ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Իսրայելից. ՛՛Կարծում եմ Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ,ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛
2015-11-19 18:49:00 |
|
Մեր հյուրն է կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը:
- Հարգելի պարոն Ասլանյան, Ձեր անուն ազգանունը ծանոթ է հայ արվեստասեր հասարակայնությանը: Դուք կոմպոզիտոր եք, ում ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ի, Լատին. Ամերիկայի, Եւրոպայի, Սկանդինավիայի, Իսրայելի, Ասիայի եւ, ինչ խոսք, նախկին ԽՍՀՄ մի շարք քաղաքներում... Վերջերս Երեւանում տեղի ունեցավ հայ ժամանակակից երաժշտության Երկրորդ փառատոնը, որտեղ կայացավ նաեւ Ձեր հեղինակած Չորրորդ լարային կվարտետի երեւանյան պրեմիերան: Կկիսվե՞ք Ձեր տպավորություններով:
- Ձեր նշած համերգը, ավելի ճիշտ, Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված «Խաչատրյանը եւ մեր ժամանակները» վերնագրով կայացած Հայ ժամանակակից Երաժշտության Երկրորդ Փառատոնը ընթացավ հոկտեմբերի 20-ից մինչ 27-ը , որտեղ հնչեցին հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ՝(մեկ համերգ՝ Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբ)եւ երկու կամերային (Կոմիտասի եւ Ա.Խաչատրյանի անվան լարային քառյակներ, եւ բազմաժանր գործիքային, նաեւ ոկալ) ստեղծա-գործություններ): Եւ քանի որ ես նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ եմ, ուստի ինձ նույնպես հնարավորություն տրվեց մասնակցելու այդ փառատոնին, որի համար եւ, առանց հաճոյախոսության, շնորհակալ եմ Հայստանի Կոմպոզիտորների Միությանը՝ քանի որ բնակվում եմ Իսրայելում: Ես պիտի իմ շնորհակալությունը հայտնեմ(կարծում եմ նույնպես իմ գործընկերների կարծիքն եմ հայտնում) Մշակույթի նախարարությանը,որ այս էլ արդեն որ երրորդ անգամ նեցուկ է լինում հայ կոմպոզիտորական դպրոցին...:(Անցած փառատոնի հովանավորն էլ Հանրապետության Առաջին տիկինն էր): Ես իսկապես տեղ ունեմ արդարացի ձեւով հայտնել իմ շնորհակալությունը, քանզի վերջին 12 ամսում(անցած տարվա հոկտեմբերից այս տարվա հոկտեմբեր)հնչեցին Տրոմբոնի եւ նվագախմբի համար հեղինակածս Կոնցերտը,ինչպես նաեւ «Սիփանա քաջեր», փողի եւ նվագախմբի համար հեղինակածս Կոնցերտ պոեմը՝ նվիրված Ցեղասպանության 100 ամյակին(հենց այդ միջոցառմանը նվիրված համերգ երեկոյին),Ի դեպ երկու Կոնցերտներիս մենակատարներն էլ Իսրայելում հայտնի երաժիշտներ էին:
Եւ ահա, Հոկտեմբերի 27-ին էլ կայացավ իմ սիրելի ուսուցիչներ Գրիգ
...
Read more »