Saturday, 20.04.24, 00:45
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Letters » My Letters

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 3
Նուբար Ասլանյան                                   ՀՀ վարչապետ պրն.Սերժ Ա. Սարգսյան
Փող.Պեեր 28, բն.9                                 Հայաստանի Հանրապետություն,
Հայֆա 32492,Իսրայել                           ք.Երեւան, Հանրապետության հրապարակ,
Հեռ-հ/տիպ +(972)772011133           Կառավարական տուն 1
Էլ.փոստ՝
noubar@012.net.il

«Լույս կպոռանք՝ խավարը կձգտենք,առաջադիմություն կպոռանք՝ ետ,ետ կվազենք- Հ.Պ»,
«Ուրիշից ցեղասպանության ընդունում կպահանջենք՝ ինքներս կուրանանք-Ն.Ա.»,
«Ասոնք մեծ Պստիկություններ են-Հ.Պ.»
Հարգելի վարչապետ պրն.Սերժ Սարգսյան,որդին Ազատի
 
Խոստովանվեմ,որ երբեք Ձեզ չէի դիմի եթե մտավորական խավից չլինեյիք,(«թեկուզ» եւ երեկոյան՝ ինչպես սիրում են բարբաչել ոմանք-ես իմ ուսման 22 տարիներից միայն յոթն եմ «տիտիկ» արել), քանզի հարցը լուրջ է,շատ լուրջ,(ես կարծում եմ),եւ այս լրջությունն է պատճառը,որ գտնում եմ՝պետք է դիմել Ձեզ եւ միայն Ձեզ:Իսկ թե նամակիս ընթերցումից հետո կգտնեք,որ այլոք նույնպես կարող են տեղյակ լինել բովանդակությանը,ապա՝ Ձեր հայեցողությամբ,միայն թե...Թուրքիայում չիմանան...ամոթ է:Որպեսզի ուղերձիս ընթեր ցումը Ձեզ ձանձրույթ չպատճառի,միանգամից ասեմ,որ ոչինչ նյութական չեմ խնդրելու, (չէ, ունեւոր չեմ), ոչ հող,ոչ տուն ոչ էլ ...գերեզման, (չնայած շատ կուզեյի ծնողներիս մոտ «պառկել»...օրերս մոտենում են...):
...Հարգելի վարչապետ:24 ապրիլի 2005 ին ավարտեցի Փողի եւ սիմֆ.նվագախմբի համար գրված «Սիփանա Քաջեր»Կոնցերտ-պոեմը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90 ամյա կին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին,(արձագանքել է «ԱԶԳ»ը): Նույն թվի աշնան սկզբին ՀՀ մշակույթի նախարարությունը՝Կոմպոզիտորների միության, (ես միության անդամ եմ),եւ Ա.Գ. նախարարության ,(Գ.Ղարիբջանյան),հետ մեկտեղ, ներ- դիր Էդվարդ Միրզոյանի հեղինակավոր մասնագիտական կարծիքով՝ (ծանոթացել էր պարտիտուրի հետ եւ լսել համակարգչից արտատպած ձայնագրությունը),կատարման երաշխավորությամբ, պարտիտուրը գործիքային ձայներով հանձնել էր ՀՊՖՆ դիրիժյոր Էդ.Թոփչյանին:Այս առումով ուշագրավ է 15.04.06 ին «Առավոտ» թերթի թղթակից Ս.Դանիելյանի հարցին՝ ՀՊՖՆ ի նախկին Տնօրեն Ռ.Սիրունյանի պատասխանը՝«Այդ հարցով («Սիփանա քաջերի»՝Ն.Ա).մշակույթի նախարարություն է դիմել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ իսրայելահայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հիշյալ գործը կատարելու խնդրանքով:Այն,մենք կարող ենք Ֆիլհարմոնիկի ծրագրում ընդգրկել միայն 2007-ին»տեղեկացրեց Ռ.Սիրունյանը: 12.05.06ին ՀՊՖՆ ի խմբագիր Լիլիթ Պողոսյանը, (այն էլ իմ հի- շեցման նամակից հետո),ուղարկած էլ.նամակով ինձ տեղեկացրեց,որ համերգս կկայա- նա 2007 թվի հունիսին,(եթե «քթածակ» ունենային,կնշանակեյին ապրիլին-ինչեւէ), եւ խըն դրված էր հայտնել կոնկրետ օրը՝ իմ ցանկությամբ,նաեւ պայմանով ,որ այն, (օրը),անպայ ման լինի ուրբաթ,(այն ներկայացնում եմ Ձեզ,(թիվ 1,2),կարող եմ նաեւ ամբողջովին ու- ղարկել բնօրինակ էլ.նամակը,որը համակարգչիս մեջ է): Շնորհակալությունս հայտնելով, խնդրեցի համերգի օրը՝ հունիսի 15ը ,եւ 16.05.06 ին նույն Լ.Պողոսյանից ստացածս էլ.փոս տով(ներկայացնում եմ՝ թիվ 3)տեղեկացա,որ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է համերգի օրը՝15.06. 2007, մենակատար Արմեն Ասլանյան՝ (որդիս,փողհար, Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի շրջանավարտ), Երեւանում պիտ լինենք հունիսի 11ին ՝ փորձերի համար,համերգը՝ 15ին: Առաջ անցնելով ասեմ,որ հետո,06.04.07ին երբ, արդեն մերժված,դիրիժյոր Թոփչյանին հե ռախոսով հիշեցրեցի16.05.06 համերգը հաստատող նամակի,(նաեւ ուղարկեցի,որ տեսնի, հիշի), մասին, որը փաստորեն պաշտոնական փաստաթուղթ է դիրիժյորի եւ հեղինակի միջեւ,ասաց,-«ես իմ ով ա գրել» (նամակը)???: Ինչեւէ...շարունակեմ՝ Անմիջապես զանգա հարեցի Երեւան բանավոր շնորհակալությունս հայտնելու,նաեւ հիշեցրի,որ նոտաները իրենց մոտ են եւ պատասխանեցի Լ.Պողոսյանին հուզող տեխնիկ բնույթի հարցերին:
Հարգելի վարչապետ.վստահ եմ,որ հասկանում եք՝ սկսեցի հաշվել օրերը,ե՞րբ կմոտենա հունիսի 15ը,ես ՊԱՐՏՔ ունեի տալու Թուրքիային:Երկու ամիս հետո Լիբանյան խայտա- ռակ երկրոդ պատերազմ,մենք հրաշքով փրկվեցինք,(Աստծու կամքն էր),հետո ամեն օր նայում էի ինտերնետ ՝ ՀՊՖՆի կայքէջ՝ ծրագրի ընթերցման համար:Ինտերնետում ոչինչ չգտնելով,(կար միայն տվայլ ամսյա ծրագիրը),15.03.07 եւ նույնը 28.03.07ին դիրիժյորին հիշեցրի համերգիս մասին(թիվ 4):Երկու դեպքում էլ մնացի անպատասխան: 06.04.06 ին անհանգստացած նոր նամակ ուղարկեցի,(թիվ 5),եւ ստացա այս պատասխանը՝(թիվ 6): Ես շնորհակալ եմ Աստծուն,որ ուժ տվեց ինձ՝դիմակայելու,չխելագարվելու համար,քան զի նախ՝ նամակը ոտքից գլուխ կեղծ է(մեղմ խոսեմ),քանի որ այնտեղ նշված խաչատուր- յանական մրցույթը պիտ ավարտվեր,(եւ ավարտվեց,ես քաջատեղյակ եմ),հունիսի 6ին: Ավելին, հունիսի 15ին, իմ համերգի օրը,տեղի ունեցավ Վան Մարդիրոի,(Հայաստանի համար ՝Վահան Մարտիրոսյան),ելույթը Էդ.Թոփչյանի«Սերենադ»կամերային նվագա- խմբի հետ, նաեւ կատարվեցին Ստրավինսկի, Շոստակովիչ,Չայկովսկի,(խոնարհվում եմ հեղինակների առջեւ,բայց ո՞րն է իմ մեղքը):Ավելին, նորից եղավ համերգ՝ հունիսի 22ին, հետո նաեւ՝ 29ին:Կուզեմ ասել, խաչատրյանական մրցույթը պատրվակ էր ծածկելու նենգ դիմակը:Եթե անգամ մեր հանճարեղ Խաչատուրյանի անվան մրցույթը տեւեր մինչ հունի սի վերջը՝ հարց՝ ո՞վ էր տվել ինքնիշխան «իշխանիկին» միակողմանի լուծարել տարուց ավել նշանակված եւ հաստատված ծրագիրը՝ այն էլ,(չեմ ուզում բարձր խոսքեր ասել), նվիրված Ցեղասպանության 90 ամյակին: Ես երեք էջանոց նամակով,փաստերի ներքո «շան ջարդ» (կոռեկտ),տվեցի նորաթուխ դիրիժյորին,որից հետո ստացա այս նամակը՝ (թիվ 7):Այս պատասխանը՝(7), լրիվ համապատասխան է ժողովրդի ասած՝ «գրի սառույցի վրա»եւ կուզեմ հուսալ ,որ ինձ հետ համամիտ եք:Արժե մեջ բերել մի երկու«պատառիկ» մեր հեռախոսազրույցից), մեկն արդեն մեջբերել եմ՝(«եսիմ ով ա գրել»),մյուսը՝փաստերիս ճնշման տակ ասաց,- պարտիտուրան ուղարկի կնայենք,(ջուր!),ասում եմ,-պարտիտու- րան ձայներով հանդերձ ձեզ հանձնել է Մշակույթի նախարարությունը 1,5 տարի առաջ, պատասխանում է բավական ցինիկ ձեւով,-«ես տարեկան 200 նամակ եմ ստանում կուլտուրայի նախարարից»: Եկանք,հասանք!Համաձայնվեք խնդրում եմ, որ ասել կուզե՝ ԹՔԱԾ՝ «Նաջարյանի ասածը ինձ համար օրենք չի» (Ոսկե ցլիկ):Թքած նաեւ Ա.Գ.Ն.ի վրա,Կոմպոզիտորների միության եւ Էդ.Միրզոյանի,(իսկ Նուբար Ասլանյանը ընդամենը մի լքող է):Իսկ հայտնի՞ է արդյոք Ձեզ,պրն վարչապետ, նրա մոտեցումը հայ կոմպոզիտոր ներին՝ներառյալ Խաչատուրյան:Չեմ ասի այն բառը,որի համարժեքն են հայ կոմպոզիտոր ները(ըստ Թոփչյանի), միայն կասեմ,որ այն, (բառը), երեք տառից է բաղկացած եւ «փիս» հոտ ունի, (ներողություն): Մերկախոս չերեւալուս համար հարցրեք Լ.Չաուշյանին, Վ.Բա բայանին,(7սիմֆոնիայի հեղինակ), Ռ.Սարգսյանին.Անցած տարի «բիրդան աղա» դիրի- ժյորը մերժեց Ա.Ղարաբեկյանին տալ լիտավրները,երբ վերջինս ուզեց կատարել Էդ.Միր- զոյանի համաշխարհային համբավ ունեցող Սիմֆոնիան՝ նրա 85 ամյակի առթիվ: Ժողո- վուրդն ասում է՝ «տիրոջը խաթեր են անում ՝շանը քարով չեն խփում»,բայց սա,իհարկե , է ասված է խելացի մարդու համար...լավ,հարգելի վարչապետ «էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»(նորից «Ոսկե ցլիկ»)՝ Հայստանում մեկը չկա՞,որ համարձակվի ասել «Թա գավորը մերկ է» ու «տեղը դնի» ինքնիշխան իշխանիկին:Ես համոզված եմ,որ ամեն բան չէ,որ Դուք գիտեք, կամ Ձեզ ասում են,(գիտեմ, դեռ նոր եք «մտնում» գործի մեջ):
...Հարգելի վարչապետ.վստահ եմ,տեղյակ եք «հրեական փաստաբանական դպրոցի»մա սին: Ես Իսրայելի քաղաքացի եմ,(այդպես ստացվեց՝ ինչու՞-շատ լավ գիտեք),ես ունեմ բոլոր փաստերը Է.Թոփչյանին դատի տալու համար՝ վճարելու իմ եւ մենակատարի,(որ- դուս),նյութական եւ բարոյական վնասները,(այստեղ,այդ գործի մեջ «գայլ» են):Գիտեմ նաեւ,Հայաստանում դատը պիտի տանուլ տանք,(ես ամեն օր 1-2ժամ թերթեր եմ կար- դում եւ գիտեմ«հայաստանյան անցուդարձը՝ խնդրում եմ չվիրավորվեք):Վստահ եմ նաեւ, որ հրեա փաստաբանը պիտ հասնի մինչ Եւրոպա՝ միջազգային դատարան՝ շահ կա: Բայց... Ստալինն ասաց՝ «я солдата на фельдмаршала не меняю»: Ես քաղաքական տհասի պատճառով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԻՎԸ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՆԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ: Ծնողներս ,որ ար- դեն 50 տարի է չկան,ինձ կանիծեն գերեզմանից,մյուս կողմից՝ դաստիարակությունս էլ «այն չէ»,(հարցրեք Արթուր Բաղդասարյանից-գիտեմ ՝ընդիմադիր ,-հարցրեք Ձեր կուսակ ցության անդամ Մարտին Սարգսյանից, էդ.Միրզոյանից,Ավստրիա,Լիտվա,Ռուսաստան
Դեսպաններ,Իսրայելի Նախագահն է հրավիրել ինձ Ռ.Քոչարյանի պատվին տված ճաշկե րույթին,վերջապես Երուսաղեմում պատիվ ունեցա մի երկու խոսք փոխանակել Ձեզ հետ.այն երեկո Դուք ինձ հայկական անձնագիր շնորհեցիք,ես Ձեզ պատմեցի գերմանա- կան հեռուստատեսության հաղորդման մասին,թե ինչպես է ղարաբաղյան բանակը քայ- լում իմ երաժշտության տակ:Իսկ ղարաբաղյան «գործունեությանս» մասին կարող եմ ժա մերով պատմել,այս ինչ էլ որ ասացի ՝ մեծ ամոթով եմ պատմում,քանզի գիտեմ՝ անհա- մեստ է,բայց վերքս է խորը,եւ,ումի՞ց,ինչի համար...Ախր նրա հնձածը «խոտ»է, շատ էլ,որ ՀՊՖՆ ի դիրիժյոր է նշանակված...ներողություն,բայց«այս գործում»ես ավելի եմ բանիմաց:
Ես չեմ կարող դառնալ «հայկական Աքչամ,կամ Փամուկ»,իսկ նորելուկ դիրիժյորին ՝ դար ձնեմ «թուրքական Դինք»,քանզի վստահ եմ,որ Թոփչյանի անունը ,որպես ցեղասպանութ յանը նվիրված ստեղծագործության տապալող՝ պիտի թնդա Թուրքիայով մեկ,եւ ոչ միայն:
Հարգելի վարչապետ.հենց սկզբից ասացի,որ ոչինչ չեմ խնդրելու, (չէ, գոռոզ չեմ, ուրիշ առիթ կլինի, կխնդրեմ),եւ ահա թե ինչ եմ առաջարկում՝ նախ կտրականապես դեմ եմ,որ այսքանից հետո թոփչյանի ձեռքերը դիպչեն իմ ստեղծագործությանը՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ!!!
Ես չեմ կարող կատարումից հետո սխմել նրա ձեռքը բեմի վրա... Եթե Դուք համաձայն եք,
եւ եթե իմ ստեղծագործության կատարումը կարող է փոքր ինչ ավելացնել եւ հզորացնել հայոց արդարացի պահանջը,ապա աշխարհում կան «ուրիշ դիրիժյորներ»նույնպես, մաս- նավորապես՝ տաղանդափայլ Ջորջ Փահլիվանյան(տարին մեկ անգամ հանդիպում ենք Հայֆայում՝ հյուրախաղով,աշխարհահռչակ Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ),Վահագն Պապյան՝ (Իսրայելից,ՀՊՖՆի նախկին գեղ.ղեկավար),Ռիչարդ Ասլանյան՝(Ա.Մ.Ն.վերջերս Երեւանում ղեկավարեց «ՆՈՐՄԱ»օպերայի կատարումը),Պետեր Ունջյան՝( Կանադա՝ Տո րոնտոյի նվագ.գեղ.ղեկավար),եթե առողջությունը ների,ապա՝ Հանճարեղ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ ,աշխարհահռչակ Յուրի Տեմիրկանովի շրջանավարտ,իսրայելցի դիրիժյոր Լեոնտի Վոլֆ(կարծում եմ հասկանում եք՝ ինչ քաղաքական արձագանք կունենա՝ հաշվի առնելով Իսրայել-Թուրքիա հարբերությունները),եւ վերջապես իմ համակուրսեցի Գ. Մուրադ յան՝ Արցախից: Բացի Յու.Վոլֆից,մյուս բոլորի տվյալները գիտեն ՀՀ Մշակույթի նախարարու թյունում:Ես հույսով եմ,ավելին ,կուզեմ վստահ լինել,որ Դուք ինձ կհասկանաք եւ կաջակ ցեք՝ վերջիվերջո ՀԱՅՈՑ հարցում բոլորս նույն «ձեռագիրը»պիտ ունենանք:Երջանիկ կլինեի,եթե խոսեի Ձեզ հետ հեռախոսով:Եւ վերջում: Տեսնելով իմ ձախողումն ու տառապան քը,մեծ թոռս ասաց,-ըհը պապի,էս ել քո Հայաստանը,էստեղ ավելի պատիվ ունես, քան էն
տեղ:Վիշտս թեթեւացնելու համար զանգահարեցի Երեւան՝ Էդ. Միրզոյանին, ասացի նաև թոռանս խոսքերը,իրեն հատուկ խորիմացությամբ ասաց,-Նուբար,ասա ճիշտ չի...
Հարգելի վարչապետ,ես հավատում եմ նաեւ Ձեր ողջամտությանը եւ սպասում պատաս- խանի: 22.07.2007
Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան,Հայֆա,Իսրայել http://site384.mysite4now.com/mitriya/

Նուբար Ասլանյան                                         ՀՊՖՆ Տնօրեն
Փող.Պեեր 28 բն.9                                         տիկ.Ռուզաննա Սիրունյան
Հեռ-ֆաքս+(972)772011133                      Մաշտոց պող.46 Երեւան 375002
Բջջ.՝+(972)524797027                              Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Հայֆա 32492,Իսրայել                          

Հարգարժան տիկ.Ռ.Սիրունյան
Ես հասկանում եմ,որ այսօր խոսել «անձնական»հարցերի շուրջ,երբ հանրապետությունում կան էլ«ավելի կարեւոր խնդիրներ»,անբարոյականություն է: Սրա հետ մեկտեղ,համոզված եմ նաեւ,որ ինչպես իմ մանկության հեքիաթներում՝ Բարին հաղթելու է չարին եւ լավ օրերը պիտի գան...
Մյուս կողմից սակայն ,անցնում է ժամանակը,եւ մենք,(ես եւ ստեղծագործությանս մենակատարը),ՀՊՖՆ տնօրինությունից առ այսօր չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն՝ «Սիփանա Քաջեր»ստեղծագործությանս կատարումի կայանալիք(!?) համերգի կապակցությամբ:Միակ հուսադրող եւ մխիթար տեղե- կատվությունը իմ եւ ստեղծագործությանս հնարավոր,(քանզի չունեմ պաշտոնա կան հաստատման որոշումը),դիրիժյոր հարգարժան Ռուբեն Ասատրյանի հետ հեռախոսաին խոսակցությունս է,որտեղ մայեստրոն ասաց համերգի մոտավոր ժամկետները՝ հունիսի 20 կամ 27,հուսադրելով զիս,որ կստանամ տնօրինությու նից ստույգ պատասխան փետրվարի վերջերին:
Հարգելի տիկ Սիրունյան:Եթե անկեղծ՝ ապա անգամ համերգից երեք ամիս առաջ ստացված որոշման լուրը բավական չէ հրավիրվածների համար,(տվյալ դեպքում հեղինակը եւ մենակատարը),քանզի «այս աշխարհում»բոլորը ունեն«իրենց հարցե րը»,որոնց լուծման համար ժամանակ է պահանջվում :Սրանից ելնելով աշխարհի բոլոր առաջատար նվագախմբերը(եւ խոսքը ոչ միայն երաժշտության մասին է), իրենց «գործերը» կարգավորում են շատ եւ շատ կանուխ(ինձնից վատ տեղյակ չեք՝ կա ինտերնետ):Եւ քանի որ համոզված եմ,որ եթե անգամ ՀՊՖՆ չի էլ ընդգրկված ասածս առաջատար նվագախմբերի ցուցակում,բայց ձգտում է դառնալ այդպիսին, եւ ես հավատում եմ,ուստի խնդրում եմ հնարավոր սուղ ժամանակներում գրավոր տեղեկացնել մեզ համերգի եւ դրան նախորդող փորձերի ամիսը ,օրը,ժամը:Մենք դեռ ինքնաթիռի (ուղիղ չվերթ չկա)տոմս պիտի պատվիրենք,իսկ դիմացը ամառ է... Ցանկալի է նաեւ այդ օրվա համերգի ծրագիրը:
Պատասխանի սպասող,կանխավ շնորհակալ Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել:
07.03.08.

 

Hargeli paron Noubar!

Dzer hamergi het kapvac uzum em nor teghekutyun haytnel. Yes yev maestro Topchjan@ handipecinq nakhararin, Hasmik Poghossyanin, vori @ntacqum nayev Dzer hamergi harc@ qnnarkvec. Harc@ nranumn e , vor bolor ays depqeri het kapvac mer mi sharq tsragrer hetadzgvel en yev Filharmoniki tsragrer@ khakhtvel en yev pastoren hunis amsin Filharmonik@ @ndgrkvats e Shchedrini paratoni mej.
Nakhararn ays ameni masin giti, ayd patcharov na harmar gtav, vor Dzer gorc@ kkatari eritasardakan nvagakhumb@, yev manramasn chshtumneri hamar kapveq nakharari het, her: 52 93 49

 
Նուբար Ասլանյան                                   ՀՊՖՆ Տնօրեն
Փող.Պեեր 28 բն.9                                   տիկ.Ռուզաննա Սիրունյան
Հեռ-ֆաքս+(972)772011133                Մաշտոց պող.46 Երեւան 375002
Բջջ.՝+(972)524797027                        Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Email:noubar@012.net.il

Հարգարժան տիկ.Ռ.Սիրունյան
Այսօր,03.04.08ին էլ.փոստով ստացա,(վերջապես), Ձեզ հղած 07.03.08 էլ.նամակիս պատասխանը «Սիփանա Քաջեր» ստեղծագործությանս կատարման առթիվ ,որտեղ անհանգստությունս էի հայտնել Ձեր իսկ կողմից(հեռախոսազրույց) խոստա-
ցած կատարման հնարավոր ժամկետների մասին(հունիսի 20կամ 27)հաստատում չստանալուս համար:Անհանգստությանս պատճառը իմ եւ որդուս՝ ստեղծագործութ յան մենակատարի համար անհրաժեշտ նախապատրաստության հարցն էր՝ ժամա նակի առումով,(ինքնաթիռի տոմսի պատվիրում,այստեղ,Իսրայելում անձնական գործերի կարգավորում ...):Նշածս հնարավոր ժամկետների մասին հայտնել էր նաեւ ստեղծագործությանս հնարավոր կատարող դիրիժյոր Ռուբեն Ասատրյանը՝ որին եւ Դուք անձամբ հանձնել էիք պարտիտուրրը,եւ որի հետ ես արդեն ստեղծագործ կապի մեջ էի: Դուք խոստացել էիք կատարման ստույգ ժամկետների համար տեղ յակ պահել մինչեւ փետրվարի վերջ,կամ մարտի սկիզբը:Ես հասկանում եմ,որ Ձեր այսօրվա նամակը դեռ չպիտի ստանայի,եթե գործերի ընթացքի մասին այս շաբաթ վա մեջ տեղյակ չպահեյի վարչապետի օգնական տիկ. Սաթենիկին, (որին եւ շնորհա կալ եմ), քանզի Ձեր համեստ լռությունը անհանգստացնում էր մեզ: Ի դեպ,համոզված չեմ,որ միշտ« լռությունը ոսկի է»...
Հարգելի տիկին Սիրունյան.Ձեր այսօրվա նամակ պատասխանը ինձ չզարմացրեց: Եթե ազնիվ,ապա զարմացել էի,որ թոփչյանը համաձայնվել էր ,որ ստեղծագործությու նըս կատարի մայեստրո Ռ.Ասատրյանը ֆիլհարմոնիկի հետ՝ կոմպոզիտորներ Միրզո յանի եւ Աճեմյանի հետ նույն ծրագրում:Մտածեցի ՝«քեն չի քշում»Չէ՞ որ ես թոփչյանի «աղայական» ինքնագործունեության,ամենակարեւորը՝ անպատիժ, (այլա պես իմ՝ նրան հիշեցնելուց հետո,որ Սիփանա Քաջերը մշակույթի նախարարությանն են ներ կայացրել Կոմպոզիտորների միությունը եւ Արտ.գործ.նախարարությունը(Ձեր խոս քերն են «Առավոտ »թերթից» 15.04.06ին,)ցինիկ ձեւով չէր շպրտի՝«ես տարեկան 200 նամակ եմ ստանում մշակույթի նախարարից»), վարվելաձեւի մասին, նամակ ,այսին քըն բողոք էի գրել վարչապետ Ս.Սարգսյանին:Այո,շտապել էի զարմանալ,չնայած երդվում եմ՝ մեջս կասկած կար,որ պարոն թոփչյանը,(որը հարմոնիայի խնդիրները լուծելուց կոնսերվատորիայում իմ դստեր օգնությունն էր ստանում),դեռ «իր խոսքը» կասի...
Տիկին Սիրունյան,Ձեր պատրվակ«Շչեդրինյան փառատոն»ը ճիշտ կրկնությունն է 06.04.07 ՀՊՖՆ տնօրինությունից ստացածս այն նամակի,որտեղ նշված էր,թե Խաչա տրյանի անվ.մրցույթի պատճառով իմ համերգը՝(արդեն նշանակված ՝15.06.07), հնա րավոր չէ ընդգրկել հունիս ամսվա ծրագրում:Ուշադրություն՝ համերգի կատարման պաշտոնական նամակը ստացել էի16.05.06. (ամեն ինչ պահված է իմ համակարգի չում): Հարգելի տիկ. Ռուզաննա,Դուք եւ բիրդան աղա թոփչյանը չէիք կարող չիմա նալ,որ խաչատրյանական մրցույթը ԱՎԱՐՏՎՈՒՄ ԷՐ ՀՈՒՆԻՍԻ 6ԻՆ,ԻՍԿ ԻՄ՝ ՀԱ- ՄԵՐԳԸ 15ին էր: Կապ չկա!!! Ավելին,նվագախումբը ելույթներ ունեցավ՝ 15ին՝ դիրի ժյոր Ալեքսանդր Տրեդեր՝ Վահան Մարտիրոսյանի հետ,22 ին նորից ՝Ալեքսանդր Տրե դեր՝ Անուշ Նիկողոսյանի հետ ,եւ 29ին դիրժյոր Վահան Մարտիրոսյան՝ Մարտին Յա վրյանի հետ:Ուրեմն ՀՊՖՆ տնօրինությունը «տիրոջ»հրամանով ՍՏԵՑ!!! :Հիմա խաչա տրյանական մրցույթը փոխարինվեց Շչեդրինյան փառատոնով:Նոր արթնացա՞ք... Եւ այս նորամուծությունը արդարացվում է իբր թե«հայտնի իրադարձությունների հե՞տ»:
Ես ավելի հավատում եմ մայեստրո Ասատրյանին,որ Նախարարի հետ հանդիպման ժամանակ վերջինս նրան հիշեցրել էր ստեղծագործությանս կատարման մասին!!! Ինչ փոխվեց հանկարծ,ՆՈՐԻՑ!!!
...Տիկին Ռուզաննա: Մեր հեռախոսազրույցի ժամանակ,ասացիք,որ ինձ եւ իմ մասին շատ բան գիտեք:Համարձակվում եմ Ձեզ «վշտացնելու»՝ դեռ ոչ այնքան: Իմ 65 տարի ները՝ ժամ- ժամի, օր-օրի, տարին-տարու վրա ,դառը կյանքից,սովորեցրել են դողալ ինքնասիրությանս վրա եւ հարգել այն,նաեւ հարգել տալ,ինչին ,որ ես հասել եմ այս տեղ՝ Իսրայելում:Եւ փառք Աստծո(մամուլ,ռադիո,հեռուստատեսություն,անգամ շնորհք-իրավունք ներկայացնելու համար Իսրայելը...Հայաստանում 19.05.04 ին Ա.Խաչատուրյանի անվան Տուն Թանգարանի դահլիճ եւ շնորհակալական նամակ՝ շնորհելով ինձ սիմվոլիկ կոչում՝ Իսրայելի մշակույթի դեսպան՝ Հայաստանում) : Ես մեծահոգաբար հրաժարվում եմ իմ ստեղծագործության կատարումից: Շաաաաատ շնորհակալ եմ...
Հուլիսի վերջին հրավիրված եմ Ստոկհոլմ,որտեղ պիտ կատարվի երկրաշարժին նվիր ված իմ թիվ 3 Լարային քառյակը՝ հրեական«ԿԻՆԵՐԵՏ»համույթիկատարմամբ: Հույսով եմ,որ շվեդները ինձ լավ կնդունեն,համենայնդեպս ավելի,քան Հայաստանում...Ի դեպ, նույն ստեղծագործությունը կատարվել է Իսրայելի յոթ քաղաքներում եւ Սոֆիայում...
Ողջ մնաք:
Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել: 03.04.08.
Հ.Գ.
Հա,մոռացա ասեմ,կեցցե թոփչյանը:մարդը ուրեմն «մի բան գիտեր»,որ թքեց Հայաս տանի կոմպոզիտորների միության,Ա.Գ.Ն.ի եւ Մշակույթի նախարարության որոշ ման վրա՝ «ես տարեկան 200 նամակ եմստանում...»Նաջարյանի ասածը ինձ համար օրենք չի: Յարաբ Աստված,տենաս դրա «մեջքին ով ա կանգնած»: Թող մշակույթի նախարարությունը եւ այլոք մտածեն...
Պատճեն՝ ՀՀ վարչապետի գրասենյակ, ՀՀ Մշակույթի նախարար տիկ.Հասմիկ Պողոսյանին:
Պիտի ջանամ,որ «այս պատմությանը»տեղյակ լինեն նաեւ Սփյուռքում:
 
 
Category: My Letters | Added by: Nairi (14.12.10)
Views: 2870 | Comments: 12 | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Kaylaescox  
0
Hello, did you receive my offer?
from2325214cv https://google.com

1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
Էհ,ճարս ինչ,մի Թոփչյան ,մի Երեւան.Նամակ գրեցի(գանգատվելով)Մշակույթի նախարարին:Սա էլ իր լռությամբ «ինձ ուղարկեց»շաաաաատ հեռու:Նամակ գրեցի այն ժամանակվա(22.07.07.) ՀՀ վարչապետ պրն Ս.Սարգսյանին:Ընդ որում ձեռք առա բոլոր հնարավոր միջոցներն,որ նամակս հասնի «ամենակարճ»ճանապարհով:Միակ բանը որ խնդրել էի վարչապետին,որ«այսուհետ Թոփչյանի ձեռքերը չդիպչեն իմ նոտաներին»(նայիր վերեւի նամակը):Օգնական Սաթենիկ Փափազյանի, գործին խառնվելուց հետո, Մշակույթի նախարարի թելադրանքով «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐԸ»հանձնվեց ՀՊՖՆ երկրորդ դիրիժյոր Ռուբեն Ասատրյանին,որը ջանասիրաբար սովորեց պարտիտուրը եւ հունիսի (արդեն 2008թիվ)20կամ27ին պատրաստվում էր ելույթ ունենալ Է.Միրզոյան,Ա.Աճեմյան եւ Ն.Ասլանյան ծրագրով:Սակայն Թոփչյանը մշ.նախարարի«կնքահայրությամբ»արեց ամեն բան,որ Ռուբեն Ասատրյանի ձեռքից գործը հանձնեն Երիտասարդական նվագախմբին(նայեցեք Սիրունյանին գրած իմ նամակը)«պատճա՞ռը»,այս անգամ էլ «շչեդրինյան օրերն»էր խանգարում իմ գործին՝:Այս անգամ «կատաղեցի»ես եւ հրաժարվեցի առհասարակ կատարումից:Իսկ բացատրական նամակով ամեն բան պատմեցի երիտասարդական նվագախմբի դիրիժյոր Ս.Սմբատյանին:Նա ինձ լրիվ հասկացավ:

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Letters [8]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz