Thursday, 25.04.24, 17:32
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Poetry » My Lyrics

Հայրենասիրական-Քաղաքական Բանաստեղծություններ 1
ՄԵՐ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ
 
Մեր Հայ Կանայք բազմատեսիլ
Աշխարհ անցած,աշխարհ տեսած՝ չզարմացած,
Աշխատանքի սովոր,կարոտ ու անկոտրում,
Ինչեր ասես,որ չտեսաք դուք ձեր կյանքում:
Կորչի հավերժ ութը մարտի՝
Դրա համար չենք սիրում ձեզ,այլ՝ հավատքի:
Հավատք,որի համար Հայաստանում,
Քարից անգամ Մարդ են շինում:
Հավատք,որ ձեզ, կանայք մեր Սուրբ, բարի
Առաջնորդեց դեպի դաշտն Ավարայրի,
Եւ ձեր հոգում անշեջ պահած Կրակը վառ՝
Դարձաք Անմար, Ելաք ի դեմ՝ չարին դժխեմ,
Եւ սարսափեց ոսոխն անգամ հազարադեմ:
Տղամարդկանց նեցուկ կանգնած,
Ղարաբաղի շնչով վառված,
Սումգայիթյան ողբով դաղված,
Պարետային ժամով լռված,լքված,խեղդված,
Օ տեր Աստված,էլ հիշելու բան չմնա՞ց:
Հա՜, երկրաշարժ...
Աշխարհ տեսած,աշխարհ հեծած մարդիկ ելան,
Հեռու,մոտիկ երկրներից ,ծով սարերից,
Եկան հասան՝ ա՜յ քեզ զարմանք.ու ի՞նչ տեսան՝
Փլատակի տակ անօգնակ մի Սուրբ Հայ Կին,
Իր արյունով կերակրում էր յուր մանկիկին.
(Ախ դու Սուրբ կին բազմաչարչար՝ սա էլ տեսար...):
Չ՜է,այս բանը չի հասկանա թուրքը պոռնիկ,
Նրա համար Վանը լինի,թե Սումգայիթ,
Միեւնույն է նպատակը,Միտքը միակ՝
Ոչնչացնել Շունչը հայի,որպես Էակ:
Չէ՛,չի ՛ ստացվի,քանզի թու՛յլ եք, նե՛նգ եք, ստո՛ր,
Քանզի ձեր դեմ կելնի Հայը Ամենազօր,
Կուռ բազուկով,տնով տեղով,
Ազգով,ցեղով,ամբողջ տոհմով...
Դրա համար ,մեր լավ կանայք,
Քանզի ձեր մեջ ունեք Հավատ,Սեր անարատ,
Մեկի տեղը՝ տասն ունեցեք,
Բազմաչարչար,բայց անկոտրում
Ազգի համար Լույսի,Հույսի
Հավատ դարձեք,մեզ մանչ ծնեք,
Թող բազմանա Ազգը Հայոց,
Որ մի օր էլ ձորում Վայոց,
Սփյուռքի հետ ուս-ուս տված,
Հաղթանակի թասը պարզած,
Եռագույնով ալեկոծված՝
Խմենք կենացն մեր Հայ Կանանց:
08.03.1989,Երեւան:
 
 
ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ
 
Իմ Արցախ երկիր,երկիր դարավոր
Իմ Արցախ երկիր,արնոտ,վիրավոր
Դու ճախրող Բազե,բայց խոցված սրտից,
Տարաբախտ,տառապած,բայց կանգնած:
Շատ դարեր անցան,դու հայ մնացիր,
Շատ ջրեր անցան,բայց դու իմացիր
Զավակներդ քո սուրբ գործիդ կանգնած
Թշնամուդ դիմաց բերդ դարձան:
Դու Հայոց ոստան,իմ բարի Արցախ,
Դու իմ մայր օրրան, անառիկ Արցախ
Քեզ համար միշտ կանք,հավատա դու մեզ
Մենակ չես մնա,քեզ հետ ենք հավերժ՝
Հավատա դու մեզ,հավատա...:
Ոչ մի ուժ երբեք մեզ չի սասանի
Քանի որ ունենք արմատ մայրենի
Հավատա դու մեզ,հավատա...
Մեր կռվին արդեն էլ նահանջ չկա,
Մեր հուժկու բազկին դիմանալ չկա,
Մեծ է կամքը մեր,պարտքը մեր նախնյաց
Պիտ փրկենք մեր երկիրն Ավետյաց: ..........
Եվ օրեր կանցնեն, կբուժվի վերքդ,
Եվ օրեր կանցնեն,կհնչի երգդ
Նոր ձայնով,ուժգին,ի լուր աշխարհի՝
Լսեցե՛ք,ճանաչե՛ք Արցախին:
01.02.1990.Երեւան:
 
 
ՆԱՆՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
(«Ոզնի» 10,«Գրական տնազներ»ի ընթերցումից ետ)
 
Ազնիվ ընկեր,իմ լավ Նանսեն «ականջ դրի»քեզ,
Միթե՞ ուխտդ դա է ասում՝ համբերությու՞ն մեզ,
Չէ մեծ եղբայր,բավ է լռենք,նայիր չորս կողմ,տես,
Ժողովուրդը էլ հինը չէ ինչպես խոնարհ եզ:
Ազնիվ հայեր,քաջ արցախցիք,ուժ ու եռանդ ձեզ,
Հաղթանակը մե՛րն է,գիտցե՛ք,որքան էլ անտես
Նախագահը նոթը կիտի,մտքերը շուռ տա՝
Լող ,քթիցը դուրս է գալու՝ չարի վերջն է դա:
Երեւանից ինքնաթիռով պատվիրակ որպես,
Պետք չէ՛ գնալ համագումար «Հայրապետն ու ես»,
Նիշանովին հարցեր չենք տա Իգիթյանի պես՝
Մեկ է,բութ է, չի հասկանա դթում եզի պես:
Իմ լավ Նանսեն,ավագ ընկեր,արի ես ու դու
Համբերության բաժակը լի զարկենք մեկ մեկու,
Թող բաժակից գետ վարարի,թափվի ափերից,
Ժողովուրդ ունենք,Պատիվ ունենք,եկել ենք Հնից,
Ի՞նչ Նիշանով,ի՞նչ Նախագահ,չէ մի Պրիմակով,
Հերիք չեղա՞վ լեզու շաղ տաք ձեր նենգ դիմակով,
Լավ իմացեք,չարի վերջը սուգ է լինելու,
Իսկ Արցախը հանց ՆՈՐԱՀԱՐՍ տուն է մտնելու:
19.06.1990,Երեւան:
 
ՈՒՇԱՑԱՎ ԵՐԵՔ ԺԱՄՈՎ...(Սումգայիթ)
 
Ուշանում ես Գորբաչով,
Ուշանում ես անընդհատ,
Իբր թե «երեք ժամ»ով,
Հետո բարբաչում հատ-հատ՝
«Գլաստնոստ»,«պերեստրոյկա»,
«Գլաստնոստ»,«պերեստրոյկա»,
Խելքիդ ասա շուտ տուն գա:
Մարդկանց աչքին թոզ փչում,
Մլավում ես բարբաչում,
Սրա մեջը ին՞չ օգուտ՝
Դռան շունն էլ է հաչում!!!
 
Սադրիչ,էքստրեմիստ,շովինիստ,նացիոնալիստ,բոեւիկ, տեռորիստ Նուբար Ասլանյան,1990 հուլիս- օգոստոս,
 
 
ԱՐԶԱԿԱՆ: ԽՈՐՀՈՒՐԴ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ
 
Իմ սիրելի Արամայիս Սահակյան
Միտք արեցի՝ չառնե՞մ ձեռքս թուղթ-մատյան
Եւ գրիչով, որ դրված էր սեղանին
Նյութ գրեցի ,հանձնելով «Ոզնու»դատին՝
-Ով չի հասկանում գործից,
Թող հեռանա իր պոստից,
«Աթոռը»՝ հետը տանի
Շառը մեզնից թող հանի,
Սուտ է ՝«փորձը փորձանք չի»,
Եկանք հասանք՝ չորս կողմ սով,
Ժողովուրդը չի ների
Թեկուզ եւ քեզ՝ Գորբաչով!!!
Սադրիչ,էքստրեմիստ,շովինիստ,նացիոնալիստ, բաեւիկ, տեռորիստ՝ Նուբար Ասլանյան,Աղվերան(Արզական)22.07.1990
 
 
ԳՈՐԲԱՉՈՎԻՆ
 
Կարդացի հրամանդ Պրեզիդենտ
Հասկացա նպատակդ ստոր ու նենգ,
Հայի արյամբ սխալներիդ ուղղու՞մ տաս`
Չի՛ հաջողվի,քանզի խակ ես ու տհա՛ս:
Ո՞րն է մեղքը տանջված, գերված Հին Ազգի,
Որ հավատաց խոսքերի՞ն քո տմարդի,
«Պերեստրոյկա»,«դեմոկրատիա»...խեղճ հայեր,
Հավատացինք «գլասնոստ»ին տնավեր:
Որպես «պարգեւ»,քեզ նվիրված հայերի,
Գլխին բերիր սեւ օրերը ջարդերի,
Ու երբ Ազգս ,ի պատասխան զենք բռնեց,
Քո սանձարձակ ոհմակներին դեմ կանգնեց,
Կատաղեցիր հանց ընկնավոր,
- «Այդ ինչպես՞, հանդգնում եք չխոնարհվել՝
Տեսեք ե՛ս,հորդաներս մինչեւ ատամ Բիրտ զինված,
Պիտի ղրկեմ ձեր երկիրը ավերված»:
Ուղարկեցիր,պաշարել են նրանք մեզ,
Հայաստանն իմ,այս էլ ո՞ր երրորդ անգամ,
Ու կարծում ես ,թե մենք իբր խոնարհ եզ
Պիտի լռե՞նք,չունե՞նք մենք ոչ մի Պատգամ:
Արդ իմացիր,մի քիչ էլ դու դիմացիր,
Քեզ պես եկան անցան Էնվեր ու Թաիլադ,
Հիտլերն անցավ,հիշիր նրանց՝ո՞վ մնաց,
Կգա հերթդ,կվերանաս հար,մոռա՛ց!!!
05.08.1990,Արզական:
 
 
ՀԱՎԱՏԱՑԻ...
 
Ես քո դարդից դարձա պոետ՝ Այ Գորբաչով,
Դարձյալ ցավով նայում եմ ետ ՝
Մեծ հառաչով,
Ախր ինչու հավատացի քո խոսքերին՝
Այ դերասան,
Ինչու դարձա դյուրահավատ
Եւ մնացի ես քո հույսին՝
Այ անհավատ...
11.08.1990 Աղվերան(Արզական):
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ Վ.ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ (ԽՐՈՆՈԼՈԳԻԱ)
ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀԱՆԵՑԻՆ
Տապալվեցիր Մովսիսյան,
Քեզ հետ թաղվեց հարհավետ,
Բիրտ կոմունիստ դինաստիան,
Նզովք,նողկանք նրա հետ: 
06.08.1990,Արզական:
 

ՍԽԱԼՎԵԼ ԵՄ
 
Սխալվել եմ ,կներես,
Դինաստիադ չի կործանվել,
Քանզի շատ եք աներես,
Ու չեք ուզում հետ կանգնել:
Բայց երկար չի տեւելու,
Ստի ոտը շատ է կարճ,
Կգա օրը պարտք տալու,
Էլ չենք լինելու ձեզ հարճ:
29.08.1990,Արզական:
 
ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ
 
Հետեւում եմ անդադար
Գործերին քո ոչ արդար,
Բայց այ զարմանք,այս անգամ,
Տվիր «տիրոջը» պատգամ՝
-«Թե վիզ չառնես արածդ
Քթից կգա կերածդ,
Քաղբյուրոյից դուրս կգամ,
Ողջ աշխարհին ցույց կտամ,
Թե ում հետ եմ, եւ ինչպես
Պիտի դառնամ պարզերես»:
Շատ եմ ուզում ընդունել,
Որ լուրջ քայլ է արածդ,
Որ ուզում ես ետ բերել
Ոհմակներին տվածդ,
Լավ մտածիր այս անգամ,
Չարժե մեզ հետ խաղ անել,
Քանզի մեզ էլ կա պատգամ՝
Դավաճանին – չներել:
07.09.90. Երեւան
 
ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՝ԳՈՐԲԱՉՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Կանչեցին քեզ մեծ ատյան(Մոսկվա)
Որ ձեռքդ տան նոր «մատյան»՝
Որ դեմ գնաս քո ազգին,
Նորից «երգես երգդ հին»:
Կամքը քոնն է,դու ընտրիր,
Կամ Հայրենիք,կամ թե մահ,
Ուրիշ վճիռ մի փնտրիր՝
Մարդու Գործն է միշտ Անմահ:
Իսկ մեր ԽՈՍՔԸ հո գիտես,
Ասել ենք քեզ բացեբաց՝
Այնպես որ շատ չնիրհես,
Քնած տեղիցդ՝ վեր կաց:
08.10.1990,Երեւան:
 

ԳԵՏԱՇԵՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
 
Նորից խոլերա՝ բիրտ,սովետական,
Նորից կոտորած,տեղահան գյուղեր,
Ես ձեզ են կանչում քաջեր հայկական՝
Անդրանիկ,Սերոբ,Քաջ Նժդեհ ուր՞ եք:
19.05.1991,Երեւան:

ՎՐԵԺ ՈՒՆԵՆՔ
 
Իմ սիրելի Արամայիս Սահակյան,
Նորից վերցրի ձեռքս գրիչ,թուղթ,մատյան
Նորից հոգիս ալեկոծվեց՝միտք ունեմ
Նեցուկ եղիր՝ գիշերները քուն չունեմ:
Գիտեմ,կասես,այ տղա,գործիդ նայիր,
Առանց քեզ էլ պոետները շատ են,շատ,
Դու քեզ խղճա,հարվածի տակ մի ընկիր,
Չպակասի մի լավ ընկեր,հարազատ:
Բայց ինչ անեմ,ցավս շատ է,հասկացիր,
Հալածում են մեզ օրն ի բուն անտեղի,
Թող ինձ այսօր ոչ ոք չասի-դիմացիր,
Վրեժ ունենք,պիտի լուծենք կատաղի...
13.08.1991,Հանքավան:
 
ԵՌԱԳՈՒՅՆ
Քանի տարվա բաժանումից ելար ոտքի
Երկիր դարձար դու Պետական,
Սերունդներդ երկար պիտի դեռ քեզ հիշեն
Արնոտ Դրոշ,մեր Եռագույն ու Հայկական:
1991 Հուլիս,Մեղրաձոր,Հանքավան
 
ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ
ՈՐԴԻՆ՝ կարոտ ՄՈՐՆ է ձգտում,
Սրանից պարզ ուրիշ բան կա՞
Միթե ոչինչ չեք հասկանում
Դեռ մի բան էլ՝ հանում հակա:
Գյուղը կանգնի ՝ գերան կոտրի,
Ժողովուրդը գտավ ելքը՝
Ելավ անհաշտ Սուրբ Պայքարի,
Հորինելով սիրած երգը:
1991 Հուլիս,Մեղրաձոր,Հանքավան
 
Գ.Կ.Չ.Պ. 19.08.91.ԳՈՐԲԱՉՈՎԻՆ
 
Խաղ ես խաղում դու կատվի,
Պաս ես տվել քո պոչին(Յանաեւ)
Մնացիր առանց պատվի՝
Գնա լիզիր քո Ղոչին(Բուշ):
Մեղրաձոր, Հանքավան 19.08.1991
 
Է.ԵԳՈՐՅԱՆԸ Զ..ԲԱԼՅԱՆԻՆ ԻՆՏՐԻԳԱՆՏ ԱՆՎԱՆԵՑ
Եգորյանն ես դու Էդվարդ,
«Ինտրիգտների»մեծ մագնատ
Դու որտեղ, Զորին որտեղ,
Ոռդ մի ճղիր չորս տեղ,
Ընկել ես «մորդ փորը»,
Չես նկատում «մեծ հորը»՝
Զորին եկավ ու մնաց!
Իսկ դու կմնաս ՔՆԱԾ:
13.10.1991 Երեւան:
 
ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻ ԳՈՐԾԿՈՄԻՆ
Փակ են մուտքերը,դուռ ու լուսամուտ՝
Զսպանակներ կան,փակվում են շուտ-շուտ,
Շնորհակալ ենք շատ մեր ՀՀՇ-ին,
Միայն թե մի քիչ ջեռուցում տային:
26.12.1991,Երեւան:

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՝
 

Ես նայում եմ հեռուստացույց՝
Խոսում են մեր«մեծ շները»,
Աստված,եղիր մեզ ուղեցույց՝
Պիտ բարձրանան վաղը գները…
04.01,1992,Երեւան:
 
ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
 
Գալստյանն ես ՝ Համբարձում,
Ունեմ քեզ երկու հարցում՝
Երբ պիտ թողնես պոստը քո,
Խանդավառության ներքո,
Եւ կտա՞ս դու մեզ հանգիստ,
Թե վարվենք քեզ հետ շատ խիստ:
«Գործդ արիր»,թող գնա,
Մեկ է ,քեզնից խեր չկա,
Թե չե գիտես,լույս օրով,
Վռնդելու ենք զոռով:
Գոնե մի քիչ մարդ եղիր,
Ու նամուսով հեռացիր,
«ՄԻՏՔԴ» շատ է հնացել,
Դուք,ՄԵՆԱԿ ԵՔ ՄՆԱՑԵԼ...
25.01.1992,Երեւան:
 

«ՊԱՐՈՆՆԵՐԻՆ»

Շատ եմ ուզում այլեւս բան չգրել
Բայց չեմ կարող ոտքից գլուխ չմրել
Ձեզ,պարոններ,որ կոչվում եք դեմոկրատ,
Ձեզ,պարոններ,որոնց պիտ կախի հատ-հատ՝
Ժ Ո Ղ Ո Վ ՈՒ Ր Դ Ը, Որը տնքում է ցավից,
Որը ելավ մեծ պայքարի՝ այն օրից,
Երբ հավատաց խոսքերին ձեր ամպագոռ,
Թողեց տուն տեղ եւ աշխատանք եւ օրոր,
Կանգնեց ոտքի իր Մեծ ուժով անսասան,
Հույսեր ուներ,Իղձեր կային Սրբազան…
Եւ ի՞նչ եղավ,ինչ՞ի հասանք,ժողովուրդ,
Աթոռները գրավված են,ԳՈՐԾԸ՝ բուրդ,
Հին կարգերը նոր մարդկանցով,
Նոր թալան՝
Նրանց հոգում նստած է Նույն Սատանան,
Շահը,շահը,որ տիրել է աշխարհին
Չշրջանցեց նաեւ մեր «պարոններին»:
Էլ ինչ «երդում»,ինչ «խոստումներ»,
էլ ինչ«գործ»,
Մեկը հարցնի,
- ՍԱ ՓՈՐՁԱՆ՞Ք ԷՐ,ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՐՁ:
14.01.1992,Երեւան:

 
ՄԱՐԴ ԵՂԵՔ, ԴԵՌ ԳՈՐԾ ԿԱ

Գողացել են հին մեքենան քաջ«Ոզնու»,
(Հասկանում եմ,«փշոտ» էր նա, ու ազդու),
Բայց եկ դիտենք,մի՞թե չկար ուրիշ ճար,
Միթե ելքը՝ գողությունն էր անպատճառ:
Ում էր սա պետք,ում էր վնաս,եկ խորհենք,
Վերջ ի վերջո ,կարծեմ թե մենք էլ մարդ ենք:
«Ջուր ենք լցնում» ջրաղացին մենք չարի,
Մոռանում ենք՝ ով է խոհեմ ,ով՝ արի,
Դե լավ,ասենք,մեկն էլ լռեց՝ ին՞չ օգութ,
Կարծում եք թե,պիտ վերանա ամեն գու՞թ:
Ժողովուրդ ենք,Պատիվ ունենք,նաեւ՝ Խելք,
Ցավում եմ շատ,բայց գործել եք մի ՄԵԾ ՄԵՂՔ!:
Ու կարծում եք,գործն ավարտվե՞ց, հարց չկա՞,
Թե չէ,իբր, ձեզնից խելոք մա՞րդ չկա...
Խառն օրեր են, ձմռան նման անցողիկ,
Խոհեմ եղեք,հարգեք իրար,Հայ Մարդիկ,
Գիտեմ ուրիշ խոսքեր ասել,բայց արժե՞,
Ղարաբաղի եղունգն անգամ դա չարժե՝
Ես՝ քեզ,դու՝ ինձ,վնաս չտանք՝
Մեծ Փորձ կա,
Չպղտորենք միտքը մարդկանց՝
ԴԵՌ ԳՈՐԾ ԿԱ...
03.03.1992,Երեւան:
 
ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԿԵՐԱՆ
 
Այս «պառլամենտը» մեզ հում հում լափեց
Էլ հույս չմնաց , մորթում են հերթով,
Էլ մեզ թուրք պետք չէ, մեր«երգը երգվեց»
Ստորացվեցինք,բայց՝
ՄԵՌՆԵՆՔ ԵՐԳՈՎ:
1992 Երեւան:

ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻՆ
Ես ով եմ ձեր դեմ,
Որ պայքարում եք արյունն աչքերին՝
Մահն արհամարած,Մահին դեմ կանգնած,
Ես ո՞վ եմ ձեր դեմ:
Ես ո՞վ եմ ձեր դեմ,
Որ մաքառում եք հանուն Հայության,
Ու համատարած հաղթում եք մահին՝
Ես ո՞վ եմ ձեր դեմ:
Այնտեղ սահմանում արկերի ոռնոց,
Թշնամու նենգ դավ,թողած Տուն,
Օրոցք Ինչո՞վ ձեզ օգնեմ, մեղա եմ ձեր դեմ:
Ներիր Տեր Աստված,քե՛զ ինչ ենք արել,
Մի՞թե Մեր Խաչը դարերով, հլու,
Ցավն արհամարած Պատվով չենք տարել՝
Ի՜նչ ենք քեզ արել:
Ու այսպես նետված բախտին դեմ դիմաց
Մի բուռ Հայություն,մերժված ու լքված,
Դիմում ենք մենք ձեզ ձեռքերս պարզած
Ուժեղի Աշխարհ,ձա՛յն տուր,աչքդ բա՛ց
Ձե՜զ ինչ ենք արե՛լ...
Չէ,չեմ դիմելու էլ ես,ոչ մեկին,
Գնում եմ գրվեմ հայ քաջ ֆիդային,
Ես պատիվ ունեմ,պատիվ ունենք մենք՝
Էլ մեզ ճար չկա,մենք պիտի կռվենք...
07.11.1992,Երեւան:
 
ԻՄ ՄՈՒՍԱ ԼԵՌ
Խոսք եւ երաժշտ.Նուբար Ասլանյան

Հող իմ հնամյա
Լեռ ժայռին թիկնած
Սուրբ Հավատք մեր նախնյաց,
Աստղերից դու միշտ վեր
Իմ Մուսա Լեռ:
Քո որդին եմ ես,
Դու՝ սյունը իմ տան,
Թշնամյաց դեմ միշտ գոց,
Անառիկ բերդ-ամրոց,
Դու իմ Մուսա Լեռ:
ԿՐԿՆԵՐԳ.
Քո համբավն է թեւածել
Ողջ աշխարհում փառքով հին,
Հեռուներից Տուն ես կանչում
Քո զավակներին:
----------------------------------------
Մեր պատվի համար
Մենք ոտքի ելանք,
Աննահանջ,անկոտրում,
Մենք կռվեցինք:
Ու միշտ ապավեն
Տես,կանգնած ենք մենք,
Մայր Հողի Սուրբ կարոտ,
Բաղձալի առավոտ,
Դու իմ Մուսա Լեռ:
 
ԿՐԿՆԵՐԳ. Քո համբավն է
--- --------------------------------------
Քեզ խոսք ենք տալիս,
Չես մնա մենակ,
Ծնողաց պատգամով,
Ռանչպարի զիլ կանչով,
Մենք դեռ կգանք:
Եւ օրը կգա
Մեր պարտքը տալու,
Ու ինչ էլ որ լինի,
Անցյալը կրկնվի,
Մեզ նահանջ չկա՝
Մենք Տուն ենք գալու:
ԿՐԿՆԵՐԳ.
Քո համբավն է ---
1992 Սեպտեմբեր, Երեւան
 
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Ռ.ԴԱՎՈՅԱՆԻՆ
 
Գրածդ իմ դեմ՝ դավ է ,Դավոյան,
Պատճառածդ ինձ՝ ցավ է ,ախոյան,
Դու՝ մոտ ,ես՝ հեռու,ասա,ի՞նչ անեմ,
Մնում է ,որ գամ,բերանդ .....
15.05.2002,Հայֆա:
 
ՊՈՍՏՖԱԿՏՈՒՄ ...
 
Հետին թվով միտք եմ անում՝
Ինչո՞ւ այսպես ստացվեց,
Ինչու «մի բուռ» իմ Մայր Հողին
Այսքան ցավեր պահանջվեց:
Գտեք խնդրեմ տարբերություն՝
ԱՅՍ, կամ ԱՅՆ սեւ օրերի՝
Թուրքն էր դա,կամ ԻՄ սեւ Չոռը
Վիճակս պիտ լա՞վ լինի,
Երեքին գումարած երկուս,
Կամ երկուսին տուր երեք՝
Երկու դեպքն էլ նույն է, անհույս
Աղաչում եմ՝ ինձ ներեք...
27.11.2006 Հայֆա:
 
բ.տ.ՊՐԻՄԱԿՈՎԻՆ
 
Պրիմակով այ Պրիմակով,
Ժպտում ես կեղծ դիմակով,
Հիշում եմ քեզ ՝ հուշով սին,
Դեմ դուրս եկար հայ ազգին,
Խորամանկ ես ահավոր,
Ունես կատվի ժիր խաղեր,
Արցախին մեր դարավոր
Թիկունք չեղար՝ տնավեր...
15.06.07«Ազատություն» թերթի համար
 
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
 
Ակոս արիր,վար վար արիր Մեր Եղբայր,
Ազգիդ համար,խղճիդ համար ԿԱՆԳՆԵՑԻՐ,
Ու չներեց գազանը քեզ, գայլաբար,
Դու քո մահով Փառքիդ Նոր ԷՋ ԳՐԵՑԻՐ…
20.01.07. Հայֆա,Իսրայել:

ՆՈՐ ՏԱՐԻՆ, ԱՌԱՆՑ ԽՈԶՈՒԹՅԱՆ
(Հարգանքներս ԱԺ-ԻՆ)
 
Թաստ պահիր գլխից վեր,
Պատգամավոր անվեհեր,
Խմիր,անուշ թող լինի,
Մինչեւ հաջորդ Նոր Տարի:
Դե իսկ մենք էլ լուռ,լքված,
Օտար հողում ծպտըված,
Անվերջ Հույսով նայենք ձեզ,
Գուցե մեկ մեկ հիշե՞ք մեզ:
Չէ,հիշում եք,հայտնի է,
Գիտենք՝ տարին մեկ անգամ,
Քանզի հասկանալի է՝
Ձեզ շատ պետք է «ինչ որ բան»...
24.12.2006,Հայֆա:
 
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ»ԻՑ ՀԵՏՈ
 
Թուրքիան նորից խռովեց,
Ասաց,-Իսրայել՝ փիս ես
Դե,իսկ սա էլ իր հերթին,ասաց
Դու էլ շան թիս ես:
Բնական է,ու՝ գնաց
«Կաշը» սրանց ան աղ,հաց
Էլ թուք ու մուր,շուն,տաճիկ՝
Հին ,նոր հուշեր անմոռաց.
Հասան մինչեւ օխտը պորտ,
Էլ չթողին հեր ու մեր,
Ինչպես ճմլիկ սողուն որդ
Մեկ ցած իջան,մեկ էլ վեր:
Նկարեցին մեկ մեկու
Ծիածանի գույներով,
Սպառնացին ահարկու
Դիպլոմատիկ զարկերով.
Էսպես երկար գզվեցին,
Առավոտից երեկո,
Բայց հենց եկավ գիշերը
Գրկվեցին...լուսնի ներքո.
Արդեն երկար ժամանակ
Գործերն այսպես են գնում,
Աստված, միայն դու գիտես
Ասա,ով ում է .....
Ն.Ա. 29.05.10 Հայֆա,Իսրայել:
 
Ո՞ՆՑ ԹԵ
 
Գեղամը Ռոբոյի պասպորտը չի երկարացրել,
Ռուբոն Գեղամին չափալախ ա տվել՝ մեջքին կանգնած էր Հովոն.... դեպքը տեղի է ունեցել ԱԺ-ում: ......................................................................
Ու զայրացավ Ռուբեն բաշին
-Ո՞նց թե ,դու ինձ ասես չէ-է՞
Հիմա հանեմ ես քո կաշին
Որ իմանաս՝ Ռուբենն ով է:
Ու վազ տվեց լոպազ, վստահ
Դիվանբաշուն զեկույց տալու,
Դե իսկ սա էլ անդող,ան ահ
Ասաց,-դե տես՝ դաս եմ տալու:
Ու լայն բացեց զըռ՜ռռ բերանը
Մի ողջ զամբյուղ հայհոյանքով
«Հատընտիրի» լայն շարանը
Թափեց զոհի ողջ երկայնքով:
Դե իսկ զոհը միամիտ էր,
Վազել էր դեպ դարվիշ կոբրան
Որ բացատրեր,ինչը ինչ է՝,-
Զուր ես բացում քո ճոռ բերան:
Դու մի ասա, Ռուբոն ծածուկ
Կազմ ու պատրաստ դիրք էր բռնել
Ու հարվածեց զոհին գառնուկ
Հետն էլ ,թե,հե՜չ,բան չի եղել: ...
Շատ փնտրեցին,որ իմանան
Ով է զոհին մուշտի տվել
Սակայն եւ ոչ մի պաշտոնյա
Գործն իր վրա չի վերցրել:
Մեկը խփում,մյուսը ուտում
Իրար տիրու մեր անելով
Բայց դե էսպես ու՞ր ենք գնում
Սու՜ս,բան չասես,մեռանք՝
ՀԵՐԹՈՎ... 06.08.10.Հայֆա
 
 
Category: My Lyrics | Added by: Nairi (02.09.10)
Views: 16091 | Comments: 6 | Rating: 3.4/7
Total comments: 4
4 Tehmine  
0
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

3 Armen  
-1
բարև Ձեզ,աըս բանաստեղծությունն լրիվ տարբերակով կարող է ունենաըք,եթե ունեք,խնդրում եմ ւղարկեք ինց ի մաիլիս հասցեին:

Hayastanin ankaxutyan ko4elov
Xarabaxin azatutyun go4elov
Nranq vohmak kazmecin,
Ekan gahin bazmecin.
U @ntrelov harmar pah1
Levonn darcav naxagah:
anporc-angorc mi docent.
Hankarc darcav var4apet,
Joko-moko Araqcyan
Lav pashtonner stacan:
Harutyunyan Gagik@`iskuyn poxec shapik@.
Nexacnelov Vanoin,tex tvecin Janoyin
en mnacacn lav 4em hishum

2 Christiana  
0
I can already tell that's gonna be super heflpul.

1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
Հարգելի այցելու:Շնորհակալ եմ իմ կայքի հանդեպ Ձեր հետաքրքրության համար:Հետաքրքիր եւ հաճելի է,որ այցելու ընթերցողին բոլորից շատ հետաքրքրել է իմ «Հայրենասիրական-քաղաքական բանաստեղծություններ թիվ 1»բաժինը,որը անշուշուտ ուրախացնում է ինձ,քանզի հասկանում եմ,որ ընթերցողը անտարբեր չէ երեկվա,այսօրվա,նաեւ վաղվա, աշխարհում տիրող իրադարձություններրի հանդեպ,նամանավանդ Հայաստանի կտրվածքով:Կուզեմ անհամեստորեն նշել,որ այս կայքի առաջին էջում տեղակայված է նաեւ «Հայրենասիրական-քաղաքական բանաստեղծություններ թիվ 2»բաժինը,որը,ինչպես ինձ թվում է,վրիպում է ընթերցող այցելուի ուշադրությունից:Դրա վառ ապացույցն է երկու բաժինների միջեւ այցելուների թվաքանակի տարբերությունը՝746(թիվ 2)-1103(թիվ 1)դիմաց:Հաճախեցեք խնդրում եմ նաեւ թիվ 2-ը:Այնտեղ պակաս քաղաքական հումորային «փոստեր»չկան:Շնորհակալ եմ:

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Lyrics [5]
To My GrandChildren [3]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz