Tuesday, 23.04.24, 08:23
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Poetry » To My GrandChildren

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ՝ ԹՈՌՆԻԿՆԵՐԻՍ - ՆՈՒԲԱՐԻԿԻՆ
ԼՈՒՅՍ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
 
Մեր տան մեջին կա նորություն՝
«Լույս է տեսել»Նուբարիկը,
Ողջ Աշխարհին hույս հայտնություն,
Իմ անուշիկ լավ բալիկը:
Դե ուրեմն պապ եմ արդեն,
Ու ինձ պիտի «խելոք»պահեմ,
Նստեմ տանը՝ ոչ «դես»,ոչ «դեն»,
Իմ թոռնիկին պիտ ծառայեմ:
21.09 1993՝ Մոսկվա-1994՝ Հայֆա
 
ԹՈՌՆԻԿԻՍ
 
Ես Նուբար, դու` Նուբար,
Ես խելոք եմ, իսկ դու չար,
Ես բոյով եմ, դու՝ կոլոտ,
Մաքուր եմ ես, դու՝մրոտ,
Ես պապիկ եմ, դու՝ կապիկ,
Դու տատ ունես, ես...ԿՆԻ՛Կ…
06.02.1994 Հայֆա
 
 
ԿԱՏԱԿ
 
Քեզ ի՞նչ եմ արել՝
Ինձ դարձրիր պապիկ,
Այ շուն-շան որդի,
Այ դու չար կապիկ,
Տատիկդ՝ թառլան
Բա ինձ չե՞ն ասի՝
Էս նման «տատուն»՝
Պապիկ …չի սազի…
07.02.1994 Հայֆա
 
 
ՆՈՒԲԱՐԻԿԻՍ
 
Այս վերջերս,պիտի ասեմ,
Շատ ես դարձել չարաճճի,
Ինչ էլ ասենք,ինչ էլ չանենք՝
Հեչ քո փոքր «տանձին» էլ չի
«Բալագան»ես սարքում տան մեջ,
Կամ թե գոռում,հանց վայրենի,
Այ՜ տնաշեն,գեթ մեկումեջ
Մեզ հանգիստ տուր՝ Մարդ ենք ,էլի՜…
1999 Հայֆա :
 
 
«ԱՔԼՈՐ» ՆՈՒԲԱՐԻԿԻՆ
 
Դու ծնվեցիր այն տարին,
Երբ ձայն տվին Աքլորին
-Աքլոր,աքլոր,ի՞նչ կուզես,
-Կուզեմ տիրել աշխարհին!:
Այ քեզ զարմանք-հենց այդպես
Աշխարհն ինչպե՞ս կտիրես,
Մի մոտ արի,քեզ ցույց տուր,
Տեսնենք ո՞վ ես,այ փետուր:
Ու մոտ եկավ Աքլորը՝
«Աշխատել» էր ողջ օրը,
(Հավանոցում «գործ»ուներ,
Կյանքի բովից,«փորձ» ուներ),
Բայց եկ նյութից չշեղվենք,
Հավանոցից գործ չունենք...
Հա,մոտ եկավ,ի՞նչ նազանք,
Աչքերի մեջ հազար կյանք,
Հայացք ուներ նազանի,
(Ո՞վ կարող է տազ անի),
Կատար ուներ ալ կարմիր,
Կեցվածքն էլ՝ վրադիր:
Մի վիզ ուներ՝ ձիգ,երկար,
Թե դրել ես,արի տար:
Տեսքին ո՞վ կդիմանա՝
Երկնից իջաց մանանա...
Քեզնից անկախ լուռ նայում
Զմայլվում ես ու խորհում՝
Շատ լավ բան է Աքլորը
Թող բերի մեզ իր նորը՝
Հույս ու եռանդ,հավատք,սեր,
Թող լույս լինի կյանքը մեր:
Որ գովքն անենք Աքլորի,
Հարգենք միմյանց նորովի,
Կյանքը կարճ է՝ իմանանք,
Գուցե շատ չդիմանանք...
21.09.2004,Հայֆա:
 
 
ԴԵՌ ՀՈՒՅՍ ԿԱ...
 
Ճիշտ է, դարձել եմ պապիկ,
Այն էլ ուրախ,երջանիկ,
Բայց մյուս կողմից՝ արի տես
Պիտի քնեմ պապու պես՝
Տատիկի հետ մինչեւ լույս,
Չ՜է...չկարծեք առանց հույս!:
15.06.2005,Հայֆա:
 
 
ԱՍՏՎԱԾ ՇՆՈՐՀ ԱՆԻ
 
Ես պապիկ եմ երջանիկ,
Ունեմ երկու ժիր թոռնիկ:
Մեկը՝ Նուբար՝ Հայրենի,
Մյուսը՝Դավիթ՝ Սասունցի:
Մեծանում են օրե-օր,
Հասակ առնում՝ հանց բարդի,
Աստվա՛ծ,արա մեզ շնորհ՝
Մեծանան առանց դարդի...
2005 Հայֆա
 
ՈՎ ՊԻՏԻ ԱՆԻ ՏԻՏԻԿ
 
 Իմ տիկինը տատ է դարձել
Ես էլ, անկախ ինձնից՝ պապիկ
Ընտանիքում հարց է բացվել,
Ով պիտի շատ անի տիտիկ:
Տիկինս թե,-ե՝ս եմ տատը,
(Այս ընթացքում՝«քորում թաթը»)
Բնական է,ին՜ձ պիտ լսեք,
Չէ որ կին եմ,այ,կտեսնե՜ք:
Բայց արի տես,ինձ էլ թվաց,
Ես էլ պապ եմ,այն էլ՝ հարգված,
Ինչո՞ւ պիտի տիտիկ անեմ,
Նամանավանդ , որ ակտիվ եմ...
Այսպես մի քիչ «առանք,տվինք»,
Ու թոռներիս մեջտեղ բերինք,
Դե նրանք էլ իրենց հերթին,
Իբր թե մեզ խորհուրդ տվին՝
- Սա ինչ հարց է ,չենք հասկանում
Այսքան երկար ինչ եք քննում,
Այ տատ,այ պապ,էլ ցավ չունեք՞
Հերթով պիտի տիտիկ անեք: Բա!!!...
16.11.06 Հայֆա

 
Category: To My GrandChildren | Added by: Nairi (12.05.10)
Views: 2055 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Lyrics [5]
To My GrandChildren [3]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz