Thursday, 25.04.24, 11:23
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Scores » My Scores

Hrazhesht (Farewell), for Mixed Choir a cappella
Hrazhesht (Farewell), for Mixed Choir a cappella
Composer: Noubar Aslanyan

Choir, Vocal


Serial Number: 3922
Duration: 4 mins
Score: 6 pages
Score Type: Computer Generated

Composition Date: 2009

All compositions with exactly these instruments Instrumentation:
Voice

Details:
Text:David Meliq
Dedicated to the gifted Chorus Master Harutyoun Topikyan


Availability: For Sale
 
 
 
բնօրինակը © Ազգ Հրատարակված է Հունիս 04, 2009
 
ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ԳՏԱՆՔ
«Ազգին» գրել էր Իսրայելում բնակվող կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, որը համա ցանցում կարդալով Դավիթ Մելիքի «Հրաժեշտ» բանաստեղծությունը, շատ հոգեհարա զատ էր համարել, եւ վերածել էր ստեղծագործության` քառաձայն երգչախմբի համար, պարտիտուրն էլ ուղարկել Երեւանի կամերային երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանին, խնդրելով նաեւ մեկ օրինակ ուղարկել Դավիթ Մելիքին: Սակայն որոնումները բանաստեղծ Դավիթ Մելիքին չէին հայտնաբերել: Անմիջապես ի դեմս Դավիթ Մելիքի ճանաչեցի որդուս համակուրսեցի եւ շնորհալի բանաստեղծ Դավիթ Մելիքսեթյանին. այո, նա գրել էր «Հրաժեշտ» բանաստեղծությունը եւ շատ ուրախացավ մեր հայտնած լուրից: Դավիթն այդ բանաստեղծությամբ մտովի հրաժեշտ էր տվել Երեւանին: Նա ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտե տը, նրա բանաստեղծությունները խիստ պատկերային են եւ որպես իսկական աստվածաբանի մտքի արգասիք` խոր փիլիսոփայական ենթատեքստ ունեն: Այժմ Դավիթը Վայոց ձորի մարզպետի օգնականն է, իսկ Նուբար Ասլանյանին ոգեւորած բանաստեղծությունը սա է. Բաժանման ահն ու թախիծը ծածկած Շինծու ժպիտով` շիկնող, գեղեցիկ, Իմ քաղաքն իր հայացքը հառած Իմ ճանապարհին` մշուշի միջից Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում: Ուշ երեկո էր: Կասկադից ներքեւ Լույսերի խաղը նոր էր կատաղում, Եվ հրաժեշտի մեղեդին թեթեւ Անուրջների ու տպավորության Խառնափնջեր էր ճամփեքիս փռում: Տխուր էր պահը: Բայց ողբերգության Ոչ մի հետք չկար կիսախավարում: Մեկն ինձ շշնջաց. «Մեկնումը մահ չէ, Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու: Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ, Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու»: Ահա: Ուրախ ենք, որ հենց թերթի էջերում ենք տեղեկացնում «Ազգի» բարեկամ Նուբար Ասլանյանին, որ Դավիթ Մելիքին հայտնաբերել ենք: Նրա էլեկտրոնային հասցեն է` dmeliq@mail.com, իսկ նրա բլոգներից մեկն է` http//orer.livejornal.com/ :
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
Category: My Scores | Added by: Nairi (29.03.10)
Views: 1609 | Comments: 5 | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Bloorpmum  
0
Follow post surgery instructions to a T <a href=https://prilig.sbs>can you buy priligy in usa</a> Anna OznlyBOTDE 5 29 2022

1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
Տիկին Մարիետա:
Էլ.փոստով ստացա Ձեր նամակը(Fasebook),որով հետաքրքրվում էիք Դավիթ Մելիքի տեքստով գրված իմ «Հարժեշտ» ստեղծագործության«ճակատագրով»:Նախ հիշեցնեմ,որ գրածս մի ստեղծագործություն էր(ոչ ռապսոդիա)քառաձայն երգչախմբի համար:Ձեր ուղարկած տվյալները փոխանցեցի դիրիժյոր Հարություն Թոփիկյանին(նրան էր նվիրված գործը) եւ վերջինս էլ հանձնել էր հասցեատիրոջը:
Շտապեմ ասել,որ փոխանցված նոտաների մեջ կար նաեւ իմ այցետոմսը՝ կապի միջոցների իմ բոլոր տվյալներով:
Տիկին Խաչատրյան:
Համաձայն «Քաղաքավարության կանոնների»,(Հայաստանում կա՞)գործիս տեքստի հեղինակ աստվածաբան պրն Դավիթ Մելիքը «ինչ որ կերպ»պիտի կապվեր»ինձ հետ,
քանզի, համոզված եմ,որ աշխարհի «ոչ բոլոր երկրներում»է հրատա րակվում,այն էլ բնօրինակով,( նամանավանդ )յուր տեքստով գրված երաժշտական ստեղծագործութ յուն:
Ավելորդ չէր լինի ասել,որ 04.06.09ին«Ազգ»ում տպագրված Ձեր, «Բանաստեղծին գտանք»հոդվածը ինձ ավելի շատ երաժշտությանս տեքստի հեղինակ Դավիթ Մելիքի բենեֆիսն էր հիշեցնում:Անգամ ամբողջությամբ տպագրված էր տեքստը:Դուք պարզա պես մոռացել էիք,որ «մի մարդ էլ կա էս գործում»:Կարդացեք խնդրեմ Ձեր տեքստը կրկին եւ կհամոզվեք,թե ինչ ջանասիրությամբ եք գովերգում Վայոց ձորի մարզպետի օգնական(գուցե սա՞ է մեծամտության պատճառը-«կոստյու՞մն է,որ իրեն պիտի զարդարե» Դավիթ Մելիքին...
Իսկ տեքստը լավն է...
Հարգանքներս:

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Scores [42]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz