Tuesday, 25.07.17, 00:42
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Poetry » To My GrandChildren

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ՝ ԹՈՌՆԻԿՆԵՐԻՍ - ԴԱՎԻԹԻՆ
ԹՈՂ ՀԱՅՏՆԻ ԼԻՆԻ

Դավիթն եմ ես Հայրենի,
Դարերի խորքից եկած,
Թուրքե՛ր,ձեզ հայտնի լինի,
Կա պատասխան կոտորած:
Ուժ եմ առնում օր է օր,
Հանց հնչում է ականջիս,
Ռանչպարների կանչը զօր,
Աստված,ուժ տուր փափագիս:
24.04.2005,Հայֆա:
 

ՄԵԾ ՏԻԳՐԱՆԻՑ՝ ԴԱՎԻԹ

Դավիթն եմ ես Հայաստանցի,
Որ հասել եմ Իսրայել,
Կրկնելու Մեծ Տիգրանի
Արշավը՝ Փառքին վայել:
Ժամանակ դու արագ թռչիր,
Հավատում եմ ես դրան՝
Իմ շուրթերից միշտ պիտ հնչի
Քաղցր բառը՝ ՀԱՅԱՍՏԱՆ:
Քիչ էլ,քիչ էլ,շատը գնաց,
Ու կարծես թե հա,արդեն,
Պապուս տունը անտեր մնաց՝
Գնում եմ ես՝ ձիս թամբեք:
30.11.2006,Հայֆա:


ՏԻՂՄԸ ԿՆՍՏԻ
Դավիթն եմ ես Սասունցի,
Ահա թուրս պսպղուն,
Հեծած Քուռիկ Ջալալին,
Սուրում եմ ես դեպ մեր Տուն:
Հայաստանն է իմ այնտեղ,
Պատմությունը Մեր Նախնյաց,
Հիշատակով՝ Լույս Կանթեղ,
Երկիրը մեր Ավետյաց:
Դե,թամբենք մեր ձիերը,
Պատիվ ունենք՝ արդ հառաջ,
Որ կատարվի իղձերը՝
Պատգամը մեր Ծնողաց:
Գիտեմ ,մեզ վատ կնդունեն,
Պիտի ասեն լքողներ,
Բայց դե «տիղմը»կնստի՝
«Մաքուր ջուրը» կելնի վեր!!!
01.12.2006,Հայֆա:
 


ԴԱՎԻԹԸ՝ ՊԱՊՈԻՆ

Դու իմ ճրագ,դու իմ կրակ
Դու իմ վարար  Կյանք շարունակ,
Դու իմ չարը, իմ խելացին
Նմանվում ես կարծես...պապին...
25.05.2005,Հայֆա:
 

ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԴԱՎԹԻՍ
 
...Եւ ինչ պիտ դառնաս,թե որ մեծանաս,
Արդեն հայտնի է,
Խելքդ աշխատող եւ միտքդ պայծառ՝
Զարմանալի է,
Որ այս տարիքում այդպես ես դատում՝
Հրաշալի՜ է,
Բայց արի ու տես ,որ չեմ տեսնելու...
Շատ ցավալի է...
04.10.2006 Հայֆա
 
 
ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԴԱՎԹԻՍ

Դու խոստացար՝ այցի կգաս գերեզմանիս,
Չգիտեյիր,թե ինչ բան է «գերեզմանը»,
Բացատրեցիր՝«այն որ քար կա,վրան ՝նկար»,
Ու խոստացար նաեւ ծաղիկ՝ պապուդ հարմար:
Խոստացել ես նաեւ,որ ինձ
Պիտ նվիրես մի ձեռնափայտ,
Որ քայլելուց վայր չընկնեմ,
Որ ցավ չզգամ ոտքիս համար:
Խոստացել ես լավ սովորել,
Լավ մարդ դառնալ, ազգդ սիրող,
Հավատում եմ,բայց չեմ տեսնի
Ցավոտ է սա,բայց ՝ փայփայող:
Այդքան փոքր ես ,եւ՝ շախմատիստ,
Խոհուն մտքեր ունես մեծի
Վստահ եմ շատ,ԾԻՐ կլինես
Բայց դե կրկին՝ ես չեմ տեսնի:
Ասել ես ինձ,խոստացել ես,
«Որ մեռնես էլ , քեզ կհիշեմ»
Ի՞նչ իմանամ,ախր փոքր ես,
Եվ պիտ հիշե՞ս,թե որ «նիրհեմ»:
Դու իմ կյանքն ես,ու իմ հոգին,
Իմ ճրագն ես,նաեւ հույսը,
Ու պատմում եմ ես ամենքին,
Որ թոռ ունեմ՝ աչքիս լույսը:
Իմ լավ Դավիթ, իմ Սասունցի
Ու երբ մի օր«տուն կդառնաս»,
Ես չլինեմ՝ մի մոռացիր -
ՍԱ՛ Է ՔՈ՛ՆԸ՝ ետ չդառնաս...
16.07.07. Հայֆա,Իսրայել:
 
Category: To My GrandChildren | Added by: Nairi (12.05.10)
Views: 1413 | Comments: 2 | Rating: 0.0/0
Total comments: 2
2  
AFAIC thta's the best answer so far!

1  
If my problem was a Death Star, this article is a phootn torpedo.

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Lyrics [5]
To My GrandChildren [3]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2017
    Website builderuCoz