Friday, 29.03.24, 08:41
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Letters » My Letters

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ԿՈՆՑԵՐՏ-ՊՈԵՄԻ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ 2
Նուբար Ասլանյան                                                          ՀՊՖՆ,գեղ ղեկավար,գլխ.դիրիժյոր
Փող.Պեեր 28 բն.9                                                          Էդվարդ Թոփչյան
Հեռ-ֆաքս+(972)772011133                                      Երաժշտ.խմբագիր Լիլիթ Պողոսյան
Բջջ.՝+(972)524797027                                              Մաշտոց պող.46 Երեւան 375002 Email:noubar@012.net.il                                            Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

Հարգելի մաէստրո Էդվարդ Թոփչյան,հարգելի օր.Լիլիթ Պողոսյան: Բարեւ ձեզ :
օր. Լ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հարգալից հիշեցնում եմ,որ ըստ մեր 16.05.06.էլ.փոստի պայմանավորվածության, իմ«Սիփանա Քաջեր»Կոնցերտ պոեմի կատարումը ՀՊՖՆ եւ մենակատար,փողհար Արմեն Ասլանյանի կատարմամբ պիտ կայանա 15.06.07՝ուրբաթ օրը: Ես հաճախ նայում եմ ինտերնետում ՀՊՖՆ բաժինը,սակայն այնտեղ կա միայն ամենամսյա ծրագրի ցանկը:
Ուստի՝ խնդրում եմ կրկին հաստատել ՝
1.Ստեղծագործության կատարումը եւ ժամանակը(ամիս ,ամսաթիվ...):
2.Քանի որ ստեղծագործությանս տեւողությունը 27 րոպե է ,ուրեմն բնական է,
որ կան ուրիշ հեղինակ (հեղինակներ)նույնպես՝ ցանկալի է իմանալ ծրագիրը:
3.16.05.06 նամակում նշել էիք,որ Երեւանում մենք պիտի լինենք 11.06.07 ին:
Քանի որ,օդանավի չվերթի հետ՝ շաբաթվա օրերի առումով կան հարցեր,(Իսրայել-Հայաստան ուղիղ գիծ չկա),ուստի խնդրում եմ ստույգ հայտնել առաջին փորձի օրը եւ ժամը մենակատարի հետ :
4.Կարծում եմ,որ երկուշաբթի՝ 11.06.07 ի օրը կլինի զուտ նվագախմբային (առանց մենակատարի) առաջին փորձը,եթե այո,ապա հեղինակի(իմ) մասնակցությունը ցանկալի է,թե անհրաժեշտ:
Եթե ոչ առաջինը եւ ոչ էլ երկրորդը,ապա որ օրը կարող եմ ներկա լինել փորձին:
5.Հիշու՞մ եք արդյոք խնդրանքս ազդի(աֆիշ)կապակցությամբ,այն է ,որ լիներ հայերեն եւ անգլերեն(բացառված չէ,որ առհասարակ այդպես էլ աշխատում եք),նաեւ հեղինակի
եւ մենակատարի անվան տակ գրված լինի Իսրայել անվանումը(հասկանալի է՝ ոչ մեզ համար,այլ երկկողմանի քաղաքականության...):
6.Արդյո՞ք համերգի տեսագրում կամ ձայնագրում նախատեսվում է թե ոչ:
7.ՀՊՖՆ ի գրասենյակը ի՞նքն է զբաղվում հյուրերի(ի նկատի ունեմ պաշտոնական),հրավիրմամբ,թե դրանով զբաղվում է հեղինակը:Այս դեպքում(հեղինակի),կա՞ն արդյոք հրավիրատոմսեր:
Պատասխանը կարող եք ինձ ուղարկել հայերերն տեքստով՝ վերը նշածս կապի միջոց-ներից մեկի միջոցով:
Կանխավ շնորհակալ Նուբար Ասլանյան՝ Հայֆա,Իսրայել, 15.03.07:
 
Hargeli paron Aslanyan,

Khndrum enq chisht haskaceq ays namak@. Kndir@ nranum e, vor hunis amsin mer hamergasrahum nakhatesvats e anckacnel Aram Khachaturian mrtsuyt paraton@ vor@ kazmakerpel e HH Mshakuyti Nakhararutyun@ ev hnaravor che pokhel ayd mrtsuyti orer@. Ayd isk patcharov dzer hamerg@ hnaravor che @ndgrkel hunis amsva shrjanaknerum. Neroghutyun enq haycum dzezanic merjman hamar.Mer galiq hamergayin sezonum dzez @ndgrkelu hamar khndrum enq ugharkel dzer "Sipana Qajer" poemi partituran verjinis het tsanotanalu hamar.

Harganqnerov`

HPFN tnorinutyun
 
Նուբար Ասլանյան                                            Էդվարդ Թոփչյան
Փող.Պեեր 28,բն. 9                                           ՀՊՖՆ Գլխավոր դիրիժյոր
Հայֆա 32492,Իսրայել:                                   Մաշտոց պող. 46 ,Երեւան
Tel-fax:+(972)772011133,                          Հայաստան
Բջջ.+(972)524797027   

Հարգելի Մաեստրո

06.04.07ի Ձեր տնօրինության պատասխանը(նախապես անպատասխան ՝15.03.07 եւ 28.03.07 ,էլ. նամակներիցս հետո),ինձ համար ահավոր ուժգնության որոտ ու կայծակ էր:Փաստորեն միակողմանի ձեւով լուծարվել էր իմ, Հայոց Ցեղասպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին նվիրված ,Փողի եւ Նվագախմբի համար գրված «Սիփանա Քաջեր» Կոնցերտ - Պոեմիս կատարումը,որը համաձայն ՀՊՖՆ խմբագիր Լիլիթ Պողոսյանի 16.05.06ի ինձ ուղղված էլ.նամակին, նշանակված էր(համաձայն երկկողմ նամակագրության եւ համաձայնության)15.06.07.ին: Հիշեցման կարգով նշեմ,որ ստեղծագործության կատարման բարոյական եւ քաղաքական(ելնելով ստեղծագործության բովանդակությունից),հովանավոր-միջնորդներն էին ՀՀ Ա.Գ.փոխնախարար պրն Գ. Ղարիբջանյանը, ՄշակույթիՆախարարությունը,Կոմպո զիտորների միությունը(որի անդամն եմ մինչ այսօր, նաեւ՝ Իսրայելի), եւ ինչ խոսք Էդ. Միրզոյանի մասնագիտական հեղինակային կարծիքը(Է.Մ.ը եւ Լ.Չաուշյանը միասին էին լսել իմ ուղարկած ձայնագրությունը համակարգչից, (Ձեզ էլ է հանձնված՝ նոտաների հետ),եւ ծանոթացել պարտիտուրին): Տագնապահար հեռաձայնեցի եւ խոսեցի Ձեզ հետ՝ պարզվեց,որ Ձեր վրդովմունքը,(իմ խոսքն է),իմ կողմից իբր«Մշակույթի նախարարութ- յանը բողոք դիմումներ գրելս է»(Ձեր խոսքերն են):Կնշանակի չկատարման պատճառը «այնքան էլ հունիս ամսին կայանալիք խաչատրյանական մրցույթի անցկացումը չէ»(ինչ պես նշված է 06.04.07 ի պատասխանում,),որքան իմ «բողոք-դիմումները»:
Հեռախոսով փորձեցի ապացուցել իմ դեմ ուղղված ստոր հերհյուրանքի սնանկությունը: Երեւի թե այն ինչ որ ձեւով ինձ հաջողվեց,քանզի ասացիք «լավ ,ես պարտիտուրան կնայեմ ,լուր կտամ»,կամ էլ «ինձնից ազատվելու» (ներողություն)միջոց էր… Հարգելի Մաէստրո.այս նամակս զերծ է Ձեզ խնդրելու կամ համոզելու(գործիս կատա- րում) բնույթից:Բայց լի է վճռականությամբ ապավեն լինելու իմ Ինքնասիրությանը եւ Պատվիս՝ թե որպես ստեղծագործող,եւ թե որպես մարդ-անձ(երբ ես արդեն հարգված պատգամավոր էի մեր շրջանում,Դուք մոտ քսանամյա պատանի էիք)…եւ այսպես՝ 2004թվի ապրիլին Ֆրանսիայում ՀՀ Դեսպան Էդ.Նալբանդյանը(ծանոթներ ենք 92 թվից՝ Եգիպտոսից),Փարիզում ,Շարլ Ազնավուրին, 80 ամյակի առթիվ, հանձնեց իմ «Քելե լաօ քելե…»Ֆլեյտայի եւ Հոբոյի համար գրված Սոնատը՝ նվիրված Մեծ Հայեր Շ.Ա.ին եւ Քրք Քրքորյանին(կատարվել է Գյումրիում, ԱՄՆ եւ Իսրայել):Ունեմ եւ սրբությամբ պահում եմ Շառլի գրասենյակից ստացած այնքան ինձ համար հուզիչ շնորհակալական նամակը:
09.12.04ին ՀՀ Մշակույթի այն ժամանակյա նախարար Հ.Հովեյանին,(իմ լավ ծանոթ բարե կամ)ուղարկեցի պաշտոնական նամակ,խնդրանքով,որ Ֆրանսիայում նախատեսվող ՀՀ օրերի շրջանակում հնարավորին դեպքում ընդգրկել նաեւ իմ վերոհիշյալ Սոնատի կատարումը«գոնե ի պատիվ Շառլի»:Ուշադրություն՝ սա իմ առաջին նամակն էր ուղղված
Մշ.նախարարությանը,մինչ այդ «նամակագրական կապ»չեմ ունեցել նրանց հետ՝ ոչ սովետական,ոչ էլ հետսովետական շրջանում:Հովեյանը չպատասխանեց !?.2005թ մարտին ինքս զանգահարեցի նախարարություն Հովեյանի հետ խոսելու միտումով(մինչ այդ զանգահարել էի իրենց տուն...):Երեւի այնուամենայնիվ «նախարարական աթոռը ասում է իր խոսքը»...մի խոսքով ինձ «կապեցին» տեղակալ Գ.Գյուրջյանի հետ,որը հարցիս պատասխանեց,թե«դեռ պարզ չէ դրսի հայերի ստեղծագործութուններ կնդգրկվեն թե ոչ»...(Ես իհարկե չգիտեմ ով է այս«հանճարեղ մտքի»հեղինակը,քանզի վստահ եմ,որ չկան «ներսի եւ դրսի հայեր»,կան միայն «լավ- վատ»,«տգետ -խելացի»,«կրթյալ- անկիրթ» եւ նմանօրինակ ածականներով օժտված մարդիք՝ բոլոր ազգերի մեջ,ուստի համարեցի սա՝ «ներսի եւ դրսի հայեր» արտահայտությունը, «էշի զռոց հոտած ախոռից»,իհարկե ասելով միայն Գ.Գյուրջյանին թե «ես կսպասեմ պատասխանի»,որը այնպես էլ չստացա... 18.09.06 ին նույն հարցով(Սոնատի կատարման) նորից նամակ գրեցի այս նագամ Մշակ. նոր Նախարար Հ.Պողոսյանին եւ քանի որ արդեն որոշված էր ՀՊՖՆի(Ձեր)կողմից«Սի- փանա Քաջերի» կատարումը,ուստի գրեցի նաեւ հետեւյալը՝« Օգտվելով առիթից թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ.Մշակույթի նախարարությանը եւ անձամբ Ձեզ՝ Էդ.Միրզոյանի մասնագիտական հեղինակավոր կարծիքի եւ ՀՀ փոխարտ գործնախարար Գ.Ղարիբջանյանի միջնորդության շնորհիվ,իմ «ՍիփանայՔաջեր» Կոն- ցերտ-Պոեմս՝ նվիրված Մեծ Եղեռնի 90 ամյակին,կյանքի կոչելու համար:Արդ սիրով եւ հարգանքով հրավիրում եմ Ձեզ 15.06.07-ին Ա.Խաչատուրյանի անվ.համերգադահլիճ»: Հարգելի մաէստրո,այս նամակումս եւս գանգատ-բողոք չկա:Պատսխանեց ինձ տեղակալ Կ.Խոդիկյանը,գրելով,որ «ծրագիրը(Ֆրանսիաի)արդեն կազմված է»:Իմ՝ Խոդիկյանին պա տասխանիս մեջ(ուղարկեցի Ձեզ),ափսոսանքի հետ մեկտեղ նորից շնորհակալություն եմ հայտնել«Սիփանա Քաջերի»առթիվ:Իսկ մինչ այդ արդեն «հասցրել էի»«Ազատություն» ռադիո կայանի միջոցով շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց,ներարյալ Ձեզ՝ հունիս 15,07ին ստեղծագործությանս կատարման առթիվ:Իմ բարեկամներից շատերը եւ ընկերներս,լսելով հաղորդումը զանգահարեցին Երեւանից «մուննաթով»,թե,«որ էդպես բան կա ինչու ձեն չես հանում»...
Մաէստրո ջան 14.02.07ին Փարիզ,Շ.Ազնավուրին ուղարկեցի Իսրայելում լույս տեսած նոր ստեղծագործությունս ՝ «Էլեգիա-Պոեմ» փայտյա փողայինների համար՝ նվիրված Հրանդ Դինքի ստոր սպանությանը:Խնդրեցի Վարպետին օգնելու այն(գործը)տարածվելու եւ պրոպագանդայի հարցում,նաեւ ցավ հայտնեցի,որ ինձ չհաջողվեց իրեն եւ Քըրքորյանին նվիրված Սոնատս ընդգրկելու հայաստանյան օրերի համերգացանկի մեջ:
Ահա մեջբերումս՝«Ես շատ կուզեյի ,որ այս ստեղծագործությունը,(Սիփանա Քաջեր՝ Ն.Ա.)ինչպես նաեւ Ձեզ եւ Ք.Քրքորյանին նվիրածս Ֆլեյտայի եւ Հոբոյի համար գրված Սոնատս կատարվեր Ֆրանսիայում հայաստանյան օրերին,սակայն Հայաստանում(ինչ պես եւ ամեն տեղ)բյուրոկրատներ շատ կան...» Ուրեմն «ամենամեծ բողոքը»երեւի թե սա է,բայց ինչպես կասեր ֆոլկլորը՝ «ըտտուց մարդ չի մեռնի...»)Ուրիշ «նամակ-դիմումներ» չունեմ: Պատրաստ եմ բոլոր վերոհիշյալ նամակները,որոնք խնամքով պահված են իմ համակարգիչում ամբողջությամբ(լրիվ տեսքով)ուղարկել Ձեզ՝ ոչ թե արդարանալու՝ կարիքը չունեմ,այլ պատռելու այն գարշելի դիմակը,որը նպաստել է (եթե նպաստել է)ստեղծագործությանս միակողմանի լուծարմանը :Նույն համառությամբ նաեւ պահանջում եմ բացի վերոհիշյալ նամակներիցս եվս որեւէ մեկը իմ կողմից՝ եթե կա,իսկ եթե ունեք համարձակություն,ապա ասեք զրպարտիչ խղճուկ սրիկայի անունը... Պարոն Մաէստրո.չնայած դստերս համակուրսեցին եք եղել,որդուս հետ էլ նվագել«Երիտասարդական սիմֆ.նվագախմբում»,եւ չնայած իմ 64 տարեկան հասակին,ուզում եմ Ձեզնից՝ երիտասարդից, խորհուրդ հարցնել(ամոթ չէ):Ասացեք խնդրեմ՝ Ինչով բացատրեմ ստեղծագործությանս միակողմանի լուծարումը՝
1.Իսրայելի Ա.Գ.Ն յանը,որը դեռ 2004թվին Ա.Խաչատուրյանի Տուն թանգարանում կայա- ցած Հեղինակային համերգիս եւ հայ ու հրեա ժողովուրդների միջեւ բարեկամությանը
նպաստած ներդրումիս,(համեստ),համար գրավոր արժանացրեց «Իսրայելի մշակույթի դեսպանը Հայաստանում»սիմվոլիկ կոչմանը.
2.Կնեսեթի պատգամավոր Յոսի Սարիդին եւ Հոլոկոստի համաշխարհային Նախագահ
Իսրայել Չառնուն,որոնք 2005 թ.Ծաղկեպսակ դրեցին Ծիծեռնակաբերդում եւ յուրաքան չյուր պատեհ առիթով «սեւ մուր»թափում Իսրայելի կառավարության գլխին՝ Հայոց Ցեղա սպանությունը չնդունելու համար.Չառնին անգամ իր մոտ նշեց 15.06.07տարեթիվը՝ հարմար առիթով համերգին ներկա լինելու համար.
3.Իսրայելի կոմպոզիտորների միությանը,որը վաղուց արդեն ինձ շնորհավորել է...
4.Հայֆայի Սիմֆ.նվագախմբի գլխ.դիրիժյորին,որ հաջորդ տարի պատրաստվում կատարել «Սիփանա Քաջերը».
5.Հայտնի դիրիժյոր Լեոնտի Վոլֆին,(Տեմիրկանովի շրջանավարտը,իմ գործերի կատար ման մշտական վկան),որը պարտիտուրիս հետ ծանոթանալուց հետո եւ ի հարգանք Հայոց Ցեղասպանությանը, պատրաստակամություն հայտնեց նվագել ՀՊՖՆ ի հետ առանց հոնարարի.
6.Երուսաղեմի Հրեական Համալսարանի հայագիտության բաժնի վարիչ պրոֆեսոր Մ.Ստոունին,որը ամեն տարի ապրիլի 24 ին ամբիոնում կազմակերպում է Ցեղասպանությանը նվիրված հարգանքի հուշ երեկո(մենք էլ ելույթով մասնակցում ընտանյոք հանդերձ).
7.Երուսաղեմի Հյուպատոս Ց.Մոմջյանին(սա դեռ ոչինչ,հայ է «կհասկանա»(ԿՋՈԳԻ).
8.Իսրայելի հայ համայնքին՝ կուսակցություններով հանդերձ,որոնք անհամբեր սպասում են Կոնցերտի կատարմանը՝ այստեղ «գեղեցիկ»աղմուկ բարձրացնելու համար.
9.վերջապես Շառլ Ազնավուրին,(հրավիրել եմ,գիտե),Սերժ Սարգսյանին,որ Երուսղեմում ինձ ՀՀ անձնագիր նվիրեց,իսկ ես նրան,ինչպես եւ ՀՀ Նախագահին,նաեւ Վեհափառ Կաթողիկոսին ու Ա.Գ.Նախարար Վ.Օսկանյանին՝ Իսրայելում լույս տեսած մեկական «Սիփանա Քաջերի» մեկական պարտիտուր...
10.Որդուս՝ Կոնցերտի մենակատար Արմենին,որը ամենայն լրջությամբ յուրացնում էր նյութը,եւ արդեն ձեւակերպել իր հաշվին արձակուրդ(դասավանդում է): 11.Ասեք Մաէստրո,ասա տղա ջան ի՞նչ ասեմ էս ժողովրդին,ասեմ «տղերք Նաջարյանը փոշմանել ա՞»:Չեն հասկանա,որովհետեւ նրանք(իսրայելցիք)«Ոսկե Ցլիկի» հետ ծանոթ չեն,որովհետեւ Իսրայելը «շատից-քչից»քաղաքակիրթ երկիր է,ըստ անձնական ցան- կություն-քմահաճույքի,(եթե անգամ հեղինակը «թթու խոսք»է ասել),տարի առաջ նշա- նակված համերգը չեն լուծարում:Ես հեռախոսով ասում եմ Ձեզ՝«մաէստրո ես ունեմ ՀՊՖՆ ի խմբագրի ուղարկած որոշումը համերգիս կայանալու առթիվ»,պատասխանում եք«եսիմ ով է գրել»:Բա եղա՞վ.Էս դարում էդպիսի պատասխա՞ն(ածական չօգտագործեմ):
...Չեմ թաքցնում,հոգեկան վիճակս շատ ծանր է:Սա դեռ ոչինչ՝ ինձ .«մորթեց»13 ամյա թոռըս իր այս բառերով՝ «ըհը պապի ,դու էլ ասում ես Հայաստան,Հայաստան-էստեղ ավելի պատիվ ունես ,քան թե էնդեղ»(Հայաստանում):Հոգիս թեթեւացնելու համար զանգահարեցի Էդ.Միրզոյանին(նա իմ Հոգեւոր Հայրն է):Ասացի թոռանս խոսքերը:Իրեն հատուկ ողջախոհությամբ ասաց,-«Նուբար,ասա ճիշտ չի»...
...Երանի թե...
Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել: 09.04.07: Լրացում Հ.Գ.
Ինչով բացատրեմ ստեղծագործությանս միակողմանի լուծարումը՝

11.Իսրայելում Ավստրիայի Դեսպանին,մշակույթի կցորդին(ատտաշե) եւ Ավստրիայի
Ազգային գրադարանի տնօրենին,որոնց շնորհիվ «Սիփանա Քաջեր»պարտիտուրս
այսօր «բնակվում է նույն հարկի տակ»որտեղ եւ Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը»
հայտնի վեպի ձեռագիրը(ուղարկում եմ պաշտոնական նամակը):Գուցե նրանք ավելի հայ են քան ոմա՞նք...
12.Ռուսաստանի Գեներալ հյուպատոս ,իմ բարեկամ Վ.Պ. Կովալին, (խնդրեց բարեւներ փոխանցեմ ՀՀ ում ՌՖ.Դեսպանին եւ հրավիրեմ համերգի)... Ես որպես շնորհակալ հեղինակ հրավիրել եմ վերոհիշյալ հարգելիներին՝ 15.06.07 ին ներկա լինել ստեղծագործության կատարմանը՝ իհարկե սա սիմվոլիկ բնույթ ունի,բայց սա իմ դաստիարակության հարցն է...
Մաեստրո,սրանց ինչ ասեմ...շատ բան կարող եմ ասել,եթե անտեսեմ Հայաստանի պատիվն ու պետական-քաղաքական շահերը...


Category: My Letters | Added by: Nairi (15.12.10)
Views: 2588 | Comments: 11 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ  
0
Քանի որ ՀՊՖՆ-ի համացանցի բաժնում չէի հանդիպում հայտագիր՝ ստեղծագործությանս կատարման առթիվ, անհանգստա ցած երեք անպատասխան նամակներ հղեցի դիրիժյոր Թոփչյանին:Սրան գումարած մի քանի անհանգիստ,տագնապախառը հեռախոսազանգեր:Եւ ստացա իմ «սեւ թուղթը»:Ինձ խնդրում էին,որ ես իրենց(ինչպես հետո պարզվեց՝ սուտը)«ճիշտ հասկանամ»: Ներկայացված պատրվակը,«Ա.Խաչատուրյանի անվան մրցույթ փառատոնն»էր:Ընդունում եւ խոնարհվում եմ Մեծ Վարպետի անունը կրող մրցույթ փառատոնի առջեւ,բայց՝փաստերը հաստատեցին,որ՝ փառատոնը ավարտվեց հունիսի 6 ին,իմ ստեղծագործության կատարվելու օրը՝ հունիսի 15-ն էր՝ իննը օրդեռ կար:Սրան գումարած՝ հունիսի 15-ին,22-ին,29-ին(յուրաքանչյուր ուրբաթ օրը)ելույթներ ունեցան նախապես հրավիրված ամերիկացի Ա.ՏՐԵԳԵՐՆ ու ֆրան սահայ Վ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:Եւ այսպես՝ առկա էր ՄԵԾ ՍՈՒՏԸ:Իսկ բուն պատճառը՝ «բողոքել ես»,հեռախոսով ասաց ինձ Թոփչյանը,որին պատասխանեցի՝«Ու՞մը պիտի բողոքեի,ԱԳՆ,Կոմպոզիտորների միությունն ու մշակույթի նախարարութ յունը հաստատել եւ առաջարկել էին կատարմումը:Աստծուց էլ կրա՞կ եմ ուզում»:Թոփչյանը չպատասխանեց,թե ում եմ բողոքել...հավկիթները լղկած էին...վախեցավ...մինչ այսօր...

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Letters [8]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz