Sunday, 24.09.17, 10:32
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Poetry » My Lyrics

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ՝ ԵՍ ՊՈԵՏ ՉԵՄ
Զ Ա Վ Ա Կ Ն Ե Ր Ի Ս
 
Շուտով կգա Նոր Տարին,
Ինչպե՞ս նաեմ ձեր դեմքին,
Իմ լավ Արմեն, Լուսինե,
Ձեր ապրուստն իմ հույսին է...
23.12.1991,Երեւան:
 
 
Ղ. Ս Ա Ր Յ Ա Ն Ի Ն ՝    Լ Ո Ւ Ս Ի Կ Ի Ց   Հ Ե Տ Ո
 
Իմ հարազատ,իմ լավ Սարյան
Վերքդ խորն է,վիշտդ՝ ծով,
Ինչպես օգնեմ քեզ,թանկագին,
Ես էլ Ձեր պես եմ՝ անզօր...
31.12.1991,Երեւան:
 
Ե Ս   Չ Գ Ի Տ Ե Մ
 
Տարին անցավ, ես չգիտեմ՝
Ցավը տարա՞վ,թե մնաց,
Տարին անցավ,բայց հաստատ է՝
Տխուր հուշեր շատ մնաց...
31.12.1991,Երեւան:
 
 
Ի Ն Չ Պ Ե ՞ Ս    Դ Ի Մ Ա Ն Ա Մ
 
Օրն առաջին,մեր Նոր Տարվա,
Ուտելիքներ դեռ շատ կան,
Ինչ՞ կլինի օրը վաղվա,
Դաժան օրերն դեռ կգան:
Եվ ամոթս որտեղ պահեմ,
Ում դեմ պոռամ ,բարկանամ,
Չէ որ, չէ որ, ես էլ հայր եմ
Ասեք,ինչպես դիմանամ...
02.01.1992,Երեւան:
 
 
 
 
Ե Ս   Պ Ո Ե Տ   Չ Ե Մ
 
Ես չեմ ասում ,թե պոետ եմ՝
Միշտ գրում եմ հանպատրաստից,
Բայց զգում եմ օրվա դավը,
Սիրտս ճմլվում է ցավից...
06.01.1992,Երեւան:
 
 
Ո Վ  Ի Ն Չ   Ց Ա Ն Ե Ց   Ե Վ   Ի Ն Չ   Հ Ն Ձ Ե Ց
 
Ասում են թե,սա տարին է Կապիկի,
Չեք վախենու՞մ մնալ առանց շապիկի:
Տեսեք,տեսեք,գներն ելան ուր հասան
Ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս մնանք անսասան:
Թե սա լավ է, գուցե բավ է ՝
Սեղանները փողոցի,
Ուռչեն,փքվեն,հարստանան՝
(Խեղճ ժողովուրդ՝ դիմացիր):
Ինչ՞ գիտություն,էլ ինչ դպրոց ,
Ինչ մշակույթ, կամ արվեստ,
Կեցցե մեր ճոխ առեւտուրը՝
Եւ եթե չունես արհեստ-
Պետությունից գութ մի հայցիր՝
Դրամ չունի որ քեզ տա,
ԴՈՒ՛, ՔՈ ԳՈՐԾԸ ՎԱՏ ԱՐԵՑԻՐ՝
ՀԻՄԻ ԳՆԱ ՈՒ ՏՆՔԱ...
02.02.1992,Երեւան:
 
 
Ե Ս  Չ Հ Ա Ս Ց Ր Ի
 
Այդ ե՞րբ ծերացա,
Որ չհասցրի անգամ աչքերս բացել,
Այդ երբ ծերացա,
Որ ցհասցրի նաեւ ունքերս թարթել,
Ախ չար ակընթարթ,ինչո՞ւ ես,ինչու
Դու ինձ հետ այդպես տմարդի վարվել...
16.02.1992,Երեւան
 
 
 
Կ Տ Ա Կ
 
Դուք իմ դագաղը հեռու մի տարեք,
Աշխատեք ճամփան մի քիչ կարճ լինի,
Մարդ եք, երեւի հոգնած կլինեք,
Ձեր չարչարանքը ,թող որ քիչ լինի:
Մի հուզվեք,չարժե ,սա մի հերթական
Մահ է ,խորը քուն ,թեեւ՝ հարհավետ,
Ժպտացեք իրար հարգանքով խորին,
Արեք ամեն բան ,որ չնայեք ետ:
Ու երբ կհասնեք իմ գերեզմանին,
(Կարգ է, կխորհեք գլխիկոր կանգնած),
Խնդրեմ՝ ժպտացեք հայացքով վերջին՝
Մարդ էի ,եկա, գնում եմ...անդարձ...
11.10.1992,Երեւան.
 
 
Հ Ա Վ Ա Տ Ա Ց Ե Ք
 
Հավատացեք,այլեւս ապրել չեմ ուզում
Կմտածեք՝ այ քեզ էժան սենթիմենթ,
Բայց արի տես,ուրիշ բան է ինձ հուզում՝
Ինչպես՞,ինչպես պիտի ապրեք ինձնից ետ...
30.10.1992,Երեւան:
 
 
 
 
Գ Ի Տ Ե Մ
 
Գիտեմ, մեր տուն շատ մարդ կգա,
Ու կկանգնեն գլխիկոր,
Հավատացեք,Աստված վկա,
Նաեւ՝ շվար ու մոլոր:
Ու կպատմեն «հին ու նորից»,
Կվերհիշեն անցյալը,
Կասեն խոսքեր մորմոք սրտի,
Դե, կսկսվի եւ լալը:
Ով՝ շատ,ով՝ քիչ,Աստված գիտե,
Շինծու,անկեղծ,կամ թաքուն,
Խնդրեմ,դուք ձեզ ազատ պահեք՝
Ես մտել եմ խորը քուն...
06.01.1993,Երեւան
 
 
 
 
Հ ՈՒ Շ Ե Ր
 
Ես հիշում եմ իմ անցյալը,
Մանուկ էի,խեղճ ու մենակ,
Աչքս գցած հազար բանի,
Երազներս հորդ,շարունակ:
Ես հիշում եմ Հորն իմ Պայծառ,
Ինձ,ուսերի վրա տանում,
Երեւի թե ես անպատճառ
Մի խինդ էի Նրա հոգում:
Հիշում եմ ես դպրոցն իմ,
Դասընկերներ եւ ուսուցիչ,
Մի վերարկու ունեյի հին,
Կար մի աղջնակ՝ շատ գրավիչ:
Անհոգ էի եւ անտեղյակ,
Չէի զգում օրվա դավը,
Որովհետեւ ՄԱՅՐ ունեյի՝
Նրան հասավ բաժին ցավը...
Այժմ արդեն երբ մեծացել,
Հայր եմ դարձել ընտանիքիս,
Իմ մեջ...մենակ եմ մնացել`
Ես, փնտրում եմ Ծնողներիս...
Ն.Ասլանյան, 09.XII,1992,Երեւան:
 
 
Խ Ո Ս Տ Ո Վ Ա Ն Ա Ն Ք
 
Գիտեմ,խռովք կա քո հոգում,
Մտքեր ունես դու,քեզ տանջող,
Տատանվում ես,դարձյալ խորհում,
Սիրտդ՝ տագնապ,հեռուն տանող:
Գիտեմ,քանի-քանի անգամ
Մտածել ես՝ այո, թե ոչ,
Ու չես լսել ոչ մի անգամ՝
Ով էլ դիմեր քեզ բարձրակոչ:
Հասկանում եմ,քանի- քանի,
Գիշերներդ են լուռ անց կացել,
Միտք ես արել օրն ընդ օրի,
Դարձյալ,կրկին ելք չես գտել:
Ձայն տուր Սրտիդ,լսիր նրան,
Գործդ բարիք թող բերի,
Համբուրում եմ կրկին անգամ,
Թող որ վերջը սա լինի... ...
Իսկ թե հանկարծ հյուր գամ մտքիդ,
Վերադարձս թե կուզես,
Ձայն տուր,կհայտնվեմ կողքիդ,
Ձախից՝ դու,իսկ աջից՝ ես:
Կգրկեմ քեզ իմ թանկագին,
Կարոտով ջերմ, բաղձալի,
Ու կնիրհեմ ես քո կրծքին՝
Ինչ լինում է,թող լինի...
12.12.1992,Երեւան:
 
 
 
 
Փ Ա Կ    Ծ Ր Ա Ր
 
Այս ծրարը,որ կբացես
Ես չեմ լինի:
Հոգսը մեծ չէ՝
Մեկով ավել,մեկով պակաս՝
Խենթ աշխարհին ցավ չի լինի:
Բայց իմացիր,որ Այդ մեկը
Իր հոգու մեջ,
Սիրում էր քեզ,վառվում քեզնով
Հրով անշեջ:
Ու ինչ լավ էր,որ դու կայիր՝
Կյանքս ,հեշտ էր,
Կանչում էի մոտս գայիր
Ու դու միշտ էլ,
Վազում էիր,գիրկս ընկնում,
Գոչում պապիկ,
Ու ինձ դարձնում ջահել,ջիվան՝
Տասնապատիկ...
Դե երբեմն էլ,դու քեզ հատուկ՝
Կոկետանում,
Իմ խնդրանքին չեմ ու չումով պատասխանում:
Պահեր կային,որ դառնում էիր կամակոր,
Բայց փառք Աստծո,
Չէր պատահում դա ամեն օր:
Մի բան ասեմ,մարդու չասես՝
«Տղամարդու»խոսքեր էիր ասում պես-պես,
Ու հետո էլ աչքիդ տակով նայում խոժոռ,
Թե տեղ հասա՞ն քո «մտքերը»արդյոք բոլոր:
Կատակներդ այնքան սուր էր,
Որ գնալիս մանկապարտեզ,
Ասում էիր ...բարի գիշեր:
Խելքդ շատ էր,ստեղծագործող,
Լեզուդ սուր էր,միտքդ՝ գործող,
Եւ խաղերով քո հնարած
Տեսակ-տեսակ,
Գտնում էիր քեզ զբաղմունք
Բազմատեսակ:
Հիշում եմ ես՝
Պնդում էիր,որ դու մեծ ես,
Դե,իսկ մենք էլ, դիտավորյալ՝
Հակառակը,
Եւ երբ «վեճը» շատ էր տեւում՝
Օ ՜ Տեր Աստված՝
Մեկը տեսներ քո վիճակը՝
Լալիս էիր հոնգուր-հոնգուր,
Նորից պնդում քո ասածը,
Մնում էր մեզ,համաձայնվել՝
Ահավոր էր մեր տեսածը:
Երբ գնացիր մանկապարտեզ,
Երեք ամսում խոսում էիր
Մեծ մարդու պես՝ եբրայերեն,
Հույսով էի,որ շատ-շուտով
Գրես,կարդաս քո՝ Հայերեն...
Էլ ինչ՞ հիշեմ,անուշ թոռնիկ
Իմ լույսի հույս անմեղ մանկիկ,
Դա էլ ասեմ՝ քո պատճառով
Ինձ բավական «բան» է հասել,
Սիրում էին շուտ-շուտ ասել,
Թե ես քեզ շատ պաշտպանում եմ,
Բայց ոչ մեկը չէր հասկանում,
Որ ես քեզ լավ...հասկանում եմ:
Հա,ուզում եմ մեկ էլ ասել,
Որ ես ու դու ծովի ափին ենք մեծացել,
Իսկ թե քեզ բախտն ու՞ր կտանի,
Թե քո ԿՅԱՆՔԸ ո՞նց կլինի,
Ես չգիտեմ,իմաց տուր ինձ,նամակ գրի,
Հոգ չէ, հասցե թող չլինի...
------------------------------------
Այս տողերս երբ կկարդաս՝
Ես չեմ լինի,
Գերեզմանս վաղուց արդեն
Փուշ կլինի,
Գիտեմ նաեւ,
Որ անպայման պիտի հուզվես՝
Չարժե,
Թեեւ, վերջի վերջո
Դու իմ թոռն ես,
Եւ ուզում եմ հանց վերջաբան
Սիրտս բացած խոստովանվել,
Որ քո մեջ միշտ,իմ լավ թոռս,
Որ միշտ քո մեջ...ինձ եմ տեսել...
07.12.1996, Հայֆա:
 
 
 
Հ Ո Ր Ս ՝    Ա Բ Ր Ա Հ Ա Մ    Ա Ս Լ Ա Ն Յ Ա Ն Ի Ն
 
Ես քեզ լրիվ չեմ հասկացել,
Փոքր էի,խելքս՝ խմոր,
Փուջ օրերս անց են կացել,
Բերելով ինձ ցավեր նոր-նոր...
Երբ մեծացա,որ հասկանամ՝
Դու չկայիր... Արդեն ուշ էր,
Թողնելով ինձ բախտի հույսին,
Տխուր հուշեր...
Մայրս կանգնեց մեջքիս տկար՝
Ու՝ մեծացա,
Կյանքի բովով ձիգ ու երկար՝
Ես՝ առնացա,
Բարի մարդիկ գտնվեցին՝
Չեմ ուրանում,հազար օրհնանք՝
Նեղ օրերիս դարձան թիկունք՝
Նոր ուժ առած ես բարձրացա:
Չէի ասի թե շատ պայծառ,
Բայց ոչ էլ քիչ,փառք Աստծո,
Իմ պես կային հարյուր հազար՝
Մեկը՝ մյուսով՝ հույսի ներքո... ...
ՔԱՄԻ ելավ սաստիկ, ուժգին,
Ու Ամբոխը խելագարվեց,
Հորձանուտի մեջ,այդ հույսի,
Իմ Մի Կաթիլ Լույսը մարեց:
Մենակ չէի,շատ-շատ էինք,
Լավն ու վատը չհասկացանք,
Հավայ մարդիկ մեզ տիրեցին,
Բերելով նոր ցավ,տառապանք...
...Մեծացել եմ ես բավական,
Անգամ պապ եմ դարձել բարի,
Հեռու տնից, հանց գաղթական՝
«Վայելում եմ»պտուղները հորձանուտի...
...Ես քեզ լրիվ չեմ հասկացել,
Փոքր էի,խելքս խմոր,
Բայց այսօր էլ բան չի փոխվել,
Նորից հոգսեր,ցավեր նոր-նոր:
Լավ բան չկա,չորս կողմ դժոխք,
Ստորություն,անարգանք լոք,
«Շունը ՝տիրոջ չի ճանաչում»
Ոչ հարգանք կա,ոչ էլ զիճում:
Գլխավորը՝ նորից շահն է,
Փրկությունը ՝միայն մահն է
Էս ինչ եղավ,չհասկացա,
Երեւում է,«եկա,անցա»...
Իմ լավ հայրիկ,շատ կուզեյի,
Որ հյուր գայիր,ես՝ քեզ խոնարհ,
Ինձ մի բարի խորհուրդ տայիր,
Ցույց տայիր ինձ ճիշտ ճանապարհ,
Կորցրել եմ խենթ գլուխս,
Ու չգիտեմ ինչպես վարվել,
Անիմաստ է դարձել կյանքս,
Ես կարող եմ...խելագարվել...
29.10.1998 Հայֆա:
 
 
Մ Ա Ն Ի Ր ,    Մ Ա Ն Ի Ր   Ի Մ   Ճ Ա Խ Ա Ր Ա Կ...
 
Մենք բոլորս շատ փոխվել ենք,
Անգամ թոռս՝ էլ հինը չէ,
Ասեմ հաստատ՝ կատաղել ենք,
Հին Տնական կարգերը չեն:
Ամեն մեկն իր շահն ունի,
Սրա մեջ է բուն իմաստը,
Էլ չի կարող տանել մյուսին՝
Դառն ճշտության միակ փաստը...
Ապրում ենք մենք,«գլուխ-գլխի»,
Ուրիշ հնար,միջոց չկա,
Պատճառը՝ պարզ,հասկանալի,
Տան գները՝ փաստ է առկա:
Գիտեմ,հարսըս շատ է ուզում
Տղայիս հետ մենակ ապրել,
Ինչ խոսք,ես էլ չեմ առարկում,
Էլ չեմ ուզում խելագարվել:
Թոռս արդեն էլ չգիտե,
Թե մեզանից ումը լսի,
Ամեն մեկին թվում է թե
«Հարցը» ի՛նքը պիտի լուծի:
Անգամ Ջեկին հարց է դառնում
«Պառլամենտի» մեր տնական,
Ամեն մեկը իրն է պնդում,
Որ չդառնա զիճողական:
Իսկ էլ ինչու՞ պիտի զիճեն,
«Նոր երկիր» է,«մարդիկ ազատ»,
Չէ՞ որ նրանք արդեն «մեծ» են,
Իսկ այ,հայրը,խոսում է շատ...
Չորս կողմ լի է ,շքեղ,պայծառ,
Բոլորն ուզում են վայելել,
Գայթակղիչ՝ աչքի համար,
Ո՞վ չի ուզում հպարտ քայլել:
Բայց ոչ մեկը չի մտածում՝
Որ դարձել ենք թափառական,
Տնից-տուն են մեզ վտարում
Բարձրացնելով վարձը նոր տան:
Տանտերն եկավ՝ սուս պիտ մնաս
Նրա «եսը» պիտի լինի,
Թե չէ, շատ շուտ կհասկանաս
Քո «նոր տեղը» երկրում այս լի:
Այս հարցերի վրա սակայն
Թքած ունենք երրորդ հարկից,
Քանզի ունենք «լավ»պատասխան -
«Պակա՞ս ենք մենք արդյոք մեկից»:
«Մարդավարի՞» կուզեն ապրել,
Իսկ ով ասաց ես չեմ ուզում,
Բայց սկզբից եկեք «լսենք»՝
Ֆինանսները ի՞նչ են «երգում»:
Սրա մեջ է բուն իմաստը,
Բայց արի տես՝ կարեւոր չէ՝
Այսօր լա՞վ է՝ կորչի վաղը
Բա որ հանկարծ կատուն «ելնե»
Ու վերջանա «մկան խա՞ղը»...
Հա,մոռացա,սա էլ ասեմ,
Խելքը իրենց չի հերիքում,
Բայց հանց գիտուն,խելոք վսեմ,
Իմ գլխին են խրատ կարդում:
Էլ ինչ տղա, էլ ինչ աղջիկ,
Կամ թե չէ հարս՝ մթամ խոնարհ,
Ու թե հանկարծ մի բան ասես՝
Պատասխանեն քեզ բառ առ բառ...
Կատաղել են,կյանքը փոխվեց,
Արժանիքները մոռացան,
Թե ով,ինչպես ոտքի կանգնեց
Թքած լինեն՝ հուշերն անցան:
Նրանք այսօր արդեն Մեծ են,
Ու բոլորը դարձել խելոք,
Ուրեմն թող մեջքիդ հեծնեն
Ու թող դաս տա քեզ ամեն ոք:
Հարցը,ցավոք,միայն ես չեմ
Մեկը մյուսին էլ է գզում,
Չեղած տեղից՝ մեկ էլ տեսնեմ
Սրա, նրա ճիչն է լսվում:
Հարց է ծագում,-իսկ ես ո՞վ եմ,
Պատասխանեմ՝«կթու կով եմ»՝
Եթե պետք եմ՝ «բարով եկար»,
Իսկ եթե ոչ ՝«երթաս երկար»:
Իմ մեղքն այն է,որ լուրջ գլխով,
Միտք եմ անում «վաղվա» համար,
Որ «տեղ հասնենք» վերջի վերջո,
Նորից չանցնենք «նեղ ճանապարհ»:
Այս ՀԱՐՑԻ մեջ ես մենակ եմ
Ուրիշ ոչ ոք չի մտածում,
Կամ ես իրոք խելագար եմ,
Կամ էլ գուցե «շատ եմ հաչում»:
...Ճիշտ է ,պահեր կան ջերմագին
Փառք Աստծո՝ հարգանք էլ կա,
Բայց թե հանկարծ սրա կողքին,
Նոր «փոթորիկ» կբարձրանա...
- - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Իրոք որ մենք շատ փոխվել ենք,
Անգամ թոռս էլ հինը չէ ,
Իրոք որ մենք կատաղել ենք՝
Հին Տնական կարգերը չեն:
Բարի մարդիկ ներող եղեք,
Որ բացել եմ սիրտս այսպես,
Օրինակներ,ինչքան կուզեք,
Կարող եմ ձեզ բերել պես պես:
Բայց դե ախր ի՞նչ պիտ փոխվի,
Եթե անգամ շատ իմանաք,
Տուն քանդողիս տունը քանդվի
Որ հեռացրեց ՄԱՅՐ ՀՈՂԻՑ ՏԱՔ...
02.11.1998,Հայֆա:
 
 
 
 
Պ Ե Ր Ճ Ն    Ա Ս Ա Ց    «Մ Ա Յ Ր Ա Մ Ո Ւ Տ Ս   Մ Ո Տ Ե Ց Ա Վ»
 
Պետրոսյանն ես դու մեր ՊԵՐՃ
Ունես սկիզբ,չունես վերջ,
Ինչ մայրամուտ,ինչ ֆինալ,
Թույլ տուր մի քիչ հասկանալ:
Եղբայր,շատ ես շտապում
Եվ միթե չես հասկանում
Որ երբ Տուն գամ ,պարզապես,
Ում հետ պիտի խմեմ ես:
Իսկ թե կուզես,մի քիչ լուրջ,
Մտիկ արա լուռ ու մունջ՝
Դուրս եկ փողոց,«ֆռֆըռա»,
Աղջիկներին «աչք» արա,
Թե մտքովդ «բան»անցավ,
Կամ ունեցար «փորացավ»,
Ուրեմն ինձ հավատա՝
Մայրամուտդ մոտ չի գա...
Բա՛: 15.05.2002,Հայֆա:
 
 
 
 
Դ Ա Ր Ձ Ե Լ    Ե Մ   Վ Ա Թ Ս Ո Ւ Ն
 
Ամոթիս վրա նոր ամոթ եկավ՝
Դարձել եմ վաթսուն,
Հորդ երազներս գիժ քամին տարավ՝
Տարավ դեպ մեր Տուն:
Գերեզմանն այնտեղ իմ Ծնողների
Թողել եմ մենակ,
Տանջում է խիղճս,տանջում ցավալի՝
Անվերջ, շարունակ:
Ու միտք եմ անում ՝ի՞նչ անեմ,ի՞նչպես՝
Գնամ,թե մնամ,
...Ախր ում եմ պետք,ո՞վ է ինձ սպասում,
Էլ չի լինելու ոչ պատիվ, հարգանք,
Ոչ հոտ,ոչ էլ համ...միայն անարգանք...
Էլ ինչ եմ մզզում...
18.06.2003,Հայֆա:
 
 
 
Կ Ա Ր Կ Ա Չ Ո Ւ Ն    Գ Ե Տ Ա Կ
 
Կարկաչուն գետակ,այդպես անխռով
Պտույտ ես գալիս,զարկում ափերիդ,
Անցնում ես դաշտով,վազում ես ձորով
Տառապյալ մարդու,հանդիպե՞լ ես դու:
Ասա ինձ խնդրեմ,ունե՞ս դու հոգսեր,
Թե անհոգ ես դու ինչպես շատ-շատեր,
Գիտե՞ս թե ինչ է թողնել Մայր Հողը,
Եւ ծանո՞թ է քեզ հուզմունքի դողը:
Քչքչան գետակ , դու ինձ չես լսում,
Գիտեմ , իմ ցավը քեզ էլ չի հուզում,
Չես ուզում խոսել , հասկանում եմ քեզ՝
Ես միակը չեմ,որի՞ն փարատես...
Շորորան գետակ,այդպես անխռով,
Որ հոսում ես դու ուրախ պար տալով,
Անցնում ես դաշտով,վազում ես ձորով,
Գոնե ինձ ասա՝
Ցավին դարմանող,ով կա այս օրով...
Նուբար Ասլանյան,10.02.06,Հայֆա:


Ա Ն Փ Ա Ռ Ո Ւ Ն Ա Կ    Մ Ե Ռ Ե Լ
 
Ես պիտ դառնամ անփառունակ
Հոտած մեռել՝ Տնից հեռու,
Կրկին,կրկին ու շարունակ
Միտք եմ անում՝ ինչո՛ւ,ինչո՛ւ
Եւ փնտրում եմ սխալներն իմ
Խենթ գլուխս՝ ափերիս մեջ
Այդ ե՞րբ, որտե՞ղ,
Աստված դու իմ,
Երբ պիտ լինի ցավերիս վերջ:
Ու լսեց ինձ վերից Տերը
Խոժոռ մոժոռ նայեց դեմքիս
Դու կորցրիր,-ասավ, -ՄԵՐԸ՝
ՀԱՅՐԵՆԻՔԻՑ  դուրս չեն գալիս...
21.12.2006,Հայֆա:
 
Մ Ե Ռ Ե Լ Ի    Վ Ի Շ Տ Ը
 
Երբ ինձ թաղեն,պիտի ձայն տամ հարեւանիս,
-Արի,արի,այ հին մեռել,նստիր կողքիս,
Պատմիր տեսնեմ,մեղքդ որն էր ,որ վերջացար,
Միթե չկար քեզ փրկելու էլ ոչ մի ճար:
Չլնի՞ դու էլ ինձ պես անտեր,թափառական,
Հեռացել ես տնից,տեղից, քո հայրական,
Կամ թե գուցե քեզ է՞լ հասավ «Սպիտակ ջարդը»,
Որ հյուսել էր գաղտագողի էն մեծ «Սարդը»...
Ինչեր ասես չխոստացավ՝ Ելանք Ոտքի,
Հավատացինք,առանց անգամ հետին մտքի,
Ու Հաղթեցինք,գործը հասավ... «բաժանելուն»,
«Նրանք» տարան,իսկ մենք սոված՝ «էս տուն,էն տուն»:
Էսպես գնաց,«գործը» հասավ խոր մթության,
Ու ճզմեցին՝ որ չհասնենք արդարության:
Ով փող ուներ,շուտ «հասկացավ»՝ Ղոչաղ կտրեց,
Ով անզօր էր,կամ էլ անտեր՝ «մեխին նստեց»:
Ճարահատյալ Տուն Տեղ թողած՝ ոտքի ելան,
Տասնհինգ թիվը ՝աչքի առաջ նորից տեսան,
Ու սկսվեց ՝ օտար հողում նոր անարգանք,
Ստորացում,էլ մեծ,փոքր,ոչ մի հարգանք,
«Հացի» համար ամեն մի թույն պիտի կուլ տաս,
Իսկ թե վիճես՝ գլխիդ փորձանք ու պատուհաս՝
Տուն կուղարկեն,ու կմնաս առանց գործի,
Ով ըմբոստ է,կամ համարձակ՝ թող գա փորձի:
Էհ,ինչ ասեմ,դու հին մեռել,ես էլ՝ հենց նոր,
Արի մոտս,զրույց անենք մենք ամեն օր,
Էնպես բաներ քեզ կպատմեմ,որ զարմանաս,
Ու զարմանքից գուցե անգամ կենդանանաս:
Իսկ իմ վրա հույս չդնես՝ էլ ես չկամ,
Հազար ու մի ցավեր տեսած՝ բութ,անզգամ,
Հայրս հեռվից մեզ Տուն բերեց,որ Հայ մնանք
Բայց դե ջարդը Նենգ էր,Ստոր՝ ՉԴԻՄԱՑԱՆՔ...
...Ու ես մեռա,հարեւան եմ եկել ես քեզ,
Ու պատմում եմ դարդ ու ցավս վշտով այսպես,
Եթե անգամ ինձ հասկանաս՝ չկա բուժում,
Տուն քանդողիս տունը քանդվի՝ սա եմ տենչում:
Իսկ ով կուզի մեզ հայհոյել՝ թող գա մեջտեղ,
Մի շան ջարդ տամ,քաքոտ ոռը ճղվի չորս տեղ:
Էհ, հին մեռել, էլ ինչ պատմեմ,շատ խոսեցի,
Գնա փոսդ,ինձ մենակ թող, ես հոգնեցի...
05.03.07.Հայֆա: Ն.Ա.Պատգամավոր ՀՀՇ-ից
 
 
 
ԵՐԲ ԿՄԵՌՆԵՄ...
 
Երբ կմեռնեմ,խնդրեմ՝ լռեք,
Պետք չեն խոսքեր մորմոք սրտի
Շատից,քչից ինձ հո գիտեք,
Ես չեմ ուզում ոչ մեկն ասի,
Թե այսպես էր,կամ էլ այնպես,
Կամ թե գիժ էր,կամ էլ խելոք,
Թողեք հանգիստ,եւ ամեն ոք,
Թե բան կուզի անգամ ասել,
Թող մտածի՝ ինքն անձամբ
Ուր է հասել,կամ ինչ «ցանել»...
Առհասարակ,լավ խոսքերը
Դագաղի շուրջ՝ ասում են «բաց»,
Իսկ անկյունում ,քչփըչոցի՝
Ասում՝ «Ստոր ու անաստված,
Ախ,վերջապես սատկեց դեւը,
Շուտ պիտ մեռներ,կորչեր հեւը,
Կերավ կյանքը մեր բոլորի
Իր լեզվով չար՝ կծու, ոռի,
Սրան կպավ,կպավ նրան,
Մարդ չէր,տականք,ու գյոթվերան,
Հանգիստ չուներ,շատ էր ըմբոստ,
Փայտի մեջին խրված մի ոստ,
Ճառ էր ասում իր գլխից մեծ,
Մեզ համոզում , երկար անվերջ...
Ձվի մեջը մազ էր փնտրում՝
Անուղղելի ու անկոտրում,
Բողոքող էր,շատ էր անհաշտ,
Հայհոյանքի անվերջ մի դաշտ,
Սրան,նրան նամակ գրում
Փիս խոսքերով թքում,մրում»...
Է՜ ՓՈՒՋ ԱՇԽԱՐՀ,հո չեն ասի
«Չէր հաշտվում ստին բոզի»,
Հո չեն հարցնի «Մեջդ ԻՆՉ՞ կար,
Որ միշտ այդպես բամփ որոտում
Սրա նրա քթին տալիս
Արդարության շունչ ես փնտրում»,
Հաստատ կասեն՝ «Ի՞նչ Հայրենիք՝
Դու լքող ես ու բանփորիկ»
Կասեն «ախմախ,ախըր ո՞վ ես,
Աշխարհն այս ուղղե՞լ կուզես,
Քո պես եկա՞ն ու գնացին
Հայը,ռուսը,կամ վրացին,
Տեղդ նստիր այ վտվտիկ
Այ համշարի ,փնթի,պոռնիկ»...
Էհ,թող ասեն,
Լեզու ունեն,պիտ բամբասեն,
Թող ինձ շինեն՝ դրսում ,ներսում
Միեւնույն է,բան չեմ լսում...
Էս բոլորը՝ լավ, հասկացա
Չէ, չէ, ոչինչ, չբարկացա,
Բայց դե զուր եք ստի լալիս՝
Իմ հետեւից... թոռս է գալիս:
18.05.07. Հայֆա,Իսրայել:
 
 
Չ Ե Մ    Գ Ն Ա Լ Ո Ւ
 
Չեմ գնալու էլ Հայաստան,
Այնտեղ փուջ է,էլ ԿՅԱՆՔ չկա
Պիտի խեղդեմ վիշտս իմ մեջ,
Ու պիտ թաղեմ,որ չարթնանա.
Էլ ո՞ւր գնամ՝
Շունը՝ տիրոջ չի ճանաչում,
Ամեն մեկը ինքնիշխան է,
Էլ ո՞ւր գնամ՝
Մարդը մարդուն էլ չի հարգում՝
Գայլ է դարձել, կամ ՍՈՒԼԹԱՆ է
Եվ ինչու մենք ԵԼԱՆՔ ՈՏՔԻ
Ինչի ՞ համար կտրիճ դարձանք,
Ախր ինչու՞ թողած տուն տեղ եւ անոթի
Աստծո զորու՝ հերոսացանք...
Ու կռվեցինք, ու հաղթեցինք
Քաջ ֆիդային մեր տղերքով,
Հաղթանակի Դրոշ դրինք
Մեր Շուշիում փառք ու պատվով...
Եվ ո՞վ կռվեց՝ ով վայելեց,
Խեղճ ժողովուրդ էս ու՞ր հասար,
Ինչու կյանքը այսպես մթնեց
Ինչու թափվեց արյուն վարար...
Նորից, կրկին ,եւ որ անգամ
Պանդխտության ցուպն առած.
Ու մոռացած հազար ՊԱՏԳԱՄ,
Հող հայրենի, տուն տեղ թողած,
Թողած գրքեր ու ՍՈՒՐԲ ՄԱՏՅԱՆ,
Համն ու հոտը ԱՐԱՐԱՏՅԱՆ,
Ելավ ճամփա ժողովուրդը՝...հաղթանակած
Դարձավ ԼՔՈՂ՝ անունով սին,
Դարձավ ԼՔՈՂ՝ հուշերով հին,
Դարձավ ԼՔՈՂ՝ հեռու ՀՈՂԻՑ,
Դարձավ ԼՔՈՂ՝ մերժված կյանքից.
Եվ ով գցեց ՄԵԶ էս օրը
Չվայելի հինն ու նորը,
Աստծու կրակ թափվի գլխին,
Թուք,նախատինք՝ օխտը պորտին...
Չէ,չեմ գնա ես Հայաստան
Ինձ տեղ չկա,ես ՕՏԱՐ եմ,
Մերժված եմ ես,անտուն,անբան
Սա էր բախտս՝ պիտ ՏԱՌԱՊԵՄ...
09.06.07.Հայֆա,Իսրայել:
 
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
 
 
Ես չեմ կարող բարձր խոսել՝
Ինչ հուշեր են տանջում հնուց,
Երեւի թե սա անպատճառ
Ինձ հասնում էր,իմ… Աստծուց:
Համաձայն եմ,բայց թող ասի,
Որն էր մեղքս,ինչի համար,
Ախ,ինչ ցավ էր,որ մինչ այսօր
Տառապում եմ,գալար,գալար...
...Ջահել էի,սիրտս ազնիվ
Երազներս հորդ,ու հարուստ
Թռիչքներս հեքիաթային,
Կրակի բոց,թեեւ ներքուստ,
Ըմբոստ էի,գուցե եւ չոր,
Բայց պարզ էի ու նվիրված,
Հույսըս հղված դեպ տարին նոր
Ու հոգեպես բավարարված:
Բայց հարվածեց «կայծակը թուր»,
Ճակատագիրն իմ սեւ բախտի
Ու չիմացա,ում գնամ ,ուր
Սուր հարված էր,այն էլ ...գաղտնի.
Ու լռվեցի,դինջ,շվարած
Չգիտեի ինչ անելս,
Խեղդել էին՝ հեռու մոտիկ
Ծանոթներս՝ դավի ելած:
Ծանր էր պահը,ու ելք չկար,
Կոտրվել էր սիրտս փխրուն,
Ու այն օրից բաց վերք մնաց,
Որ տառապեմ ես օրն ի բուն...
Ես չեմ կարող բարձր խոսել՝
Թե ինչ հուշ է տանջում հնուց,
Երեւի թե սա անպատճառ
Ինձ հասնում էր,իմ Աստծուց...
Եւ այսքանից հետո անգամ,
Սիրտս լռիվ չեմ բացելու
Ու չունեմ ձեզ ոչ մի պատգամ
Ցավս, ինձ հետ եմ տանելու...
18.06.2010 Հայֆա,Ն.Ա.
Category: My Lyrics | Added by: Nairi (23.05.10)
Views: 1582 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Lyrics [5]
To My GrandChildren [3]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2017
    Website builderuCoz