԲ,
ՔԱՆԻ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ:Թե՞ այս նամակիս մեջ հրապարա- կավ հայտնեմ,թե դուք ինչ եք մտածում ընդհանրապես հայ կոմպոզիտորների մասին(հայտնել եմ Ս.Սարգսյանին):Իսկ գուցե այս հարցում պակասը լրացնելու միտումն է,որ «ձեր համար գերհանճար Վերդին նույնպես հայ է»:Իսկ Էդ.Միրզոյանը հայ չէ՞ր,որ Արամ Ղարաբեկյանին չտվեցիք լիտավրաները,որ կատարեր Մեծ մարդ եւ քաղաքացու,կոմպոզիտորի, անկասկած հրաշալի Սիմֆոնիան:Ի դեպ տիկին Սիրունյան, այս, լիտավրաները չտալու հարցում ով՞ էր գեներալը:
Այս առումով հայտնի՞ է արդյոք ձեզ,պրն Թոփչյան, Տիգրան Մանսուրյանի խոս- քերը ուղղված դիրիժյորներից մեկին՝«ես հայ կոմպոզիտոր եմ,իսկ դու...):Կուզեմ հայտնել,որ ձեր պարագայում Տիգրանի մտքի հետ լրիվ համամիտ եմ:Ձեզ շնորհ
վել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչումը:Շնորհողը չգիտե՞ր ,որ դուք հայ կոմպոզիտորներին ատում եք:Թող մտնի կոմպոզիտորների միություն եւ մեկիկ մեկիկ հարցնի՝ ոչ նախագահ Ամիրխանյանից:Իսկ գուցե հենց դրա համար էլ շնորհել են,որ«պետության վզին նստած» հայ կոմպոզիտորները այդպիսով լուծարվեն: Ով է ձեր տերը,այդ ինչ ուժեղ մեջք ունեք:Այդ երբվանից աղա դարձաք, բիրդան աղա:Վարչապետի օգնականը անգամ չկարողացավ«գլուխ հանել»...
«Առավոտը» գրում է՝
Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ նշելով, որ «Սիփանա քաջերը» իր ճաշակով չէ, հավելեց, որ զարմացած է Ն. Ասլանյանի հետեւյալ մտքից՝ «Նա ասել էր՝ «ապրիլի 24-ին Թոփչյանը թող կատարի Վերդիի «Ռեքվիեմը», իտալացիները շատ զգացված կլինեն...»: Պատկերացումներիցս դուրս է, թե ինչպե՞ս կոմպոզիտորը կարող է նման ձեւով արտահայտվել Վերդիի գերհանճարեղ «Ռեքվիեմի» մասին:(ձեր պատկերացումները միայն Վերդիի հանդե՞պ են զգայուն-Ն.Ա.) Ինձ համար Վերդին էլ է հայ, քանի որ նրա երաժշտությունը համամարդկային է: Կուզեի տեղեկացնել պարոն Ասլանյանին, որ համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի հետ, այս տարի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 24-ին հնչեցրեց շվեյցարաբնակ Դավիթ Հալաջյանի «Մեսսա դի լումինեն»: Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագը»՝ Արմեն Խանդիկյանի ռեժիսուրայով եւ Արթուր Ութմազյանի ասմունքով: Իսկ հաջորդ օրը՝ Վերդիի «Ռեքվիեմը»:
Իա՜.իսկ ձեր խիղճը ձեզ չտանջե՞ց,երբ անբարո ձեւով տապալեցիք նույն մաեստրոյի ղեկավարած կոմպ.միության թ.113 անդամատոմսն ունեցողի «Սիփանա քաջերի» կատարումը(դեռ Ա.Գ. եւ Մշակույթի նախարարությունների առա-ջարկությունն էլ հետը):Իսկ ձեր խիղճը ձեր ականջին ոչինչ չասաց,երբ դրժեցիք ձեր իսկ խոստումը «Սիփանա քաջերի»կատարման հարցում Էդ.Միրզոյանին: Թե՞ նա մաեստրո,կամ արդեն մաեստրո չէ:Ի դեպ Միրզոյանին՝ բարեխոսելու առիթով 2005ին ես եմ խնդրել,հետեւելով հանրապետությունում շատ հարգար ժան երաժիշտներից մեկի խորհրդին,որը ասաց՝«եթե ուզում ես գործդ կատար- վի,խոսիր Միրզոյանի հետ,Թոփչյանը նրան լսում է:ԼՍՈՒ՞Մ Է: Իսկ իմ գործըն կեր(ձեր մոտիկ ընկեր)Դ.Հալաճյանի մասին «բացթողումիս» մեջ կասեմ հետեւյա լը՝ ի տարբերություն ձեզ,ես ժամանակակից մարդ եմ,օգտվում եմ համացանցից : Վերդու Ռեքվիեմի մասին ՀՊՖՆ ի կայքում սկզբում գրված էր 24 ապրիլի,հետո փոխվեց,դարձավ 25 ապրիլի: Հալաճյանի մասին ոչ մի խոսք:21րդ դարն է պարոն Թոփչյան:Ուշքի եկեք: Ի դեպ համացանցից արդեն ջնջված է նաեւ իմ համերգի՝ 15.06.07ի փոխարեն նշանակված եւ կայացած դիր.Ա.Տրեգերի եւ դաշնակահար Վ.Մարդիրոսեանի համատեղ ելույթը,ծրագրում՝ Ստրավինսկի՝ «Կոնցերտին», Դ. Շոստակովիչ՝ «Կոնցերտ դաշ.համար ,թիվ 1» եւ Չայկովսկի «Սերենադա»: Փաստացի հետքե՞րն եք ջնջում:Իսկ ես՝ ձեր ետեւից,հետեւում եմ...բա՞:
Ես ուղարկում եմ այս՝ ձեզ ուղղված բաց նամակը «Առավոտին»հույսով,որ կտպա գրի,այն էլ առանց կրճատումների եւ «խմբագրական ուղղումներով»:Այս նամակը ես ուղարկում եմ նաեւ Ա.Գ.Ն.,Մշակույթի նախարարություն(?),ՀՀ Նախագահի գրասենյակ,մեկ օրինակն էլ՝ ձեզ(ես ձեր պես թաքուն-թաքուն գործ չեմ անում) : Պիտի հուսամ,որ «Առավոտը»հարցին ըմբռնումով կմոտենա,քանզի սա միայն իմ հարցը չէ,այլեւ պրն Թոփչյանի վերաբերմունքը հայ երաժշտությանը առհա- սարակ!!!
Դիմող՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել: 09.05.08.


Category: My Letters | Added by: Nairi (14.12.10)
Views: 6515 | Comments: 38 | Rating: 0.0/0
Total comments: 2
2 ZacharyClouS  
0
http://pillsgen.site protrusion , citric , interior

1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
«Մի նամակ»էլ ուղարկեցի Մշակույթի նախարարին:Կրկնօրինակն էլ Թոփչյանին:Սրանից հետո«Առավոտ»թերթի թղթակցին Թոփչյանն հայտնել էր,որ«Սիփանա քաջեր»ն իր ճաշակովը չէ:Աաաաա,ուրեմն շչեդրինյան օրերը հե՞չ:Բաց նամակովս նրան հրավիրցի դատարան(նայիր վերեւի նամակը):Հետն է ասելով«Աղվեսի դունչը խաղողին չհասավ,ասաց՝ թթու է)-ի նկատի ունեի վարչապետին խնդրածս միակ հարցը,որ« այլես Թոփչյանի ձեռքերը...այսինքս իքս հրաժարվեցի նրանից»:Դե նա էլ«տակից դուրս եկավ»:Իսկ ու՞ր էր նրա ճաշակը,երբ արդեն նշանակված էր առաջին՝ 15.06.07-կատարումը:Ամաչում է՞ր:Թոփչյա՞նը...

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Letters [8]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz