Sunday, 22.12.24, 10:27
Welcome Guest | RSS
Official Site Of Composer Noubar Aslanyan
Main » Articles » My Poetry » My Lyrics

ՆՎԻՐՈՒՄՆԵՐ՝ ԼՈՒՐՋ ԵՒ ԿԱՏԱԿ
ՆՎԻՐՈՒՄՆԵՐ(լուրջ եւ կատակ)
 
1.ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ
Ազնիվ ընկեր իմ Զորի
Կհասկանա՞ արդյոք քեզ,
Արյունարբու գազանը՝
Համախոհը Դեր Զօրի:
Հացադուլդ խիստ է շատ,
Վախենամ թե չես հաղթի,
Իրեն տալու է պատ-պատ
Վերեւինը՝ տմարդի:
Ախ, ինչ անեմ, իմ հերթին,
Չունեմ խորհուրդ,որ տամ քեզ,
Աչքս հառած ԱՇԽԱՐՀԻՆ,
Գութ եմ հայցում նաեւ ես:
Մի՞թե չի գալու ժամը,
«Պարտքերը» մեր մարելու,
Թեկուզ, թող «դուրս գա համը»,
Էլ ինչ ունենք կորցնելու:
Խնայիր քեզ սիրելիս,
Ուժերդ դեռ պետք պիտ գան՝
Պայքար,պայքար մինչեւ վերջ՝
Ղարաբաղը տուն կգա:
12.09.1990,Երեւան
 
2. ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՋՍ
Սահակյանն ես Արամայիս,
Կդիմանաս մինչեւ Մայիս՝
Պարլամենտը քո տեղը չէ,
Միայն գրի’ր,այլ բան պետք չէ,
Ինչ գործ ունես,այ իմ եղբայր,
Չկորցնենք քեզ պես Հանճար,
Իսկ գործերը Պառլամենտի
Իրեն,իրեն մայր կմտնի!!!
23.12.1991Երեւան:

3. ԻՄ՝ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՄ ԿՆՈՋԸ
Դուք չգիտեք ինչ հրաշք է կինս ՄԻԱԿ՝
Չի հանդուրժում իրենից զատ ուրիշ էակ,
Ոտքից գլուխ «նկարված» է նուրբ մատիտով,
Տեսնողներն ախ են քաշում,-«Տերն ով է, ո՜վ»:
Իսկ թե կուզեք լուրջ իմանալ իմ քաշածը,
Եկեք տեսեք ի՜նչ է անում անաստվածը՝
Առավոտյան քնից զարթնում՝ ձեռքին սեւ տուշ,
Մատիտ,շրթներկ,քսուք, պուդրա ,հոտեր անուշ,
Եւ դու,խեղճ մարդ,հա սպասիր որ քեզ թեյ տան՝
Թե ձայն հանես,գլխիդ կգա հազար մի բան:
Գործը պրծավ՝ դառնում պատկեր,ու ի՞նչ Վան Գոգ,
Կնախանձեր թե Պիկասո, թե ամեն ոք,
Թանգարանում այդպես Պատկեր դու չես գտնի՝
Անգամ Լուսինը ամոթխած՝ մայր կմտնի:
Հա,ինչ կնիկ,որ չփորձի տանը իշխել,
Դեմ գնաց՞իր,- կարող է քեզ ոտքից կախել,
Ինչ Թամարա,Կլեոպատրա, կամ Շամիրամ՝
Ողջ կերածդ հետ կբերի,կանի հարամ:
Շատ բան գիտեմ,բայց բոլորը հո չե՞մ ասի,
Էդ ո՞վ կուզեր,որ գլխիցը մազ պակասի,
Ու չկարծեք,թե գրելով տողերն այս,
Կասկած չունեմ,որ գործերս պիտ գնան թարս...
Դրա համար խոստովանեմ,որ իմանաք
«Շուլուխ կենեմ»,բայց ՝ մյուս կողմից՝
ՍՈՒ՜Ս,...Դիմանանք!!!
06.01.1992.Երեւան:
 
4.Ա.ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԻՑ ԵՏ
Փոխում եմ իմ կարծիքը,
Քաշում նրանց օձիքը,
Որոնք կարծում են թե դու
Հնազանդ ես ու հլու:
Խփիր նրանց ,իմ եղբայր,
Ովքեր տհաս են ու չար,
Վերջանա նրանց վազքը,
Որ փրկվի Հայոց Ազգը:
Գիտեմ դժվար է գործդ,
Բայց թող օգնի քեզ փորձը՝
Այն Մեծ Մարդկանց,Անկոտրում,
Որոնց հոգին փոթորկած,
Ծառս է եղել իր տեղից,
Զգացմունքով Վեհ,Անբիծ,
Հանուն արդար Պայքարի
- Դե՝ կենացդ Քաջարի:
12.02.1992,Երեւան:
 
5.ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Լեւոնն ես Տեր Պետրոսյան,
Զավակը՝ ժողովրդի,
Մինչեւ հիմա ապրել ենք,
Ում խելքը ինչպես բրդի:
Տեր եղիր մեզ,հեր օրհնած,
Մենք էլ քեզ հետ՝ մեջք-մեջքի,
Սեւ օրերին չկա դարձ՝
Գյուղը՝ թող «գերան կոտրի»:
11.08«1990,Երեւան:

6.ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ ՀԱՅՈՑ
Լեւոնն ես դու,Լեւոնը,
Մեր Հայոց Փարավոնը,
Զարկում ես աջ,զարկում ձախ,
Ոչ ահ ունես, ոչ էլ վախ: 1991 Երեւան:
 
7.ՆԱԽԱԳԱՀ Լ.Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Այս Նոր Տարուն ինձ սպասիր,
Հյուր եմ գալու,
Խաբված հոգուս ,երազներիս
Պարտքն եմ տալու,
Գալու եմ,որ նստեմ կողքիդ՝
Հարցեր ունեմ,
Աչքս գցեմ ճոխ սեղանիդ՝
Ցավեր ունեմ,
Բայց առավել,քան սեղանդ,
Ինձ մի ուրիշ բան է հուզում՝
Մեկ դու գիտես,մեկ էլ Աստված
Ասա՝ մեզնից ինչ ես ուզում…
07.11.1992,Երեւան:
 
8. Լ.Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԵ
Լսեցի որ կրակել են քո վրա,
Դե,վերջապես! Սայլը տեղից շարժվեց.
Մեղքդ շատ էր,խոստումդ ՝սուտ,ավարա
Խոստացածդ՝ «Լեռը , ցավոք՝ մուկ ծնեց»:
Միլիոն մարդիկ պանդխտության ցուպն առան,
Ձեր պատճառով թողին տուն տեղ,քույր,եղբայր,
Իսկ դու,եւ դուք, տռզեցիք, զըռ հոռացաք,
Կասկածում եմ,արդյոք ունեցե՞լ եք Մայր:
Գիտեմ,կասես միայն մեր մոտ չէր այդպես,
Կարդարանաս,օրինակներ ցույց տալով,
Լավ պատասխան ինձնից երբեք չսպասես՝
Վստահ չէի՞ր: Մնայիր քո հին հալով:
Քո ի՞նչ գործն էր՝վրադ ՄԵԾ բան վերցրիր,
Չհասկացա՞ր արդյոք վերջն ինչ կլինի,
Չգիտեի՞ր, ավելի վատ!, խաբեցիր!,
Դրա համար, էլ քեզ ներում չի լինի:
Ինչի՞դ էր պետք քիթըթ «խաղի»մեջ խոթել,
Շարունակեիր քո լավ գործը գիտական!
Չէ!,մտքիդ կար ԱԹՈՌ!,նաեւ՝ թալանել.
Փրկում չունես:Պիտի տաս մեզ պատասխան!:
Վերջում, կուզեմ լինել քեզ հետ շատ անկեղծ՝
Հարգել եմ շատ,հավատացել Մեծ Հույսով,
Ցավոք,հետո ես հասկացա միտքդ կեղծ,
Դրա համար պիտ վերանաս գնդակով!:
Այսօր,վաղը,հարցը դա չէ,փաստ է դա,
Մի Թեյլերյան կգտնվի՝ անհոգ կաց,
Միայն ափսոս ժամանակին՝ զուր անցավ՝
Դրա համար պիտ վերանաք հար-մոռաց!!!
06.08.1998,Հայֆա:
 
 
9.ՔԵԶ՝ ՊԱՏՐԻԱՐՔ
(Թորգոմ Մանուկյանին,Երուսաղեմ).
Խոսք եւ երաժշ.Ն.Ասլանյանի
Մեր Տան մեջին կանգուն Դու՝
Ծիրանի Ծառ, Երկար տարիներ,
Դու՝ մեր Հայոց Նուշ Բառ,
Մենք,Քեզ հետ մեկտեղ՝
Հանուն Սուրբ Գործի,
Ազգին մեր հավերժ պարտք՝
Քո անունը թող հնչի ԱՄԵՆ:
Հին է ձայնը մեր,զինգ՝
Դարից եկող,
Քաջ Վարդանի հզոր ու զիլ կանչով,
Դու՝ մեր Մեծ Դպրոց՝
Մասնիկը մեր նախնյաց,
Սերունդներն Լույս Սրբոց
Քեզ կհիշեն անմոռաց:
Հազար փառք քեզ Պատրիարք
Հազար փառք ու պատիվ,
Ութսուն տարին բոլորած
Մեր Մեծ եղբայր
Մենք,Քեզ հետ մեկտեղ՝
Հանուն Սուրբ Գործի,
Ազգին մեր հավերժ պարտք՝
Քո անունը թող հնչի:
Դու՝ մեր Մեծ Դպրոց՝
Մասնիկը մեր նախնյաց,
Սերունդներն Լույս Սրբոց
Քեզ կհիշեն անմոռաց:
ԱՄԵՆ: Հայֆա,Իսրայել.20.12.1998
 
10.ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ՝ 72
Շնորհավոր իմ եղբայր
Ծնունդտ Սուրբ ու արդար,
Փառք քեզ,զավակ հայրենի,
Թեկուզ՝ մի քիչ էլ Ոզնի:
Աջեն մտար,ձախ ելար,
Մեծ գետ ես դու ու վարար
Չկա արգելք,որ չանցնես
Միայն,համը չհանես:
«Մեծերն» այս աշխարհի
Ամեն կատակ չեն տանի
Բութ են նրանք,բայց հարուստ

Զգույշ...չունենանք կորուստ...
էհ,ինչ ասեմ,լավ կենաս,
Արի խմենք մի-մի թաս
Դու՝ քո տան մեջ,ես՝ հեռու
Իմ մեղքը չէ,գիտե՛ս դու...
Նուբար Ասլանյան 24.05.08. Հայֆա:
 
11. Արամայիս Սահակյանին
 «Եկվորյակ» ենք ես ու դու
Տարբեր հորից ու մորից
Հանճարեղ ենք եւ ազդու,
Բայց հեռու ենք աթոռից:
Դու՝ գրում ես,ես՝ մրում
Կանգուն ես դու ,ես՝ սողուն,
Քանզի տակդ՝ Մայր Հողն է,
Իսկ իմ սրտում Ցավ,Դող է:
Ով ինձ գցեց այս օրը
Ես,նրա տիրոջ մորը,
Էլ ճար չկա,սա՝ փաստ է,
Մեզ կոխածը՝ շատ հաստ է...
Հայաստանն ինձ համար
Դարձավ հեռու ,սրտի լար...
Նուբար Ասլանյան 24.05.08. Հայֆա,Իսրայել:
 
12.ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ
(ասում էր «ձուն ու կարագը բոլորի համար պարտադիր չէ):
Հրանտն ես դու Բագրատյան՝
Ավանակը հայ ազգի
Քեզ պիտի տանեն Ատյան
Քացով տան,փորտ թափի:
Ճիվաղ ես դու ,դեմագոգ՝
Արգելեցիր ձու կարագ,
Էհ,չէր կարող ամեն ոք
Մտածել երկար,բարակ,
Որ խոսում է մեծ գողը,
(Գրպանում՝ լիքը փողը),
Ու խաբում է սրիկան,
Իսկ ինքն ուտում ամեն բան:
Զարմանում եմ,մինչ այսօր
Կենդանի ես մնացել,
Հոգ մի արա՝ քանի որ
Մեջդ բան չի մնացել:
Պիտի կտրել ձեր քոքը,
Արմատից,որ ծիլ չտա,
Նստեցնել ՓՂԻ ԳՈՔԸ
ՀՀՇ-ն էլ հետ չգա:
19.08.08 Հայֆա
 
13.ԿԱՆԴԱԼԻՍԱ ՌԱՅՍԻ ԵՐԱԶԸ
Ռայսը քնից վեր թռավ՝
Պապա Բուշն էր հյուր եկել,
-Էս ուշ ժամին՝ ի՞նչ եղավ,
-Հին հուշերս են ինձ բերել...
-Այ մարդ,ինչ հուշ, գնա տուն
-Չէ՜ խնդրում եմ, թող մոտ գամ,
-Դու՛ բիձա ես,ես՝ անքուն,
-Գիտեմ,բայց ունեմ պատգամ:
-Դե լավ,խոսիր,կլսեմ
Ինչ ես ուզում,որ անեմ.
-Կուզեմ ասես իմ որդուն
«Գործը»թողնի,շուտ գա տուն ,
Կանաչ է նա,շատ է խակ,
Մի կատարյալ ԱՎԱՆԱԿ,
Կորցրել է յուր գլուխը,
Վախենամ,մարվի մուխը:
Պուտինի հետ գործ չունի,
Լորային ո՞վ պիտ ....
Էս մի դեպքն էլ թող կուլ տա,
Թե չէ,Աստված ոչ անի՝
Արջը կգա մեր վրա
Առանց դատի ու բանի:
-Պահ,բան ասիր,է թող գա,
Մենք էլ նրան ցույց կտանք, -
ՉԷ՜ Կնդլ ջան,որ եկավ՝
Հերթով տակը կֆռանք:
-Վա՛յ, ես կույս եմ, նամուսով,
-Նամուսովի՛ն՝ երկուսո՛վ ,
-Չեմ դիմանա,կպոռամ,
-Բա պիտ մնաս անթառա՞մ
-«Ես մի ծին եմ,մինուճար»
-Դե քեզ հատուկ՝ մի «ԲԱՆՃԱՐ»
-Կկռծոտեմ մասն առ մաս
-Հետո,գլխիդ պիտի տաս: 
Չեյնի,մեյնի ու Մակ Քեյն,
Իմացեք ձեր արածը
Թե չեք ուզում հոշոտի,
Արջն՝ անտառից փախածը...
19.08.08. Հայֆա, Նուբար Ասլանյան:
 
14. ԹՇՎԱՌԱԿԱՆԻՆ
(ԱՄՆ տեղափոխված մի «հայի»)
Քեզ մի պնակ սուպ են տվել,
Ոտից գլուխ՝ հուպ են տվել:
Ստրուկ ես դո «քո» երկրում,
Վախից,լեզուդ պահած փորդ
Աղիքներդ չե՞ն տռվռում,
Ստուգե՞լ ես արդյոք ոռդ...
Իսկ իմ մասին-մի մտածի
Ով էլ մոտ գա,կտամ քացի...
05.02.09 «Ազգ», armtown.com Հայֆա:
 
15.ԱԼԻՍ ՏԱՏԻ ԾՆՆԴԻՆ
 Վրդովվել էր Ալիս տատը՝
-Ինչ է եղել այ հերօրհնած,
Դու մի ասա,Ռաֆիկ պապը
Տուն է եկել «հալից ընկած»:
Որտեղ էիր,-ասաց տատը՝
(Կռահելով լավն ու վատը),
Էս ուշ ժամին այսպես հոգնած
Քեզնից՝ ինձ ի՞նչ,այ անաստված:
Դե շուտ ասա՝որտեղ,ու՞մ հետ,
Թե չես ուզում խրեմ մի փետ՝
Քո լավ տեղը,այնքան փափուկ,
Որ չփախնես տնից ծածուկ:
-Այ Ալիս ջան,ինչ ես ասում,
Բա մեզ էդպես բա՞ն է սազում,
Գալիս էի ճանապարհին,
Մի կին տեսա մի քիչ «ղայդին»,
Մի քիչ հարց,փորձ,հարցրի ո՞վ ես,
Ասավ ,-ընչի՞ կհարցնես,
Դե հենց էնպես,-ասի կամաց,
-Ախ հենց էնպե՞ս, դե հիմի կաց:
Ասավ ընկավ իմ հետեւից,
«Ջուրը թափվեց» իմ մի տեղից:
Ջանովս մեկ ընկա տրաս՝
Ոնց եմ վազում՝ որ իմանաս:
Գոռաց կայնի, ուր ես վազում,
Իմ սիրտը քեզ շատ է ուզում,
Ասի,-թքեմ քո երեսին,
Ես սիրում եմ իմ Ալիսին:
Կհավատա՞ս,էսպես հոգնած,
Եկա հասա մեր տան դիմաց,
Միտք եմ անում,-մարդ չիմանար,
Բայց թարսի պես դեմս ելար...
Էնպես հարցեր ես տալիս որ,
Իբր ես եմ հենց մեղավոր:
Եկ հաշտվենք սիրուն տատիկ,
Ո՜նց ես քայլում «բադի՜կ-բադի՜կ»:
Ու պապն առավ սիրտը տատու,
Տատն իր հերթին չասաց,-«չէ, չէ»,
Եւ ինչպես նուրբ՝ երկու կատու,
Մինչ առավոտ՝...Աքլոր կանչե՜...
18.11.2006,Հայֆա:
 
16. ՆՈԱՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ
 Այ դուք կեցցեք Արտյոմ,Անի,
Աստված տա ձեզ «ամոն մանի»,
Բայց ամենքից շատ ձեզ, կյանքում,
Քաջ առողջություն ենք մաղթում:
Դե,իսկ մենք էլ արդեն փորձված,
Բազում ճանապարհներ անցած,
Հետեւենք ձեզ պիտի հեռվից,
Որ չշեղվեք ճանապարհից:
Իսկ թե հանկարծ կուզեք «շեղվել»,
Էլ աջ ու ձախ չարժի թեքվել ,
Եռագույնով մեր հուրհրան,
Օն ընդ հառաջ՝ դեպ Հայաստան...
Շնորհավոր ձեր Հարսանյաց Հանդեսը:
03.12.06,Հայֆա:
 
17. «ԵՍ ՁԵՐ »ի հետեւանքները*
Ես ձեր» ը «արգելված» բանաստեղծություն է):
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՅՈԴԱԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Այս ինչ արի՝ ներողություն,
«Աղբը» տնից դուրս եմ հանել
Ընտանիքիդ մեծ նեղություն
Խելքս «հացի հետ եմ կերել»:
Ախ ինչ անեմ ,կյանքս կերան,
Էլ չգիտեմ ումը դիմել,
Էսպես «նյութս» բերնե բերան
Ինձնից անկախ ձեզ է դիպել:
Կրկին անգամ ներողություն,
Խոստանում եմ խելոք մնամ
Միայն թե կա մի «նրբություն»՝
Բա որ էլի չդիմանա՞մ...
02.01.07 Մեր սեղանից ձեր սեղանը:
Նուբար:
 
18. Գյումրու Արքայաց Արքա ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ
ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ
Հին փառքիդ վրա նոր Փառք գումարվեց,
Արքան ես դարձել հարազատ Գյումրու,
«Համայնապատկերը»նոր ուժով ծաղկեց,
Հորդեց նոր թափով՝ հանց մի գիժ առու:
Արդ հալալ լինի քեզ աղն ու հացը,
Հին ընկերությամբ՝ խմում կենացը՝
Քո ազնիվ հոգու,քո մաքուր Սրտի՝
Կեցցե՛ս ու ծաղկի՛ր ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ...
13.03.07.Հայֆա,Իսրայել:
 
19.ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԻՆ:
(«ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԻ»տասնամյակի առթիվ)
Տարիքդ՝ տաս է,
Շնորհքդ՝ հազար,
Ուղեղդ՝ հաս է,
Հուշերդ՝ անմար,
Մտքերդ սուր են
Հասակդ՝ դալար,
Սիրտդ վառ հուր է,
Առու ես վարար:
Գործերդ Մեծ են,
Պատճառը հայտնի
Արդ թնդա,զարկիր
Սարո Գյումրեցի...
27.04.2009 Հայֆա:
 
20. ԷՅ ՀԵ՜Յ (պատասխան Բենիկին)
(Կրկին «ԵՍ ՁԵՐ»ի հետեւանքները)
Վրդովվել է Բենիկը,
Ինչ է եղել հերօրհնած
Խախտվել է «տանիքը»
Ծերուկ գլխի ճաղատած:
Ամբողջ կյանքը «թըռ ու վըռ»
Մեկ էլ հանկարծ՝ ԼՐՋԱՑԱՎ,
Էս ուր,ախպեր,կամաց,բը՜ռ
Մտքիդ թելը կարճացա՞վ:
Նեղացած ես ձեւանում,
Ինչի՞ համար,ի՞նչ հանկարծ,
«Կույս» էի՞ր Երեւանում՝
Քնած տեղիցդ վեր կաց!
Նեղանում ես,նեղացի
Հեչ «տանձիս» էլ չեմ դրել,
Միայն մի բան իմացի՝
«Բանիցդ» վեր ես թռել...
11.01.07 Հայֆա
«ԵՍ ՁԵՐ *»ը «արգելված» բանաստեղծություն է,ով ցանկություն ունի այն ընթերցելու, խնդրեմ, ուղարկեցեք Ձեր էլ.փոստի հասցեն: Ն.Ա.
 
21. ՀԻՍՈՒՆԱՄՅԱ ՄԵԼԱՆԻԱՅԻՆ
(Մեր սեղանից ՝ձեր սեղանը)
Իմ ընկերը Անդրանիկ
Ունի մի սիրուն ԿՆԻԿ,
Գեղեցկուհի Մելանիա
Երկնից իջած մանանա:
Ախ,հիշում եմ ես նրան,
Շատ խորոտ էր ու թառլան,
Աչքեր ուներ նազանի
(Ո՞վ կարող է տազ անի)...
Մեկ էլ հանկարծ մի տեղից,
Ավելի ճիշտ մեր գեղից,
Ձենին տալով էս ձեւը,
Մոռանալով բարեւը,
Անդոն մտավ «խաղի մեջ»,
Մելանին առավ կալմեջ...
Ասավ,-ես եմ ,որ հենց կամ,
Ընկիր վիզս որ «զգամ»,
Թե չէ «կացինս» սրած,
Երկինք սարքեմ ամպամած:
Ասավ հասավ Գառանը,
Դե,Մելանն էլ դռանը՝
Սպասում էր լուռ ծածուկ,
«Անմեղ» տեսքով իր գառնուկ:
Չեմ,չում արեց ձեւական,
Փառք Աստծո՝ ոչ տեւական,
Աչքի տակով սուր նայեց՝
Անդոյի...«սիրտը» կանգնեց...
«Էլ չշարժվես քո տեղից,
Խմել եմ ես «էն դեղից»,
Քեզ պիտի տանեմ մեր տուն,
Ասավ Անդոն տաքարյուն:
Հոգիս բերանս հասավ,
Էլ ինձ պետք չէ դարդ ու ցավ,
Այսօրվանից ես ու դու,
Հանձնվում ենք Աստծուն...
Այսպես անցան տարիներ,
Հասանք ՀԻՍՈՒՆ,այ քեզ բան,
Հեռվում մնաց երազներ,
Կարոտով լի անբաժան...
Բայց ճար չկա՝ փաստ է սա,
Քեզնից հեռու չես փախչի,
Արդ՝ Անդրանիկ,Մելանիա
ՁԵՐ ԱՅԳԻՆ ԹՈՂ ԿԱՆԱՉԻ:
Ես,նորից ես՝ Նուբար Ասլանյան(իսկական):
Հայֆա,Իսրայել. 07.02.07.
 
22. ՀԻՍՈՒՆԱՄՅԱ ԱՇՈՏ ԴԱՎԹՅԱՆԻՆ
 Աշոտիկ էիր առաջ,
Դարձար Աշոտ աննահանջ,
Որ մի քիչ էլ դիմանաս
Աշոտ Երկաթ կդառնաս:
Նայիր ետեւ,եկ առաջ՝
Ո՞վ էիր եւ ինչ դարձար,
Պիոներ էիր մի քաջ,
Տես՛,ինչ Սարեր բարձրացար!
Ճիշտ է՝«ձախ աջ» էլ եղավ,
(Տանձիդ մի դիր այ ախպեր),
Դու Աքլոր ես , ոչ թե հավ՝
Ախր քեզ ով՞ «չէ» կասեր:
Այսօր հասել ես արդեն,
Քո Տապանի ճիշտ կեսին,
Եւս ՀԻՍՈՒՆ թող դարսեն
Քո ՏՂԱՄԱՐԴ ուսերին:
Ու երբ դժվար կլինի,
Տեղիցդ էլ շարժ չես գա՝
Խմիր մի բաժակ ԳԻՆԻ՝
ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԴ... ԿԳԱ...
20.08.07 Հայֆա,Իսրայել Ն.Ա.
 
23.Ե Ր Ա Ն Ի  ԷՇ Ի Ն
Երանի թե էշ լինեի
Ես ինձ համար,գլուխս կախ
Հեզ ու խոնարհ, կլինեի
Մի օր՝ դեպ աջ,մի օր էլ՝ ձախ:
Թե աշխարհում ինչ հարցեր կան
Իսկի վեջս չէր լինելու,
Չէ՞ որ էշ եմ ,դմբո, զռռան
Ինձ ինչ,ես ե՞մ ճար անելու,
Շատ լավ բան է էշ լինելը
Չես հավատո՞ւմ,ապա փորձիր,
Դու ես,բեռդ ,ու ...շինելը
Կյանքում ուրիշ բան մի փնտրիր:
Եւ դու կեցցես, որ զուտ էշ ես,
Որ քո գործն ես անում համեստ,
Մարդ կա ԷՇ է ,բայց չգիտե,
Թեեւ պաշտոն ունի ,զգեստ,
Կարգադրում է նա բոլորին
«Էշ-էշ» խոսում ,խրատ տալի,
Պինդ նստել է իր Աթոռին
Կյանք է անում հրաշալի:
Բայց արի տես,ալամ աշխարհ
Գիտեն նրա ԷՇ լինելը
Բայց մյուս կողմից,սարսափահար
Լուռ են՝ չբարկանա Տերը:
Իսկ իսկական էշը,գիտե՞ք
Լավ զռռում է,թեկուզ՝ մեկ-մեկ,
Իսկ ով լուռ է՝ խեղճ է ,ստրուկ
Էշից՝ էշ է ,փալաս ,միջուկ,
Ձենը փորից դուրս չի գալիս,
Իրեն էշի տեղ է դնում
Վախենում է, յան է տալիս
Ոչ մի բանի չի խառնվում:
Էհ ,ինչ ասեմ,կյանք է էլի
Ինքն իր համար,էշավարի
Ամեն մեկին էշ-էշ նայում,
Կյանքը ԿՈՂՔԻՑ անց է կենում:
Հա՜, լավ բան է էշ լինելը
Հեռու ամեն տեսակ շառից
Բայց դե մարդ ես,խելքիդ տերը
Ո՞նց պիտ տանես էշի դերը...
01.09.07. Հայֆա,Իսրայել, Ն.Ա.

24. ՆԱՄԱԿ ՊՈՒՏԻՆԻՆ
(Չիլինգարովն արդեն Դումաի փոխխոսնակ չէ)
Շուտով,շուտով քեռի Քուչին
Քեզ զանգ կտա,կասի՝ Պուտին,
Ողջ Դումայում ՄԻ ՇՈՒՆՉ հայ կար՝
Քեզ նվիրված,քեզ օգտակար,
Ինչի՞ կպար նրա խաթրին,
Էլ մարդ չկա՞ր,չլներ ղայդին,
Էս ինչ՞ արիր,այ հերօրհնած,
Սվետլանա՞ն պիտ տա քեզ... հաց,
Չիլինգարով էլ չես գտնի,
Որ Մարդ լինի, եւ ոչ փնթի,
Ու լավ լսիր՝ ականջ դրած՝
ՆԱ ՄԵԾ ՀԱՅ Է՝,ԵԿԱՎ՝ՄՆԱՑ...
25.12.07.Հայֆա,Իսրայել
 
Էլի մեկը խաթրիս կպավ՝ այս անգամ չափածո:
armtown - փայտփորիկ գրել է:
Անգամ գրել չգիտես,
Այ դու դդում,խեղճ պոետ,
Որովհետեւ ՄԵԾ ԲՈՒԹ ես
Հետեւիցդ էլ մի մեծ փետ:
Եթե ունես խաղալիք,
Որ ուզում ես ինձ էլ տալ՝
Դեմ չեմ,հետն էլ «մի բարիք»
Դեմ տամ բգիդ,այ համբալ:
Մնացածը՝ քո գործն է
Կարեւորը,քո փորձն է`
Կուզես խաղա,եւ՝ լեզվով
Գիտեմ,վարպետ ես փառքով:
Միայն զգույշ բալիկս
Չվնասես «բարիքս»
Համբյուրներով ջերմ ու տաք
Կգուրգուրես շարունակ:
Դուրդ կգա,ձեն հանի
Էլի կուզես,տար,բանի
Անհոգ մնա,քեզ համար
Մերժել չկա՝ արի տար:
15.07.2008Հայֆա,Իսրայել
 
ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԻՆ
Հեքեքյանն ես դու Տիգրան
Մանկավարժ՝ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ,
Հասնում է քեզ դեռ շատ բան՝
Միայն,կամք է հարկավոր.
Արդ աշխատիր ու կերտիր,
Ազգիդ համար,սիրելիս,
Իմ գովազդն էլ վրադիր՝
Քեզ վարդ,զամբյուղ,բրավո,բիիիիիիիիիիիիիիիիիիս...
ՇՆՈՐՀԱՎՈՐ:
Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:27.05.10:
 
ԷՔՍՊՐՈՄՏ,ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑՈՒՆ:

«Մանիր,մանիր իմ ճախարակ»,
«Մանիր» Սոնա,«թելեր բարակ»
«Տիգրանիկս գուլպա չունի»
Սոնան պիտի հոգսը տանի:
Տնից հեռու,մտքով «խելառ»,
Ծով երազներ,հուշեր անմար,
Սա է կյանքը տարաբախտի,
Անեծք նրան՝ ով տմարդի
Քանդեց երկիրն ու տունը մեր,
Գցեց չորս կողմ,եթիմ,անտեր
Եկ Կոմիտաս նորից արի՝
Ասա, ՏՈ ԼԱՃ ՏՆԱՎԵՐ.......
Նուբար Ասլանյան.21.09.10 Հայֆա,Իսրայել:

ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐԻԴ ԲԵՌ ՉԼԻՆԻ
Ընկերոջս՝ Անդրանիկ Մարդոյանին:
Հասար վաթսուն.
Բնական է,ետ պիտ նայես՝
Ինչ ես արել դու անցյալում
Եւ բանե՞լ ես արդյոք այնպես,
Որ չզղճաս ոչ մի բանում՝
Ինչ ես ցանել, ինչ ես հնձում:
 
Ինչ է մարդը՝ էակ,թե շունչ,
Ճի՞շտ է ապրել նա,թե՞ սխալ,
Բղավե՞լ է,թե՞ լուռումունջ
Ենթարկվել է ինչպես վասալ
Վատնել կյանքը օրերով փուջ:
 
Հասար վաթսուն.
Ես՝ անցել եմ,
Ու խոհերով մեր օրնիբուն,
Ու պահվածքով բարի,վսեմ,
Գիշերներով անքուն,խռով,
Հազար ու մի երազներով
Ճամփա կտրել՝
Տե՞ղ ենք հասել:
 
Չարիքները շատ են ,անչափ
Կույր ու դաժան,նենգ թուրքի պես,
Իսկ իղձերը հեռու, անափ
Ասա խնդրեմ վաթսուն տարում
Ինչին հասանք,գո՞հ ես կյանքում...
 
Շատ բան ունեմ քեզ ասելու,
Շատ կուզեի քեզ հետ կիսվել,
Խռովյալ է հոգիս այսօր՝
Երազում եմ մոտդ լինել,
Բայց թե ավաղ,ելք չեմ տեսնում
Պիտ տառապեմ գլուխս կախ,
Հեռու եմ ես,այս ափերում
Իսկ դու Տանը՝ հպարտ,անկախ:
Արդ,թեկուզ եւ թող բանավոր,
Որպես ընկեր հին օրերի
Ասեմ՝ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Վաթսուն տարիդ՝ բեռ չլինի...
ՆԱ:Հայֆա-Իսրայել 19.10.10.
Category: My Lyrics | Added by: Nairi (19.08.10)
Views: 4188 | Comments: 6 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 smork  
0
Hi, this is Jenny. I am sending you my intimate photos as I promised. https://tinyurl.com/ybvwzs95

Name *:
Email *:
Code *:
Login Form
Section categories
My Lyrics [5]
To My GrandChildren [3]
Search
Site Friends
  • NAIRI
  • Israel Composers'League
  • P.S.Vision LTD
    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

  • Copyright To P.S.VISION LTD © 2024
    Website builderuCoz