Thursday, 25.04.24, 10:37
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Poetry » My Lyrics

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ՝ ԵՍ ՊՈԵՏ ՉԵՄ
Շ Ն Ի Կ Ն    Ո Ւ    Ե Ս
 
Պառավել է մեր շնիկը,
Նմանվել ենք ասես իրար,
Փուլ է եկել մեր «տանիքը»,
Փուլ է եկել,եւ չունենք ճար...
Կար ժամանակ,որ շատ ժիր էր,
Լավ հաչում էր ,շարժվում արագ,
Գեղեցկության հատընտիր էր,
Ինձ պես հալվեց,դարձավ բարակ...
Էլ չի հաչում ուժով էն հին,
Նվաղել է ,ինձ պես փրթված,
Բայց հարգում է դեռ բոլորին,
Ու հարգվում է ,ու չի լքված...
Բախտավոր ես իմ լավ շնիկ,
Հարգում են քեզ,սիրով անչափ,
Իսկ ես՝ լքված,անհայրենիք,
Դու՝ դեռ պետք ես,իսկ ես՝ անափ...
Պառավել է մեր շնիկը,
Ու նման ենք արդեն իրար,
Փուլ է եկել մեր «տանիքը»,
Նա՝ տեր ունի ,ես՛ չունեմ ճար...
25.07.07. Հայֆա,Իսրայել:
 
 
Պ Ե Տ Ք    Է   Շ Ի Ն Ե Լ...
 
Փայտփորիկն եմ՝բանփորիկյան,
Պիտի փորեմ ձեր գերանը,
Թողել եք ինձ անտեր,անբան,
Շունը քաքի ձեր բերանը:
Որբացել եմ,անհայրենիք,
Անտուն,անտեղ՝ չորացած ծառ,
Ինչո՞ւ եք չար այդպես, մարդի՛կ
Լեզուս առել,թողել անբառ:
Ասեմ անկեղծ: Ես մենակ չեմ,
Ինձ պես՝ միլիոն տարագիրներ,
Ամեն մեկն իր ցավի մեջ,
Ամեն մեկը՝ խեղճ ու անտեր:
Ով ստեղծեց այս մեծ հորը՝
Նրա կի՛նը, բալե՛ն, մո՛րը
Չվայելե՛ք ու չխնդա՛ք,
Աստծուց գտնեք ցա՛վ,տառապա՛նք:
Փայտփորիկ եմ,պիտի՛ փորեմ,
Վրեժխնդի՛ր կուզեմ լինել,
Այս գործի մեջ՝ ես դեռ նոր եմ,
Բայց դա՝ հարց չէ,պետք է շինեեեեեեեեե՛՛՛լ...
29.07.07. Հայֆա,Իսրայել:
«Փայտփորիկ»՝ Նուբար Ասլանյանի կեղծանունն էր
Armtown.com - ում,ուր հանդես էր գալիս իր,թերթերում տպագրված հոդվածների սուր քննարկումներով:
 
 
Ի Ն Ձ   Ա Ս Ո Ւ Մ    Ե Ն,   Բ Ա Յ Ց    Չ Ե Ն    Լ Ս Ո Ւ Մ
 
Ինձ ասում են՝ բա՛վ է լալըդ,
Եւ ասում են՝ հերի՛ք տխրես,
Ես ասում եմ՝«թանկ է բալը»,
Նաեւ ասում՝ հերի՛ք բրթես:
Ինչի՞ համար պիտի խնդամ,
Շունը՝ տիրոջ չի ճանաչում,
Հետ ու առաջ խառնված է,
Մեկը մյուսից չի ամաչում,
Ով ուժեղ է,սահման չունի՝
Դմբուզը մեծ ու վիզը հաստ,
Գայլ է ,գազան ու վայրենի,
Արդիական տխուր մի փաստ...
Ինձ ասում են՝ մելանխոլ ես,
Պատասխանեմ՝ հերի՛ք փորես
Ապրիր կյանքով քո երջանիկ,
Թող ,իմ տեղում անեմ տիտիկ.
Հարցնում են-ե՞րբ պիտ խնդաս,
-Պատճառ չունեմ,անգետ,տհաս,
-Բա թոռներդ,-սա պատճառ չէ՞
-Հենց այս հա՛րցը ինձ կտանջե՝
Մեծանում են,վաղը մյուս օր,
Ինչ պիտ դառնան երկրում այս նոր,
Ոչ տեր ունեն,ոչ տիրական,
Իսկ բարքերը ոռի,ճիղան,
Ախր ցավս միայն սա չէ՝
Հայաստանն էլ տեղից բան չէ,
Այնտեղ արդեն ՄԵԾ ԳՌՓՈՑԸ
Կերավ անցած իմ դպրոցը,
«Լֆիկ»,«Ծամոն»,«Դոդի Գագո»,
Էդվարդ Թոփչյան,«Ծաղիկ Ռուբո»
Իշխանիկներ՝ տեսակ,տեսակ,
Ծախված երկիր,վիշտ անհատակ...
Օֆ,չգիտեմ որտեղ է լավ՝
Իմ ուզածը շա՞տ է,թե բավ,
Մի բան գիտեմ,սա՝ անկասկա՛ծ
Տունս ճաք է, պատերը՝ թաց...
30.07.07.Հայֆա,Իսրայել:  
 
 
 
Մ Ո Տ Ե Ն Ո Ւ Մ    Ե Ն...
 
Իմ օրերը մոտենում են,
Ու զգում եմ հեւքը մահի.
Կարծես թե ինձ հետեւում է,
Ու սպասում հարմար պահի...
Հայֆա, 07.01.09:
 
 
Մ Ե Ր   Տ Ո Ւ Ն Ը
 
Մեր տունն այն է ,որ կանչում է կարոտով
Լուռ է այնտեղ , շշուկ չկա ու լքված.
Մանկությունս կանչում է ինձ՝
Ետ արի ,ետ արի , տուն արի,
Վախ կա իմ մեջ՝ սարսափն անցած օրերի:
Տուն հարազատ ,որբ մնացած ու անշունչ,
Քեզ եմ տենչում ,երազն դու իմ անկատար,
Հուշերիս մեջ մորմոք սրտով քեզ փնտրում,
Կարոտով,կարոտով,անդադար...
...Ցուրտ է տունը, ցուրտ է,ցուրտ է՝ հանց դժոխք,
Դուռը գոց է,փակ է,անտեր, տնավեր,
Մութ է տունը,խութ է տունը, Տեր Աստված...
Տունն անշունչ է ,մերկ է տունը ու լքված,
Փրկիր դու մեզ,ու մեզ Հույս տուր Մեր Աստված...
2002թ.Հայֆա
 
 
Ս Ա՞   Է Ր   Ք Ե Զ   Հ Ա Ր Մ Ա Ր...
 
Եկավ մեր ժամը՝ հաշիվ պիտի տանք՝
Անցածի համար,արածի համար,
Եկավ մեր ժամը՝պատին պիտ մեզ տան՝
Մեղքերի համար,թվով՝ անհամար:
Խուսափում չկա-դատ է լինելու՝
Դավերի համար,ցավերի համար,
Որ պատճառել ենք միմյանց ես ու դու՝
Իմ ԵՍ-ի համար,քո ԵՍ-ի համար:
Չգտանք ճամփան՝ երկար գնալու՝
Մեր լույսի համար,մեր հույսի համար,
Ու պիտի գնանաք զատ-զատ դեպ հեռու՝
Դե,ես ինձ համար, դու էլ՝ քեզ համար:
Ու հույս չունենաս՝ չենք հանդիպելու՝
Կարիքը չկա,ուշ է, անհարմար,
Ախ. ,մեզնից հետո բան չենք թողնելու՝
Ասա ինձ խնդրեմ՝ սա՞ էր քեզ հարմար...
2006 Հայֆա  
 
 
Ի Մ    Բ Ա Խ Տ Ը
 
Պիտի ջանամ խելոք լինել,
Որ ինձ Հողին հանձնեն բարով,
Տնից հեռու՝ անտեր մեռել,
Անցա,ես այս ճանապարհով…
18.05.08. Հայֆա,Իսրայել
 
 
 
Ն Ո Ր Ի Ց    Ե Կ Ա Վ
 
Նորից եկավ Նոր տարի
Խառնվել ենք մենք իրար,
Նորից հույսեր՝ զուր,վարի,
Բայց ինչ անենք,ունե՞նք ճար...
01.01.10 Հայֆա:  
 
 
Ե Ր Կ Խ Ո Ս Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն - թերթ
«ԱՌԱՎՈՏ»(02.06.09 armtown.com)
 
IGDIR գրել է:
Թե բախտն ինձ նետի Ավետյաց երկիր,
Տիրոջ շիրիմին մոմեր կվառեմ,
Հետո կշեղեմ իմ ճամփան մի քիչ
Ու տխուր սրտով Հայֆա կմտնեմ...
Կբռնեմ աջը ես հզոր Դավթի,
ՈՒ տխուր քայլով կգամ քեզ այցի,
Մի լուռ մահարձան, վրան նոտաներ
Այստեղ է հանգչում փայտփորիկը մեր...
ԴԵ ԳՆԱ, տեսնեմ լավ է՞
փայտփորիկ(Նուբար Ասլանյան)
Ինչ ասեմ,եղբայր,իհարկե լավ է,
Բայց համաձայնվենք՝ սրանով բավ է:
Չէ,չեմ խուսափում, հզոր է մահը,
Անգամ չի հարցնում՝ հարմա՞ր է պահը:
Մահարձանիս հետ դու գլուխ մի դիր՝
Անշունչ է ու չոր, գույնն էլ՝ վրադիր,
Իսկ նոտաներս քո ինչին են պետք՝
Խզբզած թղթեր,պիտ կորչեն անհետք,
Իսկ այ Դավիթս,կամ թոռներս մյուս
Թող գան շիրիմիս ,որ բերեն լուր,հույս...

IGDIR
Դու պիտի ապրես,հզոր փայտփորիկ,
Որ ժամանակը զգաս քեզ մոտիկ,
Որ կտցահարես վատը ու ցավը
Որ մի քիչ փոխես էս նեխած դարը..
Ինչ ես մեռնելու մասին անրջում
Ինչ սև մահարձան ու ինչ մահ սև շուն,
Մենք կանք ու կապրենք դեռ երկար էլի
Մինչև չսատկի ոսոխը ազգի....
փայտփորիկ
Վկա է Աստված,դու ես սկսել,
Ահա տողերդ ,սա դու՞ չես ասել՝
«Մի լուռ մահարձան,վրան նոտաներ
Այստեղ է հանգչում փայտփորիկը մեր...»
Չէ,ոչինչ,լավ է,բայց իմ փափագը,
Որ հանգչեմ ՄԵՐ մոտ,ՄԵՐ հողի տակը,
Հայֆան էլ վատ չէ,բայց արի ու տես
Կուզեմ որդերին լինել մեր՝ համտես...

IGDIR
Օհ՜ մեր որդերը... գիտես՞ ինչ լավն են,
Լավ հանգուցյալի համար մի գանձ են,
Այնպես են ուտում, այնքան նազանքով,
Հոգիդ լցվում է անհուն քնքշանքով...
Ես էլ եմ ուզում մայր հողում ննջել,
Արևից խարկված իմ հողը գրկել,
Ոչ խոնավ ու թաց Հոլանդի գրկում,
Վեր կաց, իմ եղբայր, ելի գնանք տուն...
փայտփորիկ
«Ելի գնանք տուն»-ինչ լավ ես ասում,
Իսկ ով է արդյոք ՏԱՆԸ մեզ սպասում
Օտար ենք եղբայր,էլ հույս չունենաս,
ՄԵՆՔ,ՆՐԱՆՑ համար խորթ ենք ,պատուհաս,
Եվ ով որ քանդեց Տունս պապական,
Ես նրա մորը,հորը ու կնգան,
Ասելիք ունեմ՝
-Լսեք այ մարդիկ,զավակը ձեր չար,
Որ քանդեց Երկիրն, հողը բարերար,
Ինչ խղճով պիտի գերեզման մտնի
Հայկական որդն էլ նրան չի ուտի...
Ու պիտի մնա հողի տակ,փթած,
Յուր գարշահոտով աշխարհը առած
Ու մարդ մոտ չի գա նեխած դիակին
Զավակը ձեր նենգ,արժե այդ բախտին...

IGDIR
Այ հին բարեկամ,էս ինչ ես անում,
Իմ ցավի վրա նոր ցավ ես բերում,
Ով է մեզ սպասում՞, միթե՞ մարդ չկա,
Մի թե՞ փրկություն ու էլ ճար չկա...
Մենք ՞ենք օտարը մեր չքնաղ երկրում,
Առ քո մախաղը,արի գնանք տուն,
Մերն է երկիրը ու մերը հողը,
Չէ,չքվելու է մեր տնից գողը,
Ինձ դեռ սպասում է իմ մայրը արթուն
Վեր կաց փայտփորիկ հայդե դեպի տուն.
փայտփորիկ
Երջանիկ ես որ Մայր ունես արթուն,
Իսկ ես փնտրում եմ նրանց օրնիբուն՝
Իմ հորն ու մորը,որ չկան վաղուց,
Որ դարձրել են ինձ որբ ու անհատույց.
Չէ,եղբայր,գնա,էլ ես չեմ գալու,
Լավագույն դեպքում՝ ինձ են բերելու,
Վրաս հույս մի դիր, քեզ ուղեկից չեմ՝
Ես իմ ցավերով պիտի տառապեմ...   
 
 
 
Ժամանակ.com 11.02.09
Եւ Պանորամա.am, 16.02.09: armtown.com
Իգդիր-Նուբար Ասլանյան(Ն.Ա.):
Իգդիր՝
Օդը ջինջ էր, օրը պայծառ ու անհոգ,
Վարդի թերթից բարակ փոշի էր մաղվում,
Բլբուլն անհագ, գրկած վարդի թերթերը,
Շշնջում էր, ճիշտը հարբելն է կյանքում....
Ն.Ա՝.
Գործից ետ,տուն դարձա՝ տկար ու հոգնած,
Ու մեկնեցի ձեռքս գինու բաժակին,
Որովհետեւ մի պահ,մի պահ ինձ թվաց,
Որ,թե հարբեմ,պիտի հաղթեմ իմ ցավին:
Ու...հարբեցի:Հարբեցի ծով,լիաթոք
Աչքիս առաջ Խայամն եկավ ու անցավ
Ու միտք արի,թող մտածի ամեն ոք
Կինն ու գինին լավ են,բայց դե,ոչ անդավ...
 
Իգդիր՝
Լավ է գործ ունես, ու տուն ես գալիս,
Ու ձեռք ես մեկնում գինու բաժակին,
Ես էլ եմ հաճախ, ինձ գինուն տալիս
ես էլ եմ հաճախ իմ ցավից լալիս:
Սրտամոտ է ինձ խոսքը պոետի,
Գինով են խեղդում ցավերը սրտի,
Բայց չեն խեղդվում, ինչ էլ որ լինի
Անիծվածները լավ են լող տալի....
 
Ն.Ա՝.
Դե ուրեմն եկ,տանք գլուխ՝ գլխի
Մեջտեղը մի շիշ,մեջը հուր գինի,
Ցավերից հեռու,անհոգ,հարբեցած,
Էն սիրունիկին կանչենք,-արի ցած,
Զմայլվեք անվերջ սիրո խաղերով,
Ու տեսքից նրա՝ պայծառ շաղերով
Ու թող մեզ թվա՝ ԳԱՐՈՒՆ Է ԵԿԵԼ
Ու թող մեզ թվա մենք էլ ենք ջահել....
 
Իգդիր՝
Բա ուր՞ է, կանչի, ասա թող իջնի,
Համ օղի խմենք, համ էլ հուր գինի
Քեֆ անենք անհոգ, սիրով ու գինով
Սկսենք արևով, ավարտենք մթով...
Էդ սիրունիկին դու ինձ նվիրիր
Դու դեռ ջահել ես ուրիշ կգտնես,
Իսկ ես- ծեր արծիվ,թևերս փռեմ,
Սիրո թևերով դեպի վեր թևեմ...

Ն.Ա՝.
Ու հենց որ թևես՝ ինձ բարեւ ղրկիր,
Հայտնիր՝ վերևում ինչ կա,ինչ չկա,
Իսկ սիրունիկին,դու մի վստահիր
Աշխարհը փուջ է,քեզ էլ չի մնա:
Ով է մեզանից ջահելը՝ հարց է,
Սիրունի հարցում,այդ հարցը ՝ բաց է
Վստահ եմ,գիտես,ՍԵՐԸ ԼՈՒՌ ԴԱՎ Է
Սիրտդ տարիքիդ չի լսում՝ ցավ է:
Գինին,չի փրկի,օղին՝ հատկապես,
Թե շատ խմեցիր,գետին պիտ տա քեզ:
Թող առանց գինու,սիրուդ մեջ չքնաղ,
Անպակաս լինի արդար հացն ու աղ...
Ես էլ մի աշուղ՝ խելքս թռցրած
Տողեր եմ գրում հիմար,ցնորած
Թե ասա՝ քեզ ինչ,դարձել ես պոե՞տ ,
Քո նմաննե՞րն են կորել հարհավետ...
 
Իգդիր՝
Իմ աչքի վրա, սիրելի ընկեր,
Բարև կուղարկեմ, ու մի զույգ թևեր,
որ դու էլ ելնես աստղերից էլ վեր,
Գրկես սիրունին ու դառնաս արև...
Արի չվիճենք, ով է ջահելը,
Դա հաստատ գիտի միայն ՄԵԾ ՏԵՐԸ,
Բայց քանի դեռ կանք ու գիտենք սիրել,
Հազար ջահելի ծովը կտանենք:
Գինին չի կարող մեզ գետնին զարկել,
Հարբած խնջույքում մենք շատ ենք պարել,
Ու դեռ կպարենք, վկա է աստված,
Դուռդ թակում են, վեր կաց դուռդ բաց....
 
Ն.Ա՝.
Բացեցի դուռը,մեկ էլ ինչ տեսնեմ,
Սայաթն էր կանգնած,քյամանչեն ձեռին,
Ու նայեց խորունկ,-օ՜ բախտ իմ դժխհեմ
Եկել էր թիկունք իմ նեղ օրերին:
Ասաց,-դու,Նուբար,քո չափն անցար
Չտարբերեցիր,լավը էն վատից
Իգդիրին ասա՝ հա, ԳԵՏ ԵՔ ՎԱՐԱՐ
Բայց դե վար իջեք սին փառքի պատից:
Մեջլիս եք մտել իրար դեմ առ դեմ,
Էն ուստա Դոստին խնդալուց մեռավ,
Անցեք ձեր գործին,կամ էլ ելեք բեմ,
Իսկ ավելի ճիշտ՝ քո ԵՍը...անցավ...  
 
Պ Ի Տ Ի Ա Ս Ե Մ

...Ու երբ պառկեմ թաց հողի մեջ,
Լեշ որդերն ինձ կուլ տան,
Ու երբ մարի լույսըս անշեջ՝
Թե շիրիմիս այցի գաք,
Պիտի ասեմ,-եղեք բարի,
Սիրեք իրար ու հարգեք,
Կյանքը, կարճ է ու անողոք՝
Օրերը զուր մի վատնեք...
13.04.1991 Երեւան




Է Ք Ս Պ Ր Ո Մ Տ


Օրերս եկան,օրերս անցան,
Սահյանի նման ես էլ եմ խորհում,
Եւ Դու,Տեր Աստված,
Դու գիտես միայն,
Միայն դու գիտես ինչ կա իմ հոգում...
17.05.1991, Յակ-42, Վիլնյուս-Երեւան :

 
 
Category: My Lyrics | Added by: Nairi (24.05.10)
Views: 2338 | Comments: 6 | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Buse  
0
IMHO you've got the right anrwse!

1 Mickey  
0
Wonrduefl explanation of facts available here.

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Lyrics [5]
To My GrandChildren [3]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz