Main » Articles » My Poetry » To My GrandChildren |
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ՝ ԹՈՌՆԻԿՆԵՐԻՍ - ԱԼԵՆԻՆ
ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ՄԵՐ ԱԼԵՆԸ
Ունեինք մենք երկու թոռնիկ,
Եղավ երեք՝ մեր Ալենը,
Ու չնայած,թեեւ,փոքրիկ,
Բայց լավ գիտե ինչ անելը:
Բլբլում է գիշեր,ցերեկ,
«Ձեռ ու ոտով»նշան տալիս
Թե՝ «դրել եք-եկեք տարեք»,
Կամ թե ասեք՝ «երբ եք գալիս»:
Կատակներ է անում հերթով,
Արդեն գիտե մեզ,բոլորիս,
Ու շեղ նայում աչքի տակով
Նազ ու տազով պաչիկ տալիս:
Մեծանում է մեր Ալենչոն
Եւ կնքվել է այս Սուրբ Հողում,
Դե իսկ մենք էլ,ծերանալով
Մեր թոռներին ԲԱԽՏ ենք մաղթում...
Եւ ուզում ենք,որ Տուն դառնան,
Որ ճանաչեն Հողն Մայրենի,
Իսկ դե պապու «տերն էլ ընդեղ»
Եւս մի քիչ, ու, ......
20.04.2010 Հայֆա:
| |
Views: 1950 | Comments: 9 | Rating: 0.0/0 |
Total comments: 3 | |
| |