Friday, 29.03.24, 14:09
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Letters » My Letters

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 6
Նուբար Ասլանյան                                              ՀՀ մշակույթի նախարար տիկ. Հ.Պողոսյան
Փող.Պեեր 28, բն.9                                            Կառավարական տուն 3
Հայֆա 32492,Իսրայել                                      Երեւան 0010,Հայաստան
Հեռ-հ/տիպ +(972)772011133
Բջջ.+(972)524797027
Էլ.փոստ՝
noubar@012.net.il

Հարգելի նախարար
Այսօր,21 հոկտեմբեր 2008թ,ստացա ՀՀ Սփյուռքի նախարարության իմ, 13.08.08
Սփյուռքի Կոմիտեի նախագահ տիկ. Հր.Հակոբյանին ուղղված նամակիս, Ձեր 23.09.08
պատասխանը:(Ներկայացնում եմ): Ամենեւին նպատակ չունենալով Ձեզ հետ մտնելու բանավեճի մեջ Ձեր պատասխանի
պարագայում,(քանզի այնտեղ չկար կարեւորը՝ ՀՊՖՆ- ի դիրիժյորի,տնօրենի եւ Ձեր համատեղ ջանքերի գնով իմ,մեր,«Սիփանա Քաջեր»ի Ռուբեն Ասատրյանի կողմից կատարվելիք ջախջախում տապալման հարցի արծարծումը,)այնուամենայնիվ կուզեի Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեր հետեւյալ տողերի վրա՝«Միաժամանակ տեղեկացնում ենք,որ կոմպոզիտորի «Հայաստան 1988-1993»կվարտետի կատարման համար խնդրել ենք հեղինակին ուղարկել պարտիտուրները ,ինչին մինչ օրս արձագանք չի եղել»: «Հանդիսավոր»հայտարարում եմ՝ ես նմանատիպ նամակ՝ոչ էլեկտրո եւ ոչ բնական-չեմ ստացել:Իսրայելում ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀՈՅԱԿԱՊ:Շնորհիվ այդ կապի ,համակարգչիս մեջ կա հատուկ կայք թոփչյանի անունով,որտեղ գտնվում են «մեծ աճպա րարի»,«Սիփանա քաջերի» հետ կապված քյալլագյոզությունները,նաեւ պետական այրերին ուղղված իմ նամակները՝ Ձեզ նույնպես:Ինչում կարող եմ Ձեզ,բոլորիդ շնորհավո րե՞լ,որ ինձ դարձրեցիք«նամակ գրող»:
Վկա է Աստված-իմ կամքը չէր...
Ի դեպ վերջին տապալումը(առաջինը 15.06.07 էր)իմ, նախկին վարչապետ պրն.Սերժ Սարգսյանին ուղղված նամակիս «արդյունքն» էր,ուր գրել էի՝ «կտրականապես դեմ եմ,որ այսքանից հետո թոփչյանի ձեռքերը դիպչեն իմ ստեղծագործությանը՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ!!!
Ես չեմ կարող կատարումից հետո սխմել նրա ձեռքը բեմի վրա...»:Դե «ով կդիմանար», նամանավանդ եթե «մեջքդ պինդ է»: Այնուամենայնիվ ավելացնեմ՝ ես այսօր էլ եմ դեմ, վաղն էլ...թոփչյանի ձեռքերը իմ պարտիտուրին չպիտի դիպչեն:
Գալով աղետալի երկրաշարժին եւ Էդ.Միրզոյանին նվիրված «Հայաստան 1988-93»թիվ 3 քառյակիս՝ Ես 06.06.08ին նամակ էի գրել նոր վարչապետ Տ.Ս.-ին եւ Գյումրու քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանին կոչելով նրանց հնարավորին դեպքում իմ ստեղծագործությունը ներգրավել կառավարական միջոցառումներին(ներկայացնում եմ նամակը): Արժանացա հպարտ լռության: Ի դեպ այդ նամակում նշել էի,թե որտեղից ստանալ նոտաները՝ ասում եմ նաեւ հիմա՝ ի պատասխան Ձեր,«կոմպոզիտորի «Հայաստան 1988-1993»կվար տետիկատարման համար խնդրել ենք հեղինակին ուղարկել պարտիտուրները ,ինչին մինչ օրս արձագանք չի եղել»ին:Նոտաները կարելի է ստանալ Հայաստանի կոմպոզիտոր ներիմիության գրադարանից,նաեւ անձամբ Էդվարդ Միրզոյանից:
Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել.21.10.08.
Հ.Գ. Իդեպ,եթե ունեք ցանկություն ,կարող եք զիս շնորհավորել՝ մյուս տարի ապրիլին
Հարավային Կորեայում կայանալիք ասիական երկրների փառատոնին կհնչի նաեւ
իմ,քառաձայն երգչախմբի համար գրված հինգ մասանի «Բերքի Տոն»կանտատը:Կորեացի
ները պիտի կատարեն՝ հայերեն:Այնտեղ թոփչյաններ չկան...(փառք Աստծո):Ահա կայքը՝
http://www.aclkorea.org/acl2009/News-1.htm__
 

Նուբար Ասլանյան                                                  Պրն.Թեւոս Ներսիսյանին
Փող.Պեեր 28, բն.9,                                                Մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ:
32492 Հայֆա,Իսրայել                                           Սփյուռքի նախարարություն
Հեռ-հ/տիպ +(972)772011133                           Հայաստան,Երեւան:
Էլ.փոստ՝
noubar@012.net.il
Բջջ.+(972)524797027
 
Հարագարժան պրն Թեւոս Ներսիսյան
Այսօր,21.հոկտեմբեր 2008ին ստացա Ձեր Էլ.նամակը,որտեղ հայտնում եք զիս,որ «Տեղե կացնում ենք Ձեզ,որ Ձեր նամակն ուղարկել ենք ՀՀ Մշակույթի նախարար տիկ.Հ.Պողոս յանին եւ խնդրել աջակցել:Կից ՝ Ձեզ ենք ներկայացնում մշակույթի նախարար տիկ. Հ.Պողոսյանի կողմից ստացված պատասխան նամակը»:
Շնորհակալություն հայտնելով հանդերձ,չմոռանանք նշել,որ մշակույթի նախարար տիկ. Հ.Պողոսյանի պատասխանը այն ժամանակվա դեռ ՀՀ ԱԳՆ սփյուռքի կապերի պետա- կան կոմիտեի նախագահ տիկ Հրանուշ Հակոբյանին, թվարկված է 23.09.08:Կոմիտեն այն ստացել եւ ընդունել է 24.09.08:Այդ մասին ես իմանում եմ այսօր՝ 21.10.08-ին:Ձեր էլ.նամա կից:Եւ գուցե ի շնորհիվ դրա,որ Հայաստան,Հ.Օ.Մ.-ի համահայկան հավաքին մասնակից մեկնողներին (Շվեդիայից եւ Իսրայելից)խնդրել էի առերես հիշեցնել, արդեն Ափյուռքի նախարար տիկ. Հր.Հակոբյանին,որ «էս մարդը նամակ ա գրել, պատասխան չկա,ախր էս մարդը կարող ա պատահի մեխքա...»Նաեւ անպատասխան նամակիս մեկ օրինակ ուղարկել էի տիկ. Սիլվա Գուլուզյանին(Շվեդիա),առձեռն հանձնելու արդեն տիկին նախարարին:Մի խոսքով,կուզեմ հուսալ,որ Ձեր ուրախ լուրը այս նամակիս հետքերի հետեւանքն է…
Հարգելի պրն Թ.Ներսիսյան: Մշակույթի նախագահը գրում է՝ «Հարգելի տիկ Հակոբյան:
Ի պատասխան Ձեր 2008թ.օգոստոսի 20-ի թ.24/11574 գրության՝հայտնում ենք,որ ՀՀ մշա կույթի նախարարությունը ուղիներ է որոնում իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները Հայաստանում ներկայացնելու համար.
Միաժամանակ տեղեկացնում ենք,որ կոմպոզիտորի «Հայաստան 88-93» կվարտետի կատարման համար խնդրել ենք հեղինակին ուղարկել պարտիտուրները ,ինչին մինչ օրս արձագանք չի եղել»: Հ.Պողոսյան, ստորագրություն:
Նախ ուղղման կարգով՝ ոչ թե «կվարտետ»,այլ «քառյակ»-այսպես է հայերենը:Ոչ թե «պար տիտուրներ»,այլ «պարտիտուրը ձայներով»,կամ էլ պարզ՝ «նոտաները»,որովհետեւ յուրաքանչյուր ստեղծագործություն ունենում է ՄԵԿ պարտիտուր:Սա իմիջիայլոց, չնայած խորհելու բան կա՝վերջիվերջո նամակը գրվում է մշակույթի նախարարությունում…
Հարգելի պրն Ներսիսյան,ի՞նչ եք կարծում,եթե ես ստանայի մշ.նախարարության նամակը ստեղծագործությանս նոտաների ուղարկման առթիվ,արդյո՞ք կլռեի:Ոչ,ոչ,ոչ-«իմ կար ծիքով ոչ»-ինչպես կասեր Մհեր Մկրտչյանը:Ավելին՝ Երկրաշարժին եւ Հոգեւոր Հորս՝ Էդվարդ Միրզոյանին նվիրված իմ,«Հայաստան 88-93»թիվ 3 Լարային Քառյակի (88-ը երկրաշարժի տարին,իսկ 93-ը իմ Հայաստանյան վերջին օրերը...) Հայաստանում, 20 ամյակին նվիրված միջոցառումներին հնչեցնելու խնդրանք առաջարկով դեռ 06.06.08 դիմել էի վարչապետին Տ.Ս-ին եւ Գյումրու քաղաքագլւոխ Վարդան Ղուկասյանին:
ՀՊԱՐՏ ԼՌՈՒԹՅՈՒՆ:(երեւի լսել են՝ լռությունը ոսկի է,խեղճեր…):Արժե ասել,որ հենց այդ նամակի մեջ էլ(ուղարկում եմ)գրված է՝ որտեղից վերցնել նոտաները:Այժմ հատուկ կրկնում եմ եւ խնդրում տեղյակ պահել մշակույթի նախարարությանը,որ Իսրայելում լույս տեսած Նուբար Ասլանյանի «Հայաստան 88-93» թիվ 3 Լարային քառյակի նոտանե րը(պարտիտուրը ձայներով) կան Կոմպոզիտորների միությունում, նաեւ Էդվարդ Միր զոյանի մոտ:Շնորհակալ կլինեմ եթե հոգ տանեք այս մասին:Նաեւ կուզեմ հայտարարել, որ,Իսրայելում կապի միջոցները գործում են անխափան,վկան,որ համակարգչիս մեջ կա մի ամբողջ կայք«նվիրված» «Սիփանա քաջեր»իս եւ հայաստանյան այրերի քյալլագյոզու թյուններին!!!!!…
Հարգելի պրն Թ.Ներսիսյան:
Այս բոլորը ինձ հիշեցնում է քննություն հանձնող այն ուսանողի պատմությանը,որի հարցաթերթիկի պարունակությունը ԼՎԻ մասին է:Եվ քանի որ ուասնողը լվի մասին շատ բան չգիտե,ապա սկում է այսպես՝ լուն միջատ է,նա լինում է ոչխարի մարմնի վրա,ոչխարը ընտանի կենդանի է,տալիս է միս,բուրդ........եւ այսպես «տարված»ոչխա րով՝ «մոռանում է»լուն եւ շարունակում «զբաղվել ոչխարաբանությամբ»:Առակս ինչ կցուցանե՝ իմ 13.08.08նամակը ուղղված տիկ.ՀՀ-ին ԲՈՂՈՔՍ ԷՐ ԵՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԹԵ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱ ՀԱՅԱՍՏԱ ՆՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆԴԵՊ:Եւ պատմել եմ «Սիփանա քաջեր»իս մասին,իսկ մնացած հարցերը,այդ թվում նաեւ «Հայաստան 88-93»ի դեպքը՝ պարզապես լրացուցիչ փաստարկ ներ են,որպեսզի Մեծն Մհեր Մկրտչյանն գա ու կրկին ասի«Վայ մամա ջան էս ինչ ա կա տարվում»...: Մշակույթի նախարարի 23.09.08 կից նամակում գրված է« հայտնում ենք,որ ՀՀ մշակույթի նախարարությունը ուղիներ է որոնում իսրայելաբնակ կոմպոզիտոր Նու բար Ասլանյանի ստեղծագործությունները Հայաստանում ներկայացնելու համար»:Եւ ոչ մի խոսք Սիփանա քաջերի(լվի)մասին(ավելի լավ է պատմել ոչխարից):Եւ սա ասում է այն«նախարարը»,որը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, իմ բացատրական բողոք գրելուցս հետո անձամբ սկսեց հետեւել «Սիփանա Քաջեր»ի կատարման աշխատանքնե րին՝ ժամանակ առ ժամանակ,ստեղծագործությանս կատարումը հանձն առած ՀՊՖՆ երկ րորդ դիրիժյոր Ռ.Ասատրյանին գործի մասին հարցնելով կամ հիշեցնելով:Արդեն որոշ ված էր ծրագիրը՝ Միրզոյան, Աճեմյան, Ասլանյան,օրը:Բայց վրա եկավ ամենահաս թոփչյանը եւ հրաշալի եռյակը՝ ՀՊՖՆի տնօրեն,թոփչյան եւ նախարար, միահամուռ, միաբե րան,միակարծիք որոշեցին այս անգամ էլ, գործս հանձնել երիտասարդական նվագախմբին՝ նորից մտածածին պատճառաբանությամբ:Եւ գիտեք ինչու.որոհետեւ մաեստրո թոփչյանը չկարողացավ կուլ տալ նախկին վարչապետին գրածս հետեւյալ տողերը՝ «կտրականապես դեմ եմ,որ այսքանից հետո թոփչյանի ձեռքերը դիպչեն իմ ստեղծագործությանը՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ!!!Ես չեմ կարող կատարումից հետո սխմել նրա ձեռքը բեմի վրա...»: Ես այսօր էլ եմ դեմ,վաղն էլ...
Պրն. Ներսիսյան.հավատացնում եմ,որ մշակույթի նախարարի դրած «փափուկ բարձը»իմ գլխի համար չէ:Իմ,զրկանքներով դառը մանկությունը,ուսմանս 22 տարիները,շփումս Մեծ,արժանի մարդկանց հետ(նաեւ այստեղ՝ Իսրայելում)եւ այստեղիս բխող կյանքիս 65 տարիների փորձը օգնում են զիս հասկանալու թե«ով ում բարեկամն է»...հարիֆ՝ չկա...
Ես շնորհակալ կլինեյի ,եթե խոհերս եւ տագնապներս փախանցեիք Սփյուռքի հարգար ժան նախարարին:Նաեւ կուզեմ հայտնել՝ կյանքումս երբեք չեմ մոռանում՝ ա/լավությունը,բ/վատությունը...կուզեմ համոզված լինեք,որ «այս խմորը դեռ շատ ջուր պտի քաշի»: Աշխարհով մեկ...
http://www.nairi.do.am/ կարդացեք խնդրեմ Իսրայելի «Կիներետ»լարային քառյակ: Սա «Հայաստան 88-93»լարային քառյակիս Ստոկհոլմյան կատարման մասին է: ՀՐԵԱՆԵՐՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ՝ նվիրված Երկրաշարժի՝ՀԱՅԵՐԻ, 20 ամյակին:Իսկ եթե «գլուխս գովեմ», ասեմ,որ հատուկ նվիրումով (բացի ուրիշ կատարումներից)կատարվել է նաեւ Հայֆա- յում:Ձայնագրված ելութից հատված,ինչպես նաեւ գեղ.ղեկավարի ելույթը, հաղորդվել «Ազատություն»ռ-կ:Կրկնում եմ՝ հրեաները:Իսկ հայերը՞:Իդեպ այդ նշանավոր կատար ման մասին տեղյակ է(լսել է ձայնագրությունը) նաեւ Էդվարդ Միրզոյանը:
http://www.aclkorea.org/acl2009/News-1.htm
Այս կայքից կիմանաք,որ մյուս տարի ապրիլին,Հարավային Կորեայում կայանալիք «Ասիական երկրների երաժշտական փառատոնում»կկատարվի նաեւ Նուբար Ասլան յանի «Բերքի Տոն»Կանտատը Noubar Aslanyan(Israel), "Celebrating of Harvest":Այս, հինգ մասից բաղկացած,քառաձայն երգչախմբի համար գրված ստեղծագործությունը ՀԱՅԵՐԵՆ պիտի կատարեն ԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ...մտցրեք ցեխավիկ թոփչյանի գլուխը,(որը դստերս հետ Կոնսերվատորիայում նույն կուրսում էր,իսկ որդուս հետ նույն նվագախմ բում),հասկանա՝ հայը գոնե իր համար պիտի ավելին անի քան այլազգին...
http://www.israelcomposers.org/Members.aspx?lang=English&letter=A&id=126
իսկ սա արդեն ես եմ,եթե իհարկե ունեք ժամանակ եւ ցանկություն«մի երկու բան»իմանալու իմ մասին:
Հարգանքներով Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:21.10.08.
Հ.Գ.
Շնորհակալ կլինեյի,եթե շնորհեիք ինձ Ձեր հեռախոսի եւ հեռատիպի համարները:

 
Նուբար Ասլանյան                                                        Պրն.Թեւոս Ներսիսյանին
Փող.Պեեր 28, բն.9,                                                      Մամուլի եւ հասարակության հետ
32492 Հայֆա,                                                              Իսրայել կապերի վարչության պետ:
Հեռ-հ/տիպ +(972)772011133                                 Սփյուռքի նախարարություն
Բջջ.+(972)524797027                                              Հայաստան,Երեւան:
Էլ.փոստ՝ noubar@012.net.il
 
Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
 
Հարագարժան պրն Թեւոս Ներսիսյան Ես հասկանում եմ,որ Դուք արդեն սկսում եք ինձնից հոգնել(լավագույն դեպքում), կամ էլ արդեն հոգնել եք:Հավատացեք,ես ծանր մարդ չեմ,բայց մյուս կողմից անկարելի է(,թույլ տվեք ժողովրդական ոճով արտահայտվել),մարդուն նստեցնել Կանազի Ալյումինստրոի տրուբաի վրա,հետն էլ պահանջել,որ ցավից չգոռա!!!...........................................................................................................................................
Այս նամակիս պատճառը երեկվա իմ,Էդվարդ Միրզոյանի հետ հեռախոսային խոսակ ցությունն է,(ամիսը 2-3 անգամ խոսում եմ հետը՝ նա ինձ համար շատ ԹԱՆԿ է): Հիշում ե՞ք,հարգելի պրն Ներսիսյան, 21.10.08-ին Ձեր նամակի հետ կից ուղարկել էիք, նաեւ մշակույթի նախարար ՀՊ.-ի՝ իմ հարցով Սփյուռքի նախարարությանը հասցեա գրած պատասխանը(հիշեցման կարգով այն վերադարձնում-ուղարկում եմ Ձեզ): Բավական չէր,որ նախարարը ոչ մի խոսք չէր ասել բուն նյութի՝ «Սիափանա քաջեր» Կոնցերտ Պոեմի մասին,(այսինքն իմ,Սփյուռքի կոմիտեին հղած նամակիս բուն միտքը), իսկ դրա փոխարեն տեղյակ էր պահել Ձեզ(Սփյուռքի նախարարություն),որ,«Միաժա- մանակ տեղեկացնում ենք,որ կոմպոզիտորի«Հայաստան 88-93» կվարտետի կատարման համար խնդրել ենք հեղինակին ուղարկել պարտիտուրները,ինչին մինչ օրս արձագանք չի եղել»: Ձեր նամակից հետո ,ինչպես Ձեզ,այնպես էլ մշ. նախարարին տեղյակ պահեցի(կարճ ասեմ),որ նոտաները կան(եւ այդ մասին դեռ հայտնել էի վարչապետ ՏՍ-ին հղած 06.06.08 իմ նամակում),Կոմպոզիտորների միությունում եւ Էդ.Միրզոյանի մոտ:Եւ քանի որ բնությունից հետեւողական եմ,անմիջապես զանգահարեցի կոմպ.միություն,նաեւ Էդ.Միրզոյանին,խնդրելով,որ նոտաները պատրաստեն մշակույթի նախարարությանը հնարավոր հանձնելու համար:Ասելու բան չէ,անգամ հարգարժան ԷՄ-ը ասաց,-Նուբար, ես ինքս կզանգահարեմ նախարարություն եւ կասեմ նոտաները մոտս են. ասացի ոչ, (հարգելով նրա ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ),եթե հարկ լինի,նրանք կզանգահարեն, քանզի տեղյակ են գործին իմ նամակից:Եւ ինչ եք կարծում պարոն Ներսիսյան՝ Չորս օր առաջ իմացա, որ միության նախագահ եւ տեղակալ(Ռ.Ամիրխանյան,Դ.Առաքելյան)եղել են մշ.նախարարի մոտ հանդիպման(աշնանային երաժշտական փառատոնի հարցերով՝ ես էլ հնչվելու):Իմ հեռախոսահարցին,թե արդյո՞ք նախարարը հետաքրքրվեց իմ նոտաներով՝ ԴԱ-նը ասաց խոսակցություն չի եղել:Զանգահարեցի ԷՄ-ին:Խոսակցության նյութը Սիրվարդ Կարա մանուկյանի մասին էր:Սրանից զատ,առանց իմ հարցնելու(անհարմար էր)ԷՄ-ը ասաց, «Նուբար,ես զանգահարել եմ նախարարություն,խոսել եմ օգնականի հետ եւ ասել, որ, Նուբար Ասլանյանի նոտաները ինձ մոտ են,օգնականն էլ ասաց,-մենք տեղյակ ենք,-Նուբար,հենց հիմա նոտաները սեղանի վրա են,սպասում եմ ,պատասխանի»: Սրանից այն կողմ ինչ ասեմ,հարգելի պրն Ներսիսյան, այո, նախարարությունը տեղյակ է(իմ նամակից,որ նոտաները կան ԷՄ-ի մոտ,նախարարը հանդիպում է միության ղեկա վարության հետ,եւ իմ մասին ոչ մի խոսք,նաեւ ոչ մի կապ ԷՄ-ի հետ:Իսկ դեկտեմբերի 7-ը մոտենում է:Իսկ հետո կասեն արդեն ուշ է,ճիշտ այնպես,ինչպես որ վարվեցին Ֆրան սիայում կայանալիք «Հայաստանի օրերի»շրջանակներում իմ ներկայացրած ստեղծա գործությանս հետ՝ սկզբից Գ.Գյուրջյանը ասաց,-պիտի որոշենք՝արտասահմանի հայ կոմպոզիտորները կարող են մասնակցել ,թե ոչ,իսկ բավական ժամանակ չպատաս խանելուց հետո,Կ.Խոդիկյանն գրեց ինձ «Ծրագիրը արդեն որոշված է»:Ինչու եմ այս բոլորը գրու՞մ,որովհետեւ ՈՄԱՆՑ ՔԱՅՔԱՅԻՉ,ՀԱԿԱՀԱՅ, ՉՄՏԱԾՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹ ՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ, ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ՝ ՄԵՐՁԵՑ ՆԵԼՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ՝ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ: Ֆրանսիացին կասեր սելավի:
--------------------------------------------------------------------------------------------------
«Ուրիշ ի՞նչ,ոչինչ, Խնդալու կամ լալու պատճառ Կարծեմ՝ չի՛ք: Ողջույն արխադաշ «Նուբարին», Հաղթանակ գործին «մշ.նախարարի»:
---------------------------------------------------------------------------------------------------------- Զգուշացեք խնդրում եմ մշակույթի նախարարության «փափուկ բարձից»... Կուզեմ հուսալ,որ Սփյուռքի հարգարժան նախարար տիկ.Հր.Հակոբյանը կտեղեկացվի իմ«հերթական փիսիկի գանգատից»: Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել,05.11.08.
 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՐԱԿԱՊԵՍ ԱՅԼ ԵՐԿԻՐ Է

Նուբար Ասլանյան                                                            ՀՀ.Մշակույթի Նախարար
Փող.Պեեր 28,բն 9. Հայֆա 32492,                                 Իսրայել. տիկ.Հասմիկ Պողոսյան
Հեռ-ֆաքս՝+(972)772011133                                       Մշակույթի Նախարարություն
Բջջային՝ +(972)524797027                                         Կառավարական 3 տուն
Email:noubar@012.net.il                                              Երեւան 0010,Հայաստան

 
Տիկ. նախարար
Անկեղծ ասած,այն բանից հետո,երբ ձեզ տեղյակ պահեցի (1)իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի(2) հանդեպ հայ կոմպոզիտորներին ատող(3) էդվարդ թոփչյանի քյալլագյոզությունների մասին(4), ստեղծագործություն,որ ՀՊՖՆ-ին հանձնված էր Մշակույթի նախարարության կողմից(5),դուք գերադասեցիք հպարտ լռությունը: 07.27.07 նամակս ուղղված վարչապետ Ս.Սարգսյանին(6)«մի փոքր զգաստացրեց ձեզ»այլապես,երբեմն,երբեմն չէիք հետաքրքր վի ստեղծագործությանս ճակատագրով երկրորդ դիրիժյոր Ռուբեն Ասատրյանից,որին եւ այս անգամ հանձնված էր«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի կատարումը:Նրա կողմից արդեն կազմ ված էր համերգի ծրագիրն ու օրը՝ (Միրզոյան,Աճեմյան,Ասլանյան-20կամ27 հունիս 08):
2008ի մարտին երեք նամակով հետաքրքրվեցի ՀՊՖՆ-ի տնօրինությունից ստեղծագործու թյանս ընթացքի մասին(մեջս վախ կար,արդեն փորձ ունեի եւ չսխալվեցի)միայն ապրիլին Ռ.Սիրունյանը նամակով պատասխանեց,որ ինքը թոփչյանի հետ միասին եղել են նախա րարի (ձեր) մոտ եւ որոշել եք ստեղծագործությունս հանձնել Երիտասարդական նվագա խմբին,այս անգամ էլ շչեդրինյան օրերի անցկացման պատրվակով: Ուշադրություն. Շչեդ րինյան օրերը կայացան հունիսի 11-14ը...իսկ բուն պատճառը անկասկած վարչապետ ՍՍ-ին ուղղած նամակիս հետեւյալ տողերն էին« Հարգելի վարչապետ.հենց սկզբից ասա ցի,որ ոչինչ չեմ խնդրելու, (չէ, գոռոզ չեմ, ուրիշ առիթ կլինի, կխնդրեմ),եւ ահա թե ինչ եմ առաջարկում՝ նախ կտրականապես դեմ եմ,որ այսքանից հետո թոփչյանի ձեռքերը դիպ չեն իմ ստեղծագործությանը՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ!!! Ես չեմ կարող կատարումից հետո սխմել նրա ձեռքը բեմի վրա...»:
Հասկանալի է,որ առաջին տապալումից անպատիժ մնացած,(ձեր կողմից տիկին նախա րար, ձեր կողմից), թոփչյանը պիտի վրեժխնդիր լիներ,եւ թույլ չտար ՀՊՖՆ-ի կատար մամբ ստեղծագործությանս կատարումը, քանզի այս տողերը(ՍՍ-ին ուղղված), իրեն քաջ ծանոթ էին՝ իրեն իսկ ուղարկածս բաց նամակից(7):Ստեղծագործությանս նոր տապալ- ման զայրույթիս եւ հպարտ մերժումիս(երիտասարդական նվագախմբից (8))մասին տեղ յակ պահեցի ձեզ 11.04.08 նամակով(ուղարկում եմ կրկին):Նորից հպարտ լռություն: (Կինն է՞լ այդքան կլռի):Այս ամենի մասին՝ առաջին տողիցս մինչ հիմա, ձեզ տեղյակ եմ պահել իմ նամակներով:Նամակներս ուղարկելուց հետո էլ զանգահարել եմ եւ հարցրել՝ ստացված է,թե ոչ:Այսքանից հետո կա տրամաբանելու երկու տարբերակ՝ կամ ձեզ չեն հարգում եւ լրիվ չեն զեկուցում,կամ էլ դուք վախենալով «ինչ որ բանից»(չասեմ մեկից), գե րադասում եք ՀՊԱՐՏ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:Շտապեմ ձեզ հուշել՝ միշտ չէ,որ լռությունը ոսկի է:
Իհարկե այս հարցին ես ավելնորդ անգամ չէի անդրադառնա,քանզի ինձ համար, «ՍԻՓԱ ՆԱ ՔԱՋԵՐ»ի Հայաստանում կատարվելու հարցը միանշանակ փակված է,փակված է այնքան ժամանակ,մինչեւ ՀՊՖՆ-ի դիրիժյորը կլինի թոփչյանը,իսկ մշ.նախարարը՝ ՀՊ-ը:
---------------------------------------------------------------------------------------------------------
...06.06.08- ին նամակով դիմել էի ՀՀ վարչապետ պրն Տ.Սարգսյանին,հայցելով նրա աջակ
ցությունը աղետալի երկրաշարժի 20 ամյակին նվիրված պետական միջոցառումներին հնարավոր դեպքում իմ «Հայաստան 1988-93»թիվ 3 Լարային քառյակիս կատարման (նվիրված Էդվարդ Միրզոյանին եւ երկրաշարժին)ընդգրկումը:Նաեւ նշել էի,որ նոտանե րը կան կոմպոզիտորների միությունում եւ Էդվարդ Միրզոյանի մոտ: Այդ նամակը վար չապետի աշխատակազմի ղեկավարի կողմից հանձնված էր մշակույթի նախարարությա նը 18.06.08,N02/15.3/298-08 գրությամբ:Ահա թե ինչ է ինձ տեղեկացնում ձեր աշխատակից պ. Կարո Վարդանյանը 17.07.08թվակիր,02/1852 նամակով,որի փոստային ծրարի վրա պարզ երեւում է Հայաստանի փոստային ծառայության կնիքը 27.11.08 գրությամբ??? Ահա այն՝
«Տեղեկացնում ենք,որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը «Հայաստան 1988-1993»կվարտետի պարտիտուրներըփոխանցել է կոմպոզիտոր Գ.Հախինյա նի ընտանիքին,որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում:Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը:«Հայաստան 1988-1993»կվարտետի կատարման Ձեր առաջարկն իրակա- նացնելու համար խնդրում ենք ուղարկել պարտիտուրները»(9):
Տիկին նախարար.չգիտեմ՝ խնդամ թե լամ:Սկսեմ՝ Կոմպոզիտորների միությունը Հախինյանի ընտանիքին հանձնել է «Իմ սիրելի ուսուցիչ ներ Գրիգոր Հախինյանի եւ Գրիգոր Եղիազարյանի հիշատակին նվիրված«թիվ 4 Լարային քառյակի պարտիտուրը՝ նվիրումիս մակագրությամբ եւ ոչ «Հայաստան 88-93» թիվ 3-ը: Սա դեռ մի կերպ ասենք «մարսեցի»,բայց այն,որ «Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը», սա արդեն ամեն ինչից վեր է:
Բացատրեմ՝
Այն բանից հետո,երբ ես 13.08.08թվակիր նամակով դիմեցի Սփյուռքի հետ կապերի պե տական կոմիտեի նախագահ(այժմ նախարարություն եւ նախարար)տիկ Հրանուշ Հա կոբյանին(ՀՀ),բացատրելու եւ տեղյակ պահելու միտումով՝ մշակույթի նախարարության վերաբերմունքի արթիվ ի դեմս Սփյուռքի,անտարակույս,պատմել էի նրան նաև «Սիփանա քաջեր»ի մասին:Ստանալով ՀՀ.գրությունը,ուղղված ձեզ, պատասխանել էիք ձեր 23.09.08-02/2641 գրությամբ,որի միտքը Կարո Վարդանյանից ստացածս նամակի նույն բովանդա կությունն էր,միայն այն ԿԱՐԵՒՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ,որ իհարկե մինչեւ 23.09.08 ես ոչ մի նամակ չեմ ստացել (10): Իսկ ամենակարեւորը,դուք վարպետորեն խուսանավել էիք, առհասարակ լռելով «Սիփանա քաջեր»ի մասին խոսելուց,փոխարենը, «գանգատվել», որ չեմ ուղարկել ձեզ «Հայաստան 88-93 նոտաները»,որի մասին էլ տեղյակ պահեցի ՀՀ-ին շատ հետաքրքիր ֆոլկլորային պատմությամբ՝ լվի եւ ոչխարի մասին:Տիկ ՀՀ-ից ստացածս նամակի մասին ձեզ տեղյակ եմ պահել 21.10.08ին եւ անմիջապես կապվել Էդ.Միրզոյանի հետ:Եւ այդ ՄԵԾ ՄԱՐԴԸ,տեսնելով,որ մշակույթի նախարարությունից ոչ ոք չի զանգահա րում,չի հետաքրքրվում,ինքը անձամբ զանգահարում եւ խոսում է ձեր օգնականի հետ, տեղ յակ պահելով,որ «Հայաստան 1988-1993» Լարայի թիվ3 քառյակի նոտաների իր սեղանի վրա պատրաստ դրված են:Իմ հարցին(հեռախոսով)թե արդյոք նոտաները վերցրեցի՞ն, ԷՄ-ը ասաց,-ոչ,բայց ես նորից կզանգահարեմ:Ես կտրականապես դեմ եղա,որ Միրզոյանը նորից զանգահարի:Անգամ սրանից հետո նախարարությունից(մշ.նախարարությու՞ն է, թե ձեռնարկություն),ոչ ոք «տեղից չշարժվեց)):Իսկ ձեր աշխատակից Կարո Վարդանյանը հայտարարում է,որ «Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը»:Իսկ դուք,տիկին նախարար,նորից գերադասեցիք լռելը:Ինչ անեմ,խնդամ ,թե լամ:
Տիկին նախարար,դուք մի «անհանգստացեք»,որ երկրաշարժի 20 ամյակի միջոցառումնե րին Հայաստանում այդ գործը չհնչեց,«հոգ»չէ,փոխարենը հնչեց Ստոկհոլմում՝ իսրայել յան «ԿԻՆԵՐԵՏ»Քառյակի կատարմամբ,(նախքան այդ էլ՝ Սոֆիայում եւ իսրայելյան յոթ քաղաքներում),մեկ հատուկ համերգ էլ «Շիստա» եկեղեցում՝ Հայ համայնքի համար: Ավելին,նրանք իսկ(«այդ հրեաները»,եւ ոչ իրենց հայ զգացողները),հենց երկրաշարժի 20 ամյակի նախօրեին տեղադրեցին կլիպի ձեւով այդ ստեղծագործությունը համացանցում, համապատասխան ֆոտո նկարներով:Այդ դեռ ոչինչ,մի խումբ «ուրիշ հայեր»էլ ,(միայն «աչքերը մի քիչ շեղ»)2009 ապրիլ 2ին,Ասիական եւ ատլանտիան օվկիանոսի երկրների երաժշտական փառատոնում կկատարեն Նուբար Ասլանյանի«ԲԵՐՔԻ ՏՈՆ»քառաձայն երգչախմբի համար գրված հինգ մասանի Կանտատը:Այդ «անիրավները»հայերեն պիտի երգեն:Բա՞...«խայտառակություն»,բայց դուք մի անհանգստացեք: Կատարողներ կան, թեկուզ հրեաներ,կամ թե կորեացիներ:Գործը՝ գործ լինի...:Դուք գիտեք իմ «դարդը»ձեր պաղ վերաբերմու՞նքն է,ոչ բնավ,իմ դարդը թոռս է,որ ասում է «դե տես պապի,էս էլ քո Հայաստանը,դու էստեղ ավելի շատ պատիվ ունես քան այնտեղ»,կնշանակի «ֆռռիկներդ» պահի քեզ,գնանք Հայաստան ,ի՞նչ անենք...Թոռանս միտքը հայտնեցի Էդ.Միրզոյանին, ասաց,-Նուբար,ասա ճիշտ չի:Ուզում եմ համաձայնվել իմ Հոգեւոր Հոր հետ...
Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ:Հայֆա,Իսրայել: 12.12.08
http://ru.youtube.com/watch?v=TdP92zmRZ_w
N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"
http://www.nairi.do.am/
N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"
In Memory of Victims of Spitak 1988 Earthquake
July 21-29 of 2008, Sweeden , "Kinneret” quartet,
Slide show by Viktor Christosov

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝
ՀՀ Նախագահ պրն.Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ պրն.Տիգրան Սարգսյանին
Սփյուռքի նախարար տիկ.Հրանուշ Հակոբյանին

--------------------------------------------------------------------------------------------------------
ԼՐԱՑՈՒՄ՝
1.Առաջին իսկ պահանջի դեպքում ցույց կտամ էլ.նամակների մի խուրձ:
2.«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Կոնցերտ-Պոեմ Փողի եւ նվագախմբի համար՝նվիրված Ցեղա սպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին:
3.Քաք է անվանում՝ հարցրեք առնվազն Լեւոն Չաուշյանին՝ 53.02.54. կարող եմ էլի անուններ տալ):
4.15.06.07 տարեթվով նշանակված համերգը թոփչյանը ինքնակամ լուծարեց(առանց ինձ եւ մենակատարին տեղյակ պահելու-ՏԳԵՏ,քաղաքական ՏՀԱՍ,բիրդան աղա,մենք կա- րող ենք նրան հրեա փաստաբանի միջոցով դատի տալ:Բայց չենք կարող այդ փսլնքոտի պատճառով Հայաստանի պատվի հարցը հասցնել Ստրասբուրգ...)հետագայում այն պատճառաբանելով Ա.Խաչատուրյանի անվան մրցույթի անցկացումով: ՍՈՒՏ էր: Մրցույթն ավարտվեց հունիսի վեցին:Իմ համերգիս օրը՝ հունիսի 15ին եւ հետո կրկին 22ին եւ29ին ելույթներ ունեցան ԱՄՆից՝ Ա.Տրեդերը եւ Ֆրանսիաից Վ.Մարտիրոսյանը: Ես ձեզ հայտնել եմ:Դուք քերադասեցիք հպարտ լռությունը:Ես՝ ոչ:Աշխարհը պիտի իմանա եւ հասկանա՝ սա մշակ.նախարարություն է,թե ձեռնարկություն:
5. Նաեւ մեկտեղ ԱԳՆ եւ կոմպ.միություն, հիմք՝ ՀՊՖՆ տնօրեն Ռ.Սիրունյանի հայտարա րությունը «Առավոտ» թերթ,15.04.06 :
6.Ստեղծագործությանս հարցով հանձն առավ զբաղվել վարչապետի գրասենյակի աշխա տակից Սաթենիկ Փափազյանը:Ամենայն հավանականությամբ նամակս վարչապետՍՍ-ին՝ տեղ չհասավ...
7.«Բաց նամակ ՀՊՖՆ դիրիժյոր Էդվարդ Թոփչյանին»Ուղարկել եմ իրեն:Նաեւ «ԱԶԳ», «Առավոտ»եւ «Հայոց Աշխարհ»թերթերին: Ուղարկեցի նաեւ ձեզ: Ի միջիայլոց,թոփչյանին առաջարկել էի«այս նամակիս համար ինձ կարող ես դատի տալ»: Բոլորդ նապաստակի պես վախեցաք եւ լռեցիք:Չէ,նապաստակն ավելի համարձակ է:
8.Ես նամակ ուղարկեցի երիտասարդ դիրիժյոր Սերգեյ Սմբատյանին ներկայացնելով նրան իմ համակարգչում եղած Սիփանա քաջերի «ողջ պատմության խրոնոլոգիան»եւ
իմ,«Երիտասարդական նվագախմբի» կատարումից հրաժարումիս պատճառը:Նա իր պատասխան նամակով ինձ լրիվ հասկացել էր:
9. Կ.Վարդանյանի նամակն ստացա 09.12.08 ին,երկրաշարժին նվիրված միջոցառում ներից հետո...
10.Որովհետեւ,այն պարզապես չի ուղարկվել,ուղարկվել է,ինչպես ասացի վերեւում՝ 27.11.08(միայն թե չասեք՝ սա երկրորդ նամակն է,քանզի Իսրայելում կապի միջոցները աշխատում են անխափան,եւ վերջապես,բացի իմ փոստային հասցեից, նախարարութ յունում կան իմ բոլոր հաղորդակցական միջոցների տվյալները՝ հեռախոսներ, ֆաքս, էլ.փոստ,ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵՐ...):
Հ Ա Վ Ե Լ ՈՒ Մ
Որպեսզի դուք չմտածեք,թե միայն ձեր մոտ է «այդպես» ստացվում,ասեմ,երբ 2005ի սկզբին դիմեցի նախարարություն ,առաջարկելով իմ, Մեծ Հայեր Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քրքորյանին նվիրված(լույս տեսած Իսրայելում)«Քելե լաօ,քելե...»Ֆլեյտաի եւ Հոբոյի ՍոնատիսՖրանսիայում Հայաստանյան օրերի կատարման առիթով,փոխ նախարար Գագիկ Գյուրջյանն «հանդիսավոր»(հեռախոսով)ասաց,-Պիտի որոշենք,արտասահմանի հայ կոմպոզիտորները մասնակցեն(հայաստանյան օրեր) թե ոչ:Բա՞:Անհանգստանու՞մ եմ-Ոչ,դրա փոխարեն ունեմ Մեծն Շառլից շնորհակալական նամակ՝ Դեսպան(այն ժամա նակվա)Էդվարդ Նալբանդյանն էր առձեռն հանձնել նոտաներս Վարպետին:Անգամ Շառլին «խաթեր»չարեցին՝ նվիրումով Սոնատը կատարել,Մարդը այնքան ջանք թափեց, որ հայաստանյան օրերը կայանան...:Հա,մինչ այսօր սպասում եմ Գագիկ Գյուրջյանի նամակին:Լռություն:ԽՐՈՆԻ՞Կ Է...
ՀՀ Նախագահի օգնական պրն Վ.Սարգսյան:Խնդրում եմ ներքո գրված նամակս,որ ուղարկված է Նախագահի նամակների բաժին,վերցնել Ձեր հսկողության տակ...Դառը փորձ ունեմ...Հարգանքներով Ն.Ասլանյան:Հայֆա,Իսրայել:11.05.09
------------------------------------------------------------------------------------------------------
Նուբար Ասլանյան                                      ՀՀ Նախագահ Տիար Սերժ Ա. Սարգսյան
Փող.Պեեր 28, բն.9                                    Հայաստանի Հանրապետություն,
Հայֆա 32492,Իսրայել: ք.Երեւան,
Հեռ-հ/տիպ +(972)772011133
Բջջ.+(972)524797027
Էլ.փոստ՝
noubar@012.net.il
ՀՀ Նախագահ Տիար Սերժ Ա. Սարգսյան  Բարեւ Ձեզ:
Մտավախությունս,որ հերթական նամակս նորից պիտի արժանանա«Նամակ ռուսաց թագավորին»բախտին՝ մտատանջում է ինձ, քանզի լռության են մատնվել մասնավորա պես իմ՝ Ձեզ հղված 22.07.07 եւ 12.12.08 նամակները:Ուստի,կուզեմ ինքս ինձ վստա հեցնել,որ «այս մեկի»մասին գոնե Ձեզ տեղյակ կպահեն:Ես հոգնել եմ «գնդակոծելուց» Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների դռները՝ «ՕԳՆԻՐ ԻՆՁ ՄԱՐԻԱՄ»...
...24ապրիլ 2005-թվին ավարտեցի Փողի եւ նվագախմբի համար գրված,Ցեղասպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ ծնողներիս հիշատակին նվիրված «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» 27 րոպե տեւողությամբ ստեղծագործությունս: Կոմպոզիտորների միության,ԱԳ. եւ Մշա կույթի նախարարությունների համատեղ աջակցությամբ ստեղծագործությունս առա ջարկվեց կատարելու ՀՊՖՆ-ին՝ հիմք,15.04.06 «Առավոտ»թերթում ՀՊՖՆ-ի տնօրեն Ռ.Սի րունյանի հայտարարությունը:
12.05.06-ին ՀՊՖՆ ի խմբագիր Լիլիթ Պողոսյանը ուղարկած էլ.նամակով ինձ տեղեկա ցրեց,որ համերգս կկայանա 2007 թվի հունիսի 15ին եւ մանրամասն գրված էր իմ եւ ստեղծագործության մենակատար որդուս Երեւան ժամանման եւ փորձերի օրերը (հետա գայում Թոփչյանը ասեց,-ես իմ էդ նամակը ով ա գրել՝ սա լուծարումից հետո՝ իմ հեռա խոսի ահազանգին):Մեր ուրախությանը չափ չկար:Ոգեւորված,մեկական Պարտիտուր նվիրեցի եւ սիմվոլիկ հրավիրեցի ստեղծագործությանս կատարմանը Իսրայելի Քնեսեթի այն պատգամավորներին,որոնք 2005 ապրիլ24ին ծաղկեպսակներ էին դրել Հուշահամա լիրում...(Մեկական Պարտիտուր էլ պատվիրված փոստով՝ RR922 634954 IL 21.06.2005` Ձեր անունով ուղարկեցի Երեւան՝ Ձեզ(ի նշան շնորհակալության՝ Երուսաղեմում ինձ հանձնած անձնագրի) եւ Նախագահ Ռ.Քոչարյանին: Պատգամավորներից ստացա շնոր հակալանքի հուզիչ նամակներ:Ձեր գրասենյակը լուռ էր,նաեւ՝ Ռ.Քոչարյանի)...:
...ՀՊՖՆ-ի դիրիժյոր Էդվարդ Թոփչյանը առանց մեզ տեղյակ պահելու,(իսկ մենք արդեն պատվիրել էինք ինքնաթիռի տոմսերը),լուծարեց Սիփանա Քաջերի կատարումը:Այդ մասին մենք իմացանք 06.04.07 ,իմ հերթական չորրորդ նամակից հետո(նախորդ երեքին չպատասխանեցին):Նամակներիս նպատակը համերգի հետ կապված որոշ տեխնիկա կան հարցերի պարզաբանում լուծումներն էին:ՀՊՖՆ տնօրինությունը ստեղծագործութ յանս չկատարումը կապել էր Ա.Խաչատրյանի անվ.մրցույթի անցկացման հետ կապված նվագախմբի եւ դահլիճի զբաղվածությամբ:Իմ ստուգումներից պարզվեց՝ մրցույթը ավարտվել էր հունիսի 6ին,իմ համերգի օրը՝ հունիսի 15ի վրա, եւ սրան գումարած, ամսի 22 եւ 29ին նվագախմբի հետ ելույթներ ունեցան ԱՄՆից հրավիրված Ա.Տրեգերը եւ Ֆրան սիայից՝ Վ.Մարտիրոսյանը:Առկա էր ՄԵԾ ՍՈՒՏԸ եւ իհարկե անպատժելիության մեջ մեծ ինքնավստահությունը...Ես բողոքի նամակներ գրեցի՝ Մշակույթի ,ԱԳ. նախարարութ յուն,Կոմպ.միություն:Չստանալով պատասխաններ ուղարկեցի բաց նամակներ «ԱԶԳ», «Առավոտ»,«Հայոց Աշխարհ»թերթերին եւ անձամբ Թոփչյանին:Բոլորի կեցվածքը հպարտ, արհամարական լռությունն էր:Մեր ընտանիքը հասկացավ,որ մենք այլեւս օտար ենք...
22.07.07.Ձեզ հղած նամակի հետքերով Ձեր գրասենյակի աշխատակից տիկ.Ս.Փա
փազյանի միջնորդությունից հետո,(շնորհակալ եմ),ստեղծագործությանս կատարումը հանձնվեց երկրորդ դիրիժյոր Ռ.Ասատրյանին:Գործին հետեւում էր մշակույթի նախա րարը:Կազմված էր համերգի ծրագիրը՝ Միրզոյան,Աճեմյան,Ասլանյան:Մնում էր ճշտել օրը՝ հունիս 20 կամ 27(հունիս18ին դառնում էի 65տարեկան):Իմ եւ դիրիժյորի միջեւ կար ստեղծագործական կապ(հեռախոսով):Ամեն ինչ գնում էր դեպի «պայծառ ապագա»:
Կատարման օրերը մոտենում էին՝ նորից տեխնիկ-կազմակերպչական հարցերի միտու մով մի քանի անպատասխան նամակ ՀՊՖՆ տնօրինությանը եւ վերջապես պատաս խան:Պատմությունը կրկնվեց՝ այս անգամ արդեն «շչեդրինյան օրեր»ի կապակցությամբ իմ ստեղծագործությունը վերցվեց երկրորդ դիրիժյոր Ռ.Ասատրյանից եւ մշակույթի նա խարարից ստացածս նամակի համաձայն ես պիտի կապվեի Երիտասարդական նվագա խմբի դիրիժյորի հետ:Այս որոշումը,ըստ ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանի,որոշել են ինքը,Թոփչյանը եւ նախարարը համատեղ:Ուշադրություն՝ շչեդրինյան օրերն ավարտվե ցին հունիսի 14-ին:Իմ համերգը նախատեսված էր 20 կամ 27ին... :Իհարկե վշտացա, բայց չզարմացա,քանզի 22.07.07Ձեզ հղած իմ նամակիս մեջ խնդրել էի,որ «այսուհետ Թոփչյա նի ձեռքերը չդիպչեն իմ նոտաներին,քանզի ես չեմ կարող սեխմել նրա ձեռքը՝ կատարու մից հետո բեմի վրա:Այս մասին բաց նամակով նաեւ տեղյակ էի պահել Թոփչյանին:Դե նա էլ ասեց իր «տղամարդու խոսքը»՝նախարարի համաձայնությամբ:Իսկ դիրիժյոր ՌԱ-ը գտավ,որ այդ ապտակը իրեն էր վերաբերվում:Ես հանգստացրեցի նրան,եւ բացատրա կան նամակով կապվեցի երիտասարդականի դիրիժյոր Ս.Սմբատյանի հետ:Շնորհակալ եմ՝ ամեն ինչ հասկացել էր եւ ըմբռնել...
Հարգելի Նախագահ.ես գոռոզ անձ չեմ եւ չեմ տառապում մեծամտությամբ:Բայց պատ վիս համար կանգնել՝ կարող եմ:Ես մեծ սիրով կնդունեյի երիտասարդական նվագախմբի առաջարկը,եթե իհարկե այս տարբերակն ինձ առաջարկվեր հենց սկզբից,բայց ոչ երկու տարի «քթիցս քարշ տալուց հետո»...
...Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության 95 տարին,իսկ մինչ այդ այս մարտի 29ին պիտի Իսրայելը ներկայացնեմ(ես մեղավոր չեմ՝վկա է Աստված) Հարավային Կորեայում՝ Ասիական շրջանի 12 երկրների երաժշտական փառատոնում իմ,
Սեյրան Հովա կիմյանի տեքստով գրված «Բերքի Տոն»Կանտատով:Կատարող՝ Լեհաստանի Ռադիոյի Երգչախումբ:
Պիտի կատարեն հայերեն...լեհերը...
Անցած տարի նորից Իսրայելը ներկայացրի այս անգամ Ստոկհոլմում,բայց զուգահեռ կարողացա մեկ հատուկ համերգ՝ տեղի հայ համայնքի համար:Կատարվեց «Հայաստան 1988-1993»թիվ 3 Լարային քառյակս:Հրեաներն էին կատարում...
Հարգելի Նախագահ.եթե այս նամակի մասին գոնե Ձեզ տեղյակ պահեն,ապա կուզեմ հուսալ,որ հաջորդ տարի ֆիլհարմոնիկ դահլիճում «Սիփանա Քաջերի»ՀՊՖՆ կատար ման առիթով «իրար հետ կհանդիպենք»...Աշխարհում հայ ուրիշ, տաղանդավոր դիրի ժյորներ շատ կան:Հենց Իսրայելում:Ես Ձեզ հրավիրում եմ:
Իմ ստեղծագործական գործունեության մասին բավական է համացանցում գրել Noubar Aslanyan,կամ նույնը ռուսերեն եւ մտնել նաեւ Իսրայելի կոմպ. միության կայքը:
Խորին հարգանքով եւ հավատով՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:05.03.09.

Category: My Letters | Added by: Nairi (29.11.10)
Views: 2645 | Comments: 6 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
Հարգելի ընթերցող:Կարդացեք վերեւի նամակը:Ուռա:Հրանուշ Հակոբյանի նախարարության կողմից իմ նամակը փոխանցվել է Մշակույթի նախարարին:Պատասխան նամակով«մշակույթցիները»վարպետորեն խուսափելով«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»-ի հարցից,կենտրոնացել են իմ,թիվ 3,«Հայաստան 1988-1993»Լարային քառյակի վրա:Պարզաբանեմ.նախ հիշենք հետեւյալ պատմությունը՝ Ուսանողը պիտի քննությանը պատմի լվի(լու),նրա ծագման «դերի եւ նշանակության»մասին.եւ սկսում է՝ Լուն միջատ է:Նա լինում է տարբեր տեղերում:Նաեւ ոչխարի վրա:Ոչխարը ընտանի կենդանի է.նա տալիս է մեզ բուրդ,միս......եւ մի ամբողջ «դիսերտացիա»ոչխարի մասին,«մոռանալով»,որ իր քննա կան բուն թեման լուն է(եւ ոչ ոչխարը):Վերադառնանք մշակույթի նախարարին՝«մոռանալով»,որ իմ,Հրանուշ Հակոբյանին հղած,մշակույթի նախարարությանը փոխանցած թեման ՄԻՄԻԱՅՆ «Սիփանա քաջերն»են,թոփչյանի միահեծանությունը,ՀՊՖՆ-ի տնօրինության ստերը,եւ անտարակույս մշակույթի նախարարություն լուռ համաձայնությունը,քանզի չեն պատասխանում իմ բողոք նամակներին մի կողմից,եւ չեն պատժում թոփչյանին մյուս կողմից(երեւի խեղճերի ուժը չի պատում թոփչյան աղայի վրա):Հիմա պարզեմ մշակույթի նախարարության
«արդարացումը»իմ թիվ 3 լարային քառյակի մասին՝Նկատի ունենալով,որ 2008թվին պիտի նշվեր կործանարար երկրաշարժի 20 ամյակը, նամակով դիմեցի ՀՀ վարչապետին,հորդորելով նրան,որ ոգեկոչի մշակույթի նախարարությանը երկրաշարժին նվիրված միջոցառումների ժամանակ ընդգրկել նաեւ իմ Լարային քառյակի կատարումը,քանզի այն նվիրված է Երկրաշարժին եւ իմ Հոգեւոր Հայր Էդվարդ Միրզոյանին: Նամակիս մեջ հատուկ նշված էր՝ ՆՈՏԱՆԵՐԸ ԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՒ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՄՈՏ:Կեցցե մշակ.նախարարության ներկայացուցիչը՝ դիմում է Կոմպոզիտորների միություն,սակայն թիվ 3-ի փոխարեն ուզում է թիվ 4 լարային քառյակը:Կոմպ.միության պատասխանատու քարտուղար Դմիտրի Առաքելյանն էլ ասում է,որ թիվ 4 լարային քառյակի նոտաները տարված է Ամերիկա:Քանի որ բնավորությունով անհանգիստ եւ հետեւողական եմ,զանգահարեցի միություն,իմացա զավեշտային պատմութ յունը,զանգահարեցի մշակ. նախարարություն,ասացի,որ նոտաները կան նաեւ Էդ.Միրզոյանի մոտ,զանգահարեցի Էդ.Միրզոյանին, խնդրեցի պատրաստել նոտաները,ասաց,-դնում եմ սեղանի վրա,կուզե՞ս զանգահարեմ նախարարություն,թող գան վերցնեն,ասացի-ոչ,թող իրենք զանգահարեն,(ՄԵԾԸ չպիտի զանգահարի,ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ է),արդեն գիտեն,թող աշխատել սովորեն:Եւ երբ Լարային քառյակիս կատարումը նույնպես «գնաց»Սիփանա քաջերի ճանապարհով,մշակ. նախ.աշխատակից Արմինե Ղազարյանը խոստովանվում է Էդվարդ Միրզոյանին,որ,-թյուրիմացություն է եղել,եւ որ անպայման կհետեւեն,որ այդ գործը(թիվ 3 քառյակս)կատարի Ա.Խաչատրյանի անվան քառյակը:Ընթերցող ջան.դու էլ իմ պես հույսով մնա...մինչ այսօր եւ կարծում եմ հարհավետ:Այսքանից հետո փոխանակ մշակույթի նախարարությունը խոստովանվի իր անփոթությունը, այս անգամ արդեն առ թիվ 3 Լարային քառյակիս,փոխարենը վրաս«գործ է բացում», թե նոտաները չեն ստացել:Իսկ կարեւոր,Սիփանա քաջերի մասին ոչ մի խոսք:Այսինքն Լուն թողած գնացին ոչխարի թեմաներով,չնայած սա էլ էր պրովակացիա,չկար ոչ մի ճշմարտություն:Հուսահատ նորից սկսեցի նամակներ գրել ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ(նայիր վերեւի նամակները, ներառյալ ՀՀ վարչապետ ու Նախագահ):Է,ով պիտի հանձնի կամ զեկուցի նրանց իմ«փիսիկի գանգատը»:Տեղի մարդուն(հայաստանցուն)շան տեղ չեն դնում,իմ ցավերո՞վ պիտի տառապեն:Իսկ առայժմ տառապում եմ ես,մտքումս իհարկե հայհոյում նրանց բաժին,կրկնում եմ՝ ՆՐԱՆՑ ԲԱԺԻՆ Հայաստանը... իմը ուրիշ է...

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Letters [8]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz