Main » Articles |
Total entries in catalog: 63 Shown entries: 1-10 |
Pages: 1 2 3 ... 6 7 » |
Chenk lrelou (We Will Not Silent), for Mixed Choir & Piano
Composer: Noubar Aslanyan |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 1
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Շնորհակալություն իմ կայքը այցելելու համար: Այս խրոնոլոգիան, որ կազմված է փաստացի նյութերի հիման վրա,ստեղծված է առ այն,թե ինչպես«ընդունվեց» թուրքից Ցեղասպանություն պահանջող այսօրվա հայաստանյան որոշ պաշտոնյաների կողմից, իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Կոնցերտ-Պոեմ ստեղծագործությունը՝ գրված Փողի եւ Նվագախմբի համար,նվիրված Ցեղասպանության 90 ամյա տարելիցին,լույս տեսած Իսրայելում:Հիմնական «հերոսներն»են ՀՊՖՆ-դիրիժյոր Էդվարդ Թոփչյան ,Մշակույթի նախարարություն եւ պետական ատյաններ:Անգամ ամենաբարձր:(Բացառված չէ,որ նրանց,Բարձրներին, «իմ փիսիկի գանգատը» չի էլ հասել-չեն տեղեկացրել): Հարգանքներով Նուբար Ասլանյան: |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 2 |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 3 |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 4 |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 5 |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 6 |
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 7 |
Նկարում Հայֆայի «ԿԻՆԵՐԵՏ» Լարային քառյակը
Հայֆայի «ԿԻՆԵՐԵՏ»Լարային քառյակը,որ կազմված է տեղի սիմֆոնիկի երաժիշտներից՝ կրկին հյուրախաղերով հրավիրված էր Շվեդիա:Եւ կրկին(ինչպես 2008-ին)իր երգացանկում,ի ուրախություն ինձ,ընդգրկել էր նաեւ իմ ստեղծագործություններից՝ այս անգամ իմ ուսուցիչներ Գրիգոր Եղիազարյանի եւ Գրիգոր Հախինյանի հիշատակին նվիրված թիվ 4 Լարային քառյակս:Ասեմ,որ այս գործը Կիներետը արդեն «հասցրել»էր կատարել Իսրայելում:Օգտվելով հյուրախաղերի հրավիրման հանգամանքից,Սթոքհոլմի հայ համայնքը ցանկություն հայտնեց իր մոտ նույնպես հյուընկալել Կիներետին:Սա էլ «պարտքի տակ»չմնաց ,եւ իմ թիվ 4 Լարային քառյակի հետ միասին, տեղի «Շիստա» եկեղեցում, հայ համայնքի համար կատարեց եւրոպական դասական երաժշտություն եւ, նամանավանդ, Կոմիտաս Ասլամազյանի գոհարներից վեցը՝ «Հոյ Նազան», «Կռունկ»,«Ալ այլուխս»,«Էջմիածնի պար»,«Հաբրբան»
եւ «Կաքավիկ»: Ծրագրի հայկական բաժնի կատարումից առաջ ներածականով տեղի հայ ունկնդրին պատմեցի «Կոմիտաս-Ասլամազյան» մշակումների եւ առհասարակ նրա սկզբնաղբյուրի՝ Կոմիտասի անվան Լարային քառյակի ստեղծման եւ աշխարհահռչակ գործունեության մասին:Եւ բնական ու հասկանալի էր, թե ինչ ուշադրությամբ եւ գոհունակությամբ ընդունվեց այդ ամենը,ապացույցը՝ ջերմ եւ բացականչություններով լի խանդավառ ընդունելությունն էր:Եւ իհարկե այդպիսի ընդունելությունից շատ գոհ եւ ազդված էին կատարող երաժիշտները,իսկ ես հպարտ էի՝ ոչ միայն ինձ համար,այլեւ հայ համայնքի վերաբերմունքից,հանդեպ հրեական Կիներետը եւ երանի թե Հայաստանի ու Իսրայելի հարաբերություններն նույնպես այնքան ջերմ լինեին,ինչպես այդ երեկոյի մթնոլորտը...
Նկարում՝ Եկեղեցու սարահում՝ ձախից եկեղեցական վարչության ատենապետի տեղակալ Մհեր Մուրադյան,Հայր Դանիել,կոմպոզիտոր Նուբար Ասլանյան եւ Շվեդիայի(Սթոքհոլմի) Թագավորական Տեխնոլոգիական Ինստիտուտի դասախոս,պրոֆեսոր Արամայիս Միրզախանյան:
Համերգից հետո գոհունակության շնորհակալ կեցվածքով ելույթ ունեցան տեղի ՀՕՄ-ի նախագահ,Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտ,ազնվափայլ տիկին Սիլվա Գուլուզյանը, ինչպես նաեւ Սթոքհոլմի Համալսարանի պրոֆեսոր, հրապարա կախոս Արամայիս Միրզախնյանը,որը մի գեղեցիկ պտույտ կատարեց հայ երաժշտության եւ շվեդահայերի վերաբերմունքը առ այն:Ես էլ իմ հերթին,ի հիշատակ մեր հանդիպ ման,տեղի հայ համայնքին նվիրեցի կատարված թիվ 4 լարային քառյակիս պարտիտուրը՝ կատարողների մակագրությամբ,ինչպես նաեւ Իսրայելում լույս տեսած իմ «Մանուշակին» մանկական երգերի ժողովածուն, «Բալլադ Սայաթ Նովաին»(Երազ տեսա),«Հիմն Արցախին»նաեւ տղամարդու եւ կանացի ձայների համար գրված «Կա մի Երկիր» հայրենասիրական չորս երգերիս պարտիտուրներն ու կլավիրները,հույսով,որ «մի օր»հայ համայնքի համար այդ գործերով ելույթ կունենան վաղուց Երեւանից Սթոքհոլմ տեղափոխված,Կոմիտասի անվ.Կոնսերվատորիաի նվագակցող Կարինե Գեւորգյանն ու երաժշտական ուսումնարանից երգչուհի Ստելլան,որոնք եւ իրենց ելույթով եզրափակեցին այդ օրվա գեղեցիկ երեկոն: Ստոքհոլմահայ կուռ համայնքը կարոտ է եկեղեցու:Եւ մինչ կլուծվի նորակառույց հայ եկեղեցու հարցը,որոշվել էր հոգեւորական ունենալու խնդրանքով դիմել Ս.Էջմիածին:
Նկարում՝ ՀՕՄ-ի Ատենապետուհի Սիլվա Գուլուզյան
Եւ եկեղեցական վարչության ատենապետ ժրաջան,աշխատուժով լի տիկ.Պերճուհի Վարդանյանի «սրարշավ»երթը դեպ Հայաստան եւ հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ավատվել էր նրանով,որ Վեհափառը հարգել էր շվեդահայերի խնդրանքը, արդյունքում համայնք ժամանեց Հայր Դանիելը,որն էլ համերգի մյուս օրը,նույն «Շիստա»եկեղեցում(մինչեւ կառուցվի հայկականը,օգտվում են շվեդական եկեղեցուց) խաղողի օրհնման արարողությանը նվիրված պատարագ մատուցեց լեփ լեցուն խորանում:Պատարագից հետո թեթեւ հյուրասիրություն եւ ազգահայրենասիրա կան երգեր,որոնց հետ «շատ ջերմ հարաբերությունների մեջ է»շվեդահայ համայնքը: Արժե նշել,որ թե ՀՕՄ-ի եւ թե եկեղեցական վարչության անդամները,եթե չհաշվենք նախկին հայաստանաբնակ ,ազգային գործերին այնքան նվիրված Մհեր Մուրադյանին, ապա հիմնականում կանայք են,եւ շնորհիվ Սիլվա Գուլուզյանի կազմակերպչական ջղի եւ գործին անմնացորդ վերաբերմունք-նվիրվածության,ազգանպաստ տարվող աշխատանքները առկա են,որոնց մեջ անշուշտ իր տեղն ունի կապը Մայր Հայաստանի հետ:
Նկարում՝ Պատարագ խաղող օրհնեքին նվիրված շվեդական «Շիստա» եկեղեցում
Գեղեցիկ է Սթոքհոլմը, գեղեցիկ է Շվեդիան իր ծովային եւ հատկապես անտառաշատ տարածքներով,բարի են նրա մարդիկ՝ հյուրասեր եւ հարգալից,նաեւ ժպտերես:Եւ այս բարիքներից էր,որ օգտվեցի նաեւ ես՝ շնորհիվ հայ համայնքի ղեկավարության անչափ հոգատար ուշադրության,որի շնորհիվ վայելեցի վերը նշածս բնության արժանիքները եւ մարդկանց հյուրասեր ժպիտը:
Նկարում՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանը Սթոքհոլմում
Վերջում կուզեմ մասնավոր շնորհակալությունս հայտնել տեր եւ տիկին Մարդայան ընտանիքին,որոնք հյուրընկալելով ինձ, մեկ շաբաթ տարան իմ «բոլոր նազերը»,ինչպես նաեւ վարչության անդամներ, «չափից դուրս»հայ, Հուրիգ եւ Վահե Մագդեսյաններին, որոնք եւ հանդիսացել էին նախնական կապող օղակը(դեռ 2008թվից) իմ եւ ՀՕՄ-ի միջեւ: Հարգելի շվեդահայեր. հայտնելով ձեզ իմ խորին երախտագիտությունն ու շնորհակա լությունը այնքան մարդկային վերաբերմունքի համար,չեմ ասում մնաք բարով,այլ ասում եմ ցտեսություն... Ես ձեզ սիրում եմ.......
Օգտակար լինկեր՝ http://www.armeniskakyrkan.se/
Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ: Շվեդիա-Սթոքհոլմ.
10.08.-17.08.2010: |
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
|